Օրվա լրահոսը

«Այդ մարդը այնքան էլ սակավամիտ չի եղել էլի». փաստաբանը՝ Պերմյակովի մասին     

Aravot.am-ը Ավետիսյանների սպանությունից հետո տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինքը հարցում ուղղե՞լ է ՌԴ -ի համապատասխան կառույցներին՝ Պերմյակովի սակավամտության մասին  տեղեկությունները ճշտելու : «Այդ միջնորդությունը ես պատրաստվում եմ քննչական մարմնին ներկայացնելու: Նաեւ  դրանից բխող որոշակի  այլ միջնորդություն կա, որ այս պահին չեմ ուզում անմիջապես ասել, որովհետեւ  գործողություններ կան, որոնք որ պետք

Լուկաշենկո. Բելառուսը դեռ չի պատրաստվում դուրս գալ ԵՏՄ-ից

Մինսկը այս պահին չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հնարավորությունը: Այդ մասին, ըստ «Tass» գործակալության «Россия 1» հեռուստաընկերության «Вести в субботу» ծրագրին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այդ կազմակերպությունից Բելառուսի դուրս գալու մասին երկու շաբաթ առաջ սպառնացել էր հենց Լուկաշենկոն: Նրա խոսքերով՝ այդպիսի քայլի Մինսկը կարող է գնալ, եթե միության իրենց

Պերմյակովի  հեռախոսազրույցները վերծանված են. մանրամասնում է փաստաբան  Երեմ Սարգսյանը (Տեսանյութ)

Այսօր  Գյումրիում էր  Ավետիսյանների   սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց փաստաբան Երեմ Սարգսյանը: Վերջինս  հանդիպեց Ավետիսյանների հարազատների հետ    Գյումրու  նորակառույց Մուշ  2 թաղամասի բնակարաններից  մեկում՝ սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ տանը: Այնուհետ  փաստաբանը  ու Ավետիսյանների հարազատները համատեղ  հարցազրույց տվեցին լրագրողներին:   Փաստաբանն ասաց, որ իրենք  ամենաքիչ հավանական վարկածն անգամ  քննարկման թեմա  են դարձնում, որպեսզի  ամբողջական պատկեր ունենան:

Ստեփան Մարգարյանը՝ իմպիչմենտի մասին. «Այս պահին մենք վերջնական տարբերակ չունենք, թե ինչ ենք անելու»

Սակայն Ստեփան Մարգարյանը չի բացառում դեպքերի նման ընթացքը Փետրվարի 13-ին Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը բավարար հիմք է իմպիչմենտի համար: «Այդ ելույթը Սահամանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս այն խախտելու դեպքում դնել իմփիչմենթի խնդիրը»,- ասել է Օսկանյանը: «Սերժ Սարգսյանի

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ստեփան Մարգարյան. «Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել»

Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ լավ պատկերացնում է իր անելիքները «Երկրի իրավիճակն այսօր կարելի բնութագրել որպես ծանր, լարված»,- փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվել: Նա նշեց, որ մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած քայլերին իշխանությունը հակադրեց բավականին

Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից. News-book.org

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը NewsBook-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Միքայել Մելքումյան. «Իշխանությունը պետք է ընդուներ, որ կառավարման համակարգում ինքը սխալներ է կատարել»

Ի զարմանս Միքայել Մելքումյանի՝ Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի նիստում ոչ մի բառ չի արտասանվել ստեղծված ծանր սոցիալական եւ տնտեսական իրավիճակի մասին Փետրվարի 14-ին «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարին ներկա էր նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Նա կուսակցության անդամներին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից: «Մենք ապրում ենք այն օրերում, երբ լսեցինք,

«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»

Կամ՝ ինչո՞ւ են ռուսական որոշ շրջանակներ Հայաստանի հետ հաթաթաների լեզվով խոսում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո, որում մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, շատ են սկսել խոսել Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին: Ընդ որում, նման հայտարարություններ լսում ենք կա՛մ ՀՀ իշխանական վերնախավի կողմից, երբ տարբեր իշխանավորներ հայտարարում են, թե ՀՀ-ում գործում են որոշ

Հ. Նաղդալյան. «Չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում  հետ սպառնալիքներով խոսելը տեղին է»

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ. -ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել: -Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները:

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվել են նաեւ Արայիկ Ղազարանը եւ Վիգեն Քոչարյանը

Արդարադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման գրանցամատյանի առաջին և երկրորդ էջերի լուսապատճենները՝ 13.02.2015թ-ի ժամը 18:00-ի դրությամբ, որոնք կարող եք տեսնել ներքեւում:

Եռաբլուրում գեներալ Մանվելի մատաղին չասացին՝ «ընդունելի լինի» (Տեսանյութ)

Երեկ Եռաբլուրում գեներալ Մանվել Գրիգորյանը մատաղ էր արել Արցախյան հերոսամարտում ընկած եւ առհասարակ հայոց հողի համար նահատակված ընկերների համար: Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Տիրայրն աղոթեց Եռաբլուրում հանգչող հոգիների համար, շնորհակալություն հայտնեց Մանվել Գրիգորյանին, խոսեց աղքատահացի՝ մատաղի մասին: Սակայն այդ հոգեւոր պատկերն իսկույն հօդս ցնդեց, երբ տեր Տիրայրն ազդարարեց մատաղի բաժանման սկիզբը: Մարդիկ՝ մեկը

Հրաչյա Սարգսյանը վերընտրվեց որպես «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ

«Առաքելություն» կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրերում փոփոխություններ չեն լինի Փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Առաքելություն» կուսակցության երկրորդ համագումարը: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյանը իր ելույթում ներկաներին հիշեցրեց, որ առաջին համագումարից հետո կուսակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին. «Նորից գործի անցավ քսանի տարի վաղեմություն ունեցող ընտրակեղծիքների մեքենան, ընտրությունների ժամանակ բաց էինք եւ համագործակցում էինք նրանց հետ, որոնք մեր

Միլիոններ՝ հանուն գրպանի, հիմնարկի հաշվին

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ հիմնարկություններից մեկի մենեջերը 2013-2014 թթ. ընթացքում վաճառել է տարբեր խանութների մատակարարելու համար իրեն վստահված պլաստմասե խողովակները և յուրացրել վաճառքից ստացված գումարը` պատճառելով 14.428.000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ փետրվարի 13-ին Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ

«ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա. սա քաղաքական պայքար է». քաղաքագետ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը վստահ է, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու: Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացն արդեն սկսված է: Իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, ժամանակը ցույց կտա: «Ես դեռևս անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ եմ ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ խաղ չկա, այդ հիմքը ճաքել է, այնպես որ, սա քաղաքական պայքար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Դարձյալ անտերության կարոտ

Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել՝ չգիտեմ: Երբեւիցե մենք մեզ հարցրե՞լ ենք, թե ինչու ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը` մեզ քիչ

Քննիչը գործի նյութերին է կցել մեղադրյալի վերաբերյալ մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հաղորդումն այն մասին, որ իր վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ դիտավորությամբառողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող

Խոհեր՝ խոհերի մասին

Եվս մի անդրադարձ Համահայկական հռչակագրին Որոշակի ուշացումով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ գտավ կարդալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից իր 5-րդ նիստում ընդունած եւ հրապարակած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Փաստաթուղթը նրան դուր չեկավ: Ինչպե՞ս թե՝ «համահայկական», ինչպե՞ս թե՝ «արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը»: Չէ՞ որ իր իշխանության օրոք

«Հանրապետականի ներվերը չդիմացան»

«Համերաշխությունը» արտահերթ ընտրությունների կոչ է անում Հարցին, ինչո՞վ կպայմանավորեք Գագիկ Ծառուկյանի դեմ նման շրջադարձը, «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը ասաց, որ պատճառն այն է, որ «Համաժողովրդական շարժումը հաղթում է եւ «Հանրապետականի ներվերը չդիմացան»: Այսօր «Տեսակետ» ակումբում պարոն Ավետիսյանը ՀՀ նախագահին կոչ արեց, որ ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես գա եւ հայտնի հրաժարականի մասին լուրը, որպեսզի այս օրերին

Ֆերմերներին մնում է 2 մետր պարանի ու օճառի համար վարկ վերցնեն

Երեկ կառավարության նիստում որոշվեց ջերմոցային կառուցվածքների, տնկանյութի եւ այլ միջոցների ներմուծում ու իրացում իրականացնողներին ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): 20% ԱԱՀ-ից ազատումը պետք է որ ուրախացներ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին, սակայն այս ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ֆերմերները ուրախանալու առիթ չունեն: Կառավարությունը մի կողմից՝ ԱԱՀ-ից ազատում է, մյուս կողմից էլ՝ այլ հարկեր է մտցնում: Բանն

Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ բողոքը վերաքննիչն ի վերջո ընդունեց

Բողոքաբեր Լ. Խաչատրյանը իր բեղոքում գրում է, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, «ծաղկաքաղ» է արել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկից, դրանք «հարմարեցրել» իր իսկ կողմից կայացրած անօրինական վճռին: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը ընդունել է Լեմբերիկ Խաչատրյանի, Սուսաննա Դավթյանի վերաքննիչ բողոքը: Նախագահող դատավորն է Մ.Հարթենյանը, դատավորները՝ Լ.Գրիգորյանն

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանի ելույթը 1937 թվի Ստալինյան ոճի ելույթ էր»

Փետրվարի հինգի ԲՀԿ կազմակերպած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը պատմական էր այն իմաստով, որ իշխանությունների նյարդերը չդիմացան: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այս մասին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին: «Ժողովրդի մոտ այն կարծիքը կար, որ Սերժ Սարգսյանը գորշ կարդինալ էր, հիմա միայն գորշն է մնացել,

Պարույր Հայրիկյան` ՀՀԿ-ԲՀԿ բեւեռացումը արհեստական է

Հայրիկյանը Քոչարյանի մասին. «Դավաճանը չի կարող վերադառնալ իշխանության» ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի հավատում, որ ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությանը՝ համոզված լինելով, որ այդ ամենի նպատակը մեկ ուղղությամբ բեւեռացված դաշտը երկու մասի բաժանելն է: Այսօր «Տեսակետ» ակումբում Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենի մասին կարող են խոսել ամեն ոք, բացի «այդ երկու անձից», քանի որ նրանք, երկար

«Հանենք գերանը մեր աչքից»

Գրող Դավիթ Խաչիյանը մտահոգ է մեր «ախտերով» Դավիթ Խաչիյանը (լուսանկարում) պատմվածքների 3 ժողովածուի հեղինակ է՝ «Զրադաշտի անտիպներից», «Исповедь турагента», «12»: Պատրաստում է հրատարակության 4-րդը՝ «Յոթ քար» խորագրով: Երիտասարդ գրողի ստեղծագործական մտքի հիմնական շեշտը դրված է մեր երկրի սոցիալական խնդիրների վրա, որոնք իրենց խորքում քաղաքական մեղադրանք են պարունակում անցյալ ու ներկա իշխանությունների հասցեին: Համենայնդեպս, հակիրճ այսկերպ

Մարտական դիրքում կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում  ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։ 14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը և մահացել։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ

Գագիկ Մինասյան. «ՀՀԿ-ն մտահոգված է, որ Գագիկ Ծառուկյանը շանտաժի է ենթարկում»

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ «երկրորդ քաղաքական ուժը ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի պատասխանատվության գիտակցությունը թողնում է կուսակցությունից դուրս»։ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի ելույթը մտահոգության նպատակ ուներ, վստահեցնում

Միխայիլ Սահակաշվիլի. «Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքի հարցում օգնել է»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էսպրեսո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ համակարգելու է արեւմտյան երկրներից Ուկրաինա զենքի մատակարարման հարցերը: Նա այդ գործով զբաղվելու է որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական եւ խորհրդատվական միջազգային խորհրդի բարեփոխումների ղեկավար. հաղորդում է «Pravda.ru»-ն: Սահակաշվիլին, մասնավորապես, ասել է. «Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքի հարցում օգնելն է: Մյուս օրերի ընթացքում ես կհամակարգեմ դա:

Հայաստանցի գիտնականը ընտրվել է Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ

Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվեց, որ Միլանի Ամբրոզիան ակադեմիայի Գիտական խորհուրդը ընտրել է իրեն Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոս: Անվանակարգի հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ամենամյա Ակադեմիական օրերի ընթացքում: Անցյալ տարի այդ տիտղոսի շնորհման արարողությունը տեղի է

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  շուրջ 15000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  շուրջ 15000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան

«Քաղաքացիական պայմանագիրը» սպասում է եռյակի ճանապարհային քարտեզին

Քննարկելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները` «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հարկ է համարում ընդգծել. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ: «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930