Օրվա լրահոսը
Իշխանությունը օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան ի պատասխան ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում է ցեղասպանություն. Տիգրան Աբրահամյան
Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը:
Միակ շօշափելի յառաջխաղացքը… թուրք-ատրպէյճանական պահանջներուն եւ նախապայմաններուն իրականացման ոլորտին մէջ է. «Ասպարեզ»
Շաբաթ, 29 Մարտին, արցախցիք Երեւանի սրտին վրայ բարձրաղաղակ յայտարարեցին՝ պիտի չդադրեցնենք հայրենատիրութեան մեր պայքարը, պիտի չհրաժարինք Արցախ ՏՈՒՆԸ վերադառնալու իրաւունքէն, պիտի չհրաժարինք Ատրպէյճանի ոճիրները բարձրաձայնելէ, Պաքուի մէջ ստապատիր մեղադրանքներով դատուող մեր եղբայրներուն ազատագրումէն, պէտք չէ յետս կոչել Ատրպէյճանի դէմ միջազգային ատեաններուն ներկայացուած ամբաստանութիւններն ու մեղադրանքները, պիտի չհրաժարինք… պիտի չհրաժարինք… պիտի շարունակենք արդար պայքարը: 29 Մարտի
Արտակ Բեգլարյան. «Արցախ վերադարձը եւ Արցախի վերադարձը հնարավոր է, միայն ուժեղ եւ զարգացած Հայաստանի Հանրապետության միջոցով»
Այստեղ գլխավոր, հիմնարար, սկզբունքային հարցն այն է, որ մեզ դիտարկում եւ վերաբերվում են որպես սովորական փախստականի: Ոչ մի տարբերություն մեր միջեւ եւ որեւէ այլ կոնֆլիկտային տարածքից եկած ոչ էթնիկ հայի միջեւ: Դա կլինի Աֆրիկայի կոնֆլիկտներից փախած, դա կլինեն քրդեր, որոնք Թուրքիայից են փախել՝ Հայաստան-Թուրքիա սահմանն անցել ու մտել են Հայաստան: Նրանք, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ, նույն կարգավիճակն ունեն, ինչ որ մենք: Եվ Հայաստանի Հանրապետությունը նույն պարտավորություններն ունի իրենց հանդեպ, ինչ որ մեր հանդեպ:
Այդ քննադատությամբ եկան իշխանության, հիմա գործում են այն օրենքներով, որոնք միշտ քննադատել են. Կարեն Մալխասյան. «Հրապարակ»
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը, որ նախորդ ընտրություններից ավագանու անդամ է, այս անգամ չհայտնվեց Գյումրու ավագանու կազմում։ «Քչերն են գիտակցում, թե ինչն ինչոց էր: Մենք իրականում որեւէ ռեսուրս չունենալով, մեր որակի հաշվին ապահովեցինք այս արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն: Խոսելով ընտրությունների ընթացքի մասին՝ նա հավելեց․ «Ի սկզբանե իշխանությունը Գյումրիում կիրառեց ե՛ւ
Լենին-Քեմալ դաշինքից մինչև Էրդողան-Փաշինյան-Ալիև դաշինք` ընդդեմ Հայաստանի. «Դրօշակ»
Ռուսների զիջողականության դիմաց թուրքական կողմն իր պահանջների հարցում այնքան լկտի է գտնվել, որ, առաջադրելով «Ազգային ուխտի» համաձայն սահմանները գծել ըստ 1877-1878 թթ. պատերազմից առաջ եղած սահմանների, պահանջել է դրանում ներառել նաև Իգդիրն ու Սուրմալուն, այն դեպքում, երբ դրանք չեն մտել այդ սահմանների մեջ: Դրանք թուրքական սահմաններում չեն ընդգրկվել նաև Բրեստի պայմանագրով…
Պուլյան պատուհանի ապակին ծակել, ընկել ա անկողնու մեջ: Գյուղի ամենածայրի տունն ա, Խնածախի վարչական ղեկավարի տունը. «Հրապարակ»
Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները երկու շաբաթից ավելի է՝ լարվածության ու վախի մթնոլորտում են ապրում: Գիշերը վախերն ավելանում են, քանի որ թշնամին սկսում է կրակել` մինչեւ լուսադեմ: Ադրբեջանական գնդակը, որը ծակել է Խնածախի բնակելի տան պատուհանը, հասել է մինչեւ անկողին, որտեղ մարդիկ քնած են եղել, ու միայն երջանիկ պատահականությամբ նրանք չեն տուժել: Տունը Խնածախի վարչական ղեկավար
Հայ գերիներին ազատ արձակելու գործում ՀՀ իշխանությունների ջանքերը ակնհայտորեն բավարար չեն. «Փաստ»
Հայ հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից ուղղված քննադատությունների զգալի մասը արդարացիորեն վերաբերում է Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայկական ռազմաքաղաքական էլիտայի մի հատվածի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած անտարբերությանը։ Ոչ երկրորդական պատճառ կարող է լինել այն, որ Բաքվի բանտում պահվողները, մեղմ ասած, ընդդիմադիր կեցվածք ունեին հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հանդեպ, և նրանք կարող
Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը պատկերելու համար և հեռացրել գրառումը
Հրապարակմանը կից տեքստում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։
Հայցում եմ ներողություն և վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան
Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ:
Երբ հրեշավոր մտքերը «նորմալ» են դառնում
Իշխանությունն, իհարկե, ամեն ինչ կանի, որպեսզի ընտրողների ձայների 36.4 տոկոսը ստացած Սարիկ Մինասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Այդ տոկոսի համար արդեն իսկ ամեն ինչ արվել է՝ մարզպետարանով, դպրոցներով, բուժհիմնարկներով, ԱԱԾ-ով, Հակակոռուպցիոն կոմիտեով, ոստիկանությամբ եւ այլն: Իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այդ հսկայական եւ, կասեի անգամ, «աննախադեպ» ջանքերը չապահովեցին իշխանության բացարձակ մեծամասնությունը: Դա պետք է որ տագնապի
Էդուարդ Շարմազանով. «Ինձ համար կարեւոր չէ, թե Գյումրիում ընդդիմադիր առաջնորդն ինչպիսի անձ է, ինձ համար էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մուրազը մնաց համապատասխան տեղը. «Հրապարակ»
Ասում են` Սարիկ Մինասյանը շրջապատ ու հարգանք ունի, այսինքն` անգամ այս ձայները, որ ստացել են, ՔՊ-ինը չէ, Սարիկի ձայներն են: Գյումրեցիները տեսան, որ արեւմտամետները Երեւանում կոալիցիա կազմեցին Նիկոլի հետ, Գյումրիում ձայն չտվեցին: Որովհետեւ Նիկոլի հետ կոալիցիա կազմելը բիծ է: 2026 թվականին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու:
Կոմունիստական կուսակցությունը ստացել է 4,5 անգամ ավելի շատ ձայն, քան եվրոպամետների դաշինքը. «ՉԻ»
ՔՊ-ն ոմն Սարիկի գլխավորած ցուցակով Գյումրիում ստացել է երկու անգամ ավելի շատ ձայն, քան 4 տարի առաջ, երբ այդ նույն համայնքում նույն կուսակցության ցուցակը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։
«Արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը. «Փաստ»
Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:
Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Միքայել Սրբազանը պատրաստ է Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին հաշտեցնելու ու միավորելու
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստ է բանակցային սեղանի շուրջ նստեցնել Գյումրու ՏԻՄ ընտրություններում Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի նրանք միավորվեն՝ այսպիսով ընդդիմության ձեռքը վերցնելով Գյումրու քաղաքային իշխանությունը։ «Ես պատրաստ եմ դա անելու, մեծ-մեծ չեմ խոսի, որ ասեմ՝ կկարողանամ, բայց
Թուրքիան դրական ազդակներ է տեսել ԱՄՆ-ից հակամարտությունների կարգավորման վերաբերյալ
Անկարան ազդանշան է տալիս. Ուկրաինայում խաղաղության հո՞ւյս
Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը
Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի
Էդգար Ղազարյան. «Եթե «Մեր քաղաքը» դաշինքը դեռ մտածելու բան ունի, դա արդեն լավ բանի մասին չի խոսում»
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունները կապեց նույն գիշերը ադրբեջանական կողմից Հայաստանի ուղղությամբ ինտենսիվ կրակոցների հետ: «Այստեղ տրամաբանական կապ կա: Ուզում եմ մեզ հետեւողներին հիշեցնել, թե երբ ադրբեջանցիները իրենց վերահսկողությունը հաստատեցին Ճակատեն-Կապան ճանապարհի վրա: Կապանի քաղաքապետի ընտրությունների տեղամասը փակելուց երկու ժամ հետո: Երբ քաղաքապետի
«Քաղաքական մահապատիժ». դատարանը Մարին Լը Պենին 5 տարով զրկեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. «Ազատություն»
«Ազատություն». «Քաղաքական մահապատիժ», «մուրճով հարված՝ Ֆրանսիայի ժողովրդավարությանը», «վհուկների որս»․ այսպես են ընդդիմախոսները բնորոշում Փարիզի դատարանի այսօրվա որոշումը, որով աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հինգ տարով զրկվեց ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ Եվրամիության միջոցները չարաշահելու մեղադրանքով։ Նույն գործով դատարանը նաև նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեց, որից երկուսը՝ պայմանական։ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդն այսօր սեփական դատավճիռն
«Ո՞վ էր այդ «հանճարեղ» «քաղտեխնոլոգ-խորհրդատուն»։ Արդյո՞ք հասկացաք, թե ինչ վնաս հասցրիք ինքներդ ձեզ, ընտրություններին ու երկրին». Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական լրատվամիջոցի կողմից կեղծ միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների անունով տարածված հարցումներն առանձին վերլուծության թեմա են։ Այդ գործողություններով ոչ միայն մոլորեցրին հանրությանը, այլ նաև կոպտորեն խախտեցին ընտրական օրենսգրքի պահանջները։ Ուզում ենք հասկանալ՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն։ Արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց այդ մանիպուլյացիաների համար։ Գոնե
«Մեզ ոչ մի պաշտոն պետք չէ, մեր քվեն տալիս ենք, որ ՔՊ-ն Գյումրիում չունենա իշխանություն»․ Կարեն Սիմոնյան
Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարել է քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու մասին։ Դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց․ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջինն է եղել, որ հայտարարել է ընդդիմադիր դաշտի համախմբման մասին։ Մեր համար ամենակարևորը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է,
Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել
44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում էին։ Նրանք քննարկման էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: ԱԺ-ում էր նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ ArmLur.am-ը ԱԱԾ տնօրենից փորձեց հասկանալ, թե ինչպես էր ադրբեջանցի բլոգերը հայտնվել Հայաստանում։ «ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն», նշել է Աբազյանը։
Հայտնի է դարձել կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը
Տեղի է ունեցել ընտրության փուլի եզրափակիչ նիստը
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հաղորդագրությունը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության
«Հավաստագրով բնակարան է ձեռք բերել արցախցիների միայն 0,2 տոկոսը, սա ամեն ինչ ասում է այս ծրագրի մասին»․ Արմեն Մանգասարյան
«40+10 հազար աջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել արցախցիների բնակարանային խնդիրը»,- ասաց Արմեն Մանգասարյանը։
Հայոց Հայրապետն իր մտահոգությունն է արտահայտել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՏՍԿ-ի պատվիրակությանը
«Խնդրում եմ՝ էդ հարցը 100 անգամ ինձ չտաք․ ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, թեկուզ կանգնած տեղը ինձ շառով տան»․ Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյանի ասելով, իրենից հետո Սամվել Բալասանյանը որոշումներ է կայացրել, դարձյալ իրեն են մեղադրել, նմանապես իր նախորդի՝ Միքայել Վարդանյանի օրոք կայացրած որոշումների համար են իրեն մեղադրանք առաջադրել ։ Նա նշեց, որ այդ գործերի վաղեմության ժամկետն անցել է։
«7 ժամ չէիք կարող ջուր ծեծել»․ անհայտ կորած զինծառայողների ծնողները դժգոհ են փակ քննարկումից, Անդրանիկ Քոչարյանը՝ գոհ
«Ոչ մի բան էլ չէին ասում, ջուր էին ծեծում»․ Անահիտ Ադոյան
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: ՀՀ նախագահի աշխատակազմ
Արմեն Աշոտյանի տնային կալանքը եւս 3 ամսով երկարաձգվեց
Դատարանը Աշոտյանին թույլատրեց իր տանը հանդիպել ՀՀԿ անդամների հետ


















































