Օրվա լրահոսը

Մանդատների հաշվին բարիքներից օգտվելու բանաձեւը

Վերլուծաբան Հարություն Մեսրոբյանը գտնում է, որ այսօր բոլոր երկրներում էլ վերնախավերում գտնվում է ոչ իրական վերնախավը Շաբաթ օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ն համեմատել էր խրամատի հետ, իր կուսակիցներին ասել, որ չլքեն «խրամատն» ու իրենց բոլոր անձնական գործերը մի կողմ դնեն, մասնակցեն ԱԺ նիստերին, քանի որ, ըստ նրա, նիստերին չմասնակցող կուսակից

ՀՀ դեսպանը հանդիպեց Ինդոնեզիայի նորընտիր նախագահի հետ

Սեպտեմբերի 10-ին Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) ընդունեց Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին: Դեսպան Աղաջանյանը նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ինդոնեզիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ինդոնեզական հարաբերությունները և տարբեր ասպարեզներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման կարևորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել

Գալուստ Սահակյանը 3 անգամ զգուշացրեց ՀՀԿ-ականներին «խրամատը» չլքել

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ ընդունվեց ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի մայիսի 23-ին ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարեց, որ «թեպետ վարկի նպատակը բարի է, ելնելով այն բանից, որ մեր պետական պարտքն անցնում է վտանգավոր սահմանը, մեր

Լուծվում են համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության որոշմամբ լուծվել են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ժամանակ արծարծված մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել են Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման

Սուքիաս Ավետիսյան. «Կոմունիստական ժամանակներին չեն վերադառնում» 

Խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել : Այսօր խորհրդարանական հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, որը նախորդ նստաշրջանում եւս զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հանձնաժողովի քարտուղար է ընտրվել դարձյալ ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը:  Ընդդիմությունը, հիշեցնենք, հրաժարվեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալուց: Այդ խնդիրն առաջացավ դեռ նախորդ տարի դեկտեմբերին`«Հայռուսգազարդի» 20 տոկոս

«Արցախի հարցը անորոշության մեջ են թողել». Բորիս Նավասարդյան

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող Բորիս Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանի՝ եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելը Ռուսաստանի համար սկզբունքային հարց էր անցած տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը: Նա այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը, որովհետև Մաքսային միությունը լուծվել է Եվրասիական տնտեսական միության

Հայաստանում գետերի մեծ մասն ունեն աղտոտվածության ամենաբարձր մակարդակը

Հանքավայրերի 90 տոկոսը գտնվում են ջրհավաք ավազանների ափերին

Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը լիակատար ձախողման մատնվեց

Երեկ Տաշքենդում ավարտվեց այս ոճի աշխարհի առաջնությունը: Մեր ընտրանին Ուզբեկստանում ութ քաշային կարգերից մասնակցեց հինգին ու հայաստանցի ըմբիշներից ոչ մեկը երկու գոտեմարտից ավելի չանցկացրեց՝ արագորեն համալրելով հանդիսականների շարքերը: Առաջին օրը հենց մեկնարկային պայքարից հետո ասպարեզը լքեցին 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ միայն Գրիգոր Գրիգորյանը երկրորդ անգամ գորգ մտնելու

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին

ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին ք.Երևան, փ. Ամիրյան 4-ի բնակարանների 282 սեփականատերերից Բաց նամակ Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007 թ.թ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն

«Գազի հանձնաժողովը» նիստ է գումարել 

Մի քանի օր առաջ խորհրդարանական «գազի հանձնաժողովը»  նիստ է արել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը`հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ակտիվ շարունակվելու են: «Միջանկյալ հաղորդումը կա : Հիմնականում երկրորդ եւ երրորդ ենթախմբերի աշխատանքներն ավարտված են»,- ասաց մեր զրուցակիցը: Դրանք, հիշեցնենք, վերաբերվում են «Հայռուսգազարդի» կուտակած 300 միլիոն պարտքի օրինականությանը, 20 տոկոս բաժնեմասերի վաճառքին եւ միջազգային

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

ՕԵԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում

Այսօր ԱԺ նիստում  երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ 71 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ: Արդեն 2 օր է՝ ԱԺ-ում այս օրինագիծը ոչ իշխանական ուժերի կողմից քննադատվում էր, քանի որ բնապահպանական ՀԿ-ների հետ չէր քննարկվել, խորհրդարանական լսումներ չէին անցկացվել: Ընդունվեց

Կշեղվե՞նք Բոլոնիայի գործընթացից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ նորից ակտիվանում են բուհական համակարգում կրթական բարեփոխումների շուրջ քննարկումները: Մասնավորապես, Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցությունը մինչեւ այսօր տարակարծության առիթ է տալիս ակադեմիական շրջանակներում, եւ անգամ մեր հասարակության լայն շերտերում, որը պայմանավորված է մի շարք պատճառներով: Նախ եւ առաջ, անցած տասը տարիները ցույց տվեցին, որ Բոլոնիային անդամակցության մեկնարկային տեսլականի հիմնական դրույթները այդպես էլ

Ամենափակ կառույցներից՝ մշակույթի նախարարությունը, ամենաբացերից՝ Արմավիրի մարզպետարանը

Հայաստանում առաջին անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է տեղեկատվության ազատության ինդեքսը, որով գնահատվում են ՀՀ պետական կառավարման մարմիների և ՏԻՄ մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: Կենտրոնի նախագահ Շուշան Դոդոյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ հարցման գործընթացում ընդգրկվել են նաև բոլոր նախարարությունները, մարզպետարանները, կառավարությանն առընթեր մարմինները 37 մարմին, որի հիման

«Դեմ առ դեմ». Վահրամ Մկրտչյան եւ Վահան Բաբայան

Այսօր, ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Ազգային ժողովի պատգամավորներ, Հանրապետական խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության անդամ Վահան Բաբայանի բանավեճը: Թեման՝ սահմանադրական փոփոխություններ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

Վահե Հակոբյանի հրաժարականին ԲՀ՞Կ-ն դրդեց

«Անակնկալ չէր: Իշխանությունները տեսնում են ինձ այս պաշտոնում: Բնականաբար, ես էլ պիտի այդ գործառույթները կատարեմ»,- կառավարության նիստից հետո ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Ջրային պետական կոմիտեի ղեկավար Վահե Հակոբյանը, որը նշեց, որ հիմա Սյունիքի մարզպետի պաշտոնակատարը իր բնականոն հունով աշխատում է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Վահե Հակոբյանը ինքնակա՞մ է հրաժարվել պաշտոնից: Նա պատասխանեց. «Մենք քաղաքական թիմ

Հանգչող օջախի օրագրից

Հաճախ եմ այցելել Խ. Աբովյանի տուն-թանգարան: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում՝ ցուցափեղկում տեղադրված թանգարանի հրատարակություններն էին, որտեղից կարելի էր գնել մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը նվիրված բարձրարժեք ժողովածուներ, «Հայկական հարց» աբովյանագիտական-հայագիտական հանդեսը: Բարձրանալով ցուցասրահ՝ ականատեսն էիր դառնում երեւի եզակի մի իրողության, որին չէի հանդիպել որեւէ թանգարանում՝ դա աշխատակիցների արտահագուստն էր, նրանց բարեհաճ ընդունելությունը: Ես թանգարան,

Վարչապետը՝ Նարեկ Սարգսյանին. «Չե՞ք կարդում նախագծերը»

Այսօր կառավարության նիստին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի ներկայացման ժամանակ բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը սխալ ասաց: Նախարարը որոշման նախագիծը կարդում էր, եւ հենց կառավարություն ներկայացրած փաստաթղթում էլ սխալ էր գրված: Նիստը վարող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Նարեկ Սարգսյանին ուղղեց, ինչից հետո պարոն Սարգսյանը փորձեց արդարանալ, թե խմբագրական սխալ է:

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում 4 ավտոմեքենաներ բախվել են

Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մոսկվիչ», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Ռեկտորը ասուլիսին դասախոսություն կարդաց, գնաց

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը այսօր հենց ասուլիսի սկզբում հստակեցրեց, թե ինչ տիպի հարցերի չի պատասխանելու. «Թվեր չհարցնեք, պատրաստված չեմ եկել»: «Բլից ինֆո» ակումբում ասաց՝ ինքը կխոսի զբոսաշրջության զարգացման ու ոլորտի խնդիրների մասին ու սկսեց դասախոսություն կարդալ. «Տուրիզմը ազդեցիկ ոլորտ է… Տուրիզմը բազմակողմանի ոլորտ է, մեծ ներդրումներ են պետք այս ոլորտում, բոլորը լացում են,

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել նշված բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944

Իշխանափոխության փուլային եւ փաթեթային տարբերակները. «Չորրորդ իշխանություն»

Եվ այսպես, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ քառյակի առաջիկա հանրահավաքում բարձրացվի նաեւ իշխանափոխության հարցը։ Դա կախված կլինի քառյակի համատեղ եզրակացությունից՝ կատարե՞լ են իշխանությունները 12 հայտնի պահանջները, թե՞ չեն կատարել։ Պարզ ասած, առաջիկա հանրահավաքում պարզ կլինի՝ քառյակը նախընտրում է իշխանափոխության փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակը։ Բայց նախ անդրադառնանք կարեւորագույն մի հարցի։ Բանն

Մոտոցիկլետի վարորդը և ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, 1980 թ ծնված Միքայել Ա-ի վարած «Տակպառ» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորուհին վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Հիմնանորոգվել 12 հենապատ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության 2014 թվականի ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Ավան և Կենտրոն վարչական շրջաններում հիմնանորոգել 12 հենապատ: Աշխատանքները մեկնարկել են մայիսի 20-ին, և ներկայում արդեն 9 հենապատի նորոգումն ավարտվել է: Հիմնանորոգման ընթացքում նորերով են փոխարինվում ոչ միայն քանդված կամ քարաթափված ամբողջական հատվածներ, այլ նաև կառուցվում են ջրահեռացման նոր համակարգեր: Զուգահեռաբար

«Նաիրիտի» շուրջ օղակը սեղմվում է. «168 ժամ»

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը կարող է լակմուսի թղթի դեր խաղալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության համար։ Խնդիրն այնքան է սրվել, որ այլևս ձգձգելու ժամանակ չկա։ Կամ՝ այս կողմ, կամ՝ այն կողմ։ Հ.Աբրահամյանին այլ ելք չի մնացել, քան ելք գտնել՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Եվ թերևս դա կլինի Տիգրան Սարգսյանի հանդեպ ամենամեծ հաղթանակը։ «Նաիրիտի» թեման երեկ բարձրացվեց

Երբ հանդիպում են «թագավորն» ու «պարոն նախագահ»-ը. «Ժողովուրդ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները կայանում են Քառյակի համագործակցության համատեքստում։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ դրանք առանձին հարաբերություններ չեն։ – Պարոն Մարգարյան, արդեն մի քանի անգամ ԲՀԿ առաջնորդն առանձին հանդիպում է ունենում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ու ինչ-որ

Ինչո՞ւ են փոխվում մարզպետները. «Հայկական ժամանակ»

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում այս կարճատեւ պաշտոնավարման ընթացքում արդեն չորս մարզպետ է փոխվել։

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգստի կազմակերպում՝ Ծաղկաձորում

Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 52 դեռահասների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ուղեկցող 16 անձանց հանգիստը։ «Փրկություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշում է, որ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կարողանում են իրենց շահառուների հանգիստը

Բարեփոխե՞լ, թե չբարեփոխել. «Հայկական ժամանակ»

Անցած շաբաթ ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության նիստին ներկայացրեց գալիք տարվա պետական բյուջեի խոշորացված ցուցանիշները։ Այդ ցուցանիշները, ինչպես արդեն նշել ենք, համեստ են։ Մասնավորապես՝ ըստ այդ ցուցանիշների, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի բյուջեի եկամուտները ավելացնել ընդամենը 32 մլրդ դրամով այն դեպքում, երբ հենց այս տարվա հուլիսին նույն կառավարության ընդունած միջնաժամկետ ծախսային ծրագրով հաջորդ տարվա եկամուտները պետք

ՊԱԳԱՆԻՆԻԻ ԱՀԱՎՈՐ ԵՐԱԶԸ

Պատից կախված իմ ջութակը Ընկավ կոտրվեց։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031