Օրվա լրահոսը
Մսավաճառներից բացի տուգանում են նաև Գյումրու ռեստորանասրճարանատերերին․ սպանդանոցների չգործելը կրակն է գցել բոլորին
Շիրակի փոխմարզպետ, ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը չցանկացավ արձագանքել իրեն վերագրվող քննադատությանը։
Վեց վճռով ՀՀ-ն խախտել է մարդու ազատության եւ անվտանգության իրավունքը
2024 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին վերաբերող 16 վճիռ է կայացրել։ Այս մասին նշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վիճակագրության տարեկան զեկույցում։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ 16 հայցերից միայն մեկի դեպքում Հայաստանի Հանրապետությունը որեւէ խախտում թույլ չի տվել։ 15 դեպքում՝ պետությունը խախտել է մարդու իրավունքները։ 15 վճիռներից վեցում ՄԻԵԴ-ը հայտնաբերել է՝ Հայաստանը խախտել է մարդու
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնների անունները հայտնի դարձան
«Դինամո» մարզական ընկերության դահլիճում ավարտվեցին բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Չորս օր տեւած պայքարում ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն դարձան: Կանայք. 52 կգ՝ Արեւիկ Դոխոյան, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւա, 57 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյան, 60 կգ՝ Լիանա Մարտիրոսյան, 70 կգ՝ Անահիտ Միքայելյան: Տղամարդիկ. 48 կգ՝ Բարեղամ Հարությունյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, 54 կգ՝ Դավիթ Եգորյան,
«Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը ․ կա զոհ
Փետրվարի 4-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․
Առավոտյանների ընտանիքը․ չգայթակղվել վարորդական վկայականի խոստումով և չդիմել անօրինության․ մեդիագրագիտության կանոններ
Հոլովակում Առավոտյանների ընտանիքի ավատար-որդին մայրիկի հետ զրույցում նշում է՝ զարմացած է, թե ոնց են մարդիկ այդպիսի առաջարկների հավատում և անօրեն քայլերի դիմում։ Նա խորհուրդ է տալիս ամեն գովազդի չհավատել, համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներով չգայթակղվել և անօրինական գործողությունների չդիմել։
Վահան Քերոբյանի պաշտպան. «Գլխավոր դատախազության կողմից իրականացվող քրեական քաղաքականությունը ոչ կանխատեսելի է, ոչ որոշակի է, ոչ կայուն է եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ ստանդարտների է համապատասխանում»
Գլխավոր դատախազության ամենամեծ խնդիրը, որը մինչ օրս ես դիտարկում եմ ու չգիտեմ, թե երբ կլուծվի, դա քրեական քաղաքականության իսպառ բացակայությունն է եւ ՀՀ-ում քրեական քաղաքականության նկատմամբ քաղաքական իշխանության գրեթե զրոյական ազդեցությունը: Գլխավոր դատախազության կողմից իրականացվող քրեական քաղաքականությունը ոչ կանխատեսելի է, ոչ որոշակի է, ոչ կայուն է եւ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ ստանդարտների է համապատասխանում:
Ինչպես ձեռք բերել բջջային ID SIM քարտ․ իրազեկման հոլովակ
Էլեկտրոնային նույնականացման և ստորագրության համար բջջային ID SIM քարտ ձեռք բերելու մանրամասների վերաբերյալ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը պատրաստել է «Ինչպես ձեռք բերել բջջային ID SIM քարտ» խորագրով իրազեկման հոլովակ։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
««Գազելների» ժամանակ Արցախը մերն է եղել, Եռաբլուրում այդքան կոտորված երեխա չի եղել․ հա, թող «Գազելները» հետ բերեն»․ քաղաքացիները շարունակում են բոյկոտել
Քաղաքացիներից շատերը քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը․ «Միանշանակ չեմ վճարում, ուզում եմ, որ իշխանությունները սթափվեն, հասկանան, որ բավական է ժողովրդին ամեն կողմից թալանեն»։
Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար
ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար: Այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։ Նշվել է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի կառուցման համար՝ «Ռոսատոմ»-ի նախագծով։ Ըստ տեղեկության՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 մլրդ
Կավելաշվիլի․ «Թրամփի վարչակազմի օրոք վրաց-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել»
«Միացյալ Նահանգներում ծավալված վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայեցին Վրաստանի ղեկավարության վարած քաղաքականության ճշմարտացիությունը», – այսօր, ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։ Նրա խոսքով՝ «Թրամփի ընտրությամբ կեղծ ազատական աշխարհակարգը սկսեց փոփոխությունների ենթարկվել»։ Վրաստանի նախագահի պնդմամբ՝ ամերիկյան նոր վարչակազմի հետ արժեքների և աշխարհայացքի համընկնումները կարող են նպաստել Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունների
Ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. Հայկ Մարությանի գրասենյակը տեսանյութ է հրապարակել
Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։
Մեքենաները կայանելով երթևեկելի գոտում՝ երիտասարդները մահակներով հարվածել են միմյանց
Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի․ քրեական ոստիկանները բացահայտել են դեպքը Փետրվարի 1-ին, ժամը 16։20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ մայրաքաղաքի Թամրուչի փողոցում երկու մեքենաների ուղևորներ մահակներով հարվածում են միմյանց։ Նշվել է նաև, որ ավտոմեքենաներից մեկի դիմապակին կոտրած է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձանց կողմից տեղի է ունեցել վիճաբանություն,
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում
Ներքին գործերի նախարարությունում փետրվարի 3-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներկայացվել են կենդանիների նկատմամբ
Աշխատաժողովին քննարկվել են Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից բխող հարցեր, ներառյալ արցախահայության բռնի տեղահանությունը
Փետրվարի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Հայաստանի միջազգային իրավունքի միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված «Հայաստանն ու Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)․ անդամակցություն մեկ տարի» խորագրով մասնագիտական աշխատաժողով, որին մասնակցում էին միջազգային իրավունքի մասնագետներ, միջազգային քրեական իրավունքով հետաքրքրվող իրավաբաններ, միջոլորտային ուսումնասիրություններ իրականացնող անձինք, դասախոսներ և ուսանողներ։ ▪️ Միջոցառումը մեկնարկեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ողջույնի
ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։ Ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու տարբեր ձևերը, ինչի հետևանքով հնարավոր չի լինում ամբողջությամբ գնահատել քաղաքացիների կողմից այս գործընթացից խուսափելու դեպքերը։ Օրենքի բացերի պատճառով որոշ
«Հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ: «Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության
Ինչի՞ մէջ կը կայանայ փոքրագիր մարդու եւ մեծատառ Մարդու տարբերութիւնը. Սեւակ Յակոբեան
Մարդու եւ ՄԱՐԴՈՒ Տարբերութիւնը Լիպիոյ ատենի ղեկավար, Մոամմար Քազզաֆին իր երկրի բանակին մէջ ծառայող շարքային գնդապետ մըն էր, երբ իր մարտական ընկերներուն հետ 1972-ին զինուորական յեղաշրջում մը գլխաւորելով իշխանափոխութիւն իրագործեց ստանձնելով երկրին ղեկը: Տասնամեակներ տեւած իր իշխանութեան տարիներուն, այս ու ամենայնիւ եւ հակառակ իր զինուորական կազմաւորումին, ան երբեք չուզեց վերցնել գեներալի կոչումը, որ տրամաբանականօրէն իրաւունքն
Արոնյանը 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում է. Forbes
«Հավերժ երիտասարդ Արոնյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը»
Կլոդ Վիզլեր. Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է
Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում
«Թուրքիան կարող է ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում»․ Reuters
«Ազատություն». «Այսօր այցով Անկարա ժամանող Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թուրքիայի ղեկավարության հետ կարող է քննարկել ռազմական համաձայնագրի կնքման հնարավորությունները», – հաղորդում է Reuters-ը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ «Այցի ընթացքում Ալ-Շարրան կարող է քննարկել Սիրիայի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծման հնարավորությունը», – նշում է գործակալությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Դա որևէ կերպ կապ չունի այն «Արդշինբանկի» կամ «Արդշինինվեստբանկի» հետ, որ այս պահի դրությամբ գործում են բանկային համակարգում»․ Մարտին Գալստյան
ԿԲ նախագահն ասաց՝ դատարանի վճիռ էր եղել, որ պետք է դադարեցնել լուծարվող «Արդշինբանկը», որը 2022-2003-ից գոյություն չունի, և ԿԲ խորհուրդն արձագանքել է դատարանի վճռին։
Արմեն Սարգսյանի մահվան պատճառ դարձած պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրած լինել
Ըստ Mash-ի՝ «Ալ առագաստներում» սպանված երկրորդ մարդը մահապարտ-ահաբեկիչ էր։ Խոսքը մոտ 45 տարեկան ՀՀ քաղաքացու մասին է. կարճ մուգ մազերով, շագանակագույն աչքերով, ոտքի վրա թրի տեսքով դաջվածք ուներ
Ինչո՞ւ չեն իջնում վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի մեկնաբանությունները
Մարտին Գալստյանը նաև չմեկնաբանեց այն հարցերը, թե ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա այն, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով սառեցվել են արտաքին օգնության ֆինանսավորումները։ Նշեց, որ ծրագրերի մասշտաբներին տեղյակ չէ:
Ամբողջ աշխարհում գրանցվել է ջրհեղեղների թվի զգալի աճ. կլիմայական աղետների զարգացումը և դրանց հետևանքները
Եվրոպայում անոմալ տեղումները 44 անգամ ավելի հաճախակի են դարձել համաձայն օդերևութաբանական դիտարկումների։
Նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության բացումը. դեսպան Ֆերրանտի
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ». Գևորգ Պապոյան
Շատ ավելի անհրաժեշտ է գոյատևմանը վերաբերող հարցերը քննարկել այն միավորների հետ, որոնք շատ ավելի մեծ օժանդակության կարիք ունեն
Միայն մի ցանկություն և մտավախություն ենք հայտնում, որ հայտարարությանը շուտափույթ հաջորդեն գործնական մեթոդական ուղղորդումները, կարգն ու կարգավորումները, քանի որ հայտնի է, որ բոլոր ժամանակների բոլոր հայտարարությունները թղթի վրա մնալու հատկություն ունեն, եթե դրանք նույն պահին չեն տեղափոխվում «կարգ ու կանոնի» տիրույթ:
Իննա Թորգոմյանը՝ Կիպրոսում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահի հրամանագիրը Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Իննա ԹՈՐԳՈՄՅԱՆԻՆ նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Աշոտյանի գործով հարցաքննվեց ԵՊԲՀ գնումների բաժնի նախկին պետը
ԵՊԲՀ նախկին աշխատակիցը մանրամասնում է գնումների ընթացակարգը
Ղաշղայիները թուրք-ադրբեջանական անջատողական շարժումների թիրախում
Ղաշղայիներն այսօր Իրանի ամենամեծ թվաքանակ ունեցող թյուրքական ցեղն են՝ բաղկացած վեց կլաններից

















































