Օրվա լրահոսը
Առավոտյանների ընտանիքը․ չտրվե′ք խաղաղության թեմայով ադրբեջանական քարոզչական թեզին․ խորհուրդներ
Ավատար-մայրիկը հորդորում է քարոզչության զոհ չդառնալու համար հետևել փորձված, վստահելի աղբյուրների։ Առանձնացնել և հետևել մի քանի լրատվամիջոցների, որոնք տարիների ընթացքում շահել են Ձեր վստահությունը։
ՔՊ-ն Գյումրու ընտրություններին կմասնակցի 99 հոգանոց ցուցակով․ 99-րդ տեղում Դավիթ Առուշանյանն է
Չնայած 10-ից ավելի քաղաքական ուժեր հայտարարել են Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության մասին, շատերն էլ դեռ քարոզարշավը չսկսած՝ ցուցապաստառներ են փակցրել, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով մինչ այս պահը երեք քաղաքական ուժեր են ներկայացրել փաստաթղթերը։ Իսկ վաղը՝ մարտի 5-ին կլրանա առաջադրումների ժամկետը։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող
«Մեծ երեկո է սպասվում»․ Թրամփը՝ վերընտրվելուց հետո Կոնգրեսում իր կայանալիք առաջին ելույթի մասին
Նախագահ Թրամփը Երեւանի ժամանակով առավոտյան 06:00-ին ելույթով հանդես կգա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի եւ փոխնախագահ, Սենատի նախագահ Ջեյ Դի Վենսի նախագահությամբ։ Դոնալդ Թրամփը այս մասին լրիվ մեծատառերով գրառում է կատարել իր իսկ կողմից ստեղծված Truth Social հարթակում՝ հայտարարելով․ «Մեծ երեկո է սպասվում։ Ես ամեն ինչ կասեմ այնպես, ինչպես կա»։
Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և տեսակցել Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր այլ հայրենակիցների։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանը ասել է, որ «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։ Կարծում եմ այս
Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել իրեն այցելած ՄԻՊ-ի հետ
-Ըստ էության, հացադուլների մասով մենք լիազորություններ ունենք բացառապես այն դեպքերում, երբ խոսքը փակ հաստատություններում անձանց կողմից հացադուլ իրականացնելու հետ է կապված: Այս դեպքերի առնչությամբ մենք ուղիղ լիազորություն որպես այդպիսին չունենք: Նաեւ այցելելու պարտություն որպես այդպիսին չունենք: Բայց քանի որ, ինչպես նշեցի, երեկ նաեւ մտահոգիչ տեղեկություններ էին տարածվել անձի առողջական վիճակի հետ կապված, ես կարեւոր համարեցի նաեւ հասկանալ, թե արդյո՞ք պետական մարմինները, որոնք այդ առումով իրավասություն ունեն՝ շտապ օգնության ծառայություն, բժշկական օգնության եւ սպասարկման լիազորություններ ունեցող իրավասու պետական մարմիններ, իրացնում են իրենց գործառույթը եւ ինչով մենք կարող ենք օգնել այդ ընթացքում:
Մեր մաեստրոներից երկուսը` Կարեն Դուրգարյանն ու Էդուարդ Թոփչյանը Սիլվա Պետրոսյանի առաջին բեմելներից նկատել են նրան և ակամայից ստանձնել «իմպրեսարիոյի» դերը
Անդրադառնալով իմպրեսարիոների դերակատարմանը կամ գործառույթին, նշենք, որ այս ինստիտուտը այդպես էլ չկայացավ մեզ մուտ, բայց գուցե դրա կայացման ժամանակն էլ տասնամյակներ անց, բայց կգա:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն
Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)․ կա երկու տուժած։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը. «Ազատություն»
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ևս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը,
Ատրճանակով վախեցրել և հափշտակել էին 10 հազար դոլար
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում,
«Մեղրիի միջով երկաթգծային կապը շատ մեծ ռիսկեր է պարունակում»․ Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հայկ Մամիջանյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի 2019 թվականի առաջարկները, որոնցից ՔՊ-ական իշխանությունն է հրաժարվել
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Լուսինե Սահակյանն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ
«Վայ, մամա′ ջան, հարգելի′ մեղադրող, չեմ պատասխանելու․ ուզում ես մինչև իրիկուն հարց տուր»․ Արմեն Աշոտյանի գործով վկա
Վկայի՝ լռության իրավունքը չհարգելու հարցով Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, դիմելով Վահե Դոլմազյանին, առարկություն ներկայացրեց․ «Ձեր՝ այս մոտեցմամբ Դուք լռության իրավունքը զրոյացնում եք, սահմանադրական իրավունքը, կներեք, դառնում է չուլ»։
Լևիկ Խաչատրյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել
Արման Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Նոր տեղեկացա. այս պահին Լևիկ Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստել է անժամկետ հացադուլի։ Պահանջում է, որ միջազգային կառույցները, ինչպես նաև գերտերությունները օգտագործեն իրենց ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում վերջ դրվեն խոշտանգումներն ու նվաստացումները։
«Համոզված եմ, որ Ադրբեջանն իր համար պատեհ պահի՝ ռեգիոնալ կամ աշխարհաքաղաքական լոյալության կամ կոնկրետ հարցով կարմիր գծերի բացակայության պայմաններում, կգնա արկածախնդրության»․ Տիգրան Աբրահամյան
Սա ասում եմ՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ապաշրջափակման տակ, Թուրքիան և Ադրբեջանն ավելի շատ պատկերացնում են ոչ թե միջանցք, այլ ուղիղ ցամաքային կապի առկայություն, որի առարկայական արտացոլումներն ադրբեջանական զորամասերում փակցված քարտեզներն են՝ առանց Սյունիքի, Վայոց ձորի և մասնատված Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը
Պերուի նախագահը առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը
Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ: Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին, և որը նոր խթան կհաղորդի երկու
«Տիկին Թովմասյան, ինչի՞ եք այդպես ագրեսիվ»․ Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին
Թագուհի Թովմասյանն իր խոսքի իրավունքը զիջեց Էդգար Ղազարյանին
Սեյյեդ Ազիմ Շիրվանցու գրական ստեղծագործությունները հուշում են՝ 19-րդ դարում չկար «ադրբեջանցի» անունով ազգություն․ «Գեղարդ»
Արևելյան Այսրկովկասում ապրող թյուրքախոս ժողովուրդների մասին սկզբնաղբյուրային նշանակության ունեն Սեյյեդ Ազիմ Շիրվանցու գրական ստեղծագործությունները։ Ադրբեջանական գրականության նշանավոր լուսավորիչ և գրող հռչակված այս հեղինակը ծնվել է 1835 թվականին Շամախիում, կրթություն ստացել Բաղդադում՝ սովորելով պարսկերեն, ուսումնասիրելով պարսից գրականություն, գործունեություն է ծավալել Շամախիում։ Իր ստեղծագործություններից մեկում՝ վերնագրված «Կովկասի մուսուլմաններին», նա դիմում է Կովկասի թյուրքախոս մուսուլմաններին՝ նրանց համար ազգության
«Ցանկացած պաշտոնատար անձ, որը պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան
Փաստաբանն ասաց, որ այս ընթացքում պատգամավորները դարձյալ կդիմեն ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու։ Համապատասխան վերաբերմունքի դեպքում նաեւ քրեական գործիքակազմը կփորձեն աշխատեցնել։
Լույս են ընծայվել Վեհափառ Հայրապետի ելույթները, խոհերը, պատգամներն ու օրհնության խոսքերը
Անցած տարի լրացավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-ամյակը, և այդ առիթով Մայր Աթոռի հրատարակչական բաժինը առանձին գրքույկով արևմտահայերեն լույս է ընծայել Նորին Սրբության խոհերը, հատվածներ կոնդակներից, քարոզներից, ելույթներից, պատգամներից և օրհնության խոսքերից: Այդ ամենը հրատարկվել է Էջմիածին ամսագրում և Քրիստոնյա Հայաստան երկշաբաթաթերթում` 1999-2022 թվականներին: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը
«Ազատություն»– Այսօր Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է АPA գործակալությունը՝ նշելով, որ հուշարձանը տեղադրվելու է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող զբոսայգում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։ Լուսանկարում՝
Քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային
Դավիթ Տոնոյան․ Ես, կարծում եմ, կարող եմ ավելի շատ անել, քան հացադուլն է․ ArmLur.am
Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ խոշտանգվել և բռնության է ենթարկվել։ Շինծու դատավարությանը զուգահեռ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի է ենթարկվել։ Դատավարությունից հրապարակված նկարներից ակնհայտ երևում են Վարդանյանի մարմնի տարբեր մասերի կապտուկները։ Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Microchip Technology-ի ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի պետական քաղաքականության տեսանկյունից. Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 3-ին մասնակցել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող Microchip Technology ընկերության հայաստանյան՝ թվով չորրորդ գրասենյակի բացման արարողությանը։ Գրասենյակի բացումն ազդարարող պաշտոնական ժապավենը կտրել են նախարար Մխիթար Հայրապետյանը և Microchip Technology-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանը։ Նախարարը շնորհավորելով ներկաներին նոր գրասենյակի բացման կապակցությամբ՝ անդրադարձել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանն՝
Բաքվում խոշտանգումների գնով կորզվող ցուցմունքները իրավաբանական տեսանկյունից չունեն որեւէ նշանակություն. Արցախի ՄԻՊ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցով ամենաբարձր պաշտոնյան եւս փաստում է, որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում՝ ապօրինի է
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ-ում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում. Գեղամ Գևորգյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել OECD-ի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակին նվիրված համաժողովին
«Տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն խոշտանգված է, Բակո Սահակյանի առաջին ատամնաշարը կիսով չափ չկա»․ Թագուհի Թովմասյան
Ի՞նչ է անում ՀՀ-ն, ըստ Եղիշե Կիրակոսյանի, Բաքվում պահվող հայ գերիների խոշտանգումների կանխարգելման համար
Միայն ու միայն թեմայի մասին բարձրաձայնելով, միջազգային ներգրավվածության հասնելով է հնարավոր ազատ արձակել Բաքվում պատանդ գտնվող հայերին. Տաթևիկ Հայրապետյան
ՀՀ իշխանական ներկայացուցիչները այնպես են փորձում ներկայացնել, թե իբր իրենք թաքուն քայլեր են անում մեր ռազմագերիների ազատման համար, բայց չեն ասում։ Դա միանգամայն սուտ է, ավելին՝ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց բացառապես հանրային ճնշման ներքո։
«Դա Նիկոլ Փաշինյանի հոր դուքյանը չէ, որ ոնց ցանկանա, այդպես էլ որոշի»․ պատգամավորները դատարանում վիճարկում են ԱԳՆ որոշումը
«Այն փաստաթղթին, որը բանակցվում է, տողատակերով պետք է ամբողջությամբ ծանոթանալ։ Հասկանում ենք, որ այն նախնական տարբերակները, որոնք կային, դրանից բավականին բան է փոխվել։ Ամեն անգամ գաղտագողի փոխելով՝ նորանոր զիջումների են գնում»։
Անահիտ Մանասյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան


















































