Օրվա լրահոսը
«Սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն»
Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի
Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և
«Ռեւկոմներ» եւ մերկապարանոց մեղադրանքներ
Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետք է լինեն նաեւ «ժողովրդական» դատավորներ, դատախազներ եւ դահիճներ, եւ այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել եւ այլն: Եթե պետք է ստեղծվեն «ռեւկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդական արդարադատություն» իրականացնելը, ապա,
«Ես դա որպես հաճոյախոսություն ընդունեցի». նկարիչ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսը: Երեք երիտասարդ նկարիչները «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա ապրիլին մեկնել էին Տալլին՝ աշխատելու տեղի տպագրական գրաֆիկայի արվեստանոցներում: Մոտ մեկամսյա ստեղծագործական աշխատանքի արդյունքները ցուցադրվել են Էստոնիայի ազգային գրադարանում. «Տղաների աշխատանքները շատ լավ ընդունվեցին ինչպես հասարակ դիտողների, այնպես էլ
«Դեսպանից լսեցի, թե ինչպես է Նազարբաևը Ղազախստանի ամենամեծ կոնյակի գործարանը տվել հայ բիզնեսմենի»
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, որ Հառիճում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան փողոց կա: Ի պատասխան մեր հարցի, մարզպետարանի պաշտոնյան փոխանցեց, որ գյուղերում փողոցները անուններով չեն կոչում, այլ պարզապես համարակալում են, դա ռեգիստրի կանոնադրությամբ է: Իսկ որ Հառիճի գյուղապետը այդուհանդերձ ռուսերեն լեզվով փողոցներից մեկում Նուրսուլթան Նազարբաևի անունն
«Ռեժիմը կհնձի այն, ինչ ցանել է». Նախախորհրդարան
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հարյուրից ավել քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու ընդդեմ ոստիկանության անմարդկային և անօրինական գործողությունների: Երթի մասնակիցներն ԱՍԱԼԱՅԻ մարտիկ Ալեք Ենիգոմշյանի հետ հոկտեմբերի 19-ին կատարվածը որակում են որպես սադիզմ և անարգանք ազգային հերոսի նկատմամբ: Ակցիայի վերջում քաղաքացիները ՀՀ դատախազությանը հանձնեցին հաղորդում հանցագործության մասին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործ ոստիկաններին:
Խորվաթ բռնցքամարտիկը ռինգում ծեծել է մրցավարին. (Տեսանյութ)
Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տեղացի բռնցքամարտիկ Վիդո Լոնչարը, համաձայն չլինելով երկրորդ ռաունդում իրեն տեխնիկական նոկաուտ գրանցած մրցավարի որոշման հետ, հենց ռինգում հարձակվել է վերջինի վրա, նոկաուտի ենթարկել ու դրանից հետո էլ շարունակել դաժանորեն հարվածել ռինգի հատակին հայտնված մրցավարին: Միայն մարտավկաներից մեկի արագ կողմնորոշվելու շնորհիվ է հնարավոր եղել կանխել հնարավոր ողբերգությունը (մարտավկան հասցրել է
«Ուկրաինական մայդանում տեղի ունեցած հեղաշրջման մեջ աղանդները վճռորոշ դեր խաղացին». Վլադիմիր Ռոգով
«Այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանում էր ավետարանի քարոզիչ Բեննի Հինը, որին կրոնական կազմակերպություններից մեկի բեմում ողջունելիս ավետարանական ընտանիքի անդամներն ասել էին, թե հաջորդ հանդիպումը կկայանա այլ՝ ավելի ազատ Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ամարյանը, որը սա դիտարկում է որպես իշխանափոխության կոչ: «Կրոնական կառույցները շատ
«Աշխարհի շատ երկրներում Հայաստանը ասոցացնում են զոհի հետ, որի պատճառով բրենդ ստեղծելը դժվար է դառնում»
Հայաստանի կառավարությունը տուրիզմը զարգացնելու, ներդրումները ավելացնելու համար նպատակ է դրել ստեղծել Հայաստանի բրենդը՝ երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով։ Այս նպատակով այսօր Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակում GK brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց Հայաստանի համար նոր բրենդ ստեղծելու մեթոդները, նոր բրենդի վերաբերյալ կատարված հետազոտությունները: «Աշխարհի շատ երկրներում Հայաստանը ասոցացնում են զոհի հետ: Մեր պատմությունը
«Աշխարհին արդարության կոչով դիմող իշխանությունները Հայաստանում նսեմացնում են արդարության մարտիկին»
Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները որակում է սադիզմ: «Կույր մարդուն թողնել փողոցի բանուկ հատվածում եւ տանել նրա ուղեկցորդին ու թքած ունենալ՝ ինչ պետք է անի այդ մարդը, մեկ բառով կարելի է որակել սադիզմ ու հանցագործություն: Եթե այնտեղ չլինեին քաղաքացիներ, որոնք օգնեին Ալեք Ենիգոմշյանին, կարող էր
Լատվիան դադարեցնում է ՌԴ քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրումը. «Ազատություն»
Լատվիայի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովը հաստատել է օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն այսուհետ ժամանակավորապես դադարեցվում է Ռուսաստանի քաղաքացիներին կեցության իրավունքի տրամադրումը։ Փաստաթուղթը ռուսաստանցիներին տրվում էր Լատվիայում ներդրումներ անելու դիմաց։ Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
ՊՆ-ի ֆուտբոլային թիմի անդամներից մեկը կոտրել է ոտքը լրագրողների հետ խաղի ժամանակ. 168.am
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: Ի դեպ, խաղի ընթացքում խաղացողներից մեկը ոտքով հարվածեց լրագրողներից մեկի ոտքին և կոտրեց սեփական ոտքը: Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում
Ռուբեն Հակոբյանի խոստովանությունը ՀՅԴ-ականներին ուրախացնում է
Այսօր, լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստովանեց, որ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», խախտել է նախկին քառյակի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Խոսքը կառավարությանը ներկայացրած 12 կետերի մասին է, որը ներկայացրել էր քառյակը`եռյակ ներառյալ ՀՅԴ: Ըստ Ռուբեն Հակոբյանի քառյակի ուժերը համատեղ պետք է քննարկեին կառավարությանը ներկայացված տասներկու պահանջները, սակայն իրենք ՀՅԴ իրենց գործընկերներին
Ինչպես ամեն ինչ սկսվեց. Տիգրան Համասյան
«Հայրս լուսադեմին գնում էր՝ հացի հերթ կանգնելու, իսկ ես արթնանում ու դաշնամուր էի նվագում: Հետո հայրս «յազվա ստացավ», ես էլ դարձա երաժիշտ»,- անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի խոսքերն են: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես ամեն ինչ սկսվեց. «Ես, կարելի է ասել, ծնված օրից եմ երաժշտություն լսել: Հայրս միշտ ռոք էր լսում, հորեղբայրս՝
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել 52-ամյա կինը. Երկու հոգի ձերբակալվել է
Երևանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը 2014թ. հոկտեմբերի 20-ին հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից։ Ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի
100 համերգ այն երկրներում, որտեղ հայերը սփռվել են Ցեղասպանությունից հետո
Հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա անվանի դաշնակահար Տիգրան Համասյանն իր խմբի՝ Սեմ Մինայի (բաս-կիթառ) և Արթուր Հնաթեքի (թմբկահար) հետ: Օպերայի բեմում սա նրա առաջին մենահամերգն է, որի ընթացքում կհնչեն դաշնակահարի հին ու նոր ջազային գործերը, կլինեն երգեր ինչպես վերջերս թողարկված «Ստվերների թատրոն» ձայնասկավառակից, այնպես էլ 2015-ին
Դոլարի փակման գինը կազմել է 409.5 դրամ
Հոկտեմբերի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Պուտինն ու Պոռոշենկոն իրար հետ խոսել են հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին. УНИАН
Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել են ամբողջական հրադադարի ռեժիմի պահպանման և հրետանային ուժերի չգործարկման անհրաժեշտությունը: Ինչպես փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը, այդպիսի կարծիք երկրների ղեկավարները հայտնել են այսօր ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Նախագահները նաև քննարկել են գազի հարցը: «Հաշվի առնելով օրերս Միլանում մի քանի ձևաչափերով տեղի ունեցած
Ոստիկանության շենքին ձվերով խփած ակտիվիստին բաց են թողել
Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքը վնասելու եւ ոչնչացնելու հոդվածով
Պուշկին-Եկմալյանի աղբամանները առնետների խրախճանքի «օբյեկտ»
Կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններում կահույք են թափում
Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը: Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման
Բջջային արկածներ
Հեռախոսահամարը նման է աղջկա. մինչեւ նրա հետ հարաբերություններ սկսելը անպայման պետք է ճշտել՝ մինչեւ քեզ ի՞նչ կյանք է ունեցել, ո՞ւմ հետ է շփվել, խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Մի բան, որը ես չարեցի: Ուրեմն՝ այսպես հեռախոսահամարը գնելու հենց հաջորդ օրը «Երեւան ջուրը» ինձ կարճ հաղորդագրությամբ հիշեցրեց, որ ես պարտք ունեմ, այն դեպքում, երբ բոլոր վճարումները
ԲՀԿ-ն սպառնում է. «Տե՛ղը բերեք, մնացեք ձեր սահմանների մեջ, գործ ունեք ուժի հետ»
Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ իշխանափոխության իրականացման համար 3 կետ կա դասական՝ վերեւները չեն կարողանում կառավարել, ինչպես կառավարվել են, ներքեւները չեն կարողանում ապրել ինչպես ապրել են, ժողովուրդը ունի ակտիվություն. «Դուք տեսաք, թե ինչ էր կատարվում հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում, նույնը կատարվելու է հոկտեմբերի 24-ին՝ կրկնապատկված: Ոչ ոք չէր հավատում, որ
Կարեն Եսայանի մայրը՝ Լուսինե Սահակյանին. «Իմ վերքի վրա աղ լցնողը ուժեղ պիտի պատժվի»
Լուսինե Սահակյանը այդ ամբողջ հորինել է և դրա համար պատասխան է տալու: Ինքը իրավունք չունի հորինելու, քանի որ սա նախաքննական մարմնի ոչ մի փաստաթղթում գոյություն չունի»,-Aravot.am-ի հետ զրույցում վրդովված նշեց սպանված Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված, Անիի նախկին
Փաշինյանն ու փոխնախարարը վիճեցին. «Դուք ինձ չեք կարա ոչ խնդրանքի, ոչ էլ որեւէ այլ ձեւով բան հանձնարարեք»
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց. «Չափազանց զարմացած եմ, որ Արծվիկ Մինասյանին հարցին ի պատասխան՝ ասում եք, որ սահմանապահ համայնքների մասին իմ ներկայացրած նախագծին ծանոթ չեք եւ անձամբ չեք ծանոթացել: Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի կառավարության նիստում ձեզ հանձնարարել էր, որ
Մարգարիտ Եսայան. «Պատառ-պատառ մի եղեք, բոլորն ամեն ինչ գիտեն, դատավճիռը երբեմն, դատաստան է դառնում դատավճիռ կարդացողի համար»
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը Աշունը զարմանալի հատկություն ունի՝ ոչ միայն բնությունն է ներկում, այլեւ՝ մարդկանց գունափոխում, գուցե այդ պատճառով՝ ոմանց այս դահլիճում թվում է, իրենք գույն ունեն ու կան, ցավոք կամ բարեբախտաբար, նրանք թվացյալ են, ներկված եւ կոկված, եւ երբ կգա անձրեւը, նրանք կկանգնեն մերկ ու անգույն, ձանձրալի եւ անհետաքրքիր, անձայն եւ
Կարեն Ավագյան. «Նորաձևության պես կգաք, կանցնեք ու կգնաք»
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Հայ քաղաքական դաշտի աշուն-ձմեռ «հավաքածուն» արդեն վաճառքում է. ամենամոդայիկը իշխանափոխության դիմակներն են: Դրանք նախատեսված են նախկին ոչ իշխանականների և եռյակներով հանդես եկողների համար: Հայ քաղաքական դաշտում իրեն ժամանակ առ ժամանակ հիշեցնող ոչ իշխանական եռյակը իշխանափոխության դիմակների ամենաակտիվ սպառողն է: Այնինչ
Վահե Էնֆիաջյան. «Ի վերջո ովքեր են պատասխան տալու մեկ միլիոն աղքատ ապրողների համար»
Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2014թ.-ի հոկտեմբերի 21-ի նիստում Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք իշխանության բացթողումների մասին: Տարիներ շարունակ մատնացույց ենք անում այն թերությունները, որոնք առկա են մեր երկրում: Ազգային Ժողովում ամեն անգամ, երբ շրջանառության մեջ է մտել որևէ օրինագիծ, որը չի բխել ժողովրդի շահերից, ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել իր բացասական դիրքորոշմամբ և հանդես
Զարուհի Փոստանջյան. «Ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից»
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2014թ.-ի հոկտեմբերի 21-ի նիստում Անկախության նվաճումից շուրջ քառորդ դար հետո` ինքնիշխանության վաճառքի դիմաց իրենց հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում ժողովրդի իշխանությունը կրկին բռնազավթած Սերժ Սարգսյանն ու նրա խմբավորումը փորձում են մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով անհեռանկար Եվրասիական տնտեսական միությանը, որի լոկոմոտիվ Ռուսաստանում արդեն 15 տարուց ավելի իշխում է բռնապետական
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հարցաքննվեցին փորձագետները
2014 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին և նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին, ովքեր անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ,


















































