Օրվա լրահոսը
Կարգին Հայկոն ու «Կենտրոն» TV-ի Պետրոսը իրենց մեքենաներով անվճար սպասարկում էին քաղաքացիներին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան ակտիվիստների կողմից շարունակվում է: Նրանք շրջում են կանգառից-կանգառ, թռուցիկներ բաժանում հասարակական տրանսպորտից օգտվողներին ու հորդորում չվճարել 150 դրամ: Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը) եւս շարունակում է իր անձնական ավտոմեքենայով անվճար տեղափոխել քաղաքացիներին: Այսօր Հայկոյի երթուղին Օպերա-Մասիվ գիծն էր: Ի դեպ, այս ակցիային էին միացել նաեւ նրա ընկերները՝ 10-ից ավելի ավտոմեքենաներ կոնսերվատորիայի
Ստյոպա Սաֆարյան. «Գծատերերի բանկային ռիսկերը գցում են ժողովրդի վրա» (Տեսանյութ)
Բարեգործությամբ տրված ավտոբուսների ամորտիզացիան էլ է քաղաքացու հաշվին
ՀԱԿ-ը բացահայտումներ է անում. «2.5 մլրդ դոլար տարեկան չի մտնում բյուջե, թալանվում է»
ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը վերլուծելու է, թե ինչքան ֆինանսական միջոց պետք է մտներ պետական բյուջե, որը չի մտնում հենց այն պատճառով, որ այդ գումարներն, ըստ էության, թալանվում են՝ մինչեւ պետական բյուջե մտնելը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ինչքանով հետաքրքիր էին Վերահսկիչ պալատի բացահայտումները, թե ինչպես է թալանվում պետական
Ահարոն Ադիբեկյան. «Տրանսպորտի գների իջեցման մասին մոռացեք»
«Գները գնալով պետք է բարձրանան, որովհետև աճում է կյանքի արժեքը: Եթե մենք նավթը, գազը, բենզինը գնում ենք միջազգային գներով, ապա տրանսպորտի գները պետք է լինեն միջազգայինին համապատասխան՝ ուրիշ տարբերակ չկա»,-փաստում է «Սոցիոմետր » անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այսօր` հուլիսի 22-ին, «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսը խոսեց տրանսպորտի թանկացումների, և առաջ եկած
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը եւ սիրիահայ մանկավարժները կհամագործակցեն
ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը: Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը: Հուլիսի 19–ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին,
ՀՀ պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, ելնելով պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման, սահմանային անվտանգության գործում ներգրավված պետական մարմինների գործողությունների օպտիմալացման և վերջիններիս փոխգործակցության ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրի
ՀԴԿ-ն դատապարտում է տրանսպորտի թանկացման որոշումը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում մեր համաքաղաքացիներին համախմբվել, չհնազանդվել ապօրինի, չհիմնավորված որոշմանը, սատարել երիտասարդ ակտիվիստներին, շարունակել վճարել 100 դրամ և այդպիսով ստիպել քաղաքապետարանին չեղյալ հայտարարելու կայացրած որոշումը:
Բացառիկ նմուշները՝ նստարանների վրա
Կապանի Երկրագիտական թանգարանը նախկինում տեղակայված է եղել ներքնահարկում, ինչի պատճառով բազմաթիվ նյութեր են վնասվել, այդ թվում՝ գորգեր, փայտե նյութեր: Aravot.am-ի հետ զրույցում Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց, որ ունեն շարքից դուրս եկած նյութերի ցուցակներ: Այժմ, թանգարանը բարվոք պայմաններով տարածքում է, զբաղեցնում է շենքի երկու հարկ եւ կողքի օժանդակ կառույցը: «Հարուստ կերամիկա ունենք, բրոնզեդարյան հրաշալի
Ասացի՝ ես քու ներվերը չունեմ. Հենրիկ Նավասարդյանը պարզաբանում է
Այսօր առավոտյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի մի քանի անդամների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձավ ilur.am կայքի լրագրողի հետ երեկ տեղի ունեցած միջադեպին: Նա ասաց, որ համացանցում տեղեկություն է տարածվել, թե իբր ինքը հայհոյել է լրագրողին: Իսկ թե ի՞նչ է եղել իրականում և ի՞նչ պատասխան է տվել լրագրողին, yerkir.am-ի տեսանյութում պարզաբանում է Հենրիկ
Վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող տղամարդուն
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հուլիսի 20-ին, ժամը 21.00-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հաշմանդամի սայլակում գտնվող 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կարեն Անդրեասյանը վաղը կվերադառնա եւ անձամբ կներկայացնի արդյունքները
Ինչպես հայտնի է, երեկ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա էր մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինս մեկնել էր Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցերով: Այսօր արդեն Կարեն Անդրեասյանը մի շարք հանդիպումներ պետք է ունենար, ենթադրվում էր, որ նա կտեսակցի նաեւ Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը վաղը լուսադեմին արդեն վերադառնալու է
Երևանում նորոգվում են 50-ից ավելի մշակութային, ուսումնական և այլ հաստատություններ
Երևան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։ Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի և սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ
Թուրքիան ավելացրել է իր եկամուտները
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիան առաջիկա երեք տարիներին կընդգրկվի ամենաբարձր եկամուտներ ունեցող պետությունների ցանկում: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը։ Շիմշեկի խոսքերով՝ իշխանությունները զգալիորեն նվազեցրել են աղքատության մակարդակը երկրում, և այսօր Թուրքիայում նվազագույն եկամուտն ավելին է, քան Եվրամիության կազմում ընդգրկված 28 երկրներից 11-ում։ Իրինա Հովհաննիսյան
Միջնադարը, գծատերերն ու տրանսպորտի թանկացումը (Տեսանյութ)
«Սա միջնադար է, ամեն մեկը մի հատ գծի վրա նստած: Մենք դատապարտված ենք, որ երկար ժամանակ այս ջարդուփշուր եղած մեքենաներով մեզ տեղափոխեն»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թանկացումները պայմանավորվող մի հանգամանք առանձնացրեց. «ՀՀ-ում, եթե մեկը իրավունք է ստանում գործունեություն ծավալել, նա, անպայման, պիտի հետապնդի գերշահույթ:
Կդադարեցվի Արշակունյաց պողոտայի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գ.Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Բրյուսելում կքննարկվի Արևելյան գործընկերության ծրագիրը
«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կհանդիպեն` քննարկելու Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքները Վիլնյուսի գագաթաժողովից առաջ: Եվրամիության 28 երկրների նախարարներին կմիանան Արևելյան գործընկերության 6` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Հատուկ այս նպատակով Եվրամիությունը համաձայնել է թույլատրել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մուտքը Բրյուսել: Մակեյը բելառուսցի այն պաշտոնյաների ցուցակում է,
Պահանջվում է Գագիկ Ծառուկյան
Արդեն երկրորդ օրն է՝ Երեւանի ներքաղաքային տրանսպորտը թանկացել է` ավտոբուսներն ու միկրոավտոբուսները` 50, տրոլեյբուսը` 100 տոկոսով: Արդեն երկրորդ օրն է հասարակական ակտիվիստները բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ այդ թանկացման, եղել են կոշտ եւ բարձր տոնով խոսակցություններ նրանց եւ չներկայացած եւ ակտիվիստին խանգարող մարդկանց միջեւ: Իսկ ահա Երեւան-Աբովյան մոտ 10 կմ երկարությամբ երթուղում արդեն որերորդ տարին
Ատոմ Մխիթարյան. «Կամավորական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որեւէ օրենսդրական կարգավորում չկա»
«Յուրաքանչյուր հասարակության զարգացման եւ ձեւավորման հետագիծը կապված է մարդկային կապիտալի հետ: Մարդը սեփական գիտակցմամբ ինքնուրույն կարողանում է աշխատանք կատարել: Կամավորական աշխատանքով զբաղվելու լավագույն շրջանը երիտասարդության շրջանն է եւ կամավորականությունը շատ դեպքում կապվում է երիտասարդության հետ »,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում կամավորական երիտասարդական աշխատանքներին և խնդիրներին անդրադառնալով ասաց «Երիտասարդական ակումբերի դաշնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ
ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե ստեղծելու և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում լրացում կատարելու մասին Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության
Թյուրքալեզու երկրները քննարկում են միացյալ լեզվի հնարավորությունը
«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջին, «Իհլաս» պարբերականի փոխանցմամբ, անցած ուրբաթ օրը հայտարարել է, որ թյուրքալեզու պետություններին անհրաժեշտ է միացյալ թուրքերեն լեզու, ինչը կխթանի թյուրքալեզու ժողովուրդների ինտեգրումը։ «Թյուրքալեզու երկրներն արդեն հաջողությամբ իրականացնում են այդ ծրագիրը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դրան զուգահեռ նմանօրինակ ծրագրեր են իրագործվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ։ Նաբի Ավջիի խոսքերով՝ անհրաժեշտ է պատրաստել
34 համարի ավտոբուսի վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել 100 դրամ վճարող ուղեւորի գլխին
NEWS.am. 34 համարի ավտոբուսի վարորը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորի գլխին, ով 100 դրամ է վճարել: Այս մասին տեղեկանում ենք «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների տարածած տեսանյութից: Տեսանյութում քաղաքացիներից մեկը պատմում է, թե ինչպես երթուղայինը վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղեւորին, ով ցանկացել է վճարել 100 դրամ եւ պաստառ փակցնել ավտոբուսի վրա: Քաղաքացիների
Բարձրաստիճան ոստիկանները՝ օրինախախտ
shamshyan.com. ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն ու Երևանի ՃՈ պետը բազմիցս հայտարարել են, որ չեն հանդուրժելու օրինախախտ վարորդներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և դիրքից: Սակայն երբ օրինախախտում են կատարում բարձրաստիճան ոստիկանները, չգիտես ինչու ՃՈ աշխատակիցները, իրենց աչքերին վարդագույն ակնոցներ դրած, չտեսնելու են տալիս օրինախախտումը: Այսօր՝ հուլիսի 22-ին, Սայաթ-Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, Toyota Corolla մակնիշի 878
Հավանաբար, հուլիսի 26-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին կհեռացնեն
Թբիլիսիի փողոցներում «Միության» կողմից անցկացված հարցումների արդյունքում 50 թիֆլիսեցուց միայն 8-ը պատասխանեց մեր հարցին, թե ո՞վ է Թբիլիսիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահը: Ծանոթացե’ք, «դեռևս» ք.Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ – Զաալ Սամադաշվիլի: Առկա օրենսդրության համաձայն, սակրեբուլոն քաղաքի պառլամենտ է, որը իրականացնում է օրենսդրական գործառույթներ: Տարիների ընթացքում, երբ քաղաքի գործադիր և օրենսդիր իշխանությունը մեկ քաղաքական ուժի ձեռքում էր
Անիի նախկին ոստիկանապետը խոսեց
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը հուլիսի 19-ին Ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում է ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի, թե ինչ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել Ս.Սարգսյանին: Փաստի առթիվ քրեական գործ դեռ չի
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Մարոզյան. «Հոգեբանները կլյուչնիկի հոգեբանությամբ են աշխատում»
ՀՀ-ում անկախության տարիներից ի վեր կրկնահանցագործությունների թիվը աճում է. այսօր այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, որի խոսքով` անչափահասների շրջանում պատկերն ավելի վատ է: «Գնալով հանցագործների թիվն ավելանում է, պատճառները շատ են, բայց դրանցից հիմնականը օրենսդրությունն է: Պատճառներից մեկն էլ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական աշխատանքների թերացումն է, այդ հոգեբանները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորների
Հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին` ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի և Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն Եկեղեցու «Ս. Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին` առաջնորդությամբ Տորոնտոյի
«Նախախորհրդարանի» հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ
Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից
Հակափաստարկների ճգնաժամ
Մենք այսօր այլ խնդիր ունենք, եւ այդ խնդիրը առավել քան ակնհայտ է թե՛ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը պաշտպանողների, թե՛ քննադատողների համար: Դա Ռուսաստանի իշխանությունների կեցվածքն է, ԵՄ-ի հետ ինտեգրման ճանապարհին Հայաստանի ինքնուրույնության փորձին բավական կոշտ հակազդեցությունն է՝ ամենատարբեր հարցերում, ամենատարբեր առիթներով, որոնց պետք է դիմակայել՝ առանց հակառուսական տրամադրությունների սրելու:
Ֆուտբոլի մասին իրականությունը
Մարզադաշտում տիրող մթնոլորտը կարելի է համեմատել հին դարերում գլադիատորների մարտեր անցկացնող մարտադաշտերում տիրող մթնոլորտի հետ: Այնտեղ հանդիսատեսները պակաս գիշատիչ և արյունռուշտ չէին, քան իրար կոկորդ կրծող մարտիկները, գլադիատորները: Այնտեղ էլ էին կրքերը շիկանում ներկայիս ոտնագնդակի խաղերում տիրող կրքերի նման:


















































