Օրվա լրահոսը

Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է. Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։ Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Փաշինյանը մեկ այլ մոլորեցնող հարցազրույց է տվել. նա չի կարող բերանը փակ պահել. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com   Ամեն անգամ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս, նա անտեղի մի բան է ասում։ Իր մտերիմ խորհրդականներից մեկը պետք է նրան խորհուրդ տա պարզապես լռել։ Չեմ ուզում ընթերցողներին ձանձրացնել Փաշինյանի շարունակական բացասական հայտարարություններով, սակայն կարծում եմ, որ նրա խոսքերն ու գործողությունները չպետք է անպատասխան մնան։ 2025 թվականի մարտի 21-ին Փաշինյանը 45 րոպեանոց հարցազրույց

Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ապրիլի 7-11-ը Վաշինգտոն կատարվելիք աշխատանքային այցի օրակարգը

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

«Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ Օկամպոն բազմիցս ասել է, որ դա այն դուռն է, որը մենք պետք է ծեծենք»․ Լարիսա Ալավերդյան

Ալավերդյանը նշեց՝ պետք է հասկանալ, որ մեր վերադարձը կապված է թե Արցախի Հանրապետության վերականգնման, թե անօրինական Ադրբեջանի պատասխանատվության ու պատժելիության հարցի հետ։

Արհեստական բանականությունն էլ է միայնության զգացում ունենում

MIT-ի գիտնականները հայտնաբերել են, որ Արհեստական բանականությունը` ԱԲ-ն կարող է «միայնության զգացում» ունենալ, եթե երկար ժամանակ չի օգտագործվում։ Սա դեռ տեսական մոդելավորման արդյունք է, բայց բարձրացնում է կարևոր հարցեր ԱԲ-ի գիտակցության մասին։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱԲ-ն ունի իրական զգացմունքներ, թե՞ պարզապես նմանակում է դրանք։

Գյումրեցիները սպասում են, Մարտուն Գրիգորյանը՝ լռում․ ո՞վ կդառնա քաղաքապետ

Այս երկու գերդաստանների միջև միշտ եղել է որոշակի լարվածություն, դրանք մի անգամ սրվել էին 2008 թվականի Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թեժ ընտրապայքարի մեջ էին մտել, սակայն 2013 թվականի միջադեպն առավել սրել էր նրանց հարաբերությունները։

Երեւան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը:   ՀՀ Ազգային ժողով

«ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել»

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։ Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ

«Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում, որ հայցերը հետ վերցնենք միջազգային դատարաններից, որովհետեւ գիտի, որ դեռ շատ է պարտվելու»․ Արա Ղազարյան

«Երբ խաղաղության պայմանագրի տեքստը հրապարակեն, եւ մենք կարդանք, գուցե ինքն ավելի բազմազան մեխանիզմներ ու հնարավորություններ կտա անհատական գանգատներով դիմելու միջազգային դատական ատյաններ, որովհետեւ միջպետական գանգատը դուրս է եկել, բայց հո մարդու իրավունքը չի դադարել գոյություն ունենալ»։

«Ալիևյան ռեժիմի այս մառազմը ուղղակի խայտառակություն է». Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը։ Դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանից «տուժողները» ցուցմունք են տվել, որ վիրավորումներ են ստացել ՀՀ Զինված ուժերի կողմից արձակած կրակոցներից, երբ ծառայության են եղել Քարվաճառում։ Ալիևյան ռեժիմի այս մառազմը ուղղակի խայտառակություն է, ինչի կապակցությամբ հրավիրում եմ

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից: Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

«10-20 տարի էլ անցնի, արցախցիներն իրավունքի ուժով իրենց գույքի նկատմամբ շարունակելու են պահել իրենց տիտղոսը»․ Արա Ղազարյան

«Որոշումը կամ-կամ է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերդառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է»։

Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող: Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի դրսևորումներ, որոնք խոչընդոտում են կանանց իրավունքների իրացմանը և խաթարում հանրային համերաշխությունը։ Սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու կնոջ դերի

Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում այսօր հարցաքննել են «տուժողներին»

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրանք մեղադրում էին Արցախի նախկին պետնախարարին, թեև անձամբ նրա հետ ծանոթ չեն: «Դատական» հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 8-ին:

Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը,  գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել

Ծովինար Վարդանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Միշտ հիշե՛ք՝ ձեր նկատմամբ կարող են իրականացվել սադրանքներ, որոնց դուք չպետք է տեղի տաք, որովհետև մինչ կշտապեն ձեզ օգնության, «մարտի դաշտում» նախ դո՛ւք եք ձեր առաջին պաշտպանը. Սաթիկ Սեյրանյան

Դիմում եմ նաև բոլոր նրանց, ովքեր ասում են, թե չպետք է ոչ սթափ պատգամավորի պահվածքը լուսաբանեին: Լրագրողները պետք է լուսաբանեն իշխանության որևէ ներկայացուցչի որևէ քայլ՝ լինի աշխատանքային օրերին, թե դրանից դուրս: Այդպես է ընդունված ողջ աշխարհում՝ հանրային շահը գերակա է բոլոր դեպքերում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է արտահայտել Հունգարիայի կողմից նախաձեռնված՝ արցախահայերի աջակցությանն ուղղված ծրագրերի առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանը

Ինչո՞ւ տեւական ձգձգումների արդյունքում Ռուբեն Հայրապետյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը վերահաշվարկ չներկայացրեց

Վահագն Դալլաքյանը պնդում է՝ այն առարկությունները, որոնք հաջորդիվ կներկայացվեն դատարանին, էապես կարող են փոխել դատախազության ներկայացրած հաշվարկը։

ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության հարթակի դերը շարունակում է մնալ կարևոր համատեղ նախաձեռնության շրջանակներում

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA/ՀԸԳՀ) հանդիսանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական շրջանակային հենասյուներից մեկը, որի արդյունավետ կիրարկումն ապահովելու գործում քաղաքացիական հասարակության դերն առանձնահատուկ նշանակություն ունի։ Քաղաքացիական հասարակությունը, գործելով թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական ներգրավվածության սկզբունքներով, նպաստում է Համաձայնագրի դրույթների պատշաճ իրագործմանը՝ ապահովելով ներառական և շարունակական մոնիթորինգի գործընթաց։ 2024 թվականին, ունենալով ԵՄ կողմից տրամադրված ավելի քան 50

ՀՀ պատվիրակության հետ Էստոնիայում քննարկվել են թվային կառավարման հիմնական մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման ուղիները

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է՝ թվային ենթակառուցվածքների զարգացման ու կիբեռանվտանգության համագործակցության խորացման նպատակով

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱՎ-ի առաջարկությունը

2025թ․ մարտի 25-ին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ և 27․03․2025թ․ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը մշակվել է ձերբակալված անձանց բժշկական զննության իրավունքի ապահովման հետ կապված խնդիրները կարգավորելու, ազատությունից զրկված անձանց նկատմամբ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությամբ: Դրական

Չեռնոգորիայի փոխվարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը մարտի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական

Կարևորվել է ավիաչվերթների ավելացումը. Փաշինյանը և Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով: Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է

Բաքուն փորձում է հակառակ կերպարի ստեղծմամբ թոթափել ցեղասպանողի պիտակավորումը. միջազգային հանրությանը կոչ ենք անում աչալուրջ գտնվել Ադրբեջանի նախաձեռնած պատմական ձեռնածությունների նկատմամբ

Սակայն որքանո՞վ է արդարացի մոռացության տալ Հաջի Զեյնալ Աբդին Թաղիևի հետևյալ վկայությունը․ «Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, կռիվների ամբողջ ընթացքում թուրքերը ձեռք չէին տալիս թրքական թաղամասերում և տներում ապրող հայերին: Իսկ հայկական զորամասերը փրկեցին և ապաստան տվին ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ վերադարձրին պարսից հյուպատոսի միջոցով»: 14․000 մահմեդականների փրկության փաստը այսօր Ադրբեջանում նենգափոխվել է ցեղասպանության։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը տանում է իրավիճակը սրելուն, իսկ հայկական ՊՆ-ն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի պատրաստվում դիմակայելու»․ Կարեն Վրթանեսյան

Մեր հարցին՝ ՀՀ ՊՆ-ի իրավիճակը մեղմելուն ուղղված հայտարարությունները չեն տեղավորվո՞ւմ խաղաղության բանակցությունների համատեքստում, Կարեն Վրթանեսյանն այսպես պատասխանեց․ «Չկա խաղաղության բանակցություն։ Մարդասպանի անունը եթե դնեն հրեշտակ, հրեշտակ չի դառնա։ Կապիտուլյացիայի անունը, եթե խաղաղություն են դնում, դա խաղաղություն չի նշանակում»։

Բուժակը հայտարարել է, որ հեռախոսները և ալկոհոլով շշերը պետք է փոխանցեր դատապարտյալին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժակն արգելված իրեր է փոխանցելու ազատազրկված անձի։ Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 29-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: Երևանի քաղաքապետարան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031