Օրվա լրահոսը

Եղանակի կանխատեսում դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար. «Սիրիայում ժողովրդի իշխանության գալը նույնքան կարևոր է, որքան Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում»

Ռաֆիևն ասել է, որ «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման և վերակառուցման ոլորտում փորձը կարող է կիրառվել Սիրիայում»:

«Առաջնահերթ են Արցախի նախագահական եւ Ազգային ժողովի ինստիտուտների գործունեության ապահովման հարցերը: Տեղին է դժգոհությունն այդ երկու մարմինների ոչ բավարար գործունեությունից». «Ապառաժ»

Կարևորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանյան տարբեր կառույցներ, Սփյուռքը՝ հայկական պահանջատիրության ներկայացման գործում ունենան հաջողություններ՝ շահեն բանաձևեր, հայտարարություններ, գլխավորը մեր հավաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։

Զարեհ Սինանյան. «Շարունակել ենք հավատարիմ մնալ հայկական սփյուռքի համայնքների հետ առողջ երկխոսության ու փոխվստահության զարգացման և հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման սկզբունքներին»

Մեր ուշադրության կենտրոնում կլինեն սփյուռքի մասնագիտական համայնքների հետ աշխատանքն ու Հայաստանում մեր հայրենակիցների ներգրավման հնարավորությունների ընդլայնումը։ 2025 թվականի ամռանը մենք երկրորդ անգամ կանցկացնենք Ազգային երիտասարդական համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով սփյուռքից և Հայաստանից հարյուրավոր երիտասարդների։

Ինչպիսի՞ն կլինի հունվարը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումները

Այս տարվա ձյունն անցյալ տարվա համեմատ քիչ է։ Ըստ Գագիկ Սուրենյանի՝ այս պահին ամենաբարձր ձյան շերտ դիտվում է Ապարանի հատվածում՝ 30 սմ, Ջերմուկի հատվածում՝ մինչև 35 սմ։

Տիգրան Աբրահամյան. Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է

Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին. Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են

Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։

ՌԴ-ից եկած ռելոկանտները վերադառնում են, ՌԴ-ի հետ վիթխարի տրանզիտային հոսքերն աստիճանաբար նվազում են. «Հայաքվե»

ՏՏ սեկտորն այս տարի նահանջ է ապրել, այդ թվում` ռուսական ընկերությունների հեռանալու պատճառով, սակայն հայկականների զարգացման տեմպերը ևս ընկել են:

Հայաստանում և մեծ, և փոքր գովազդային բյուջեներ ունեցող ցանկացած գովազդատու նախընտրում է համացանցը և առաջիկա տարիներին այդ միտումը կպահպանվի. JAMnews

«Չենք կարող ասել գովազդն ամբողջապես տեղափոխվել է թվային աշխարհ։ Որոշ չափով ավանդական մեդիահարթակներն այսօր կարողանում են պահել իրենց գովազդատուներին: Դրա համար նրանք ստիպված են լինում առաջարկել ժամանակակից լուծումներ և գովազդային հետաքրքիր մոտեցումներ»:

«Բադալյան եղբայրներ ընկերությունների» խումբը բնակարան է գնել Արցախից ընտանիքի համար

Արցախի շրջափակման ժամանակ Վերա Նարիմանյանի 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին դժբախտ պատահարի զոհ դարձան: Միայնակ մայրը շոգ եղանակին երեխաներին տանը մենակ էր թողել ու գնացել սնունդ փնտրելու, երեխաներն էլ մայրիկի ետևից տանից դուրս էին եկել: Հաջորդ օրն առավոտյան, երկար փնտրտուքների արդյունքում 6-ամյա Գիտային և 4-ամյա Լեոյին Մարտակերտում մեքենայի մեջ մահացած էին գտել: Նախորդ տարի տեղահանված Վերան Հայաստանում ապրելու վայր չունենալու պատճառով ստիպված էր միակ դստերը Կապանի խնամքի կենտրոնում թողնել։

Սերգեյ Փարաջանովը հարստացրեց հայ մշակույթը և այսօր էլ սովորեցնում է, որ մենք տգետ, օտարի առջև ծնկած ապրելու կոչված գետնաքարշ ազգ չենք. «Դրօշակ»

Ահա Լոռվա գողտրիկ անկյունում եկեղեցու ներսում պետք է նկարահանվի «Նռան գույնը» ֆիլմից կաթողիկոսի մահվան հետ կապված էպիզոդը։ Ըստ կինոֆիլմի երկրորդ ռեժիսորի պատմածի՝ զանգվածային տեսարանի համար տասնյակ մարդկանց հագցրել էին համապատասխան զգեստներ, և նրանք պետք է ցուցադրեին ժողովրդի վիշտը կաթողիկոսի մահվան առիթով։ Փարաջանովը սովորականի պես նկարահանումից առաջ շիկացած ջղերով այս ու այն կողմ է վազվզում և հրահանգներ է տալիս։ Հանկարծ մի պահ կանգ է առնում և նայում ձորի կողմը, իսկ ձորով ոչխարի հոտն է անցնում։ Մի պահ նայելուց հետո Փարաջանովը կտրուկ հրահանգում է. «Մարդկանց չեմ ուզում նկարահանել, այս հոտը պիտի նկարահանեմ»։

Ո՞վ է կաթողիկոսը՝ հոտի հովիվը, և ահա ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես հոգևոր առաջնորդի մահվանից հետո մոլորված ոչխարները լցվում են եկեղեցի, խռնվում իրար գլխի՝ պատերի տակ չիմանալով անելիքները։

Խաղաղութեան պայմաններում Ալիեւի՝ յաղթող նախագահի կերպարը, կարող է այլեւս «պահանջուած» չլինել։ Ուստի Ապշերոնեան բռնապետին Հայաստանը պէտք է իբրեւ թշնամի. «Հայրենիք»

Արտաքին օժանդակութիւնն ու Հայաստանի հանդէպ շարունակական ագրեսիան, Հայաստանի իբրեւ թշնամու դէմ պայքարը այն հանգամանքներն են, որոնք առաջնային հիմք են հանդիսանում Ալիեւի իշխանութեան պահպանման համար, եւ հենց դա է պատճառներից մէկը, որ հարեւան երկրի բռնապետը, նոյնիսկ Հայաստանի իշխանութիւնների զիջողական քաղաքականութեան արդիւնքում, հրաժարւում է այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի ստորագրումից՝ շարունակ նորանոր եւ անիրագործելի պահանջներ առաջադրելով։

Ազգային Վերապրումի Համազգային Ռազմավարութեան Կառոյց Մը Ստեղծելը, Այսօր Հրամայական Առաջնահերթութիւն Է

Կոչ կուղղենք իրենց բոլորին, ամենաշուտը իշխանութեան հետ գործակցիլ կազմելու համար վերեւը բնութագրուած Ազգային անվտանգութեան եւ վերապրումի ռազմավարութեան մշակման և գործադրութեան վերահսկիչ Խորհուրդ մը: Բնականաբար անհրաժեշտ պիտի ըլլայ այս Խորհուրդին կողքին ստեղծել մասնագիտացած ենթակառոյցներ կազմուած, դիւանագիտական, ֆինանսական, իրաւաբանական, լրագրական եւ ռազմական հարցերու փորձառու մասնագէտներէ: Հայաստանը եւ Սփիւռքը կարող են այս կարգի պատկառելի մասնագէտներ առատօրէն հայթայթել:

Հո պատահական չէ, որ մեզանում օլիգարխները և իշխանավորներն այդքան հեշտ լպիրշանում են: Նրանք տեսնում են չէ՞, որ անթիվ անհամար մարդիկ պատրաստ են վաճառվելու. «Դրօշակ»

«Արդեն քանի տարի է՝ ձեր երկրում եմ, ու այդպես էլ ինձ չի հաջողվում լիարժեք օրինավոր մարդկանց տեսնել: Մարդկանց մեծ մասն անձնական շահի որսորդներ են, նկատի ունեմ ձեր չինովնիկներին, իսկ մի մասն էլ՝ պարզապես «գրպանահատներ»: Եթե քո երկրում մի 30-40 ժուժկալ, անանձնական մարդ գտնվի, որոնք կդառնան կառավարություն, դուք ապագա կունենաք…»:

Արցախից բռնահանության հետևանքով ԱՄՆ տեղափոխված արցախցիների համախմբման նպատակով հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը

«Արցախի պահպանության ճակատը» նախատեսում է նաև միջոցներ ձեռնարկել իրավաբանական աջակցության ապահովման ուղղությամբ՝ Արցախի հարցը բարձրաձայն պահելու և ԱՄՆ դաշնային քաղաքական մակարդակով քննարկումների օրակարգում ընդգրկելու համար:

ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը մոտ յոթ տարի անց տակավին մնում է չլուծված. «Հայացք Երեւանից»

Թոշակառուն գոյատեւում է պարենային զամբյուղից էլ ցածր, խղճուկ թոշակով, աղքատությունը եւ, հատկապես, ծայրահեղ աղքատությունը նվազելու միտումներ չունի: Փոխարենը բնակչության մեծ մասի աղքատության հենքին ամեն տարեմուտի երկրում շրջում է թանկացումների ուրվականը:

Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ո՞ւմ շահերից է բխում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը. «Դրօշակ»

Ի՞նչ է անում այսօր նույն Փաշինյանը, երբ երկիր է կորցրել, ունակ չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, փլուզման է հասցրել բանակը, իսկ ինքը սարսափած է թշնամի հարևաններից և անառարկելիորեն կատարում է նրանց պահանջները։ Հայաստանի ղեկավարը հեծանիվ է քշում, երկրում և երկրից դուրս զբաղված է անձնական հաճելի գործերով, ինչպես և նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։

«Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին». «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

Հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։

Մայր Աթոռի Թանգարանների՝ Սբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել 2025 թ. օրացույց-ալբոմը՝ նվիրված Արցախի վանքերին և եկեղեցիներին

12 մեծադիր էջը ներկայացնում է Արցախի 12 հինավուրց վանք ու եկեղեցի, որոնք այսօր վտանգված են, որոնցից որոշներն այլևս չկան…

Նիկոլ Փաշինյանը Իջեւանում եղբոր հետ խոզ է խանձում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքով մեկնել է Իջեւան: Նա տեսանյութ է հրապարակել Իջեւանի իր հայրական տանից, որտեղ եղբոր հետ խոզ է խանձում: «Պահելով ընտանեկան, իջևանյան ավանդույթները»,- գրել է նա Ինստագրամի իր  էջում` տեսանյութին կից:

Հայուհի Էլեանորա Էքսերջյանը հանդիպում է hանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի հարազատ քրոջ թոռան հետ

News.am. Հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի՝ Արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սամուել Չատտոն, հանդիպում է հայազգի նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ։ Թագավորական ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին նրանց հայտնվելը նշանադրության մասին խոսակցություններ է առաջացրել: 28-ամյա Սամուել Չատտոն 2021 թվականից հանդիպում է Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ Էլեոնորա Էքսերջյանի հետ, ով չունի արիստոկրատական ​​կամ թագավորական կապեր։ Եվ այս տարի Սուրբ Ծննդյան օրը

Եգիպտոսի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով մեկ զոհ կա, մեկ վիրավոր

«Ազատություն». Եգիպտական Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է Բնապահպանության նախարարությունը՝ չմանրամասնելով զոհերի ազգությունը։ Կարմիր ծովում շնաձկներ կան, սակայն նրանց տեսնելը համեմատաբար հազվադեպ երևույթ է: Հարձակումը տեղի է ունեցել ծովի խորքում՝ Մարսա Ալամի հյուսիսում գտնվող նավամատույցների մոտ գտնվող հատուկ լողավազանից դուրս, հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ

Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում

«Գյումրու նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեկ, լավագույն դեպքում երկու օր է»․ Կարեն Հարությունյան

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև Հայաստանի տարբեր անկյուններից, հատկապես մայրաքաղաքից Ամանորի տոներին հոսքը մեծ է Գյումրի․ հյուրանոցներում ու հյուրատներում համարյա ազատ տեղեր չկան, այդուհանդերձ նախորդ տարիների հետ համեմատ՝ հանրապետության երկրորդ քաղաքում զբոսաշրջության վիճակն ավելի վատ է։ Բանն այն է, որ Գյումրիի հանդեպ հետաքրքրությունը, ըստ

ՌԴ քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավել, քան 90 օր

Հունվարի 1-ից Ադրբեջանն առանց վիզայի մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների համար կսահմանի 90-օրյա կեցության սահմանափակում, հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն այսուհետ կարող են Ադրբեջանում առանց վիզայի մնալ տարեկան ոչ ավելի, քան 90 օր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։ Այս մասին

«Մեր հայրենակիցներն իրենց զարհուրանքն են արտահայտում այն ահռելի գումարների կապակցությամբ, որոնք պետք է վճարեն 2025 թվականից սկսած». Էդմոն Մարուքյան

Հայաստանը վարակված էր անձի պաշտամունքով, և մեր ձայնը խլացվում էր «մի՛ խանգարեք», «թողե՛ք աշխատեն» կոչերով:

Սըր Փոլ Մաքքարթնին ադրբեջանցիների համեմատ սովորական ձախողակ է. Ալեքսանդր Լապշինը հեգնում է

Միայն մի ադրբեջանցի «Որքա՞ն գումար ունեք ձեզ հետ» ստանդարտ հարցին ի պատասխան, չգիտես ինչու, որոշեց մաքսավորի առաջ պարծենալ. «Այո, իմ դրամապանակում ավելի շատ փող կա, քան դու կվաստակես մեկ տարում»։

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031