Օրվա լրահոսը

Այրվել է միկրոավտոբուս

Փետրվարի 12-ին, ժամը 16։58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։   Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն

«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում

«Կրթվելը նորաձև է» հերթական կանգառը՝ Լոռու մարզի Լեռնավան համայնք։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շարունակում է «Կրթվելը նորաձև էա» կրթարշավը, որի նպատակն է հանրային դաշտ բերել կրթվելու դերը և նպաստել դրա նորովի ընկալմանը: Այս հանդիպումն իրականացվեց Համլետ Մազմանյանի նախաձեռնությամբ, ով նախորդ հանդիպումների ակտիվ մասնակիցներից էր և այս անգամ՝ արդեն նախաձեռնողի

«Պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սեւ բիծ»

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ  վերջին երկու օրերին  հնչեցված հայտարարությունները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրվագները։ Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական  փոքրոգությունը, պատմության առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը։ Ցավալի է, որ հայրենի իշխանության աթոռներին հոխորտալով բազմած այդ մարդուկներին

«Ալեն Սիմոնյանի ճղճիմ խոսույթին միանո՞ւմ եք, թե՞ պատրաստ եք այստեղ ներողություն խնդրել ձեր թիմակցի ասածի համար»․ Լեւոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այդ թեմայով ձեր հայրիկին եւ զուգահեռ մյուս գործընկերներին ասացի՝ շատ լավ, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսենք։ Դուք ձեր հայրիկի փոխարեն ասացիք, որ բանավիճելու բան չունեք, ի՞նչ եք եկել այստեղ բանավիճում»։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը  պետական օժանդակության  տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը

Տեղեկացնում եմ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը  պետական օժանդակության  տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ Վարույթի շրջանակում  իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման

Նիկոլ Փաշինյան, hրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման համար հատկացվել է շուրջ 743 մլն ՀՀ դրամ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտը երաշխավորված են պետության կողմից: Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող

«Հարգելի տիկին Սարգսյան, քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ձախողվում է»․ Հայկ Սարգսյան

«Մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա»։

Իշխանությունների հերթական ատելության խոսքն է ուղղված Արցախի ժողովրդին՝ քողարկելու համար իրենց մեծագույն մեղքերն ու սխալներն Արցախի անկման հարցում. «Հանուն Արցախի» միավորումը

Եթե Արցախի ժողովուրդը չմարտնչեր նույնիսկ նման լքված ու հյուծված վիճակում, ապա 24 ժամում չէր պատճառի ադրբեջանական կողմին մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմն էր ունեցել (ավելի քան 200): Ավելի՞ն էիք փափագում…

Նոր Նորքում և Կենտրոնում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 5-11-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ փետրվարի 5-ին, 6-ին, 8-ին, 9-ին,10-ին և 11-ին, ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ◾️ Արաբկիրում՝ փետրվարի 5-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 6-ին ◾️

Քաղցկեղը դատավճիռ չէ. Հայաստանում տարեկան միջինում 100 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ

Սարգսյանը նշեց նաև, որ այս տարի առաջնակի քաղցկեղի աճ է գրանցվել, որը հասնում է մոտավորապես 130-ի, նրա կարծիքով՝ բարձր ցուցանիշը կապված է ավելի շատ դիմելիությամբ և ժամանակակից եղանակների ախտորոշմամբ։

Որքան ավելի շատ թանգարաններ միանան համակարգին, այնքան ավելի լավ: Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց–թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների

Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Վանաձորում քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 4-ին և 5-ին, ◾️ Հերացի փողոցի հարակից տարածքում՝ փետրվարի 1-ին և 5-ին, ◾️Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝փետրվարի 2-ին։ Ալավերդի քաղաքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքում՝ հունվարի 26-ին և 27-ին, ◾️

Մոռացությունից փրկվածը ընթերցվածն է. Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին: Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի

Թիմային ոսկի Մ18 տարեկաների Եվրոպայի առաջնությունում

Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի առաջնության ռեկորդ

«Առեւտրի ոլորտում բիզնեսի 61 տոկոսը տնտեսագիտական հաշվարկով պետք է գոյություն չունենա, բայց ինքը ո՞նց գոյություն ունի»․ Փաշինյան

Փաշինյանը հավելեց, որ եթե փոքր բիզնեսն ասում է, որ խոշորները փաստաթուղթ չեն տալիս, կառավարությունը գնալու է այդ փաստաթուղթ չտվողի հետեւից։

Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» կոճակի վրա, ապա ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը. մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հայտնեց, որ անցյալ տարվա հոկտեմբերի տվյալներով անհուսալի վարկեր ունեցողների թիվը 220 000 էր, իսկ ծրագրի մոտավոր շահառուների թիվը, նրա կանխատեսմամբ՝ կկազմի այդ 220000-ի 60 %-ը:

Այս իշխանությունն արդեն յոթ տարի իշխանություն ունի և CEPA-ն 40 տոկոսով է իրականացրել։ Հիմա ասում են՝ մենք գնում ենք, ԵՄ անդամ դառնանք. Աննա Գրիգորյան

«Հիմա Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, դուք նորից խոսում եք Նախիջևան-Ադրբեջան կապ տրամադրելու մասին, երեկ էլ խոսվեց, որ անխոչընդոտ, անկանգառ կապ եք պատրաստվում տալ։ Դուք հասկանո՞ւմ եք բանակցությունների էության տարբերությունը՝ որտե՞ղ ենք եղել և հիմա որտե՞ղ ենք հասել։ Դուք Մեղրիում եղել եք, չէ՞. Մեղրին իր տեղում է, չէ՞, չի կորել Մեղրին։ Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ»

51-ամյա կինը հայտնել է, որ ի պատասխան իր 24-ամյա օտարերկրացի ընկերոջ հարվածների, ծծմբաթթու է լցրել նրա վրա

Օտարերկրացին «Սևան» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է:

Կարեն Բրուտյանը և Հնդկաստանի պետնախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ    

Մենք զավթված ենք ներսից, Ադրբեջանը որեւէ հաղթանակ չի տարել՝ հայության, արցախահայության հանդեպ. Լարիսա Ալավերդյան

Այս իշխանությունը եկել է պատրաստի ծրագրով՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի ուղղակի կցորդ Ադրբեջանի կցորդը: Այս հայատյաց թիմի, խավի առաջնորդը խոստովանել է, որ կարող էր հողերը հանձնել առանց զոհերի, բայց զոհաբերությունն էլ է մտնում սրանց»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

«Պաղեստինը եղել է Օսմանյան կայսրության կազմում». Դավութօղլուն առաջարկել է Գազան կցել Թուրքիային

Region Monitor. Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է Գազայի հատվածում հանրաքվե անցկացնել և այն կցել Թուրքիային։ Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ ինքնավար շրջան Թուրքիայի Հանրապետության կազմում: Դավութօղլուն, հիշեցնելով, որ Պաղեստինը ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում (1516-1917 թթ.), նշել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերցնել բնական գազի հանքավայրերը, որոնց նկատմամբ իրավունքներ

Ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023 թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը. ՀԱՍԵ Արցախի թեմ

Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահի հույժ պատասխանատու կոչումը ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի և արցախահայության մասին:

Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Միջազգային քրեական դատարան է դիմել

CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի իշխանություններին դիմել ՄՔԴ

Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդում զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները

Իսկ հաղթող ճանաչվել է տանտերերից գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը:

«Դատախազության թերի արածը պատասխանողը չպետք է շտկի». Հրայր Թովմասյանի պաշտպան

Եվ պատասխանող կողմն էլ, մենք էլ պետք է ապացուցենք այնպիսի օրինական գույքերի առկայությունը, որոնց մասին պետությունը օբյեկտիվորեն չէր կարող տեղյակ լինել, բայց դրանք կան: Դրանով ամբողջությամբ կհերքվի, որ Հրայր Թովմասյանից բռնագանձվող այս գույքերը ունեն ապօրինի ծագում: Մեր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները, մեր վերլուծությունները վկայում են, որ Հրայր Թովմասյանի բոլոր գույքերը օրինական են: Հետեւաբար, այս հայցն ամբողջությամբ անհիմն է, որը մենք կապացուցենք»,-ասաց փաստաբանը:

Տրանսպորտում ստուգայցեր են իրականացվում ապահովելու ավագանու հաստատած կանոնների պահպանումը, նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների

2023թ սեպտեմբերի 19-ին կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Դավիթ Իշխանյանին. Արցախի խորհրդարանի պատգամավոր

Դավիթ Իշխանյանը նրա հետ խոսելուց հետո, երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց, թե հիմա է հասկանում՝ ինչու է Ալեն Սիմոնյանը զանգում: 3 անգամ Ալեն Սիմոնյանը հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է: Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից է հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է:

«ԵՄ-ում մեզ միայն ժպիտով ասում են՝ կտրոն քաշեք և հերթ կանգնեք»․ Թագուհի Թովմասյան

Ըստ պատգամավորի՝ այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարությունը կրող ու քարոզող որևէ իշխանության եվրոպական որևէ երկիր չի սպասում։

Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում զորավարժությանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմը

Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031