Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Հենց հիմնարկի փակ դառնալն էլ ինձ ստիպեց ազատման դիմում գրել»

Հատված «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության դեկավար Բաբկեն Պիպոյանի հետ հարցազրույցից, ով վերջերս է սեփական դիմումի համաձայն թողել ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը: – Դուք ԶԼՄ–ներին կոչ եք անում պարզելու՝ արդյո՞ք ապրանքը՝ տվյալ պարագայում պաղպաղակները, անվտանգ են, թե՞ ոչ։ Իսկ Դուք՝ որպես ՀԿ, պարզե՞լ

Անուշ Սեդրակյան. «Ռուսաստանը մեր գլխին անընդհատ դագանակով խփում է»

Ըստ պատգամավոր Արտակ Դավթյանի՝ այնքան էլ վատ չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում, քանի որ դրանով կախման մեջ է դնում իրենից

Էկոնոմիկայի փոխնախարարը՝ Գյումրիի տեխնոպարկի մասին

2014-ին տեխնոպարկը կսկսի ֆիզիկապես գործել՝ իր ենթակառուցվածքներով, բիզնեսի համար հատկացված տարածքներով:

Ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարողը

Երեկ Սարալանջի եւ Չարենցի փողոցների հատման մասում ծեծի է ենթարկվել «Շարլոթ» գիշերային ակումբի պարող 33-ամյա Արմեն Մխիթարյանը։ Ըստ ծեծված երիտասարդի մոր՝ իր որդին տուժել է բարության համար: Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն՝ ժամը 02:00-ին Արմենը վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է գետնին ընկած։ Պարզվում է՝ անհայտ անձինք վիճաբանել են Արմենի հետ եւ ծեծի ենթարկել նրան։ Հարձակվողներից ազատվելու նպատակով

Հիմնադրամը շարունակում է սիրիահայության աջակցությանն ուղղված ծրագրերը

Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մեր հայրենակիցներին: Այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցված գումարները ձեւավորվել են մասնավորապես Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արեւմտյան ափի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի տեղական մարմինների` Հեռուստամարաթոն 2012-ի շրջանակներում հավաքագրված գումարներից, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նվիրատվություններից (այդ թվում` Հրայր Հովնանայան, Արա

Սարհատ Պետրոսյանը պարտվեց Լևոն Իգիթյանին

«ՓԱՍՏԻՆՖՈ». Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր մերժեց Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Հիշեցնենք, որ հայցվորը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում իր վերաբերյալ ներկայացված տվյալները՝ դրանք որակելով զրպարտություն: Ինչպես նաև դատարանից խնդրել էր պատասխանող Լևոն Իգիթյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել

Մտավորականների «բուժիչ նամակները»

Մի քանի օր առաջ 350 մտավորականներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ հորդորելով կանխել Գանձասարի վանական համալիրի պարսպի երեսպատամը, որը սկսվել է դեռեւս երկու տարի առաջ։   «ՉԻ» – Թող որեւէ մեկը տարօրինակ չհամարի, որ 350 մտավորականներ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս երկու տարի ուշացումով։ Մեծ գործերը հապճեպ չեն արվում։ Այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, արդեն

Ըստ Արարատի մարզպետի՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը դեռ իր հասանելիքից ավելի քիչ է ստացել դիզվառելիք

Հատված Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հարցազրույցից: – Պարոն Բարսեղյան, ՀՔԾ–ն հաղորդագրություն էր տարածել, որ քրգործ է հարուցվել նաեւ Արարատի մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների համար, ավելի կոնկրետ կասե՞ք՝ ինչ պաշտոնյաների մասին է խոսքը։ – Գյուղվարչության պետի, որը հսկողություն է իրականացնում դիզվառելիքի բաշխման հետ կապված։ Թույլ հսկողության հետ կապված որոշակի չարաշահումներ են եղել։ – Խոսքը

Սերժ Սարգսյան. «Ես հպարտ եմ, բոլոր այն հայերով, որոնք…»

Ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, պատմական սերտ առնչությունների վրա կառուցված միջպետկան հարաբերություններին և Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ

Արտակ Բուդաղյանի եղբայրը` Խաչատրյանների մասին. Թուրքի նման ընտանիք է

«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես պատասխանեց գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե  ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջև: Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և հեղինակություն վայելող մարդկանց հետ

ԱԺ նախկին պատգամավորն՝ ընդդեմ Արմավիրի մարզպետի

Եթե մարզպետը հենց ինքը բիզնեսմեն է եւ մեր մարզում աշխատելու տարիների ընթացքում արդեն օլիգարխ է դարձել, բնական է, որ ինքն արդեն կզբաղվի իր անձնական գործերով եւ ոչ թե գյուղացիների։

Ֆրանսիացի պատվիրակ. «Հիմա հասկանում եմ, թե ինչու Հունգարիան առանց կսկիծի ազատ արձակեց մարդասպան Սաֆարովին»

Երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հունգարիայում անցկացված մոնիտորինգի արդյունքում ներկայացված զեկույցը: «Օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների ոլորտում լուրջ հետընթաց» վերտառությամբ բանաձևից հետո, որը շրջանառության մեջ դրվեց 2011-ի հունվարի 25-ին, առաջարկվեց մոնիտորինգ իրականացնել Հունգարիայում: Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում շվեդ պատվիրակ Քերսթին Լունդգրենը ներկայացրեց զեկույցը, որում ամրագրված արդյունքները լավատեսական չէին: Զեկույցն արժանացավ եվրոպացի պատվիրակների բուռն

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները այսօր չեն վերսկսվի

«Ազատություն» ռադիոկայան. Բանակցությունների նոր փուլի հետաձգման գլխավոր պատճառը Էրդողանի կառավարության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն են: Չնայած պաշտոնական Անկարայի ակնկալիքներին` Եվրամիությանը անդամակցելու շուրջ պաշտոնական բանակցություններն այսօր չեն վերսկսվի: Դա պարզ դարձավ նախօրեին Բրյուսելում, երբ Գերմանիայի, Ավստրիայի եւ Նիդերլանդների դիվանագետները հրապարակեցին իրենց պետությունների միասնական մոտեցումը` կոչ անելով բանակցությունների պաշտոնական մեկնարկը հետաձգել առնվազն մինչեւ հոկտեմբեր: Թուրքիայի հետ բանակցությունները հետաձգելու

Ողջի գետի վարարման հետեւանքով Լեռնաձորում երկու կամուրջ է փլվել եւ հողատարածքներ վնասվել

Երեկ ուշ երեկոյան Ողջի գետի վարարման հետեւանքով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել, որոնք Լեռնաձոր գյուղի Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Երեկ երեկոյան դեպքի վայր է մեկնել նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ինչպես տեղեկացնում են փրկարարական վարչությունից՝ Ողջի գետի վարարման հետեւանքով քանդվել է 4 մ լայնությամբ 15 մ երկարությամբ

ՀՀԿ վերնախավը գցել-բռնել է եւ հանգել որոշման՝ մտնել Մաքսային միություն

Ընդամենը երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզում ՀՀ կառավարությունը արտագնա նիստ էր անում։ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության մյուս անդամներից ավելի շուտ դուրս եկավ նիստից ու արագ քայլեց դեպի իր ծառայողական մեքենան։ Այդ կարճ ճանապարհին նույնքան արագ քայլելով, ընդամենը մի հարց հասցրեցի ուղղել նախարարին՝ «Պարոն Մովսիսյան, ռուսական գազի գինը կապ ունի՞ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության

Սերժ Սարգսյանը հարմար է, ոչ թե վստահելի

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը նախօրեին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան որոշների համար շուկա է, ոչ թե արժեհամակարգ: Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Թուրքիային ու Ադրբեջանին: Այս առումով Սերժ Սարգսյանն, իհարկե, իրավացի է, բայց նրա արտահայտությունը ենթադրում է, որ Հայաստանի կամ ավելի շուտ Հայաստանի իշխանության համար Եվրոպան արժեհամակարգ է: Այդպե՞ս է արդյոք:

Սևան-Երևան ճանապարհին «Ֆորդ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի

Հունիսի 25-ին, ժամը 23.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Ստեփան Սաֆարյանը՝ ԱԳ նախարարին. «Բա ինչի՞ համար եք»

Ստեփան Սաֆարյանը զուգահեռներ անցկացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության միջեւ։ «Երբ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ- ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ոչ միայն ինքը, այլեւ Թուրքիան հայտարարեցին, որ տարածաշրջանային խաղաղության մեջ իրենց ներդրումն է լինելու այն, որ լուծել են տալու ղարաբաղյան խնդիրը, վերադարձնելու են ադրբեջանական տարածքները եւ այլն։ Ադրբեջանը չի խուսափում իր շահերը

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ

Օ՜ Սյունյաց սարեր, աստղեր ու լուսին, Էլ չեք մնալու Լիսկայի հույսին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ եւ պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը: Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում

Ըստ Իոհան Կրոյֆի, Մեսսիին պետք է վաճառել

«Բարսելոնայի» լեգենդար հարձակվող եւ մարզիչ Իոհան Կրոյֆը հայտարարել է, թե Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելուց հետո կատալոնյան ակումբը պետք է մտածի Լիոնել Մեսսիին այլ ակումբի վաճառելու մասին, որովհետեւ նույն ակումբում երկու աստղերի համար դժվար կլինի, գրում է СЭ-ն: Նրա խոսքերով, թե Մեսսին, թե Նեյմարը խաղադաշտում հավասարապես շատ բան կարող են գերազանց կատարել:

Ավտոմեքենա է ընկել գետը

Հունիսի 25-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի 34LD116 պետհամարանիշով ավտոմեքենայից (վարորդ Արմեն Պողոսյան)դուրս են բերել, Ա.Պողոսյանին, ուղևորներ՝ Սիրիայի Հանրապետության

Հարկայինը հիմա էլ ընկել է Ժոզե Մոուրինիոյի հետեւից

Իսպանիայի հարկային ծառայությունը Լիոնել Մեսսիին «ծնկի բերելուց» հետո հիմա էլ հարկեր վճարելուց խուսափելու մեջ կասկածում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Այս մասին տեղեկացնում է СЭ հանդեսը: Հնարավոր է, որ պորտուգալացի մասնագետը մոտ ժամանակներս հրավիրվի հարցաքննության: Մինչեւ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելը, Մոուրինիոն վերջին երեք տարիներին եղել է ամենաբարձր վարձատրվող մասնագետներից մեկն իսպանական ֆուտբոլում:  

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են

Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրումը բուռն քննարկումների տեղիք տվեց խորհրդարանում: Հիշեցնենք, որ այդ ծրագրով նախատեսվում է 550 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Ենթադրվում է, որ Դիլիջանի տարածաշրջանում դա նկատելի տնտեսական աշխուժություն կառաջացնի: Սակայն, որքան էլ տարօրինակ է, այս նախագծին տրվելիք արտոնությունների ընդգծված դեմ տեսակետներ հնչեցին, բնականաբարՙ հիմնականում 90-ականների իշխանությունները ներկայացնող պատգամավորների կողմից: Զերծ

ՈՒԵՖԱ-ն թուրքական երկու ակումբների հեռացրել է Եվրագավաթներից

«Чемпионат.com»-ը տեղեկացնում է, որ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը «Բեշիկթաշին» եւ «Ֆեներբախչեին», համապատասխանաբար, մեկ եւ երկու տարով հեռացրել է Եվրագավաթների մասնակցությունից: Ըստ աղբյուրի, պատճառը թուրքական այդ ակումբների՝ պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ կասկածելն է: Սակայն ՈՒԵՖԱ-ի այդպիսի որոշման մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չկա:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Այդ հարցումների իրական աբսուրդը երեւաց հատկապես Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ

Մեր ասելիքը վերաբերում է գերազանցապես սոցիոլոգիական հարցումներին ընդհանրապես: Թող մեզ ներեն այս կարեւորագույն գիտության (այսինքն՝ սոցիոլոգիայի) անխոնջ մշակները, բայց խոսքը տարանցիկ թափառաշրջիկների ու նման կազմակերպությունների մասին է, որոնք աշխուժանում են պատվերով: Պատվերներ ստացվում են, բնականաբար, ինչ-ինչ ընտրություններից առաջ եւ չար լեզուների ասած` կանխիկ գումարով: Այսինքն՝ «հարցումների» արդյունքները պայմանավորված են լինում կամ «պետպատվերի» շրջանակներով, կամ պատվիրատու

Նախախորհրդարանի ներկայացուցիչները կապանցիներին կոչ էին անում միանալ իրենց շարժմանն ու նոր երկիր կառուցելու իրենց ծրագրին (Տեսանյութ)

Կապանի մշակույթի հարպարակում անցկացված նախախորհրդարանի այսօրվա հանրահավաքին քիչ թվով մարդիկ էին հավաքվել՝ հիմնականում  տատիկներ ու պապիկներ: Անկախ սակավաթիվ մասնակցիների ներկայության՝ նախախորհրդարանի ներկայացուցիչներն ու համախոհներն անցկացրեցին իրենց հանրահավաքը, կապանցիներին տեղեկացրեցին իրենց առաքելության մասին, խոսեցին նոր երկիր կառուցելու ու նոր ազատագրական պայքարի իրենց ծրագրի անհրաժեշտության մասին: «Մենք միայն մի բան ենք ուզում՝ ունենալ երկիր,  որտեղ բոլորս կարողանանք

«Եթե չլիներ Հրաչի սպանությունը՝ Վովա Սահակյանը որպես թեկնածու կհավաքեր հինգ ձայն». Պռոշյանի գյուղապետի թեկնածու

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի՝ հուլիսի 14-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Ալեքսան Ալեքսանյանը Aravot.am-ին պատմեց, որ առաջադրվել է գյուղացիների խնդրանքով: ՀՀ  նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության ընկերության գլխավոր մասնագետ, գյուղապետի թեկնածու Ա. Ալեքսանյանն իր մրցակից թեկնածուների մասին լավ կարծիքի է, ինչպես ինքն է ասում, բոլորի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ է: Նա չի բացառում, որ ՀՀԿ-ական

Around The Rings. «Թուրք աշխարհի չեմպիոնը «շուն» է անվանել հայերին»

Թուրք ըմբիշ Ռիզա Քայաալփը Թվիթերի իր էջում ռասիստական արտահայտություններ է գրել՝ հայերին եւ հույներին շուն անվանելով ու մեղադրելով Թուրքիայում տեղի ունեցող ցույցերի մեջ: Հայտնում է «Ըրաունդ դը ռինգս» օլիմպիական պարբերականը: 23-ամյա Քայաալփը, որը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է, իսկ Լոնդոնի 2012 օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ է նվաճել, այլ վիրավորական գրառումների հետ մեկտեղ Թվիթերում գրել է՝

Սամվել Բալասանյանի հաշվարկներով Վարդան Ղուկասյանի կողմից վերանորոգվող Ամենափրկիչը հրդեհից վնասներ չի կրել

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Սուրբ Ամենափրկիչ կիսանորոգ եկեղեցու գմբեթում երեկ բռնկված հրդեհին, ասաց, որ այստեղ ոչ մի դիտավորություն չի տեսնում: «Դեպք է, տեղի է ունեցել, ճիշտն ասած էս քաղաքում պետք չէ լուն վերցնել, ամեն ինչի տակ դավա ման գալ: Ոչ մի բան չկա, վատ էր, որ էդպիսի դեպք եղավ, բայց պիտի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930