Օրվա լրահոսը
Ամասիայի բնակիչ. «Եթե մենք չմտնենք Ռուսաստանի կազմի մեջ, մեզ 2-3 տարի հետո կհոշոտեն»
Այսօր Ամասիայի բնակիչներից մեկը` Հրանտ Գրիգորյանը, Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ Ամասիան գրեթե լրիվ դատարկվում է: «Երիտասարդությունը լրիվ դուրսն է, հլը մի կողք բոլորդ նայեք, մի երիտասարդ դեմք կտեսնե՞ք, չկա էդպիսի մի ընտանիք, որի ջահելը դրսում չլինի ու իր ընտանիքի կեսը իր հետ տարած չլինի: Դարը փոխվել է, առաջ գնալու տեղը
Իրանցի Խաբազյանները հավեսի համար հրկիզել էին «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբը
Իրանցի եղբայրներ Արամեհ եւ Համբիկ Խաբազյանների ներկայացուցիչը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, խնդրելով բեկանել և փոփոխել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճիռը՝ Արամեհ և Համբիկ Խաբազյանի 2 տարի ազատազրկում ժամկետով դատավճիռը: Իրանցի Համբիկ Խաբազյանի սովորում է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» 1-ին կուրսում: Ամբաստանյալ
Հ/Կ-ների հայտարարությունը․ «Տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն»
2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում, Երեւանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով եւ կոտրվածքներով տեղափոխվել են
«Որակյալ ջազը վարակիչ երեւույթ է». Արմեն Հյուսնունց
Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան է ժամանել աշխարհահռչակ շեփորահար Ադամ Ռապան, ում ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 7-ին, հայտնի հայ սաքսոֆանահար Արմեն Հյուսնունցի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի, ինչպես նաեւ հենց հեղինակի` Ադամ Ռապայի կատարմամբ: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտնեց սաքսոֆանահար եւ նվագախմբի դիրիժոր Արմեն Հյուսնունցը: «Պետական ջազ նվագախմբի համար սա
Դադարեցնել ահաբեկչական գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ
2013 թ. հուլիս ամսից սկսած իշխանության տարբեր մարմինների կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի տարբեր գործողությունները ուղեկցվել են քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների բռնարարքներով, ծեծերով, ապօրինի բերման ենթարկումներով, քրեական հետապնդումներով: Քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիական ակտիվիստների կողմից իրենց հավաքների ազատության, կարծիքի արտահայտման իրավունքի իրականացման ոչ մի գործողության նկատմամբ ՀՀ ոստիկանությունը չի դրսևորել
Լեւոն Զուրաբյանի վարկածը. «Սերժ Սարգսյանը մեսիջ է ուղարկել իր թիմին, որ ավարտված ֆիգուր չէ»
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Դա հիմնականում մեկնաբանվում է այսպես՝ որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի ուզում հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ինքն այլ վարկած ունի. «Սերժ Սարգսյանը հայտնվել է այն նույն սինդրոմի մեջ, ինչը ԱՄՆ-ում
«Հայկական կողմը ուզում էր գործընթացի վիժեցումը դներ եվրոպական կողմի վրա, ինչը չի ստացվում»
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՀԿ պատգամավորներ Արտակ Զաքարյանը եւ Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում պարզապես հայտնել են իրենց կուսակցական դիրքորոշումը՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված. «Դեռեւս Հայաստանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրել եւ ԵՄ-ն իր հայտարարությամբ հասկացնել է տալիս, որ, այնուամենայնիվ, ակնկալում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց խոսքի տերը
Աշխատողը կարող է 12 ժամ ուտել, չկրել բարձրակրունկներ. Աշխատանքի գնալու մասին
Աշխատանքային փորձ, լեզուների գերազանց իմացություն և այլն. սրանք աշխատանքի անցնելու ընդունված պայմաններն են: Կան նաև այլ չափանիշներ, օրինակ՝ լինել երիտասարդ, բարետես, երբեմն նաև չամուսնացած, վատ վարքի տեր (վերջինս հատուկենտ աշխատանքներին է վերաբերում): «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ուրիշ էլ ինչ չափանիշներ կան աշխատանքի ընդունվելու դեպքում, և առհասարակ ինչպես են պատրաստվում աշխատողները աշխատանքի գնալիս: Աշխատանքին վարժ տիրապետելուց
Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա»
2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու
Կարապետ Ռուբինյան. «Պարզ չի՞, որ նույն այսօրվա իշխանական թայֆան լցվելու է խորհրդարան»
«Մեկ տարի առաջ համարյա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, բացառությամբ Կոնգրեսի, կարծիք հայտնեցին, որ նպատակահարմար է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Այդ ժամանակ իշխանական թեւը ոչ միայն չողջունեց այդ նախաձեռնությունը, այլ նաեւ դրան դեմ էր խոսում: Հիմա ինչ-ինչ հաշվարկներ են արել եւ որոշել են գնալ դրան»,- այսօր Aravot.am–ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու նոր
Աշխարհի ամենայուրօրինակ գրասենյակները (Ֆոտոշարք)
Երկրագնդի վրա քիչ չեն այնպիսի աշխատավայրերը, որտեղ աշխատելն իսկ մեծ հաճույք է: Նման վայրերում և պայմաններում աշխատելը կարելի է համարել հանգիստ, որի համար աշխատակիցը վարձատրվում է: Google-ի գրասենյակը Ցյուրիխում: «Selgas Cano Architecture» ընկերության գրասենյակը Իսպանիայում: «Wieden + Kennedy» ընկերության գրասենյակը Պորտլենդում (ԱՄՆ): «Pallotta Teamworks» ընկերության բազմահարկ գրաենյակը Լոս Անջելեսում: Հանգստի վայր «TBWA Hakuhodo» ընկերության
Լեւոն Զուրաբյան. «Լյուդմիլա Սարգսյանի կարծիքը որեւէ կապ չունի ֆրակցիայի կարծիքի հետ»
«Որ Սերժ Սարգսյանն իրեն է նվաստացրել, դա մեր խնդիրը չի: Պրոբլեմն այլ է՝ նա նվաստացրել է մեր ամբողջ ազգը՝ այս շրջադարձերով, այս անհետեւողականությամբ, ճնշումների նկատմամբ այս խոցելիությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ «Այսօր եթե ինչ-որ մեկը կատեգորիկ ձեւով ասում է, որ այս պայմանագիրը, համաձայնագիրը ճիշտ
«Չի լուծվի առկա խնդիրների ճնշող մեծամասնությունը, բայց սա մեկ քայլ առաջ է». Արփինե Հովհաննիսյանը գրագողության դեմ օրենքի մասին
Այսօր՝ սեպտեմբերի վեցին, տեղի ունեցավ «Հեղինակային իրավունքի հիմնախնդիրները առցանց ԶԼՄ-ներում. օրենք եւ ինքնակարգավորում» խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման քննարկվող թեմաներն էին՝ հեղինակային իրավունքի պաշտպանության ինքնակարգավորման մեխանիզմները առցանց ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ՝ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
Լեւոն Զուրաբյան. «Ինչ-որ իմաստով ԵՄ-ին հասնում է»
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ-ն արդեն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում՝ Մաքսային միություն մտնելու հայտարարության համար: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման պարզունակ մոտեցումներ չպիտի լինեն: Հիմա ամեն մի հայտարարություն, մի քիչ կոշտություն կամ մի քիչ փափկություն գնահատում են որպես արձագանք՝ Արեւմուտքի կողմից: Դա այդքան պարզունակ
«Երբեք չէի պատկերացնի, որ կկարողանա սերը փոխարինել գումարով». Ալենի պատմությունը
Ասում են՝ սերը կույր է, այն ոչ տարիք է ճանաչում, ոչ մեկ այլ բան: Հայտնի խոսքը լսելով 25-ամյա Ալենն ավելացրեց. «Միայն թե ոչ աղջկա համար»: Այս կարծիքի պատճառը թերևս Սոնան է, ում հետ Ալենը նույն համալսարանում էր սովորում: «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել, ոչ մեկին լուրջ չեմ ընդունել, – ասում է Ալենը, – դե ինքնահաստատման
Միքայել Մելքումյանի հաշվարկներով Մաքսային միությունից $260 միլիոն մաքս կմտնի Հայաստան (Տեսանյութ)
ԲՀԿ պատգամավորը գտնում է, որ Հայաստանը կշահի Մաքսային միությունից
«Առավոտից» պահանջում են բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ Սուրեն Խաչատրյանի որդու արյան մեջ թմրադեղերի վերաբերյալ
Մենք մտադիր չենք բացահայտել տեղեկատվության աղբյուրը, եւ նախաքննության մարմինը կարող է փորձել դա իրականացնել դատարանի որոշմամբ, եթե արյան մեջ թմրադեղերի առկայության մասին տեղեկությունը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է:
Բեկորային նռնակը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի 2-րդ փողոցի 16 տան մոտակայքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ ՕԽ-ն: Ջրահեռացման խողովակի մեջ հայտնաբերվել է F1 տեսակի բեկորային նռնակ, որը փոխանցվել է ոստիկանության աշխատակիցներին: ԱԻՆ
Դեկանը կոչ է անում ակցիայի մասնակիցներին գալ միասնական քննարկման
«Այն վարձավճարը, որ սահմանված է, թե ‘պետության, և թե’ բուհերի կողմից, որևէ առնչություն չունի իրական արժեքի հետ, որը շատ թանկ է»,-այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում` անդրադառնալով ուսման վարձավճարների բարձրացմանը, ասաց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը: Ըստ դեկանի` համալսարանում թեկնածու դասախոսը ստանում է 150 հազար 7 հարյուր դրամ, որից հարկեր են
Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ականները ամոթից չեն կարողանում խոսել»
«Չի եղել բաց քննարկում, ամեն ինչ արվել է ստվերային քաղաքական առեւտրի եւ տարօրինակ խաղադրույքների պայմաններում, դեբատի որեւէ ձեւաչափում այդ հարցերը չեն քննարկվել: Մինչեւ հիմա իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում այդ Ասոցացման պայմանագիրը՝ Խորը եւ համապարփակ առեւտրի գոտիով, ինչ է նշանակում Մաքսային միությունը, Եվրասիական միությունը: Ինչ-որ մեկը հաշվարկներ արե՞լ է, տեսե՞լ եք, որ
ՀՀԿ-ն մեղադրանքի սլաքն ուղղում է ԵՄ-ի՞ կողմը
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դեռեւս ծանոթ չէր Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոնի այն հայտարարությանը , որ Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, քանի որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է
Նախագահ Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարությունում հանդիպում է ունեցել աշխատակիցների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ: ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ ևս նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում
Կիրո Մանոյան. «Գործընթացը չսկսած այն արդեն տապալված համարելը ճիշտ չէ» (Տեսանյութ)
«Արդար չէ դեռ չսկսած գործընթացների նկատմամբ արդեն ասել, որ ակնկալիքներ չունենք: Թող լինի խորհրդակցություն, իրենց առաջարկները ներկայացնեն այն ժամկետներում, որ իրենց համար ճշտել են, այդ ժամանակ էլ կտեսնենք` առաջարկները իսկապես փոփոխություն կբերե՞ն, թե՞ ոչ: Ուստի գործընթացը չսկսած այն արդեն տապալված համարելը ճիշտ չէ»,-Aravot.am-ի հարցին` լուրջ ակնկալիքներ ունե՞ն ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքից,
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգված է Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումների առնչությամբ
ԵԽ մամուլի ծառայությունից «Առավոտին» հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուլժնիեկսը հրապարակել է գրառում Հայաստանում ակտիվիստների դեմ հարձակումների առնչությամբ: Նա գրել է. «Մտահոգված եմ Արշամյանի, Սաղաթելյանի եւ Հայաստանում այլ ակտիվիստների նկատմամբ հարձակումների կապակցությամբ: Պետք է ապահովվի արդյունավետ հետաքննություն եւ հաշվետվողականություն»:
ՀՅԴ-ն վշտացած է Արման Նավասարդյանի խոսքերից
Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը արտակարգ և լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն Արման Նավասարդյանը, անդրադառնալով սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու հարցում ՀՀ իշխանությունների և մյուս կազմակերպությունների արձագանքին՝ նշեց, որ համարժեք քայլեր չեն ձեռնարկվել մեր հայրենակիցներին օգնություն հասցնելու համար: Այս կապակցությամբ «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի Սիրիայի պատասխանատու Խաչիկ Ջոզիկյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց. «Այդ խոսքերը մեզ վշտացրին,
Լեւոն Զուրաբյան. «Գորիկ Հակոբյանին տաքսիստի պաշտոնում չի կարելի հաստատել»
«Գորիկ Հակոբյանը արժանի չի լինի ԱԱԾ պետ կամ պետական պաշտոնյա, նրան տաքսիստի պաշտոնում չի կարելի հաստատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես մեկնաբանեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ կապված վերջին միջադեպը: Հիշեցնենք, որ նա ցուցարարներին, զոհվածի մորը ոչխար էր անվանել: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հորդորում էր «Դուք»-ով խոսել ՀՀ քաղաքացու
Ալեքսանյանի պաշտպան «կոկորդ քերող» կինը Ծառուկյանի մտերիմն է, գործարար Էռնեկյանից էլ չեկ է ստանում
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ օրեր առաջ Փակ շուկայի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ «կոկորդդ կքերեմ» սպառնացած կինը` Անահիտ Ազիզյանը, իր պատմելով, ազատամարտիկի կին է, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից: Նրա խոսքերով, ինքը արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում քաղաքապետարանում, դուրս է եկել աշխատանքից առողջական խնդիրների պատճառով. «Հոգեկան խանգարում չունեմ, լիարժեք առողջ եմ, ուղեղի հետ
Ավարտվել է տարեկան ծրագրով նախատեսված արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ու ընդլայնման ծրագիրը
Մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկն այս տարի Երևան քաղաքի զարգացման 2013թ.-ի ծրագրով համալրվեց ևս 14-ով: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ծրագրի շրջանակում այս տարի հիմնանորոգվել ու արդիականացվել է նաև Ջրաշեն և Մուշական թաղամասերի տասնյակ տարիներ անգործության մատնված արտաքին լուսավորության համակարգը: Տարեկան ծրագրին զուգահեռ, ոլորտի
Բռնությունները ճնշում և սպառնալիք են՝ ուղղված արտահայտվելու և հավաքների ազատությանը. ՔՀԻ հայտարարությունը
2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով` Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից


















































