Օրվա լրահոսը
Կայացավ ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 6-րդ առաջնությունը
«Հայաստան» մարզական միության դահլիճում կայացավ «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության հայաստանյան մասնաճյուղի համատեղ կազմակերպած սեղանի թենիսի ավանդական՝ 6-րդ, առաջնությունը, որի հովանավորը «ՎիվաՍել ՄՏՍ»-ն է: Մրցաշարին, որը նպատակ ունի մեկ հարկի տակ հավաքելով առողջ ապրելակերպը տարածել եւ արմատավորել նաեւ լրատվական դաշտում, այս անգամ մասնակցելու հայտ ներկայացրել էին 17 ԶԼՄ-ների 42 ներկայացուցիչներ: Կանանց եւ տղամարդկանց
Եղանակը Հայաստանում
ԱԻՆ–ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում՝ փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 5-7 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
«Ռուսաստանը թաքցնելու շատ լուրջ բան ունի». Դավիթ Շահնազարյանը՝ Ավետիսյանների սպանության մասին (Տեսանյութ)
Այսօր Գյումրու «Արաքս» հյուրանոցի դահլիճում ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում Ավետիսյանների սպանության հանգամանքների ու հետագա զարգացումների շուրջ: Հանրային քննարկմանը մասնակցելու էին եկել փաստաբաններ, իրավաբաններ, դասախոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ այլք: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքն ու վերլուծությունները, ինչպես նաեւ կատարած քայլերը:
Իջեւանի խորհրդանիշ հյուրանոցը ավերվել է
Շենքը, ռումբի նման, կախվել է քաղաքապետարանի գլխին Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող ինը հարկանի հյուրանոցը խորհրդային ժամանակ համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այդ տարիներին Խորհրդային Միության տարբեր ծայրերից Իջեւան քաղաք եկած զբոսաշրջիկներին, մարզիկներին այդ հյուրանոցում էին տեղավորում: Շենքի գլխին տեղադրված, հյուրանոցի անվան տառերի մեծ մասն ընկել է: Վերջին 3 տարում հյուրանոցից հանվել, տարվել են ալյումինե
Հայ հանդիսատեսի կողմից սիրված փառատոնը մեկնարկեց «Նմանակման խաղ» ֆիլմով
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման և պահպանման գաղափարին: Բրիտանական խորհրդի և Երևանում բրիտանական դեսպանատան կազմակերպած փառատոնի մեկնարկը տրվեց այսօր «Մոսկվա» կինոթատրոնում: Փետրվարի 14-20-ն անցկացվող փառատոնին կներկայացվեն բազմաբնույթ ֆիլմեր, որոնք, սակայն, միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ սիրո: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ընդգծեց, որ ընկերությունն արդեն երրորդ տարին է փառատոնը
«Պերմյակովը չէր կարող մենակ լինել». Ավետիսյանների հարազատներ
Սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ գտնեն իրական հանցագործին ու պարտադիր պատժեն Հայաստանի Հանրապետությունում՝ մեր արդարադատությամբ: «Մի հոգի չէր սպանեցին, անցավ, գնաց, կորավ, փակվեց… Եթե Հայաստանի Հանրապետությունում է սպանդը տեղի ունեցել, ինչո՞ւ այստեղ չպիտի դատվի, ի՞նչ գործ ունի ոճրագործը ռազմաբազայում, մեր բողոքը հենց այդ է: Չգիտես ինչու՝ ոչ մեկը ոչ մի բան էս ուղղությամբ չի
Ինչ եմ անելու Մեծ Պահքի ժամանակ
Միանգամից ասեմ, որ իմ անձնական կարծիքը որոշ չափով տարբերելու է հոգեւորականների հնչեցրած «պաշտոնական» տեսակետից: Բայց ամեն մարդ իրավունք ունի ի՛ր ճանապարհն ընտրելու: Սովորաբար ասում են, որ Պահքի ժամանակ մարդը պետք է իրեն զրկի հաճույքներից: Դա իմ դեպքում անհնար է: Ամեն առավոտ արթնանալը եւ Աստծո ողորմության լույսը տեսնելն ինձ համար հաճույք է: Երեւանի փողոցներով քայլելը եւ
«Այդ մարդը այնքան էլ սակավամիտ չի եղել էլի». փաստաբանը՝ Պերմյակովի մասին
Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ դրանից բխող որոշակի այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ գործողություններ կան, որոնք որ պետք
Լուկաշենկո. Բելառուսը դեռ չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից
Մինսկը այս պահին չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին, ըստ «Tass» գործակալության «Россия 1» հեռուստաընկերության «Вести в субботу» ծրագրին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու մասին երկու շաբաթ առաջ սպառնացել էր հենց Լուկաշենկոն: Նրա խոսքերով՝ այդպիսի քայլի Մինսկը կարող է գնալ, եթե միության իրենց
Պերմյակովի հեռախոսազրույցները վերծանված են. մանրամասնում է փաստաբան Երեմ Սարգսյանը (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում էր Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը: Վերջինս հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկում՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ տանը: Այնուհետ փաստաբանը ու Ավետիսյանների հարազատները համատեղ հարցազրույց տվեցին լրագրողներին: Փաստաբանն ասաց, որ իրենք ամենաքիչ հավանական վարկածն անգամ քննարկման թեմա են դարձնում, որպեսզի ամբողջական պատկեր ունենան:
Ստեփան Մարգարյանը՝ իմպիչմենտի մասին. «Այս պահին մենք վերջնական տարբերակ չունենք, թե ինչ ենք անելու»
Սակայն Ստեփան Մարգարյանը չի բացառում դեպքերի նման ընթացքը Փետրվարի 13-ին Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավարար հիմք է իմպիչմենտի համար: «Այդ ելույթը Սահամանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս այն խախտելու դեպքում դնել իմփիչմենթի խնդիրը»,- ասել է Օսկանյանը: «Սերժ Սարգսյանի
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ստեփան Մարգարյան. «Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել»
Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ լավ պատկերացնում է իր անելիքները «Երկրի իրավիճակն այսօր կարելի բնութագրել որպես ծանր, լարված»,- փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել: Նա նշեց, որ մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած քայլերին իշխանությունը հակադրեց բավականին
Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից. News-book.org
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը NewsBook-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Միքայել Մելքումյան. «Իշխանությունը պետք է ընդուներ, որ կառավարման համակարգում ինքը սխալներ է կատարել»
Ի զարմանս Միքայել Մելքումյանի՝ Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ոչ մի բառ չի արտասանվել ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակի մասին Փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարին ներկա էր նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա կուսակցության անդամներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից: «Մենք ապրում ենք այն օրերում, երբ լսեցինք,
«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»
Կամ՝ ինչո՞ւ են ռուսական որոշ շրջանակներ Հայաստանի հետ հաթաթաների լեզվով խոսում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո, որում մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, շատ են սկսել խոսել Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: Ընդ որում, նման հայտարարություններ լսում ենք կա՛մ ՀՀ իշխանական վերնախավի կողմից, երբ տարբեր իշխանավորներ հայտարարում են, թե ՀՀ-ում գործում են որոշ
Հ. Նաղդալյան. «Չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում հետ սպառնալիքներով խոսելը տեղին է»
Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել: -Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները:
ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվել են նաեւ Արայիկ Ղազարանը եւ Վիգեն Քոչարյանը
Արդարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի առաջին և երկրորդ էջերի լուսապատճենները՝ 13.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ, որոնք կարող եք տեսնել ներքեւում:
Եռաբլուրում գեներալ Մանվելի մատաղին չասացին՝ «ընդունելի լինի» (Տեսանյութ)
Երեկ Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը մատաղ էր արել Արցախյան հերոսամարտում ընկած եւ առհասարակ հայոց հողի համար նահատակված ընկերների համար: Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Տիրայրն աղոթեց Եռաբլուրում հանգչող հոգիների համար, շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին, խոսեց աղքատահացի՝ մատաղի մասին: Սակայն այդ հոգեւոր պատկերն իսկույն հօդս ցնդեց, երբ տեր Տիրայրն ազդարարեց մատաղի բաժանման սկիզբը: Մարդիկ՝ մեկը
Հրաչյա Սարգսյանը վերընտրվեց որպես «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ
«Առաքելություն» կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրերում փոփոխություններ չեն լինի Փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարը: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը իր ելույթում ներկաներին հիշեցրեց, որ առաջին համագումարից հետո կուսակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին. «Նորից գործի անցավ քսանի տարի վաղեմություն ունեցող ընտրակեղծիքների մեքենան, ընտրությունների ժամանակ բաց էինք եւ համագործակցում էինք նրանց հետ, որոնք մեր
Միլիոններ՝ հանուն գրպանի, հիմնարկի հաշվին
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ հիմնարկություններից մեկի մենեջերը 2013-2014 թթ. ընթացքում վաճառել է տարբեր խանութների մատակարարելու համար իրեն վստահված պլաստմասե խողովակները և յուրացրել վաճառքից ստացված գումարը` պատճառելով 14.428.000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ փետրվարի 13-ին Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ
«ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա. սա քաղաքական պայքար է». քաղաքագետ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու: Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացն արդեն սկսված է: Իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա: «Ես դեռևս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եմ ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա, այդ հիմքը ճաքել է, այնպես որ, սա քաղաքական պայքար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Դարձյալ անտերության կարոտ
Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել՝ չգիտեմ: Երբեւիցե մենք մեզ հարցրե՞լ ենք, թե ինչու ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը` մեզ քիչ
Քննիչը գործի նյութերին է կցել մեղադրյալի վերաբերյալ մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր
ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբառողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող
Խոհեր՝ խոհերի մասին
Եվս մի անդրադարձ Համահայկական հռչակագրին Որոշակի ուշացումով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ գտավ կարդալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից իր 5-րդ նիստում ընդունած եւ հրապարակած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Փաստաթուղթը նրան դուր չեկավ: Ինչպե՞ս թե՝ «համահայկական», ինչպե՞ս թե՝ «արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը»: Չէ՞ որ իր իշխանության օրոք
«Հանրապետականի ներվերը չդիմացան»
«Համերաշխությունը» արտահերթ ընտրությունների կոչ է անում Հարցին, ինչո՞վ կպայմանավորեք Գագիկ Ծառուկյանի դեմ նման շրջադարձը, «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը ասաց, որ պատճառն այն է, որ «Համաժողովրդական շարժումը հաղթում է եւ «Հանրապետականի ներվերը չդիմացան»: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Ավետիսյանը ՀՀ նախագահին կոչ արեց, որ ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես գա եւ հայտնի հրաժարականի մասին լուրը, որպեսզի այս օրերին
Ֆերմերներին մնում է 2 մետր պարանի ու օճառի համար վարկ վերցնեն
Երեկ կառավարության նիստում որոշվեց ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի եւ այլ միջոցների ներմուծում ու իրացում իրականացնողներին ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): 20% ԱԱՀ-ից ազատումը պետք է որ ուրախացներ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին, սակայն այս ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ֆերմերները ուրախանալու առիթ չունեն: Կառավարությունը մի կողմից՝ ԱԱՀ-ից ազատում է, մյուս կողմից էլ՝ այլ հարկեր է մտցնում: Բանն
Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ բողոքը վերաքննիչն ի վերջո ընդունեց
Բողոքաբեր Լ. Խաչատրյանը իր բեղոքում գրում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, «ծաղկաքաղ» է արել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկից, դրանք «հարմարեցրել» իր իսկ կողմից կայացրած անօրինական վճռին: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ընդունել է Լեմբերիկ Խաչատրյանի, Սուսաննա Դավթյանի վերաքննիչ բողոքը: Նախագահող դատավորն է Մ.Հարթենյանը, դատավորները՝ Լ.Գրիգորյանն
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի ելույթը 1937 թվի Ստալինյան ոճի ելույթ էր»
Փետրվարի հինգի ԲՀԿ կազմակերպած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը պատմական էր այն իմաստով, որ իշխանությունների նյարդերը չդիմացան: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին: «Ժողովրդի մոտ այն կարծիքը կար, որ Սերժ Սարգսյանը գորշ կարդինալ էր, հիմա միայն գորշն է մնացել,
Պարույր Հայրիկյան` ՀՀԿ-ԲՀԿ բեւեռացումը արհեստական է
Հայրիկյանը Քոչարյանի մասին. «Դավաճանը չի կարող վերադառնալ իշխանության» ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի հավատում, որ ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությանը՝ համոզված լինելով, որ այդ ամենի նպատակը մեկ ուղղությամբ բեւեռացված դաշտը երկու մասի բաժանելն է: Այսօր «Տեսակետ» ակումբում Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենի մասին կարող են խոսել ամեն ոք, բացի «այդ երկու անձից», քանի որ նրանք, երկար


















































