Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցությունը մասնակցելու է ավագանու ընտրություններին

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝ «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց` մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Նիստի

Արամ Իսաբեկյան: «Եթե մարդ ուզում է նկարիչ լինել, ուրեմն ամբողջ օրը պետք է ճեպանկար անի» (Ֆոտոշարք)

Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում այսօր տեղի ունեցավ «Արվեստանոց» խորագրով ճեպանկարի ցուցահանդես: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ և 4-րդ կուրսի գրաֆիկայի բաժնի 13 ուսանող ներկայացրեցին իրենց լավագույն աշխատանքները: Գծանկարչության դասախոս Աննա Ավետիսյանն ասաց. «Ճեպանկարը թեթև և պարզ միջոցներով է ստեղծվում: Մենք փորձեցինք դա րոպեներից մինչև անգամ վայրկյանների ընթացքում: Եվ ցուցասրահում փորձեցինք ստեղծել այդ անմիջականությունը, որից

Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց նիստը

Թաթուլ Պետրոսյանը հարցրեց, թե արդյոք կողմը, երբ տեսաերիզներն է ներկայացրել որպես ապացույց, ուսումնասիրել է, արդյոք այնտեղ առկա՞ են եղել առերեւույթ խախտումների մասին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ամբողջ ծովը չպետք է խմել, որպեսզի ասեն, թե աղի է ջուրը»:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես հուսով եմ, որ ապրիլի 9-ին դու եւ ես ողջ կլինենք»

Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանն ունի այդ «հայրենասիրությունը, թոռնիկասիրությունը»՝ վերանայելու իր որոշումը Այսօր առավոտյան Aravot.am-ն այցելեց հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա խոստացել էր, որ այլեւս ոչ մի արյուն չի լինի, բայց երեկ հայտարարեց, որ «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»: Մեր դիտարկմանը, որ Դուք խոստացել եք, իսկ Ձեր արյունը նույնպես արյուն է, ինչո՞ւ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարին

Մարտի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել և կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշեց, որ գնալով աճում է

Հունվար-մարտ ամիսներին քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է ավելի քան 1200 բնակիչ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում հունվար-մարտ ամիսների ընթացքում սահմանված ժամանակացույցի համաձայն քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է համապատասխանաբար 318 և 900 բնակիչ: Բարձրացված հարցերի հիմնական մասին տրվել են դրական լուծումներ: Չթույլատրված վայրերում, այդ թվում մայթեզրի հատվածերում և կամարանցումներում  ավտոմեքենաների կայանման, ինչպես նաև չնախատեսված վայրերում մեքենաների

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա այցը Հայաստան լավ հնարավորություն համարել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգն ու զարգացման հեռանկարները քննարկելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է փոխշահավետ բոլոր բնագավառներում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացմամբ: Սայմոն

Афанасий-Биржа. «Տվերում անցկացվել է հայոց լեզվի օրեր»

Ռուսաստանի Տվեր քաղաքի Գորկու անվան քաղաքային գրադարանում մարտի 2-ին տեղի է ունեցել «Ռուսաստանում հայոց լեզվին» նվիրված տոնական համերգ: Գրում է «Աֆանսի-բիրժա» շաբաթաթերթը: Այդ օրը գրադարանի դռները բաց էին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ծանոթանալ հայկական մշակույթին, հայոց լեզվի պատմությանը, լսել հայ բանաստեղծների ստեղծագործությունները և հայ ազգային երգեր, ինչպես նաև տեսնել գրքերի ցուցահանդես (որոնց մեջ

Ցուցարար. «Եթե ՍԴ նախագահը խիղճը չի կորցրել, կընդունի ժողովրդի բողոքարկումը» (Տեսանյութ)

«Ասում են ընտրակաշառք չի բաժանվում, բայց ամենաուժեղը Մասիսում բաժանվեց` իմ աչքի առաջ: Ուղղակի մոտիկ մարդ էր, չուզեցի ծախել:Թե չէ, որ ծախեի, խայտառակ կանեի»,- այսօր ոստիկաններին էր պատմում Մասիսից Սահմանադրական դատարանի մոտ հավաքված ցուցարարներին միացած Լաուրա Մաթեւոսյանը: Նրա խոսքերով, հանրապետականները պայուսակներով փող են բաժանել, իրեն էլ ասել են` դու ՀՀԿ-ից չես, չի հասնում. «Ես էլ ասացի,

ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է՝ Ր. Հովհաննիսյանը շտապել է հացադուլի դուրս գալով

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր ՍԴ, չպետք է շտապեր հացադուլի դուրս գալ. «Պետք է սպասեր Սահմանադրական դատարանը կայացներ իր վճիռը, հետո նոր քայլեր աներ: Հացադուլը, որպես երեւույթ, վերջին ակորդն է, երբ անձը փորձում է իր անձը զոհել այդ պահանջների համար, ինձ համար անընդունելի է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց

Անրի Ռենո. «Դասագիրքը կոչում չունի դասեր տալ Հայաստանին, բայց կարող է օրինակ ծառայել»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ֆրանս-գերմանական տարվա շրջանակներում ԵՊՀ-ում այսօր ներկայացվեց ֆրանս-գերմանական հաշտեցման պայմանագրի կարեւորությունը եւ երկու երկրների համատեղ պատմության դասագրքի դերակատարությունը երկխոսության հաստատման գործում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ դասագիրքը մի բանալի է, որն ավելի շուտ եզրահանգման կետ է, քան ելակետ. «Այդ ձեռնարկով մենք կարեւոր իրողություն ենք

Տղամարդու կլորիկ փորիկը` սեռական պոտենցիան խանգարում է

«Եթե տղամարդն ունի էրեկցիայի խնդիր, ուրեմն պետք է հաշվի առնել նաեւ կնոջ դերը, պոտենցիայի խնդրի պատճառը նաեւ կնոջ կամ զուգընկերուհու վարքագիծն է»

ԵԱՀԿ դիտորդի նամակը. «Գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին»

Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դերմոտ Ահերնի նամակը Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին Հարգելի Գարո, Հայ իրավաբանների միության ատենապետ, Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երեւանից Փարիզ ուղեւորվող ինքնաթիռում մեր միջեւ կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է զոհվել

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում երեկ զոհվել է ադրբեջանցի զինծառայող, շարքային Ալի Աբիլովը։ Այդ մասին տեղեկացնում է Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։ Ադրբեջանական կողմի պնդմամբ` զինվորը սպանվել է հայկական կողմից արձակված կրակոցից։ «Ազատություն» ռադիոկայան

ՀՅԴ. Խոր վշտով ընդունեցինք Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը

Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչև վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը

«Հայաստանը նախագահ ունի’, Րաֆֆի Հովհաննիսյան». Տարեց կնոջ խոսքը (Տեսանյութ)

Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակ վերադառնալուն պես, րոպեներ անց, տարեց մի կին բորբոքված մոտեցավ Ր. Հովհաննիսյանին և ասաց, որ եկել է իր արդարության խոսքն ասելու. «Թող խոսեմ իր հետ, ինչու թույլ չեք տալիս: Հայաստանը նախագահ ունի, պրն Րաֆֆի Հովհաննիսյան: Հերիք է: Մեր երկիրը էլեկտրիկի կարիք չունի: Էս թիրախը, որ կողքերդ հավաքել ես, լրիվին ճանաչում եմ»: Տիկնոջ այս

«Ում էլ դնեն վարչապետ, նույն բանը պիտի անի, եթե չլինի նոր ռազմավարություն». Վազգեն Սաֆարյան

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ նոր կառավարության կազմում պետք է ընդգրկված  լինեն միայն ոլորտի մասնագետներ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, ընտրված նախագահի ու ապագա կառավարության առաջնահերթ քայլերից պետք է լինի նոր տնտեսական քաղաքականության մշակումը: Ըստ նրա` հասարակությունը երկար չի կարող հանդուրժել գործազրկությունը, արտագաղթը եւ սոցիալական անարդարությունը, որն այժմ տիրում է երկրում: «Նոր

Յուրահատուկ շնորհավորանք բոլոր կանանց (Տեսանյութ)

Երեւանի Հանրապետության հրապարակում ժամանակ անցկացնող անվաչմուշկավոր երիտասարդներն իրենց շնորհավորանքն ուղղեցին կանանց եւ աղջիկներին` մարտի 8-ի կապակցությամբ: Երիտասարդների յուրօրինակ նվերն էլ հետաքրքիր կատարումներն են: Հասմիկ Մանուկյան՝ (mynews.am)

Մարդկության վերջը պետք է լինի մեղուներից հետո

Քիմիական դեղորայքի օգտագործումը կրճատում է մեղուների քանակը «Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո երկրում կար մոտ 300.000 մեղվաընտանիք, հիմա դրանց քանակը զգալիորեն նվազել է` հասնելով մինչեւ 20.000-ի»,- ասաց մեղվաբուծության ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը՝ այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսին: Թելման Նազարյանը մեղվապահության ոլորտում առկա ամենաարդի և լուծման կարիք ունեցող խնդիրներից մեկը մեղվաընտանիքների բուժման համար օգտագործվող

«Խնդրելով չես կարող իշխանություն վերցնել»,- Ռուբեն Թովմասյան

Խոսելով ներքաղաքական իրավիճակից՝ Ռուբեն Թովմասյանը ասաց,- «Ինչ է, եթե մենք չենք մասնակցում նախագահական ընտրություններին, նշանակում է՝ այդ կուսակցությունը ընդհանրապես այլևս կուսակցություն չի՞: Տեսակարար կշիռը չի որոշվում ընտրություններով, այն որոշվում է ժողովրդի վերաբերմունքով:

Գ. Սահակյանը`Սյունիքի մարզպետի փոփոխության մասին

Պարոն Սահակյանը, անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի պահանջին` Սյունիքի մարզպետի հրաժարականի վերաբերյալ, ասաց. «Այ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ մեկը ունենա այսօրվա կուսակցությունից, այդ 4-5 հոգու մեջ, որ կկարողանան Սյունիքի մարզպետ աշխատել, այդ ժամանակ հավանություն կտայի Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետին»:

«ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է ամենօրյա ռեժիմին

 «ՏաԹևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների: Ս.թ. մարտի 12-ից ճուպանուղու շահագործումն իրականցվելու է ամենօրյա ռեժիմով, այլն է` 10:00 – 18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր` բացառությամբ երկուշաբթի օրվանից, որը պրոֆիլակտիկ օր է: ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական

«Բանդայի գործով» վկան հակասական ցուցմունք տվեց

 Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործով հերթական  նիստը: Հիշեցնենք, որ կազմակերպված խումբը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ է գործել: «Բանդայի գործով» հերթական դատական նիստին ներկա էր երկու վկա, նրանցից մեկը` Ալբերտ Մաթոսյանը, այսօր դատարանին պատմեց,

Գ. Սահակյան. «Եթե Սերժ Սարգսյանը այցելի Րաֆֆիին, դրանից ժողովրդի փորը չի կշտանա»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ցավում է հացադուլի դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրա, ասաց «Ինձ համար ընդունելի չէ հացադուլը, ցավում եմ դրա համար: Ինչ վերաբերում է նման տիպի հայտարարություններին, նրանք, ովքեր հարթակներում եղել են, ժողովրդի հետ շփվում են եւ

Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին

Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին  տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և Երևան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: ՀՀ ոստիկանություն

Դիլիջանցին Բերդի սահմանում ապրողից աղքա՞տ է

 Ի՞նչ արդյունք են տվել Դիլիջանում իրականացված ծրագրերը  Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի տվյալներով, 2013թ. հունվար ամսին  մարզում ընտանեկան նպաստ է ստացել 4939  ընտանիք, որից՝1899-ը Իջեւանի, 1099-ը՝ Դիլիջանի, 1040-ը ՝Բերդի, 901-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում:  Մարզի  սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային 4  գործակալություններին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ այս տարվա առաջին եռամսյակում  հրատապ դրամական օգնություն է ստանում 277 ընտանիք (106-ը՝ Իջեւանում, 55-ը՝

Դելֆինների կյանքը փրկելու հարցով անգամ ՀՀ նախագահին են դիմել (Տեսանյութ)

Դելֆինարիումի փակվելուց հետո մի շարք խնդիրներ են բացահայտվել. Դելֆինարիումը չուներ ծովային կենդանիների մասնագետ, որը գոնե խորհուրդ կտար, որ քլորացված ջրում դելֆինները չէին կարող երկար ապրել: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող վաշինգտոնյան մի կազմակերպություն փորձաքննության արդյունքներ է տրամադրել հայ բնապահպան-կենդանասերներին, որոնց համաձայն՝ Հայաստանի դելֆինարիումի դելֆինները 2 տարուց ավելի չեն կարող գոյատեւել մեր բնակլիմայական պայմաններում: Այսօր «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի

«Րաֆֆին թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»

ՀՀԿ-ական պատգամավորը`Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին  ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի համար անընդունելի է ցանկացած ծայրահեղություն, տվյալ պարագայում`հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: «Դա իր մեջ բացասական լիցքեր է պարունակում եւ այս ամբողջ նախընտրական ու հետընտրական գործընթացներում, կարծես թե այդ ծայրահեղականությունից խուսափելն էր, որ ի վերջո բերեց, բավականին լավ արդյունքի, հենց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այն,

Սահմանադրական դատարանը ժամը 14.30-ին կշարունակի իր աշխատանքը

Զարուհի Փոստանջյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի միջեւ կարճատեւ վեճ տեղի ունեցավ, մասնավորապես այն կապված էր Ֆելիքս Թոխյանի կողմից Կարեն Մեժլումյանին տված հարցերի հետ: Զ. Փոստանջյանը անթույլատրելի համարեց հարցադրման այդ ձեւը, այն գնահատելով որպես կարծիք եւ ոչ թե հարց:

«Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորեր Սերժ Սարգսյանին, եթե…»

Գուրգեն Եղիազարյանը պարզաբանում է, թե ինչու սկսեց քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ նախընտրական շրջանում կանխատեսել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սուսուփուս շնորհավորելու է Սերժ Սարգսյանին, ինչը չեղավ: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ամենեւին չի փոխվել իմ կանխատեսումը: Ես հայտարարել եմ, որ լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031