Օրվա լրահոսը
Գյումրու կենտրոնում տեղադրվող մուշուրբան դարձավ կռվի բույն (Տեսանյութեր)
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրու Սայաթ-Նովա եւ Խաղաղության օղակ փողոցները հատող հատվածում մոտ 1,70-1,80 բարձրությամբ մուշուրբա կառուցել, որը, ըստ նրա, Գյումրու սիմվոլներից մեկն է: Քաղաքապետը, որպես հուշանվեր, Գյումրի եկող գրեթե բոլոր դիվանագետներին ու արտերկրյա քաղաքապետերին մուշուրբաներ է նվիրում` պարզաբանելով, որ այն կլկլան բաժակ է, բացառապես պատրաստվում է Գյումրիում եւ ինչ-որ բան խմելու ժամանակ
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ
Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների առջև հանդես է եկել ելույթով: Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և
Belnovosti. Ռուսները չեն նախընտրում հանգստանալ Հայաստանում
ԱՊՀ երկրների ցուցակում, որտեղ նշված է, թե որ երկրներն են ռուսներն ամենաշատը գնում հանգստանալու, Հայաստանը վերջին տեղերն է զբաղեցնում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տուրօպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն: Գրում է «Բելնովոստի» լրատվականը: Առաջին տեղում Ուկրաինան է: Ռուսները հատկապես նախընտրում են Ղրիմ գնալ: Երկրորդ տեղում՝ Բելառուսը: Վերջին տեղերում Ուզբեկստանն է, Ղազախստանը և Հայաստանը, այն էլ
Գառնիկ Մարգարյան. «Մենք ցույց կտանք Տիգրան Սարգսյանի անցած ճանապարհը եւ ունեցվածքը»
«Ես ուզում եմ, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանը հասկանա եւ իմանա, որ երկրագունդը շատ փոքր է եւ յուրաքանչյուրի գործողությունները, գործունեությունը եւ քայլերը հայտնի են դառնում վաղ թե ուշ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ իր ղեկավարած կազմակերպությունը հետամուտ լինելո՞ւ է օֆշորային սկանդալի հետագա բացահայտման հարցում: Պարոն Մարգարյանն ասում է,
Ոստիկանության կայքում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվություն ստանալու համակարգ
2013 թվականի հունիսի 21-ից ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համակարգը: Յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի հաշվառման համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կայքէջի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում՝ կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով
Վարուժան Ոսկանյանի հանդիպումները ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հունիսի 24-ին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի Էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը Վիեննայում Հայաստանի եւ Ռումինիայի դեսպանությունների փոխկազմակերպմամբ այցելեց Վիեննայում տեղակայված սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, ծանոթացավ եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոցի ու մանկապարտեզի գործունեության պայմաններին եւ հանդիպեց Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարության հետ: Վարուժան Ոսկանյանին ողջունեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման
Սերժ Սարգսյան. «Այլևս երբեք ցեղասպանության որևէ արարք կամ դրսևորում չպետք է դառնա սպառնալիք»
Լեհաստանում Նախագահը ելույթ է ունեցել Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբարի համաժողովների կենտրոնում
Ս.Սաֆարյան. «Նրա զառացանքներին արձագանքելու ցանկություն չունեմ»
Ստյոպա Սաֆարյանը՝ Հայրիկյանի ասածների վերաբերյալ: «Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարությանը, սակայն, փաստաբանս առաջարկում է դատի տալ նրան: Նա գյադա է, ես գյադաի հետ ինչ գործ ունեմ, գեղցի գյադա է: Եթե մարդ կարող է մատաղի վրա շահարկումներ անել, ապա նա ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես մարդ չէ: Քանի որ նա խոսում է, որ ինձ
Ովքե՞ր են վարկաբեկում Սուրիկ Խաչատրյանին
Վերջին շրջանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բացահայտումների մեջ ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը PR քայլեր է տեսնում: «Այն մեղադրանքները, որոնք հնչում են Սյունիքի նախկին մարզպետի հասցեին, բոլորը քրեական տարրեր են պարունակում: Սրանք կարող են լինել նրա դեմ ուղղված PR քայլեր, որովհետեւ այդ բոլոր տվյալները, որոնք հիմա ներկայացվում են, կարող էին ներկայացվել մեկ-երկու տարի
Ա. Հովհաննիսյան. «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ զեկույցի ձախողումը ԵԽԽՎ-ում ոչ պատշաճ լոբբինգի օրինակ է»
Այսօր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մայլիս Ռեփսինի՝ «Կոռուպցիան որպես սպառնալիք իրավունքի գերակայությանը» զեկույցի շուրջ ելույթով հանդես եկավ Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ելույթում մասնավորապես ասված է. «Պայքարը կոռուպցիայի դեմ շարունակական է եւ մենք պետք է հարգենք յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին եւ վերջինիս վերացմանը: Հասարակության զարգացմանը զուգահեռ
Աշխարհի ամենահին հյուրանոցը գտնվում է Ճապոնիայում (Ֆոտոշարք)
«Հոսսի». այսպես է կոչվում ամենահին հյուրանոցն աշխարհում, որն արդեն 1300 տարեկան է: Համաշխարհային ճանաչում ունեցող Lamborghini ընկերությունը իր արտադրանքը սկսել է տրակտորներից: Ամենաերկար վարունգը աճել է Իսրայելի Պետահ-Տիկվա քաղաքում: Վարունգի երկարությունը 1 մետր 18սմ. է: Անդրանիկ Ջալալյան
Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը
Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը: Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ եւ ներկայացրեց նրա գիտական ու կրթական գործունեությունը: Այնուհետեւ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգեւը`
Daily Star. Բեյրութում ավտոբուսի վրա հարձակումից հայ է տուժել
Այսօր Բեյրութում դիմակավորված անձիք դանակներով հարձակվել են լիբանանցիներ, սիրիացիներ եւ պաղեստինցիներ տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում առնվազն 10 հոգի տուժել է, նրանց մեջ կային ազգությամբ հայեր: Հայտնում է «Դեյլի սթար» թերթը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին: Ուղեւորները մասնակցում էին Ռամադանի սեզոնի համար նկարվող հեռուստածրագրի: Դիմակավորները սկսել են հետապնդել ավտոբուսը Բուրջ Համուդ հայկական թաղամասից, հետո ստիպել են
Արմեն Մարտիրոսյան. Իշխան Զաքարյանի առանձնատան պատմությունը, օֆշորային սկանդալը եւ այլն, զուտ բարձրաստիճան անձանց հետ կապված խնդիրներ չեն
Օֆշորային սկանդալից եւ Վերահկիչ պալատի 2012 թվականի աղմուկ հանած հաշվետվություններից հետո, նախագահ Սերժ Սարգսյանն ի վերջո կյանքի կկոչի՞ նախընտրական ողջ շրջանում իր տված խոստումը՝ կատարել այնպիսի առանցքային փոփոխություններ, որոնք էականորեն դրական ազդեցություն կթողնեն հայաստանցիների կյանքում: Aravot.am-ի հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ քայլերի հավանականություն ես չեմ տեսնում, որովհետեւ դրանք առաջին հերթին ենթադրում
Լեւոն Իգիթյան. «Եթե պարապ են, թող էլի դիմեն դատարան»
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը դատական վճիռը արդարացի որոշում է համարում. «Սարհատ Պետրոսյանը իմ հետաքրքրության սահմաններից դուրս է: Դուք հավատո՞ւմ եք, որ դատարանի վրա ճնշումներ եղած լինեն, ես չեմ հավատում, դատական ընթացքին անգամ ընդհանրապես չեմ հետեւել: Ես էնքան բան ունեմ անելու, աշխատելու, դատարաններով չեմ զբաղվում: Ես իմ կյանքով ապրում եմ, եթե պարապ են, թող էլի դիմեն դատարան»:
«Միլանոյի գործով» նախնական նիստն ավարտվեց. հայցվորի բացակայությամբ
«ԱՎՈ» ՍՊ ընկերությունը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Միլանո» «Օլիմպ» ՍՊ ընկերության դեմ՝ ավելացված արժեքի հարկի վերաբերյալ հարկային հաշիվ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Մինչ այս դատարան դիմելը, «ԱՎՈ»-ն դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բայց քանի որ պարզվել էր, որ «Օլիմպը» գրանցված է իրավաբանական անձանց պետական
Սիրիայի բախումներում զոհվածների թիվը անցավ 100 հազարը
«Ազատություն» ռադիոկայան. Սիրիայում արդեն 27 ամիս շարունակվող հակամարտության հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100 հազարը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը: Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` 100 հազար 191 սպանվածներից 36 հազար 661-ը քաղաքացիական անձինք են, 25 հազար 407-ը` նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի զինծառայողներ, 17 հազար 311-ը` կառավարամետ զինյալներ, 169-ը` «Հըզբոլա» խմբավորման
Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի գործով կա ձերբակալված
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ.
«Ես նյարդայնանում եմ, երբ…». Սկսում ենք մենք, ավարտում եք դուք
Նյարդայնանալու պատճառները բազմաթիվ են՝ սկսած բուռն օրվա անհաջողություններից մինչև անգամ անգործություն ու ձանձրույթ: Ի՞նչն է ավելի շատ նյարդայնացնում երիտասարդներին, պարզել է «Առավոտ երիտասարդականը»: Սկսում ենք մենք, շարունակում եք դուք. «Ես նյարդայնանում եմ, երբ մութն ընկնում է, և հասկանում եմ, թե որքան քիչ բան եմ հասցրել անել այսօր», – ասում է 17-ամյա Մարիան: «Ես նյարդայնանում
Անկախությունը կորցնելու հոտ է առնում
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Մաքսային միություն մտնելուց Հայաստանի անկախության կորստի հոտ է առնում. «Եթե Հայաստանի Հանրապետությունը կորցնի իր անկախությունը, կարող է յուրաքանչյուր քաղաքացու մեկ այլ պետություն վճարի շատ շատ, քան գազի գինն է»։ Պատգամավորն առաջարկում է չխաբվել գազի գնի հնարավոր էժանացմամբ, վճարելու ենք ավելի թանկ։ Հայաստանը պետք է մերժի ռուսներին։ Նրանք արդեն Ադրբեջանին են զենք վաճառում,
Քաղաքագետ. «Կաթողիկոսը պետք է զսպի այս սոված երկրում մի քանի կիլոգրամանոց ոսկյա խաչերով պտտվող հոգևորականներին»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալը, ասաց. «Գործարար, խարդախ Աշոտ Սուքիասյանը իր պարզաբանումներով ավելի սրեց վիճակը, ավելի վատ դրության մեջ դրեց թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին: Եթե ինքը ելույթ չունենար և իր անտրամաբանական արտահայտությունները չաներ, որ ինքը գնացել է Կիպրոս, օֆշորային
Հրդեհ Չարենցի փողոցում
Հունիսի 26-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 52 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պատշգամբի ծածկը (մոտ 25 քմ): ԱԻՆ
Սնոուդենը «հանրության ուշադրությունից հեռու» է մնում Մոսկվայի օդանավակայանում
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն արդեն չորս օր է անցկացրել «Շերեմետևո» օդանավակայանում ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների նախկին աշխատողն չորեաշբթի օրն արդեն չորս օր է անցկացրել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ աշխատելով հեռու մնալ հանրության ուշադրությունից: Այս ընթացքում ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Սնոուդենին իրենց փոխանցելու նպատակով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ֆինլանդիա կատարվող
Արայիկ Մանուկյան. ֆիլմերից շատերի պարագայում պատրաստված հանդիսատես է պետք
Webtv ինտերնետային հեռուստատեսությունը երեք տարի է՝ համագործակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: Aravot.am-ի հետ զրույցում Webtv-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը նշում է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն webԾիրան online կինոփառատոնով, webtv-ին «Ոսկե ծիրանից» առաջ փորձում է իրազեկման լայն դաշտ ապահովել այն մարդկանց համար, ովքեր սպասում են «Ոսկե ծիրանի» ֆիլմերին: «Ոսկե ծիրանի» ֆիլմերի քանակը տարեցտարի ավելանում
«Լեւոն Իգիթյան տեսակը պետք է իմանա իր տեղը». Ճարտարապետների հակամարտությունը շարունակվում է
«Ես դատարանից ավելի օբյեկտիվ ընթացք էի սպասում, այս որոշումը հիմք է տալիս ենթադրել, որ դատարանի վրա ճնշում է եղել: Ճնշում եղել է Նարեկ Սարգսյանի կողմից, ենթադրաբար արդարադատության փոխնախարար, Նարեկ Սարգսյանի զարմիկ Ռուբեն Մելիքյանի կողմից, որի արդյունքում դատարանը օբյեկտիվ չի գնահատել: Որովհետեւ այն փաստերը, որոնք ներկայացրել ենք, դրանցից որեւէ մեկի վերաբերյալ կարծիք չի եղել»,- Aravot.am-ին ասաց
410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,770,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:
Հայաստանում թմրամոլների հիմնական տարիքային խումբը 29-49 է. Այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
1987 թվականի ՄԱԿ-ի գլխավոր աասամբլեայի որոշմամաբ հունիսի 26-ը նշվում է որպես «Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր»: Ավելի քան 2 տասնամյակ է ` հունիսի 26-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ, որոնք ուղղված են ապօրինի թմրամիջոցների պատճառած վնասների վերաբերյալ հանրային` հատկապես երիտասարդների իրազեկության բարձրացմանը և թմրամիջոցների սպառնացող հետևանքների մասին բարձրաձայնելուն: Թմրամոլությունը
«32 ատամի» «աստղը»՝ Նոյեմբերյանում նպաստառու
Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ «32 ատամ» երգիծական հաղորդաշարի մասնակից, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ Արթուր Աշոտի Մանուկյանը 2008 թվականից ընտանեկան նպաստ է ստանում: 30-ամյա Ա.Մանուկյանը 2-րդ կարգի հաշմանդամ է: Սոցիալական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ Արթուր Մանուկյանը 2-3 ամիս է, ինչ նկարահանվում է այդ հաղորդաշարում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
The Armenian Weekly. «Քրդուհու համար Թուրքիան լքած Բոստանջին վերադարձել է»
Հայ երաժիշտ Երվանդ Բոստանջին, որը լքել էր Թուրքիան 1976թ.-ին և 1993թ.-ից ապրում էր ԱՄՆ-ում, անցած շաբաթ վերադարձել է Դիարբեքիր: Հայտնում է «Արմենիան ուիքլի» թերթը: Ուդահարին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են նրա ընկերները և մի խումբ արվեստագետներ: «Արմենիան ուիքլի»-ի հետ զրույցում Բոստանջին պատմել է, որ Դիարբեքիրը լքել էր անձնական պատճառներով. «Ես սիրահարվել էի քուրդ աղջկա, բայց հանգամանքների
Կալանավորին ինքնավնասման հասցնելու գործի վարույթը կարճվել է
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Զավեն Մակարյանը մեկանգամյա սայրով կատարել էր ինքնավնասում, հայտնելով, թե ուզում է ինքնասպան լինել:Ըստ կալանավորի, ինքը ցանկացել է ինքնասպան լինել, քանի որ իր քրեական գործով կալանքի ժամկետը չի լրացել, սակայն պահվել է անազատության մեջ: Փաստի առթիվ


















































