Օրվա լրահոսը

«Մենք 44-օրյա պատերազմի պարտության միջով անցելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն». Նիկոլ Փաշինյան

Ես չէի ուզի նաեւ վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի համար է եղել։ Ես համաձայն չեմ այս տեսակետի հետ։ Այն համոզմունքին եմ եկել, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության ու ինքնիշխանության համար են եղել»,-հանդիպմանն ասել է Փաշինյանը։

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ: Ֆասթ բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և

ՀՀ կառավարությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ չընկնելու Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը խոչընդոտող թշնամիների ծուղակը. Էհսան Մովահեդիան. «Հրապարակ»

Որոշ անձանց կողմից անհարմար եւ անհարկի գործողության նկարահանման համար հայազգի հայրենասերի ձերբակալումը կարող է բացասական ընկալում առաջացնել Իրանի Իսլամական Հանրապետության մասին

«Տիգրան Ավինյանն ընդմիշտ չի մնա այդ պաշտոնին, ուրիշը կգա, տրանսպորտի սակագնի թանկացումը կչեղարկվի»․ քաղաքացիները շարունակում են բոյկոտել

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իշխանությունների մոտ խուճապային տրամադրություններ են, վերջին օրերին Ֆեյսբուքում գործի են դրել հայհոյող ֆեյքերին։

Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի նաև Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին աջակցության հարցերով

«Ազատություն». Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավակնորդ երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Գլխավոր տնօրինությունը կզբաղվի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասի ընդլայնմամբ գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Նյութն ամբողջությամբ՝

Մետրոյում ակցիա եմ իրականացրել, անսահմանափակ քարտ եմ գնել եւ անսահմանափակ մարդկանց ներս թողել: Դա նշանակում է՝ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են անում. Գրիգոր Երիցյան. «Հրապարակ»

Եթե մեր քաղաքացիները լինեն միահամուռ եւ կազմակերպված, չընկրկեն, ապա 1 շաբաթ անց կունենանք հաջողություն: Այնուամենայնիվ, սա կախված է քաղաքացիներից, եթե համակերպվեն եւ վճարեն 150 դրամ, իշխանությունները հետքայլ չեն անի:

Փաշինյանի «նարատիվը» մի քիչ փոխվեց եվրոպացիներից ցուցադրական դաս ստանալուց հետո. «ՉԻ»

Ցեղասպանության մասին թուրքական պատումը երգողներ կան, ընդ որում՝ արևմտյան արժեքների հետ կապ չունեցող թունդ արևմտամետների շարքերում

«Մենք ակտիվ չե՞նք․․․ հարցազրույցները, ստատուսները, ամեն տեղ խոսելն աշխատանք չի՞: Կարո՞ղ ա մենք հանգստանում ենք ծովափներին. Գառնիկ Դանիելյան. «Հրապարակ»

Ընդդիմադիր գործիչ Աննա Կոստանյանը տարակուսած է՝ այս պահին Հայաստանի շուրջ ճակատագրական բանակցություններ են գնում «միջանցքի» շուրջ, մինչդեռ հայաստանյան, այսպես կոչված, տիտղոսակիր ընդդիմությունը զբաղված է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտով։

Նախկին իշխանությունների գրպանում էլ տեղ չկա: Ինչ ասես տեղավորել են. ՊՆ նախկին փոխնախարարը՝ Մեղրին հանձնելու փորձի մասին

Փաստ է, որ Մեղրին ՀՀ մաս է, իսկ Արցախն ամբողջությամբ ադրբեջանականացվել է, այն դեպքում, երբ Արցախում ՀՀ ու Արցախի դրոշներն էին. Արտակ Զաքարյան

Միգուցե սփյուռքահայության ջանքերը մոբիլիզացնելու և ուղղորդելու հարց կա։ Այս տեսանկյունից ահռելի գործ ունի նաև ընդդիմությունը. «Փաստ»

Ցեղասպանության թեման, ընդհանրապես, միշտ էլ Սփյուռքին հուզող ամենակարևոր հարցերից է եղել։

«Սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է ԱՄՆ-ն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու». ինչ է սպասվում USAID-ի հայաստանյան գրասենյակին. «Ժողովուրդ»

Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար: «Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում: «Տեղեկությունները շատ հակասական են.

Փաշինյանը փորձում է պատերազմից դեռ ուշքի չեկած հասարակությանն անընդհատ ներարկել, որ ստրուկ ենք. Զոհրաբյան

Տպավորություն է, որ ինքը հայ ժողովրդին փորձում է վերածել ստոկհոլմյան սինդրոմով տառապող մի զանգվածի, որ սկսի սեր զգալ իրեն մորթողի հանդեպ. Զոհրաբյան

Երկու հանգամանք կա, որ պայմանավորում է այս իշխանությունների վարքագիծը՝ վախը և Արցախի հարցը փակված համարելը. Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Միջազգային և տեղական լրատվամիջոցները, կազմակերպություններն ու անհատները պարբերաբար անդրադառնում են անհիմն մեղադրանքներով կալանավորված և Բաքվում ապօրինաբար պահվող մեր քաղաքացիներին, Արցախի հիմնախնդրին ու տեղահանված մեր հայրենակիցների՝ իրենց բնօրրան վերադառնալու իրավունքին: Մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհաղորդությունն է տեղի ունեցողին

Ավինյանի խոստումից անցել է ավելի քան 1 տարի, սակայն մանկապարտեզի կառուցման աշխատանքները չեն սկսվել. «Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակելի շենքերի բակում քարոզարշավի ժամանակ բարձրագոչ ասում էր. «Սիրելի՛ ծարավաղբյուրցիներ, ես Տիգրանն եմ Ավինյան, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այս տարի (2023թ.) փետրվարի վերջին ես Ծարավ Աղբյուրում էի պարոն Դանիելյանի և պարոն Հակոբյանի հետ: Ծարավ աղբյուրում ընդունվել են քաղաքաշինական նոր նորմատիվներ… Ձեզ հետ հանդիպումից հետո գտանք, որ պետք է մանկապարտեզ կառուցվի

Նիկոլ Փաշինյան. Մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից

 Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։

Ընտրովի «պոլիտկոռեկտություն»

Տարվա սկզբում իր ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ներկայիս Հայաստանը «ֆաշիստական պետություն է»: Ճիշտ է, մեր այդ համընդհանուր խավարի մեջ Ռամիլ Սաֆարովին հերոսացրած ղեկավարը լույսի որոշակի շող տեսնում է՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, որոնք, հույս կա, որ կկատարեն «դենացիֆիկացիայի» աշխատանքը: Փաշինյանը, նրա թիմը եւ ենթակաները հուսախաբ չեն անում Ալիեւին եւ ակտիվորեն լծված

Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում կարևորվել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականության հետևողական իրականացումը:

Տիգրան Աբրահամյան. Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի

Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը»:

ՔԿ-ն հիմնավոր կասկածներ է ունեցել, որ Երևանի կենտրոնում «Ջան Ազարբայջան, ջան Գարաբախ» երգողներն իրականում ցանկացել են իրենց զորակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին. «ՉԻ»

Իսկ ահա տեսանյութը չարամտորեն տարածող անձը խեղաթյուրել է դրա էությունը և ներկայացրել բոլորովին այլ լույսի ներքո։

Աղասի Ենոքյան. Հայաստանի ապագայի հետ կապված այսօր պատմական պահանջ է դրված Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների առաջ. «Փաստ»

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ գուցե պրոբլեմատիկ է այն, որ այս երկու կուսակցություններն էլ պրոռուսական կողմնորոշում ունեն, սակայն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկան ոչ ռուսական կեցվածքով կուսակցություններ կամ գործիչներ (Ռուսաստանի հատուկ ծառայությունների պատվերով հակառուսական խոսույթ որդեգրածներին չհաշված), այնպես որ, «այս պահին ռուսամետությունը պարզապես քաղաքական մեյնսթրիմ է»։

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

Ամերիկահայ երիտասարդները ՀՀ վարչապետին դիմավորել են «Արցախին դավաճանել են» եւ այլ պաստառներով

Փաշինյանին դիմավորել են «Ժողովրդավարությունը շեղվել է իր ուղուց», «Փախստականները մոռացված են» պաստառներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին: «Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը:

Ինչպես են վաճառվել ուրիշների գերեզմանները. «Հետք»

Կաշառքը բոլոր ժամանակներում եղել է օրենքներն ու կարգերը շրջանցելու միջոց։ Այդպես է նաև այսօր։ Կաշառքով պաշտոնի են նշանակվում, բանակից ազատվում, թույլտվություններ ստանում և այլն։ Կաշառքով նաև մահացածների վերջին հանգրվանն է ընտրվում։ Ապօրինի վարձատրության դիմաց նաև վերահուղարկավորություն են անում՝ ավելի հարմար գերեզմանոց տեղափոխելով։ Այդ ճանապարհին չի խնայվում ոչինչ։ Հանգուցյալներին թաղում են մեկ այլ հանգուցյալի վրա, կամ՝անմիջապես

«Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը, ներառյալ՝ ԵՄ-ում»․ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-գրել է Միրզոյանը:  

Քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտներում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում

2025 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության տասը տարին. այս մասին ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Ամփոփելով տնտեսական ինտեգրացիայի արդյունքները եւ սահմանելով զարգացման հեռանկարները՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական վերահսկողության շրջանակում շարունակում է այդ ուղղությամբ ոլորտային թեմատիկ քննարկումները:

Սերժ Սարգսյանի 2013թ. գազային պայմանագիրը և 2015թ. ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը բերել են $18.5 մլրդ տնտեսական օգուտ. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստությունը Ընդամենը երկու ռազմավարական գործարքի արդյունքում Հայաստանը ստացել է ավելի քան 18.5 միլիարդ դոլար տնտեսական օգուտ։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 13 միլիարդ դոլարի շեմին։ Ներկայացնում եմ պարզեցված վերլուծություն, սակայն ցանկացողներին

Քննադատական գրառման համար Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդման հարուցումը և խափանման միջոցի կիրառումը ինքնին բավարար են այդ գործը քաղաքական հետապնդում որակելու համար. «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ

«Փետրվարի 1-ին գիտնական Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և հրապարակային խոսքը սահմանափակող խափանման միջոցի կիրառումը իրավական կամայականություն է [1]՝ հիմնված «ատելության խոսքի» սխալ և խտրական մեկնաբանության վրա` հակասելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Ատելության խոսքի անբաժան մասը պաշտպանվող հատկանիշն է՝ այն հատկանիշը, որով պայմանավորված է ատելությունը, օրինակ՝ մարդու մաշկի գույնը, կրոնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031