Օրվա լրահոսը

Այսօր Բուդապեշտի մրցագորգ մտնելու են Հայաստանի երկու ըմբիշներ

Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու են 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, որը 1/32 եզրափակչում պայքարն սկսելու է չինացի Չժուան Մաի հետ եւ 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը (նկարում):: Նրա մեկնարկային մրցակիցը 1/16 փուլի մեկնարկային գոտեմարտում մոլդովացի Պիոտր Անուլովն է: Հիշեցնենք, որ մեր ազատ ոճի ազգային հավաքականը մրցավայր

Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետեւանքով

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջեւ ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը

Թուրքիայում մեր շախմատիստները միջին դիրքեր են զբաղեցնում

Խոջաելի քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում միջին դիրքեր են զբաղեցնում: Տղաների պայքարում միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը 117 մասնակիցների մեջ 2,5 միավորով 36-րդն է, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը՝ 71-րդը (2,0 միավորով): Աղջիկների մրցապայքարի մեր միակ մասնակիցը՝ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, 2,0 միավորով 77 մասնակցի պայքարում առայժմ

Տեղի է ունեցել երկրաշարժ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է

Չրի արտահանման ծավալը նվազել է

Այսօր հանրապետությունում գործում է ավելի քան 250 արևային չորանոց, տարեկան արտադրվում է 2000 տ չորացված պտուղ բանջարեղեն։ Դրա շուրջ երեսուն տոկոսը արտահանվում է։  Չրագործները վստահեցնում են, որ չորացված մթերքի արտահանման ծավալը վերջին տարիներին նվազել է։ Նրանք վստահեցնում են, որ նվազման պատճառները շատ են: «Չիր» ձեռնարկության տնօրեն Տիգրան Ծատուրյանը որպես հիմնական պատճառ նշում է դրամի արժեւորումը:

Սերժ Սարգսյանն ազատվում է Քոչարյանի իշխանության հետ կապեր ունեցողների՞ց

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից; – Պարոն Սահակյան, ինչով են պայմանավորված վերջին շրջանում ուժային կառույցներում կատարվող կադրային փոփոխությունները։ – Բնականաբար, աշխատանքային մթնոլորտ է եւ լինելով երկրի ղեկավար, աշխատանքի արդյունավետությունն ու ընդհանուր պատկերը ունենալով, Սերժ Սարգսյանն ինքն է որոշում՝ ով որտեղ պետք է լինի։ Դրանով կարող են պայմանավորված լինել

Կարեն Հարությունյան. «Ակտիվիստների մեծ մասն անգամ ոչ մի ՀԿ-ի հետ կապ չունի, բայց նրանց ասում են գրանտակերներ»

Այնինչ կառավարությունն ամենամեծ գրանտներն է ստանում եւ ոչ արդյունավետ ծախսում:

Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիան կդառնա Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի լիիրավ անդամ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի պատվիրակությունը՝ գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն՝ մասնակցելու ս/թ. սեպտեմբերի 17-22-ը կայանալիք Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի գագաթաժողովին:  Գագաթաժողովում, 64 երկրների մասնակցությամբ, քննարկվելու է Հայաստանի Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի լիիրավ անդամակցության հարցը: Տեղեկացնում ենք նաև, որ 2012 թ. Իսրայելում կայացած Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի գագաթաժողովում Հայաստանը դարձավ Ասոցիացիայի անդամ:

ԱՍԵԿՈՍԵ

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի լռություն կտիրեր, եթե մենք խոսեինք միայն մեր իմացած բաներից: ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

Արբակ Խաչատրյան. «Պուտինին ուղղված նամակում գրել էի, որ չի կարելի առանձնացնել, մենք ստրուկ չենք»

Հատված Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի  «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցից: – Չնայած այն բոլոր բացասական երևույթներին, որոնց մասին այս օրերին խոսվում է, այն է՝ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո դառնալ Ռուսաստանի գաղութ, մեկընդմիշտ փակել Եվրոպայի դուռը և այլն, ասում են, թե Ռուսաստանում բնակվող հայերի վիճակն այս որոշմամբ կլավանա, այդպե՞ս է:  – Ես այդ մտածելակերպը

«Պետությունը սպանում է ժողովրդին». Երթուղայինի ուղեւոր

«Արդեն 35 րոպե է ինչ սպասում եմ երթուղայինի: Այսօր կարծես ավանդույթ է դարձել, կամ վարորդներն են դանդաղ քշում, կամ ուղեւորներն են նախատեսվածից շատ, կամ պարզապես կանգառից դուրս են կանգնում: Վիճակը սարսափելի է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում երթուղայինների վատ պայմաններից նշեց նկարչուհի Լիլիթ Մխիթարյանը: Նրա խոսքով Հայաստանում այս խնդիրը միշտ արդի է եղել ու երբեք լուծում չի

«Ոստիկանության օպերատիվ աշխատանքը չենք տեսել». ակտիվիստ

«Ակնհայտ փորձում են շեղել եւ խեղաթյուրել ակտիվիստների վրա հարձակումների տրամաբանությունը: Ընդհանրապես, համեմատություն չկար Վարուժան Ավետիսյանի միջադեպի եւ մյուս ծեծերի միջեւ, բայց Ոստիկանությունը իր բացահայտումների շարքում այդ միջադեպը ներառելով փորձում է այն ու ակտիվիստների ծեծելու դեպքերը բերել նույն դաշտ: Այսինքն` ուզում են ցույց տալ, որ ակտիվիստների վրա հարձակումները նույնպես անձնական խնդիրների դաշտում են»,- ասաց ակտիվիստ Կարեն

Տիգրան Բալայան․«ՀՀ-ն ողջունում է Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները»

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Ազատություն ռադիոկայանի հարցին Հարց. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։ Պատասխան. Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության

Զարդուշտ Ալիզադե. «Ադրբեջանի նավթը 10 տարուց կվերջանա»

Ադրբեջանը ոչ միության չի միանա

Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոն

Հայ ըմբիշը Բուդապեշտի մրցագորգում ծածանեց հաղթական Հայոց եռագույնը: 11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ազատ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն ունեցավ: 66 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Հունգարիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանին առաջին ոսկե մեդալը բերեց: Եզրափակչում Դավիթը անչափ համառ պայքարում հավասար միավորներով՝ 2:2, սակայն շնորհիվ վերջինը կատարած հնարքի, պարտության մատնեց կուբացի շատ ուժեղ

Գույքի գրանցման վարչության պետ. «Կադաստրում գները օդից վերցված չեն»

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի երեք տեղակալների` օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ  լրագրողներից մեկը նեղսրտելով հարցրեց, թե ինչո՞ւ են  մեր երկրում այդքան բարձր գներ սահմանվել պետական գույքի գրանցման համար, որը շատ դեպքերում նեղության մեջ է գցում քաղաքացիներին: Կադաստրի պետական կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ Հակոբ Մարտիրոսյանը չհամաձայնելով՝ ասաց. «Տնտեսագիտական հաշվարկ է

Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։ Պատասխան. Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան

Կադաստրի բարձրաստիճան պաշտոնյաները` Գյումրու քաղաքապետարանի և իրենց կառույցի փոխհարաբերությունների մասին

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի երեք տեղակալները տարբեր մարզերում հանդիպումներ են սկսել քաղաքացիների հետ: Վերջիններս 3 օր առաջ այցելել էին Լոռի ու Շիրակի մարզի` լսելու բնակիչներին հուզող հարցերն ու փորձելով տեղում լուծումներ տալ: Նրանք հանդիպեցին նաև տեղի լրատվամիջոցների հետ`մեկ անգամ ևս ներկայացնելով համակարգում 2010 թվականից ընթացող բարեփոխումները ու խոսելով առկա խնդիրներից:

Դեվիդ Սաֆարյանը մոտ երկու ժամից կարող է աշխարհի չեմպիոն դառնալ

Բուդապեշտում այսօր մեկնարկած ազատ ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում գերազանց մրցելույթներ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 66 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Դեւիդ Սաֆարյանը: Հայ ըմբիշը միմյանց հետեւից հաղթել է ռումինացի Գեորգե Բուկուրին, լեհ Ռաֆալ Ստատկեւիչին (բացահայտ առավելությամբ), ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին, վրացի Լեւան Քելեխաշվիլուն եւ մոտ երկու ժամ հետո եզրափակչում աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպելու է

Today.kz. Շառլ Ազնավուրը խնդրել է չխոսել քաղաքականությունից

Ղազախստանում երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆրանսահայ 89-ամյա երգիչ Շառլ Ազնավուրը խնդրել է, որ իր հետ չխոսեն քաղաքականությունից, հայտնում է Today.kz լրատվականը: Ազնավուրը, որը նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ասել է, որ գործի բերումով հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ: Դրանից մեկ օր առաջ Ալմաթայում Ազնավուրին պարգև է շնորհվել «Համաշխարհային երաժշտության մեջ ներդրում անելու համար»:

Ահարոն Ադիբեկյան. «Մաքսային միությանը միանալուց հետո, ՌԴ-ի կողմից կրկին Ադրբեջանին զինելը չպետք է անհանգստացնի մեզ»

Ռուսական գործարանը սկսել է «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը Ադրբեջանի պատվերով ու նախատեսված է, որ 18 միավոր պետք է ուղարկի Ադրբեջան: Այս լուրը շրջանառության մեջ են դրել ռուսական լրատվամիջոցները, նշելով, որ «Վենան» նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, հրետանային եւ ականանետային մարտկոցները, հրթիռային սարքավորումները, զրահապատ թիրախները մինչեւ 13 կմ հեռավորությունից խոցելու համար, այն կարող է ինքնուրույն

«Պետության բաճկոնը նրա հագովը չէ»․ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Սերժ Սարգսյանին

iLur-ի խմբագրությունում շարունակում են հարցեր ստացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 7-ի ելույթի կապակցությամբ, որոնց հեռակա պատասխանում է ՀՀ առաջին նախագահը։ ՄՀԵՐ ՂԱԼԵՉՅԱՆ. Պարոն նախագահ, ի՞նչ կասեք համատարած այն պնդումների մասին, թե իբր Սերժ Սարգսյանը Եվրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման տակ։ – Ես կզարմանայի, եթե Ռուսաստանը ճնշում չբանեցներ։ Չպետք է

WBJ. Լեհաստանը հորդորում է ԱՄՆ-ին ներկա լինել Վիլնյուսի գագաթնաժողովին

Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկայա Նալեչը Վաշինգտոնում ասել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ներգրավված լինի Արևելյան Եվրոպայում, հատկապես Արևելյան գործընկերության նախաձեռնություններին աջակցելու հարցում, հայտնում է «Վարշավ Բիզնես Ջուրնալ» լրատվականը: «Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգներին, որպեսզի Վաշինգտոնը ձեռնարկի ոչ միայն բանավոր տեսքով քաղաքական հանձնառություններ, այլև Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ բարձր մակարդակի այցելություններ ունենա ԵՄ-ի Արևելյան գործընկերության

«Վլադիմիր Գասպարյանը թքած ունի՞… խնդիրը միայն ոստիկանության դեմքը փրկե՞լն է». ակտիվիստ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը վերջին շրջանում ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքերի բացահայտման մասին հաղորդագրություն է տարածել: Ըստ հաղորդագրության, ակտիվիստների ծեծի ենթարկվելու դեպքերից երկուսն արդեն բացահայտվել են, մնացած դեպքերով էլ ոստիկանությունն ակտիվ աշխատում է: «Վարուժան Ավետիսյանին ծեծի ենթարկելու դեպքով բացահայտելու բան չկար, բոլորի դեմքերը ճանաչում էինք, Վարուժանը բոլորին անուն-ազգանունով ասել էր: Էդ ի՞նչն են բացահայտել, հասկանալի չէ»,-

Ի՞նչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ

Ինչու՞ են հիմնականում  աղջիկները մտածում դիետաների մասին: Ինչու՞ են նրանք հագնվելիս իրենց ուշադիր զննում հայելու առաջ: Ինչու՞ են աղջիկները 2 ժամից ավել հարդարվում, եթե նույնը կարող են անել երեսուն րոպեի ընթացքում: Ինչու՞ են աղջիկները կարճ կիսաշրջազգեստներ հագնում և բարձրակրունկներ կրում, եթե դրանցով չեն կարողանում ազատ տեղաշարժվել: Շատ աղջիկներ շրթներկը տարածում են  շրթունքներից վեր՝ մինչը քիթը

Անահիտ Բախշյան. «Այն, որ նիստերը դռնփակ են, 7 փակի տակ են պահում՝ արդեն մտահոգիչ է»

Արդեն մեկնարկել է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն անցել է փակ դռների ետեւում եւ ԶԼՄ-ների լուսաբանման համար չի եղել:  Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունը հայտնեց. «Այն, որ նիստերը դռնփակ են, արդեն լավ չի, հազարումի կասկածի տեղիք կտա: 7 փակի տակ պահել այն

«Եթե ուզում եք երիտասարդ մնալ, ծերանալու փոխարեն մտածեք պարզապես ապրելու մասին». Խորհուրդ հոգեբանից

«Որքան տարիքս առնում եմ , այնքան սկսում եմ չսիրել ծննդյանս օրը, անգամ փորձում եմ մոռանալ և չնշել այն»,- ասում է 58-ամյա Անահիտ Մանուկյանը, ով արդեն տասը տարուց ավել է, ինչ չի նշում իր ծննդյան օրը: Բայց մի՞թե սա կարելի է վերնագրել որպես՝ վախ ծերությունից: Հետաքրքիր է, շատ տարեցներ իրենց ծննդյան օրը նույնիսկ հրաժարվում են շնորհավորանքներ

Տիգրան Հովհաննիսյան. «Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջում ենք ոչ միայն ինչ-որ հայհոյանքի համար, այլ նաև որպես մասնագետ»

Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի արած հայտարարությունը, թե փոխադրող կազմակերպությունների միությունը պատրաստ է միանալ քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող ակտիվիստներին, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը. «Քաղաքապետարանը ուզում է ներգրավի նախագահ Հրանտ Եղիազարյանին, որը ոչ մի հայտարարություն չի անում, պետական ռեգիստրում գրանցված չէ,

Grand Forks Herald. Բաքվից փախստականի մասին գիրքը կներկայացվի ԱՄՆ-ում

Աննա Աստվածատուրյան Թուրքոթը կներկայացնի իր «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, հայտնում է «Գրանդ ֆորքս Հերալդ» պարբերականը: «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը մի երիտասարդ աղջկա օրագրի միջոցով նկարագրում է Բաքվում տեղի ունեցած կազմակերպված ահաբեկչությունը, ինչպես նաև աղջկա` փախստականի կյանքը և Խորհրդային միության փլուզման ֆոնին ինքն իրեն վերագտնելու ճիգերը:

«Պետք է հանձն առնեն Գանձասարի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը». Մկրտիչ Մինասյան

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այս տարի օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու անհրաժեշտությունը և առանց համապատասխան նախագծի և մասնագիտական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031