Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության մասին զեկույցում վերլուծության են ենթարկվել նաև ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցն առաջին անգամ, առանձին գլխով, ներառում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների կատարման արդյունքների ամփոփումը։ Նշվածի վերաբերյալ տարվա ընթացքում Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են թիրախային քննարկումներ՝ ներկայացված առաջարկությունների

Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջ

«Փաստինֆո». ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին  մեղադրում են պաշտոնեական անփութության մեջ։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն

«Ուռուցքաբանության կենտրոնի ոչ մի բժիշկ չի ընդունում Այրվածքաբանականի սինտիգրաֆիայի հետազոտության արդյունքները». հիվանդի հարազատ

30-40 տարվա հնությամբ սարքավորումն ունի մեծ սխալանք, որը քաղցկեղով հիվանդների համար կարող է լինել մահաբեր

Հանցագործությունների դեպքերի նվազմանը զուգընթաց՝ 2024 թ.-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով: Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը:

Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք

Ապրիլի 1-ին, տեղական ժամանակով ժամը 13:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09։56-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը

ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի

Խոշոր հաշվով՝ ՔՊ-ն Գյումրիի համար ընդամենը մեկ բան է արել՝ ընդլայնել է Գյումրիի պանթեոնը. Կարապետ Պողոսյան

Ասեմ ավելին, դա ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացված ծրագիր էր, որր կարծեմ 2015-ին էր հաստատվել եւ նույնիսկ ԱԺ-ում այդ ծրագրին դեմ էր քվեարկել անձամբ Նիկոլ Փաշինյանը, բայց հետագայում 7 տարի անընդմեջ փորձեցին ներկայացնել, թե տեսեք մենք ինչ լավն ենք, ինչ պուպուշ ենք, եկանք, ձեր համար ասֆալտ արեցինք եւ այլն:

Խայտառակություն է, երբ Գերմանիան ամոթալի գրություն է ուղարկում Հաջիևին, ներողություն խնդրում, որ Արցախի դրոշի պատկերը տեղ է գտել նախագահի սոցցանցային տիրույթում. Գևորգ Ղուկասյան

Սա ոչ միայն խոսում է այն մասին, որ Բեռլինում հավատարմագրված ՀՀ դեսպանությունը քաղաքական որևէ կշիռ ու հարգանք չունի, այլ նաև խոսում է այն մասին, թե Շտանմայերն ինչ վերաբերմունք ունի իրեն հյուրընկալած կողմի մասին։

Մատենադարանի ժապավինաձև հմայիլների հավաքածուն համալրվել է 1717թ.-ի ևս մեկ տպագիր օրինակով

Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի վարիչ, հայագետ Իոննա Ռապտին։

Գյումրիում և Փարաքարում ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել

Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ

ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից ներկայացված հայտարարությամբ կոչ է արվում ապահովել կանանց ու աղջիկների լիարժեք մասնակցությունը թվային ծառայություններում

Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58–րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան,

Ոչ մի քաղաքական ուժ, ընդդիմադիր, մենակով Նիկոլին հաղթել չի կարող, Գյումրին դա է ցույց տալիս. Արմեն Աշոտյան

Մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր ճամբարներից մի քիչ չափը պետք է պահեն, որ վաղը մյուս օր երեսատեղ ունենան միասնական պայքարի. Աշոտյան

Միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին նվիրված դասախոսություն՝ Ամերիկայի կաթոլիկ համալսարանում

Մարտի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցեց «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» խորագրով դասախոսությունների շրջանակում նախատեսված դասախոսության՝ նվիրված միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին։ Դասախոսության հիմնական բանախոսն էր Կրեմենի կրթության և մարդկային զարգացման դպրոցի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմավարական պլանավորման և նախաձեռնությունների ավագ խորհրդական և Կալիֆորնիայի նահանգային համալսարանի

ՔՊ-ն երբևէ Գյումրիում քաղաքային իշխանություն չի ունեցել, եթե փոփոխություն կա՝ հօգուտ ՔՊ-ի է, Գյումրու ավագանիում 11 մանդատի փոխարեն այժմ կունենա 14 մանդատ. Արմեն Գալջյան

Հետընտրական զարգացումների բոլոր հնարավոր սցենարները, մեծ հաշվով, նույնպես նպաստելու են ՔՊ-ի դիրքերի հետագա ուժեղացմանը։

«Ընդամենը պետք է օրենքում մի կետ գրվի, որ Արցախի քաղաքացիներն իրավունք ունեն ծառայել Հայաստանի բանակում, եւ Պաշտպանության բանակի 60-70 տոկոսը նորից կընդգրկվեն ծառայության»

«Եթե մեր պահանջները նայեն, 4 կետից ընդամենը մեկն է սոցիալական։ Մնացած կետերը ոչ թե միայն մեզ են վերաբերում, այլ Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն ու պետության ամրապնդմանն են վերաբերում»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին շրջանների մեծ մասում 3-6-ին առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի

Տեղումների քանակը՝ նորմային մոտ. ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը

Ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը 2025թ. Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ՖԻԴԵ-ի 100-յակներում Հայաստանի յոթ շախմատիստ կա

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցանկերը: Տղամարդկանց TOP 100-ում Շանթ Սարգսյանը 57-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 87-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը, Հայկ Մարտիրոսյանը՝ 99-րդը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը բաժանում է 100-101-րդ տեղերը:   Կանանց հարյուրյակում Հայաստանից մնացել են միայն Էլինա Դանիելյանը՝ 47-րդ հորիզոնական եւ Լիլիթ Մկրտչյանը՝ 55-րդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դատավոր Տիգրան Փոլադյանն ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի․ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով և գրավով

Գործով մեղադրյալները հինգ են՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Գարեգին Մկրտչյանը, ԻԻՀ քաղաքացի Արաշ Նոսրափիալամդարին

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Տաշիր քաղաքում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նախաձեռնողը «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն էր։ Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։ Ucom-ը ոչ միայն աջակցել է միջոցառման կազմակերպմանը, այլ

Պարույր Սեւակին մեջբերող Վիլեն Գաբրիելյանն իրավացի է, ՔՊ-ն առողջացման կարիք ունի, բայց մոռանում է ժողովրդական խոսքը` «ձուկը գլխից է հոտում». Սաթիկ Սեյրանյան

Իհարկե, այստեղ վիլեններն ու հովիկաղազարյանները և այլք պետք է մտածեն` ինչու են իրենք sms ստանում, իսկ, օրինակ, լկտի պահվածքով հայտնի Անդրանիկ Քոչարյանը, կամ քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանը՝ ոչ

Ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման՝ շորթմամբ պահանջված և ստացած կաշառքի համար

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի

Ադրբեջանցի գործընկերս մերժել է՝ ինձ պոպուլիստ անվանելով, բայց հանդիպման իմ առաջարկն ուժի մեջ է. Խանդանյան

Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է

Ինչպես Մխիթար Զաքարյանը քաղաքական մրցակցից դարձավ բիզնես գործընկեր. «Հետք»

2023-ի մարտի 24-ին «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ն ժամանակավոր պահպանման պահեստի կազմակերպչի վկայական ստացավ

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում, ըստ ՔՊ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդն է։ Հարկ է նշել, որ 2021 թվականին նոյեմբերին արդեն հայտնի դարձավ, որ Արշակ Օրդուխանյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական: 168.am-ը գրել էր, որ

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել

Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը:

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած երիտասարդը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա`

ՄԻՊ տարեկան հաղորդմամբ առանձին վերլուծության է ենթարկվել տարիներ շարունակ առկա կալանքի խնդրահարույց պրակտիկան

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2024 թվականի տարեկան հաղորդումը

Կարեւոր է իմանալ՝ Վիլեն Գաբրիելյանն ինքնուրո՞ւյն է որոշել մանդատը վայր դնել, թե՞ իրեն ասել են. Աշոտ Մելիքյան

Առհասարակ այդ միջադեպը, որ տեղի ունեցավ այն շարքում, որը մենք դիտարկում ենք՝ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված եւ դրանից առաջ, կարծես թե ՔՊ-ականների համար նորմ էր դարձել այդ սանձարձակ վարքագիծը, բայց տվյալ պարագայում այդ քայլը շատ ուշագրավ է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031