Օրվա լրահոսը

Էդուարդ Թումասյան. «Նոր օրենք ընդունելու կարիք չկա»

Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը «Հայելի» ակումբում խոսեց արհմիությունների վիճակի մասին: Նա կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին վիճակը բարելավվել է. «Արհմիություններին նոր շունչ տալու նպատակով Աշխատավորների շահերի պաշտպանության շարժումը լուրջ աշխատանքներ է սկսել, աշխատավորների սոցիալական, իրավական շահերի պաշտպանության առումով»: Նա նաեւ նշեց, որ Հանրապետությունում աշխատավորների թիվը շուրջ 900 հազար է գրանցված, սակայն նրանք

13-ամյա աղջկա բռնաբարության համար դատապարտվածը պահանջում է իրեն անմեղ ճանաչել

Նա դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի համարել

Կբաժանեն $ 170 հազարը

Համաշխարհային շախմատի առաջատարներ` գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին, սեպտեմբերի 9-ից 15-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում հանդես կգան «Singuefild Cup» մրցաշարում: Նրանք շրջանային մրցակարգով կպայքարեն հաղթողին որոշելու եւ $ 170 հազար մրցանակային գումարը միմյանց միջեւ ըստ հասանելիքի բաժանելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել են կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ զինվորական ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով: Նշենք, որ hունիսի 8-ից ուժի մեջ են մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ քրեական օրենսգրքում» Ազգային ժողովի կողմից ընդունած լրացումները, որոնք

Կարեն Թումանյան. «Արձագանքել է միայն ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը»

Այսօր «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» ղեկավար Կարեն Թումանյանը «Հայելի» ակումբում խոսելով արհմիությունների թեմայով՝ ասաց. «Աշխարհում չկա այդպիսի բան, որ աշխատավորը չուզենա դառնալ արհմիության անդամ: Հայաստանի պարագայում` ՄԻՊ-ը սեփական սեկտորում մուտք չունի, եւ աշխատավորների իրավունքների ոտնահարումը, ըստ օրենքի, կարող է պաշտպանվել միայն արհմիության կողմից: Պետք է այնպես անել, որ մոտ 700 հազար աշխատավորներ, որոնք արհմիության անդամ

Ռոբերտ Հովհաննիսյանը միայն հաղթանակներ է տարել

Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի ավանդական միջազգային հուշամրցաշարի ընթացիկ մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականներն զբաղեցնում են Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված հինգ տուրերում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով  միանձնյա զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Նրանից մեկ միավոր պակաս` 4,0, ունեն մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանն ու

Ընդդիմությունն ընդդեմ ընդդիմության

Յուրաքանչյուրը հույս ունի, որ սոցիալական բունտը տեղի կունենա անձամբ ի՛ր առանցքի շուրջ:

Մահապարտ ազատամարտիկ. «Մահապարտները չեն կարողանում պետպատվերով բուժվել, իսկ ԵԿՄ-ի անդամները կարողանում են»

Ըստ այն ազատամարտիկների, որոնք ԵԿՄ անդամ չեն՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը չի լուծում բոլոր ազատամարտիկների խնդիրները

Կայքերի խմբագիրների հայտարարությունը

Մենք՝ էլեկտրոնային լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ: Այս հայտարարությունն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է դաշտում առկա հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների կրկնվող դեպքերի պատճառով, երբ լրագրողի տքնաջան աշխատանքը րոպեներ անց դառնում է գրեթե բոլոր լրատվամիջոցների «սեփականությունը»՝ հաճախ նույնիսկ առանց

Մեծացնո՞ւմ է արդյոք պատերազմի վտանգը

Հայ-ադրբեջանական դիմակայության «զոհասեղանին» նետվող ռուսական զենքի նորանոր խմբավորումները վաղ թե ուշ ստեղծելու են «սառը պատերազմի» ավարտական շրջանին բնորոշ այն իրավիճակը, երբ պատերազմը ապահովում էր կողմերի ստույգ ոչնչացումը՝ այլընտրանք չթողնելով խաղաղության եւ փոխզիջման համար։

Դե հիմա երկիր է՝ մաս–մաս ծախում են

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե «Հայռուսգազարդի»՝ Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» տալու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմն ուզում 100 տոկոս ունենալ, պատասխանել է՝ «իսկ ո՞վ է ասում, որ ուզում է»։ «ՉԻ» – Փաստորեն, Հայաստանի կառավարությունն իր 20 տոկոս բաժնեմասը զոռով է

Նաիրա Զոհրաբյանին անհանգստացնում է «Գազպրոմի» գործարքը

ՀԱՐՑ. Ճի՞շտ եք համարում «Հայռուսգազարդ»–ի կանոնադրական կապիտալի   100-տոկոսանոց բաժնետոմսերի վաճառքը ռուսական «Գազպրոմ»–ին, եւ արդյո՞ք հայկական կողմը կարող էր խուսափել այդ գործարքից։ Մտավախություն չկա՞, որ մենաշնորհ ձեռք բերելով՝ «Գազպրոմ»–ը ցանկացած պահի կարող է կրկին բարձրացնել գազի գինը։   ՊԱՏԱՍԽԱՆ. Այսօր ես Արմեն Մովսիսյանին հարցրի, թե ինչի դիմաց է տրվում այդ 20%-ը, վերջինս պատասխանեց՝ ապահովության։ Ես

Ջրի գինը նվազեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր, քիչ առաջ, վերանայեց խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները: Ըստ այդմ՝ ջրի սակագինը նախատեսված 8 դրամի փոխարեն նվազեց 4 դրամով: Ներկայիս գործող 174,059 դրամ/խմ-ի փոխարեն, հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն, սահմանեց 170,256  դրամ/խմ՝ ԱԱՀ-ն ներառյալ: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի  21-ից: Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Գոնե մի պատգամավորի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե իր շքեղ առանձնատունը (լուսանկարում) ներդրումներով է կառուցել, անգամ իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, քմծիծաղով ընդունեցին։ Առնվազն տարօրինակ էր խոշոր չարաշահումներ, թալան բացահայտող չինովնիկի այս հայտարարությունը։ Այս առնչությամբ տարբեր խմբակցությունների պատգամավորներից փորձեցինք ճշտել՝ նրանցից գոնե մեկի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել: «ՈՐՈՇԵԼ ԵՔ ԷՍՕՐ ԻՆՁ ՁԵՌ ԱՌՆԵ՞Լ». ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իսուզու»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը տեղում մահացել է

Հունիսի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1941 թ. ծնված Սերյոժա Ավագյանի վարած «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով Ս. Ավագյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

«Լրագրությունը պոռնկություն է» գրող ոստիկան Կարեն Մովսիսյանին նկատողություն է հայտարարվել

Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել՝ նրան նկատողություն է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվության ծառայությունից: Հիշեցնենք, որ Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանի կողմից նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն Facebook սոցիալական ցանցում լրագրողներին վիրավորելու համար: Նկատենք, որ սույն ոստիկանը մշտապես հանդես էր գալիս նման վարքով: Հիշեցնենք,

Այլապես վաղը ոչ աշակերտ ենք ունենալու, ոչ զինվոր

Սյունիքի մարզի Արեւիս համայնքի ղեկավարը ժամանակին հայտնել էր, թե առաջիկայում գյուղի դպրոցը փակվելու է, քանի որ դպրոցում սովորում է երեք աշակերտ: Իսկ այս տարի դպրոց հաճախելու մեկ երեխա կա, բայց նրա ծնողներն ուզում են գյուղից մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Պատկերացրի՞ք իրավիճակը: Փաստորեն, եթե այդ մի երեխայի ծնողները մեկնեն Ռուսաստան, դպրոցում աշակերտ չի լինի, իսկ եթե չմեկնեն,

Օձերն անհանգստացնում են

Հունիսի 20-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` բնակիչներն օձեր են նկատել Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 3բ տան բակում, Մեղրիի Ադելյան 7 հասցեում` թիվ 1 գրադարանում, Ագարակի Աբովյան 12ա տանը: Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել: Օձ Երևանում Հունիսի 20-ին, ժամը

Դատապարտյալի ինքնասպանությունը ստիպում է ևս մեկ անգամ անդրադառնալ կալանավայրերում առկա բազում խնդիրներին

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 22-ամյա ցմահ դատապարտյալի ինքնասպանությունը ևս մեկ անգամ առիթ է հանդիսանում անդրադառնալու և բարձրաձայնելու տվյալ համակարգի բացթողումների և գոյություն ունեցող համակարգային չլուծված խնդիրների մասին: Այսպես. 1. բացակայում է սոցիալ-հոգեբանական պատշաճ ծառայությունը (նախատեսված է մեկ հոգեբան 100-ից ավելի ցմահ դատապարտյալի համար), 2. բացակայում են նաև վերականգնողական ծրագրերը (չկան մշակութային, սպորտային միջոցառումներ, պատիժը կրելու ընթացքում

Ինչո՞ւ պետք է ռուսները զենք չվաճառեն ադրբեջանցիներին

Ռուսաստանը դարձյալ զենք է վաճառում Ադրբեջանին: Ընդհանուր առմամբ մեկ միլարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք-զինամթերքը շուտով, ինչպես տեղեկացնում է ռուսական «Վեդոմոստի»-ի` ՌԴ ՊՆ-ին մոտ աղբյուրը, կտեղափոխվի Մոսկվայից Բաքու: Վերջինս էլ, հավանաբար այդ նորագույն զինամթերքը եւս կամբարի Հայաստանի դեմ երբեւէ օգտագործվելիք զենքերի պահեստում, որոնք մի օր, ինչպես թատրոնի բեմում կախված հրացանը, կկրակեն: Կստացվի այնպես, որ հայ-ադրբեջանական կամ

FOLK

Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին Մալթան է մեզ խփում, Մին Դանիային ենք տըփում:

Գուրգեն Եղիազարյան. «Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ»

Հատված ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, գրող-հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից: – Նախօրեին «Հետք»-ը հրապարակեց Աշոտ Սուքիասյանի նամակը, որտեղ վերջինս նշել է, թե այդ ամենի հեղինակն ինքն է… – Դա Աշոտ Սուքիասյանի գրած նամակը չէ, ես ճանաչում եմ Աշոտ Սուքիասյանին ու ասեմ Ձեզ, որ այն մտքերն ու նախադասությունները, որ օգտագործված են, իրենը չեն։ Իմ կարծիքով՝ դա

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի ԱԳ նախարարը անգլերեն իմացության խնդիր ունի

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին «France 24» TV-ին տված հարցազրույցում արտահայտել է մտքեր, ինչի պատճառով Հայաստանում նրա հրաժարականն են պահանջում։ Նախախորհրդարանն արդեն հանդես է եկել նման պահանջով։ ԼՂՀ արտգործնախարարը պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեա Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի՞ տեսնում, ասել է՝ «կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր»։ Արցախի ճակատագրով մտահոգ շրջանակներին

Տան հիմքը փորելիս ականի նմանվող առարկաներ են հայտնաբերվել

Հունիսի 19-ին, ժամը 18.55-ին, Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տնակներից մեկի բակում ականներ են հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը տնակի հետնամասի պարսպի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերել է կիսով չափ կոռոզիայի ենթարկված ականանման 3 առարկա: Նշանակվել է պայթյունաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ

«Մեզ ամեն օր մի նոր անակնկալ են մատուցում». Վահագն Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, եւ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի «անգործությունը»: Aravot.am-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկնե՞րը բավարար հիմքեր չեն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել.«Համոզված եղեք, որ

Ծառուկյանը՝ «Մարզական հանրագիտարանի» համահեղինակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջերս իր ուժերն է փորձում նոր բնագավառում. կուսակցական գործիչը գիրք է գրել։ Մեր ձեռքում պատահականորեն հայտնվել է 2012 թվականի նոյեմբերին հրապարակված «Մարզական Հանրագիտարան» անունը կրող բավական հաստափոր մի գիրք, որի հեղինակներն են, ինչպես նշված է «Հանրագիտարանի» ներածության մեջ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահ, ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծաոուկյանը, մանկավարժական

Մանվել Հազրոյանի արյունալի պատմությունը մինչեւ վերջ չի պարզաբանվել

Չորեքշաբթի Նուբարաշենի բերդի պատժախցում կախվել է 21 տարեկան երիտասարդ Մանվել Հազրոյանը։ Պարանի փոխարեն նա օգտագործել է իր ծածկոցի կտորից կտրած բարակ շերտը։ Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել զինվորական գործով՝ երեք տարի առաջ ԼՂՀ դիրքերից մեկում 4 զինծառայողների սպանության եւ երեքի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։ ՔԿՀ վարչությունից հայտնում են, որ Հազրոյանին 10 օրով պատժախուց էին

Գազի թանկացումը կազդի աղքատության ցուցանիշների վրա

Ժան Միշել Հապի. «Այս տարվա ընթացքում մենք կվերանայենք մեր կանխատեսումները, սակայն Կենտրոնական բանկի թվերից արդեն իսկ պարզ է, որ ՀՀ կառավարության առաջարկած աճի տեմպերը փոխվելու են՝ հաշվի առնելով գազի սակագնի փոփոխությունն ու կարկտահարության հասցրած վնասները»։ Հայաստանի կառավարությունը 2013թ. համար կանխատեսել է 6,2%, իսկ Կենտրոնական բանկը՝ 5.6% տնտեսական աճ: ՀՀ նախագահը հանձնարարել է ապահովել 7% աճ:

Մահացու պատահար Գեղադիր-Հացավան ճանապարհին. «ԳԱԶ-31105»-ը բախվել է էքսկավատորին

Հունիսի 20-ին, ժամը 19.00-ին, Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական աշխատանքներ կատարող «JCB ZCX SITE» էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981 թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում

Հրդեհ Ծաղկաձորում

Հունիսի 21-ին, ժամը 02.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի մոտակայքում գտնվող 5 հարկանի շենքի 1-ին հարկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ.Մագիստրոսի փողոցի թիվ 2 շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.17-ին, մարվել՝ 04.15-ին: Այրվել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930