Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է. «Եթե պետք լինի՝ արցունք ենք թափելու» (Տեսանյութ)

Լրացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 1 շաբաթը Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը, որի մասին հայտարարել էին Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքում: Նիստը վարում էր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նիստերի ընթացքում քաղաքացիների հետ քննարկվելու է, թե ովքեր մեր հասարակության մեջ ունեն պոտենցիալ եւ կարող են իրենց տեղն ու դերն ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանի

Շիրակի գեներալ մարզպետին կհաջողվի՞ կանխել Գյումրիում սպասվող արյունահեղությունը

Լրագրող Համլետ  Մոսինյանի բնութագրմամբ,  Գյումրում պայթունավտանգ իրավիճակ է Երկու օր է`  գյումրեցիների  խոսակցության ու համացանցում  քննարկվող  միակ թեման նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանի`« Ցայգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է , որի ժամանակ նախկին քաղաքագլուխը  ծաղրեց  ու   սպառնաց ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինիս  մասին խոսելիս` նախկին քաղաքապետը նրան «սա» դերանունով էր դիմում, խաբեբա, կենդանակերպ էր անվանում,  խորհուրդ էր

«Շիրակը» վտանգում է առաջատարի դիրքը

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկու հանդիպում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Միկային»: Երեւանյան ակումբների պայքարն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:0, իսկ առաջատարը՝ Գյումրիի «Շիրակը», արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի արեց Կապանի «Գանձասարի» հետ՝ կարեւոր միավորների հերթական կորստով վտանգելով առաջատարի դիրքը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Արփինե Գաբրիելյանին նմանեցնում եմ Անջելինա Ջոուլիին». Ու՞մ են նմանակում հայ աստղերը

«Հայ շոու-բիզնեսում նմանակումները ավելի քիչ են, քան արտասահմանյան շոու-բիզնեսում»,-ասում է 20-ամյա Արևիկը: Առանձնացնում է Սելենա Գոմես-Մարի անունները, ովքեր իր կարծիքով շատ նման են: Աստղերը սիրում են ոճային զանազանություն, սակայն երբեմն հենց այդ փնտրտունքի արդյունքում  կորցնում են իրենց ոճը և դառնում ինչ-որ մեկի նմանակը: Հաճախ այդ քայլը արվում է իրենց իսկ PR-ի համար, այնուհետև նրանք կամ 

Արթուր Սարկիսով. «Տրիբունաներում հայ ֆուտբոլասերների ներկայությունն ինձ ուժ տվեց»

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ռոստովին»: Հյուրերի կազմում երկու գոլն էլ խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: «Ես բացեցի հաշիվը եւ դուբլ գրանցեցի: Դա եղավ այն պատճառով, որ հիմա խաղում եմ իմ ճիշտ տեղում՝ հարձակման սուր ծայրում: Շնորհակալ եմ թիմակիցներիս՝ հիանալի փոխանցումների համար, երկրպագուներին, որոնց համար խաղում

Խառը մենամարտերը կգովազդի հայտնի մոդելը

Բրիտանացի մոդել Կարլի Բեքերը, որ հայտնի է կանաց ներքնազգեստների ցուցադրումով, դառնում է Ultimate Fighting Championship խառը մենամարտերի նոր դեմքը: Կարլին վերջապես կարողացել է դուրս գալ հոգեկան ծանր վիճակից, երբ անցած տարվա ամռանը վթարում զոհվել էր նրա երիտասարդ ընկերը՝ բրիտանական կրիկետի ծագող աստղ Թոմ Մեյնարդը: Թոմն իր մարզական մեքենայով բախվել էր գնացքին: Ճիշտ է, ասում են,

Google-ի նորություններից մինչև փոփոխված Facebook

  Սանդար Պիչայը, որը ներկայումս շարունակում է աշխատանքը Cհrome դիտարկիչի վրա, Google ընկերության կողմից նշանակվել է Android օպերացիոն համակարգի մշակման թիմի ղեկավար, այս մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Լարի Փեյջը, – փոխանցում է ITAR_TASS-ը: «Սանդար Պիչայը կգլխավորի Android-ի թիմը՝ շարունակելով աշխատանքը մեր առանցքային արտադրանքների վրա, ներառյալ Chrome-ը ու այլ հավելվածներ», – գրել է Փեյջը: Google-ի

Երևանում ավտոմեքենա է կողաշրջվել

Մարտի 17-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: ԱԻՆ

«Արամե, ոնց եք հոգնացրել ձեր անիմաստ ու նույնանման երգերով եւ տեսահոլովակներով». Համացանցում քննարկվում է երգչի նոր տեսահոլովակը

Տեւական դադարից հետո երգիչ Արամեն նոր տեսահոլովակ ունի: «Դու դու» վերնագրով երգի խոսքերի և երաժշտությունը  Մանե Հակոբյանն է գրել, իսկ ռեժիսորը` Արտյոմ Հակոբյանն է: Տեսահոլովակում մի ամբողջ աստղաբույլ է նկարահանված` երգիչներից մինչեւ ճանաչված մոդելներ, հեռուստահաղորդավարներից մինչեւ երաժիշտներ… Երգն իհարկե սիրո մասին է, բայց ոչ կորցրած կամ էլ չստացված: Տեսահոլովակը դեռ երեկ է համացանցում հայտնվել, բայց

Հենրիխ Մխիթարյանը հոբելյանը նշեց գոլով

Երեկ «Չերնոմորեցի» հետ խաղը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար հոբելյանական էր: Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստն Ուկրաինայի առաջնություններում անցկացրեց հոբելյանական՝ 100-րդ, հանդիպումը եւ այն նշանավորեց գոլով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ուժեղ քամուց քշվել է երկաթյա ճաղավանդակը

Մարտի 17-ին, ժամը 10.38-ին ահազանգ է  ստացվել, որ ուժեղ քամուց քշվել և կախվել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 145 շենքի տանիքի երկաթյա ճաղավանդակը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են երկաթյա ճաղավանդակը (6 գմ) և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Փլուզում Վարդենիսում. կան տուժածներ

Մարտի 17-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի հատակը (2 քմ), ինչի հետևանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ`  1959 թ. ծնված Զավեն

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Արոնյանն ու Ռաջաբովը ստանձնեցին առաջատարի դերը

Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արդեն տեղեկացրել ենք, որ Լեւոն Արոնյանը 35-րդ քայլում պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ մինչ այդ Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը բաժանել էին միավորը: Մյուս երկու պարտիաները նույնպես ավարտվել են. ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Պյոտր Սվիդլերը ոչ-ոքի արեցին, իսկ Վասիլի Իվանչուկը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին: Այսպիսով, երկրորդ

Արամ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մերժել է

Նա գտնում է, որ շարժման գործընթացը հետընտրականից նախընտրականի տեղափոխելը ձեռնտու է միայն իշխանություններին «Միանշանակ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ մերժել եք «Ժառանգության» առաջարկը՝ Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցել: Նրա խոսքերով՝ «Մենք գտել ենք ոչ նպատակահարմար այն շրջանում, երբ ժողովուրդը հրապարակում է, հրապարակ

Լեւոն Արոնյանը հաղթեց Բորիս Գելֆանդին

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում մեկնարկած հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում քիչ առաջ պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդին: Մրցաշարում Արոնյանի գլխավոր մրցակիցները՝ Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը ոչ-ոքի արեցին: Գրիշչուկ-Սվիդլեր, Ռաջաբով-Իվանչուկ պարտիաները դեռ չեն ավարտվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լոռու նախկին մարզպետը՝ իր «ներողության» եւ սխալների մասին

Ըստ նրա, պետականության հիմքերը հռչակելիս արհամարհվել է բարոյականությունը, ինչը սարսափելի սխալ էր: «Ես անձնապես չէի ցանկանա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարի այս ձեւն ընտրեր եւ հացադուլ աներ: Բայց այն կարծես թե հետաքրքիր արդյունքներ է տալիս: Մարդիկ հետաքրքրված են, զգացվում է, որ անտարբեր չեն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ

Մխիթարյանը փայլուն գոլ է խփել նավաստիների դարպասը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ՝ «Դոնբաս Արենայում», այսօր ընդունել է Օդեսայի «Չերնոմորեցին» եւ 3:0 հաշվով ջախջախել: Հանդիպման 59-րդ րոպեին աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը, ինչպես նշում է ուկրաինական մամուլը, հիանալի գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով հանքափորների երկրորդ գոլի հեղինակը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արմեն Մարտիրոսյանը՝ ԱԺ նախագահի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «VIP սալոնում» անցկացրած առանձնազրույցի մասին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրաժարվեց մանրամասնել, թե ինչ մտահոգություններ է ներկայացրել ու ինչ հարցեր է քննարկել երեկ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նա ասաց՝ այդ մասին կպատմի երկուշաբթի օրվա ասուլիսի ժամանակ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ Aravot.am-ին ասաց, որ հանդիպման մանրամասները չգիտի, իսկ ինչ վերաբերում է հանդիպումը «VIP սալոնում» անցկացնելուն հավելեց.  «Մանրամասներ չգիտեմ,

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը կայացել է

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է անցկացված վիճակահանության արդյունքներով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերի անունները: Ապրիլի 2-ին առաջին հանդիպումներում կխաղան «Պարի Սեն Ժերմենն» ու «Բարսելոնան», «Բավարիան» ու «Յուվենտուսը», իսկ հաջորդ օրը, ապրիլի 3-ին՝ «Մալագան» եւ «Բորուսիան» ու «Գալաթասարայը» եւ Մադրիդի «Ռեալը»   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Новости-Грузия. «Մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր ներկրելու համար Վրաստանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու»

Հայաստանի քաղաքացուն բերման են ենթարկել մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր «Սադախլո» մաքսային անցակետից Վրաստան ներկրելու փորձի մեղադրանքով: Հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, մարտի 15-ին: Գրում է «Նովոստի Գռուզիա» լրատվականը: «Մաքսային ստուգումների ժամանակ Հայաստանի քաղաքացին փորձում էր գաղտնի կերպով երկրի տարածք ներկրել թանկարժեք քարեր», – ասված է հաղորդագրությունում: Ծառայությունից հայտնել են, որ թանկարժեք քարերը ուղարկել

Սոս Գիմիշյան. «Մանդատների պայքարին մենք մասնակցել չենք ուզում»

Սոս Գիմիշյանը՝ «Ժառանգության» առաջարկի մասին

Սերժ Սարգսյանը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Չեմ կարծում, որ կգնա, որովհետեւ հանդիպումը, բնական է, քաղաքական չի կարող լինել, դա ակնհայտ է: Իսկ պատշաճության տեսանկյունից, կարծում եմ, որ նախագահի ունեցած օրակարգի խնդիր է, բավականին

Сводка. «Հայ դիզայները իր հավաքածուն նվիրել է Նորավանքին»

Դիզայներ Վարդուհի Նազարյանը Փարիզում ներկայացրել է իր «Հայաստանի աշնանային արև» աշուն-ձմեռ հավաքածուն: Գրում է «Սվոդկա» լրատվականը: Նա առաջին անգամ էր իր հավաքածուն ցուցադրում Եվրոպայում: «Որոշումը կայացվել է ուղիղ մեկ շաբաթ առաջ, հետևաբար մենք մի քանի գործ ցուցադրեցինք, որոնք իմ ձեռագրի մասին պատկերացում են ստեղծում», – ասել է Վարդուհի Նազարյանը: Նազարյանի ոգեշնչման հիմնական աղբյուրը ճարտարապետությունն է:

«Որն է բարգավաճումը՝ այն, որ ձգտենք դեպի քյաբաբը, թե որոշումներ կայացնենք». Պրոֆեսոր

«Բազմաթիվ գործոններ կան, որոնք ծնում են ոչ գծային իրավիճակ, երբ միջազգային իրավիճակը կայուն է, ապա անհատը շատ փոքր բան կարող է անել»,-այսօր Նախախորհրդարանի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հայաստանը աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում` օբյե՞կտ թե՞ սուբյեկտ» թեմայի շուրջ նշեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը (լուսանկարում): Նրա պնդմամբ այս պահին Հայաստանն արտաքին կառավարման երկիր է դարձել նոր գաղութային

Վանաձորցի երիտասարդները նստացույց են անում Ազատության հրապարակում (Տեսանյութ)

  Վանաձորից մոտ 10 երիտասարդներ արդեն երկրորդ օրն է Ազատության հրապարակում նստացույց են անում: «Ընտրություններն արդար չեն անցել, արդյունքները մեզ չեն գոհացնում: Արդարություն ենք պահանջում»,- ասաց նստացույցի դուրս եկած Աննա Զաքարյանը: Էդգար  Զաքարյանն էլ ոգեւորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից. «Պարոն Հովհաննիսյանը մեզ ողջունեց, որ կանգնած ենք իր կողքին եւ մեզ ոգեւորեց, որ ավելի ուժեղ

«Զարուհի» ամսագիրը մրցանակներ շնորհեց «Միսս Z-իկներին» (Տեսանյութ)

 Մրցույթին մասնակցում էին աղջիկ երեխաները «Մաշան եւ արջուկը» մանկական սրճարանում այսօր ամփոփվեց «Զարուհի» ամսագրի կազմակերպած «Միսս Z 2012» մանկական մրցույթը: Aravot.am-ի հետ զրույցում «Զարուհի» կանանց հանդեսի պատասխանատուներից Արմենուհի Հակոբյանը նշեց, որ ամսագիրը չէր կարող չանդրադառնալ նաեւ փոքրիկ աղջիկներին. «Այդ նպատակով ամսագրում տեղ հատկացվեց նրանց մրցույթի համար: Յուրաքանչյուր ամիս ընտրել ենք երեքո հաղթող` «Միսս Ժպիտ», «Միսս

Վանաձորում թափառող շների թիվը չի պակասում

Թափառող կենդանիների գիշերային սպանությունները խնդրի արդյունավետ լուծում չեն:  Այս տարվա հունվարից մինչեւ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի տարածքում վնասազերծվել է 495 թափառող շուն: Ինչպես Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Իշխանյանը, թեեւ ամեն օր աշխատանքներ են տարվում նրանց վերացման համար, այնուհանդերձ, Վանաձորում թափառող շների թիվը

«Մեկի համար այս պայքարը «մեյմունություն» է, մյուսի համար՝ սրտից բխող պայքար». Վիգեն Ավետիս

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով այս օրերին Հայաստանում է և մասնակցում է Ազատության հրապարակի հանրահավաքներին, մտադիր է աշնանը վերջնակապես վերադառնալ և բնակվել Հայաստանում: Ասում է, որ հայ ժողովրդին առաջարկում է պայքարի նոր ձև՝ վերադարձ Հայաստան: Իտալահայ քանդակագործի կարծիքով՝ հայերն այս իշխանություններին պետք է հակահարված տան իրենց ներկայությամբ, իրենց ունեցվածքին տեր կանգնելով: Անդրադառնալով այս օրերին Ազատության

«Սեզոնային ծաղիկներ». Այսպես է կոչվում աշխարհի ամենափոքր գիրքը

Shiki no Kusabana («Սեզոնային ծաղիկներ»), ահա այսպես է կոչվում աշխարհի ամենափոքր գիրքը: Գրքի էջերի երկարությունն ու լայնությունը կազմում է ընդամենը 0,77մմ, իսկ տառերի լայնությունը` 0,001մմ : Այս գիրքը անզեն աչքով հնարավոր չէ կարդալ: 22 էջանոց միկրոգրքում նշված են ճապոնական ծաղիկների անվանումներն ու ներկացված են դրանց միագույն նկարները: Գիրքը հնարավոր է ձեռք բերել 230 ԱՄՆ դոլարով: Ամերիկացի ռեժիսոր Ջոն Ֆորդը կինոյի պատմության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031