Օրվա լրահոսը
Գազաբալոնների լիցքավորումն արգելվում է, եթե դրանք գրանցված չեն էլեկտրոնային շտեմարանում, չեն անցել պարտադիր վկայագրում
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների
Դեսպան Մավրոսը ներկայացրել է կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների եւ ընդհանուր շահերի մասին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային տարբեր կազմակերպություններում ու հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ արդյունավետ
Նոր համակարգով խնամքի նպաստի չափերը տարբերակված են՝ կախված խնամքի տվյալ ամսում արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից
2024 թվականին շարունակել է գործել 2023 թվականի հունվարի 1-ից ներդրված մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր համակարգը, որի շրջանակում նպաստի իրավունք են ստացել նաեւ չաշխատող քաղաքաբնակ մայրերը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ մարտի 31-ին հրավիրված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի
Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը
Հաղթող գրքի ընտրությունը կատարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժիններում սովորող 30 ուսանողից կազմված ժյուրին: «Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գրքից հաղթող է ճանաչվել Գաել Ֆեյի «Ջակարանդա» գիրքը (Gaël Faye “Jacaranda”), որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին, բայց նաև սիրո և մարդկային ճակատագրերի մասին հուզիչ պատմություն է: Հաղթող վեպը կթարգմանվի հայերեն և լույս կտեսնի «Նյումեգ» հրատարակչության կողմից:
Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման հարցում նրա ավանդի համար
Մարտի 31-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարկոզիին Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում վերջինիս ունեցած ավանդի և շարունակական հանձնառության համար։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են միջազգային աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, և հատկապես՝
Ժնևում գրքերի ցուցադրությանը զուգահեռ տեղի ունեցան դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը
Մարտի 19-ից 23-ը, Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և ջանքերով, Հայաստանը հերթական անգամ մասնակցեց Ժնևի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին: Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում և արտերկրում վերջին տարիներին տպագրված հարյուրից ավելի հայերեն և օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ: Ցուցահանդեսի հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, տեղի ունեցան դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, լեզվին, գրականությանը, երաժշտական
«Մարդիկ ընդհուպ դրսերից եկան, հասան էստեղ, քվեարկեցին, նույն գիշերը հետ գնացին». Վարդան Ղուկասյան
«Երեկ Գյումրի դրսից 70-100 ավտոբուս է բերվել, նկարահանել ենք, ընդհուպ Թուրքիայից են մարդիկ եղել»․ Վարդան Ղուկասյան
Միրզոյանը և Իվանովիչը քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացման կոնկրետ հնարավորություններ
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին տարիներին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև առանձին ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը: Մասնավորապես, ընդգծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում ծավալների նշանակալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների
Մանե Թանդիլյան. «Մեր ամբողջական թիմը Փարաքար համայնքը դարձնելու է լավագույն ապրելու համայնք»
Նա նաեւ արձանագրեց, թե ինչպիսի առավելությամբ են հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը համայնքում իրենց 57% տոկոս քվեի դիմաց ստացել է ընդամենը 32 %:
Մարտուն Գրիգորյան. ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու
Գյումրիի համայնքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։
Գերմանիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական
Հայկ Մարության. Ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին, որ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է
Ուղղակի այն ժամանակ Джексон оказался женщиной – ընդդիմադիր դիրքավորված Արամ Սարգսյանի «Հանրապետությունն» ու «Հանրային ձայնը» ապահովեցին ՔՊ-ի վերարտադրությունը։
«Թյուրընկալեց ես ինչ եմ ասում»․ Գեղամ Նազարյան
«Գործ չունես մեր զավակների հետ, մեր տղաների անունները չտաս»,- արդեն միջանցքում բղավում էին վրդովված ծնողները՝ դիմելով Գեղամ Նազարյանին։
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը (2025թ․) 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ 🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված
Այս ընտրությունները Նիկոլի կողմից հերթական անգամ կազմակերպված «բեսպրեդելն էր». Աննա Մկրտչյան
Իշխանությունները նույնիսկ պատրաստ չեն ապահովել Ընտրական օրենսգրքով սահմանված նվազագույն գործիքակազմը բոլորի ազատությունն ու հավասարությունն այդ ընտրություններին մասնակցելու առումով. Աննա Մկրտչյան
«Ես թշնամություն չունեմ, հուսով եմ՝ Մարտուն Գրիգորյանը կմիանա մեզ»․ Վարդան Ղուկասյան
Նախ` պիտի համոզվեմ, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ՔՊ-ին, անպայման մենք մեր խոսքը կասենք։ Այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինձ չտաք, թե ինչ է լինելու, որովհետև չեմ չգիտեմ իրենց կարծիքը, բայց լսել եմ հեռուստատեսությամբ ինչ-որ ինքը ասել է, որ մենք անպայման միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու և ՔՊ-ն չի անցնելու քաղաքում։ Էդ լսել եմ ես, սպասենք, նայենք:
Էդ քվեն ձեզ չի տրվել ասֆալտ փռելու կամ կոյուղագիծ փոխելու համար, տրվել է Նիկոլին մերժելու համար. Զոհրաբյանը՝ Գյումրու ընդդիմադիրներին
Եթե հանենք այդ վարչական ռեսուրսը, մնում է զուտ Սարիկի ստացած 2.000- 3000 ձայնը, որը ՔՊ-ի ձայնը չէր. Զոհրաբյան
Սեպտեմբեր անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի. ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ է ներդրվում
Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
Գյումրիում առանց ընդդիմության ավագանու նիստ չի կարող հրավիրվել։ Եվ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի, տեղի են ունենալու նոր ընտրություններ. Գոհար Մելոյան
Մտավախությունը, որ կկայանա 2-րդ փուլ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կընտրի իր թեկնածուին քիչ հավանական է։
«Դա փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը»․ Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարարը՝ Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների մասին
Գեղամ Նազարյանը եւ անհետ կորած զինծառայողների ծնողները վիճեցին
Արսեն Ղազարյանն ասաց, որ ոչ մի նոր բան չի եղել, նույն հարցերն են, ինչի շուրջ հինգ տարի է վիճում են, պարզապես ծնողներից մեկը եւ Գեղամ Նազարյանը լեզվակռվի են բռնվել․ «Նազարյանին հարցնեիք, թե ի՞նչ եղավ։ Երկու հոգի իրար հետ լեզվակռիվ են տվել, ես չեմ իրենց վեճը մեկնաբանելու»։
«Գյումրեցիները 300 սպարտացիների պես կանգնեցին ամբողջ պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկի, պեռաշկու ու 20 հազար դրամների»․ Վարդան Ղուկասյան
ՔՊ-ին դեմ քվեարկելով՝ կանգնել են իմ կողքին, որի համար մեկ անգամ ևս շնորհակալ եմ», -ասաց Վարդան Ղուկասյանը։
«Ելույթները շաղախված են թե քաղաքական, թե սոցիալական հարցերով»․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիների պահանջների մասին
«Չի եղել ողջամիտ առաջարկ՝ հնարավորության սահմանում, որ մենք ընդառաջ գնացած չլինենք»
Հայաստանը և Գերմանիան համաձայնագրեր են ստորագրել. Խաչատուրյանը և Շտայնմայերը ընդգծել են թե երկկողմ, թե Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես
Եղել է հանցագործության մասին 3 հաղորդում, մեկը՝ Սարիկ Մինասյանին է վերաբերվում. Դանիել Իոաննիսյան
Մարտի 12-ին Սարիկ Մինասյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ տվել է մի շարք խոստումներ, այդ թվում՝ ճանապարհների հետ կապված: Այդ խոստումների մեծ մասը նախընտրական էին, որոնց հետ խնդիր չունենք: Բայց միաժամանակ ինքն ասել է, որ որպես ժամանակավոր լուծում՝ շիբինապատում կիրականացնեն: Ընդ որում, դա վերաբերվել է ոչ թե ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանին, այլ նախորդող, ինչն արդեն նախընտրական խոսում չէ: Եվ եթե դա համայնքային բյուջեով նախատեսված չի եղել, ուրեմն իրապես պաշտոնական դիրքի չարաշահում է:
Մեր գաղափարները Գյումրիում պետք չեկան, բայց մեկ այլ համայնքում, մեկ այլ քաղաքում, գյուղում պետք կգան. Լևոն Բարսեղյան
Շնորհակալություն այն ընտրողներին, որ ՔՊ ապիկարության ու ձախողումներից կուրացած որոշեցին զոհաբերել քաղաքն ու կառավարումը, միայն, թե ՔՊ աչքերը հանեն, դե թող հանեն: Այդով հասկացրին, որ քաղաքը իրենց համար ոչինչ է, իրենց եսն է ամեն ինչ:
«Մեր քաղաքական նպատակը մեր հավաքական վերադարձն է, բայց մինչ այդ, ցանկանում ենք, որ Արցախի ժողովուրդն արժանապատիվ բնակվի Հայաստանում». Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների շրջանում կա բավական բարձր աղքատություն, տարբեր փորձագիտական հաշվարկներով՝ Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսն աղքատության շեմից ներքեւ է գտնվում։ Իսկ սա նշանակում է, որ պետք է կայուն եկամտի հարցը լուծվի։
Մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում. ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը «Radio Senado»-ին
ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրազիլ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Radio Senado»-ին, որը հեռարձակվում է Բրազիլի 100-ից ավել քաղաքներում՝ շուրջ 2 մլն ունկնդրով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի կնքման ուղղությամբ զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի
«Ասեք, պարո′ն վարչապետ, ի՞նչ պայմանագիր է, ի՞նչ ես ստորագրում․ քո բոլոր ստորագրած թղթերը մեր ազգին կործանման են տանում»․ Արա Աբրահամյան
Արա Աբրահամյանը հայտարարեց՝ հարյուր հազար դոլար մրցանակ է սահմանելու, եթե ՀՀ իշխանություններն ասեն՝ ինչ են արել տնտեսական հարցով, անվտանգության և միասնականության հարցով․ «Թող ասեն, մենք էլ իմանանք, մենք էլ ներողություն կխնդրենք»։
Ամենահզոր «կուսակցությունը» Հայաստանում՝ «Բոլորին դեմն է» մնում. Բորիս Նավասարդյան
ՏԻՄ ընտրությունների կուսակցականացումը անիմաստ էր անգամ այնպիսի խոշոր համայնքներում, ինչպիսին հանրապետության երկրորդ քաղաքն է։


















































