Օրվա լրահոսը
Երբ հրեշավոր մտքերը «նորմալ» են դառնում
Իշխանությունն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի ընտրողների ձայների 36.4 տոկոսը ստացած Սարիկ Մինասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Այդ տոկոսի համար արդեն իսկ ամեն ինչ արվել է՝ մարզպետարանով, դպրոցներով, բուժհիմնարկներով, ԱԱԾ-ով, Հակակոռուպցիոն կոմիտեով, ոստիկանությամբ եւ այլն: Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այդ հսկայական եւ, կասեի անգամ, «աննախադեպ» ջանքերը չապահովեցին իշխանության բացարձակ մեծամասնությունը: Դա պետք է որ տագնապի
Էդուարդ Շարմազանով. «Ինձ համար կարեւոր չէ, թե Գյումրիում ընդդիմադիր առաջնորդն ինչպիսի անձ է, ինձ համար էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մուրազը մնաց համապատասխան տեղը. «Հրապարակ»
Ասում են` Սարիկ Մինասյանը շրջապատ ու հարգանք ունի, այսինքն` անգամ այս ձայները, որ ստացել են, ՔՊ-ինը չէ, Սարիկի ձայներն են: Գյումրեցիները տեսան, որ արեւմտամետները Երեւանում կոալիցիա կազմեցին Նիկոլի հետ, Գյումրիում ձայն չտվեցին: Որովհետեւ Նիկոլի հետ կոալիցիա կազմելը բիծ է: 2026 թվականին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու:
Կոմունիստական կուսակցությունը ստացել է 4,5 անգամ ավելի շատ ձայն, քան եվրոպամետների դաշինքը. «ՉԻ»
ՔՊ-ն ոմն Սարիկի գլխավորած ցուցակով Գյումրիում ստացել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան 4 տարի առաջ, երբ այդ նույն համայնքում նույն կուսակցության ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։
«Արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը. «Փաստ»
Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:
Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Միքայել Սրբազանը պատրաստ է Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու ու միավորելու
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն՝ այսպիսով ընդդիմության ձեռքը վերցնելով Գյումրու քաղաքային իշխանությունը։ «Ես պատրաստ եմ դա անելու, մեծ-մեծ չեմ խոսի, որ ասեմ՝ կկարողանամ, բայց
Թուրքիան դրական ազդակներ է տեսել ԱՄՆ-ից հակամարտությունների կարգավորման վերաբերյալ
Անկարան ազդանշան է տալիս. Ուկրաինայում խաղաղության հո՞ւյս
Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը
Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի
Էդգար Ղազարյան. «Եթե «Մեր քաղաքը» դաշինքը դեռ մտածելու բան ունի, դա արդեն լավ բանի մասին չի խոսում»
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունները կապեց նույն գիշերը ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ ինտենսիվ կրակոցների հետ: «Այստեղ տրամաբանական կապ կա: Ուզում եմ մեզ հետեւողներին հիշեցնել, թե երբ ադրբեջանցիները իրենց վերահսկողությունը հաստատեցին Ճակատեն-Կապան ճանապարհի վրա: Կապանի քաղաքապետի ընտրությունների տեղամասը փակելուց երկու ժամ հետո: Երբ քաղաքապետի
«Քաղաքական մահապատիժ». դատարանը Մարին Լը Պենին 5 տարով զրկեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. «Ազատություն»
«Ազատություն». «Քաղաքական մահապատիժ», «մուրճով հարված՝ Ֆրանսիայի ժողովրդավարությանը», «վհուկների որս»․ այսպես են ընդդիմախոսները բնորոշում Փարիզի դատարանի այսօրվա որոշումը, որով աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հինգ տարով զրկվեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործով դատարանը նաև նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեց, որից երկուսը՝ պայմանական։ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդն այսօր սեփական դատավճիռն
«Ո՞վ էր այդ «հանճարեղ» «քաղտեխնոլոգ-խորհրդատուն»։ Արդյո՞ք հասկացաք, թե ինչ վնաս հասցրիք ինքներդ ձեզ, ընտրություններին ու երկրին». Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական լրատվամիջոցի կողմից կեղծ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անունով տարածված հարցումներն առանձին վերլուծության թեմա են։ Այդ գործողություններով ոչ միայն մոլորեցրին հանրությանը, այլ նաև կոպտորեն խախտեցին ընտրական օրենսգրքի պահանջները։ Ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց այդ մանիպուլյացիաների համար։ Գոնե
«Մեզ ոչ մի պաշտոն պետք չէ, մեր քվեն տալիս ենք, որ ՔՊ-ն Գյումրիում չունենա իշխանություն»․ Կարեն Սիմոնյան
Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարել է քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին։ Դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց․ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջինն է եղել, որ հայտարարել է ընդդիմադիր դաշտի համախմբման մասին։ Մեր համար ամենակարևորը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է,
Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել
44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում էին։ Նրանք քննարկման էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: ԱԺ-ում էր նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ ArmLur.am-ը ԱԱԾ տնօրենից փորձեց հասկանալ, թե ինչպես էր ադրբեջանցի բլոգերը հայտնվել Հայաստանում։ «ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն», նշել է Աբազյանը։
Հայտնի է դարձել կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը
Տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության
«Հավաստագրով բնակարան է ձեռք բերել արցախցիների միայն 0,2 տոկոսը, սա ամեն ինչ ասում է այս ծրագրի մասին»․ Արմեն Մանգասարյան
«40+10 հազար աջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային խնդիրը»,- ասաց Արմեն Մանգասարյանը։
Հայոց Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՏՍԿ-ի պատվիրակությանը
«Խնդրում եմ՝ էդ հարցը 100 անգամ ինձ չտաք․ ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, թեկուզ կանգնած տեղը ինձ շառով տան»․ Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյանի ասելով, իրենից հետո Սամվել Բալասանյանը որոշումներ է կայացրել, դարձյալ իրեն են մեղադրել, նմանապես իր նախորդի՝ Միքայել Վարդանյանի օրոք կայացրած որոշումների համար են իրեն մեղադրանք առաջադրել ։ Նա նշեց, որ այդ գործերի վաղեմության ժամկետն անցել է։
«7 ժամ չէիք կարող ջուր ծեծել»․ անհայտ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են փակ քննարկումից, Անդրանիկ Քոչարյանը՝ գոհ
«Ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում»․ Անահիտ Ադոյան
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմ
Արմեն Աշոտյանի տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց
Դատարանը Աշոտյանին թույլատրեց իր տանը հանդիպել ՀՀԿ անդամների հետ
Կարևորվել է Հայաստան-Գերմանիա համագործակցությունը, ՀՀ բուհերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Եվրամիություն տանող ճանապարհը՝ ՀՀ նախագահի դիտարկմամբ երկար է, Գերմանիայի նախագահի գնահատմամբ էլ՝ երկար չէ, բայց բարեփոխումներ են անհրաժեշտ
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Հայաստան
Ո՞վ ասաց, որ բոլոր տեղերում միշտ պետք է իշխանական կուսակցությունը հաղթանակ տանի: Անհանգստանալու բան կլիներ, եթե այդպես լիներ. Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը գրում է. Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք այսքան խառնվել իրար, ի՞նչ մի արտառոց բան է տեղի ունեցել կամ տեղի ունենում: Հասկացանք, «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայներն է հավաքել Գյումրիում, բայց 50%-ից ավելի չի հավաքել, և ընդդիմությունը շանս ունի միավորվել ու քաղաքապետ ընտրել: Ինչպես կվարվեն, իրենք կորոշեն՝ կտեսնենք: Հասկացանք, Փարաքարում ընդդիմությունը հաղթել
«Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը»․ Գերմանիայի նախագահ
Խաղաղությունը կտանի տնտեսական զարգացման
Գերմանիայի նախագահը սոցցանցում Արցախի դրոշն էր հրապարակել, Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել էր ԱԳՆ
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։ Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։ Եվ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի
ՔՊ-ն ու Ստալինյան բռնաճնշումները նույնանում են. Հովհաննես Իշխանյան
Մեկ էլ 1937 թվականին են նման բռնաճնշումներ եղել
«2026 թվականի ընտրություններին մենք վստահ ենք, որ հաղթանակ ենք տանելու»․ Նարեկ Մկրտչյան
«Սա մեր հաջողությունն է, որ մենք կարողանում ենք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել, որտեղ ձեր ասած ազդեցության գոտիները չկան եւ ժողովրդի քվեն հարգվում է»
Աննախադեպ նվաճում. ԵՊՀ ամսագիրն ինդեքսավորվել է «Scopus»-ում
ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի գիտական հանրության համար։ ԵՊՀ ամսագիրը հումանիտար և հասարակագիտական ոլորտի՝ այս պահին հայկական միակ պարբերականն է՝ ինդեքսավորված «Scopus»-ում: Ամսագրի մասին «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը հիմնադրվել է 2021 թ.
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, մնացած պաշտոնները պատրաստ ենք տալու»․ Վարդան Ղուկասյան
«Կոմունիստական կուսակցության» ցուցակով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց, որ ընդդիմադիր ուժերի միավորվելու դեպքում նրանց փոխքաղաքապետի պաշտոնը չի տա, մնացած պաշտոնները պատրաստ է տալու։ Լրագրողները հարցրեցին՝ ինչո՞ւ, ի՞նչ կարևոր նշանակություն ունի իր համար փոխքաղաքապետի պաշտոնը։ «Փոխքաղաքապետի հետ կապված ասեմ ձեզ, եթե ինձ ձերբակալեն, ինքնըստինքյան փոխքաղաքապետը վերցնում է իր վրա․


















































