Օրվա լրահոսը
Գործուն քայլեր են իրականացնում թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ․ Հայաստանի նախաձեռնությամբ Վիեննայում նստաշրջանի ընթացքում կազմակերպել է հարակից միջոցառում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով, մասնավորապես, դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման
Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, նպատակների համար. Վահե Հովհաննիսյան
Սպասելով ԵԽ քվեարկությանը Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր հայտարարությունը, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների՝ անարդարությունից ճչացող, բայց անելիքը հստակ չիմացող ձայնը, և հարյուր հազարների սպասումը այսօրվա ԵԽ քվեարկությունից ինձ ստիպում են պարզ ասել. եթե չստեղծենք աշխատանքի լուրջ մեքենա, այդ ջանքերը ոչ մի օգուտ չեն տալու։ Արդյունքի համար հսկայական աշխատանք է պետք անել։ Այն պետք էր սկսել
Պայքար` չի նշանակում շրջել բանակցությունների սեղանը, կամ վերջնագրեր ներկայացնել
Սկիզբը՝ այստեղ: Սա պետություն ունեցող ազգի իրավունքների ու արժանապատվության հարց է Բաքվում ընթացող շինծու դատավարություններից տարածված լուսանկարների, տեղեկատվությունների ֆոնին Հայաստանում ուժգնացած քննադատությունների ֆոնին Հայաստանի իշխանությունների կողմից որոշ հայտարարություններ հնչեցին: Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում եւ նշել էր. «Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում
Սահմանադրության այն տեքստը, որ հնարավոր է լինի՝ կարող է ունենալ տարածաշրջանային նշանակություն. Նիկոլ Փաշինյան
«Երբ հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, նաեւ ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա նույնպես կարեւոր առանձնահատկությունն է»,-ասաց նա։
Ալիևի ռեժիմի համար վերահսկելի անկայունությունն ավելի շահավետ է, քան լիովին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը․ ադրբեջանցի ակտիվիստ. JAMnews
JAMnews. «Եթե Բաքվի գլխավոր մտահոգությունն անվտանգությունը լիներ, Ադրբեջանը կարող էր Հայաստանի հետ համաձայնեցնել գործնական երաշխիքները»,- տարածաշրջանի հաղորդակցությունների բացման մասին նման կարծիք է հայտնել խաղաղության շարժման ադրբեջանցի ակտիվիստ և հետազոտող Սևինջ Սամեդզադեն։ Սամեդզադեն մեկնաբանել է Հայասատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Հարավային Կովկասով անցնող հաղոդուղիների բացման մասին։ Փաշինյանը մարտի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրապարակել էր ծրագրային հոդված
Կառավարությունը մերժեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը
Ըստ «Հայաստան» խմբակցության հիմնավորման՝ ֆիզի¬կական անձանց եկամուտ¬ների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տես¬ան¬¬կյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք։
Նիդերլանդների արտգործնախարարը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի:
Իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես խաղաղության հաստատում, «պայծառ» ապագա, բայց՝ թուրքական կիսալուսնի ներքո. Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն արձանագրում է՝ նախկինում էլ են թուրք լրագրողներ ժամանել Հայաստան, բայց մի քանի կարեւոր հանգամանք կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ, նախկինում առանձին թուրք լրագրողներ կամ խմբեր Հայաստանում հարցազրույցներ են արել թուրքական կողմի նախաձեռնությամբ: «Ես՝ ինքս, մի քանի անգամ տեսել, մասնակցել եմ այդ այցերին, տեսել եմ երկրորդ նախագահի հարցազրույցը, երրորդ նախագահի
Որքանո՞վ է հնարավոր առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակումը. «168 ժամ»
«Եթե զարգացումներ ընթանան տարածաշրջանում, համապատասխան իրավիճակ ստեղծվի, 2025 թվականի գարուն-ամռան սկիզբ էսկալացիա հնարավոր է, կանխատեսելի է». Արտակ Դավթյան
Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ Փաշինյանի կարճվել է. «Հրապարակ»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դեռեւս 2024-ի ամռանը հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Նիկոլ Փաշինյանից՝ հերքել իր զրպարտչական հայտարարությունները եւ ներողություն խնդրել: Սրբազանը հուլիսի 15-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով
«Լեռնային Ղարաբաղի վրա վերահսկողությունը կորցնելուց հետո` հայկական իշխանությունները որոշել են փոխել արտաքին քաղաքականության կուրսը». լեհ եվրապատգամավոր
«Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունները ավելի ընդգրկուն հարցի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության, մաս են կազմում․․․մենք պատրաստ ենք աջակցել կողմերին տեւական եւ կայուն խաղաղություն հաստատելուն միտված իրենց երկխոսությանը», – ընդգծել է պաշտոնյան, ըստ էության՝ հավասարության նշան դնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Տղամարդը, որը սպառնում էր նռնակները պայթեցնել՝ 1.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հանձնվեց. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մկրտչյանի, տեղակալներ Ա. Միքյալելյանի, Մ. Թամրազյանի գլխավորությամբ, ու տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունները
Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է. «Փաստ»
Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:
Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից. հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը. «Հրապարակ»
Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ
Նախագահին նոր մեղադրանքի առաջադրման հիմքում պաշտոնական քարոզչության տապալման քողարկումն է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այս իշխանության հետևողականությունը քրեական հետապնդումներ իրականացնելու և քաղաքացիների ազատությունը «օդում կախելու» տեսանկյունից միշտ էլ աննախադեպ է եղել: Դրանք օգտագործվել են ոչ միայն մարտավարական խնդիրներ լուծելիս` ընթացիկ հեղինակության, լոկալ ընտրություններ, այլ ռազմավարական ուղենիշների ապահովման համար`իշխանության վերարտադրման: 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանքի
Փչացած ձայնապնակը եւ «ավանդական» մեթոդները
Մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրիի ավագանու ընտրությունները: ՔՊ-ն եւ դրա ղեկավարը միացրել են իրենց մշտական փչացած ձայնապնակը՝ «նախկին թալանչիների» թեմայով: Սակայն «քյաբաբ առ քյաբաբի», «յաշիկ առ յաշիկի» երկացանկը կարող է այս անգամ չաշխատել: Պատճառները երկուսն են: Նախ՝ դասական հետխորհրդային բյուրոկրատ Սարիկ Մինասյանը զուրկ է որեւէ խարիզմայից: Երկրորդ՝ 7 տարի նույն ուղերձը հռետորական նույն հնարքներով
«Բաքվից գազ գնելը նույնքան անցանկալի չէ՞, որքան Մոսկվայից»․ հայ պատանդների հարցով հրատապ քննարկում Եվրախորհրդարանում
Երեւանի ժամանակով կեսգիշերն անց Եվրախորհրդարանում՝ Եվրոպական Միության օրենսդիր մարմնում կայացավ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորումն ու շինծու դատավարությունները» թեմայով հրատապ քննարկումը։ Համանուն, հատուկ անհետաձգելի թեմայով բանաձեւը (Resolution on Special Topical Subjects) այսօր 15:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կդրվի քվեարկության։ Քննարկման ընթացքում եվրապատգամավորները խիստ քննադատության էին ենթարկում ալիեւյան ռեժիմին ինչպես
42 միլիոնի զենքի գործը փակուղի է մտել, իշխանությունները չեն ապացուցել այդ զենքի մետաղաջարդոն լինելը, անգամ միակ մեղադրյալի նկատմամբ գործը կարճել են. «168 ժամ»
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Հայաստանի բնակչության համարյա մեկ քառորդը դրական է գնահատում այն փորձանքները, որ այդ մարդը բերել է բոլորիս գլխին. «ՉԻ»
Ըստ երևույթին իշխանական ագրեսիվ քարոզչությանն այնուամենայնիվ հաջողվել է այդ 24,5 տոկոսին համոզել, որ բոլոր այդ աղետները «Նիկոլ Փաշինյանի գործունեության» հետ ոչ մի կապ չունեն, դրանք տեղի են ունեցել կամ պատահաբար, կամ ուրիշների մեղքով։
Դեսպան Բալայանը և Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահը ընդգծել են Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը
2025թ․ մարտի 12-ին դեսպան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք շեշտվեց մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի արդյունքում արձագանագրված արդյունքները։ Զրուցակցիները ընդգծեցին Բելգիայի կառավարության կազմավորման համաձայնագրում Հայաստանին աջակցության ներառումը՝ որպես առանձնահատուկ բարեկամության դրսևորում։ Դեսպան Բալայանը
«Ծաղրում են Գյումրի՞ն, ֆայտո՞նը, թե՞ Արտյոմին»․ թեկնածուն՝ համացանցի հիթ դարձած իր տեսահոլովակի մասին
ՀԱՍԿ կուսակցությամբ առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի՝ «Մարդ Գյումրեցի» վերնագիրը կրող տեսահոլովակը, որտեղ նա՝ ֆայտոնի մեջ կանգնած, մտախոհ հայացքով, շրջում է քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում ու այդ ընթացքում դուդուկի հնչյունների ներքո գովասանքի խոսքեր են հնչում իր հասցեին, օրինակ՝ «Մարդ, որի գործերից Գյումրու հոտ է գալիս», համացանցում դարձել է ամենաքննարկվածներից մեկը։ Շատերն այն համարել են
Դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ
Մարտի 12- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի խորացմանը և տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին առնչվող հարցեր: Լիբանանում Հայաստանի դեսպանություն
Թուրք լրագրողը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վրա Ադրբեջանի աճող ազդեցության վերաբերյալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում Հայաստանում գտնվող թուրք լրագրող Բարչըն Յինանչը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարչըն Յինանչը «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «turkeyindepth.com» կայքում, նշել է,
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընթրիքին ներկա են եղել Ֆրանսիայի վարչապետը, պաշտպանության նախարարը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Մուրադ Փափազյանը,
Հացադուլավոր. «Մտադիր եմ հացադուլը շարունակել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաեւ ԵՄ գրասենյակի առջեւ»
Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանին Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների եւ ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց արտի 3-ից ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ հայտարարած Լեւիկ Խաչատրյանը երկու օր առաջ տեղափոխվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, իսկ այսօր առավոտվանից արդեն Ֆրանսիայի դեսպանատան առջեւ է: Նա Aravot.am-ին տեղեկացրել էր, որ իր ակցիան մտադիր է շարունակել
Իրանն առանց Ռուսաստանի էական որևէ բան չի կարող անել Հայաստանին պաշտպանելու համար, որքան էլ որ նրանք ցանկանան դա անել. Արման Գրիգորյան
ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը գրում է. Մի երկու փաստ իրար կողքի դնեմ, մտածեք, թե էդ փաստերից ինչ է հետևում։ Ես ինքս հետևություն չեմ անի, որպեսզի իմ հետևությունն իմ ցանկությունների հետ շփոթելու գայթակղություն չստեղծեմ. 1.Միջանցքի հարցը լուծված չի։ 2.Ադրբեջանն ու Հայաստանը միմյանցից զգալիորեն տարբեր մոտեցումներ ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ։ Ադրբեջանը պահանջում է 2020
Ադրբեջանցիների վերադարձի համար ադրբեջանական կողմից ո՞վ է դիմել ՀՀ Կառավարությանը, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել. Կառավարությունը և Արտգործնախարարությունը լռում են. 168.am
Նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին Ալիևը հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։ Դեռևս փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Ալիևի այս հայտարարությանը որևէ պատասխան արդեն հնչեցրե՞լ է։ «Եթե՝ այո, ապա ո՞րն է Ձեր
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր՝ դառնալով Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության: ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Լիտվայում և Լատվիայում 2026 թվականի հունվարի 18–ից փետրվարի 8-ը:
Թուրքիայից Հայաստան ժամանած լրագրողները այցելել են հայ-թուրքական սահման
ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































