Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների այս հայտարարությունները ամենալավը կարող է հերքել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. «Հետք»
«Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են, եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է էն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը, բոլորը, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։ Ոչ մի պրոբլեմ չենք ունենա բացարձակ»,- հավելել էր վարչապետը։
«Մեդալներն ընդհանրապես հաղթանակի մաս չեն կազմում»․ Վարազդատ Լալայան
Ըստ Վարազդատ Լալայանի՝ խորհրդային տարիներին օլիմպիական խաղերում ծանրամարտն այլ էր, հիմա՝ բոլորովին այլ։ Լայնորեն օգտագործվում էին հավելումներ, և մարզիկները խթանիչներ էին ընդունում։ Հիմա այդ ամենը չկա․ «Մեր հավաքականը խթանիչներ չի օգտագործում, իսկ ովքեր օգտագործում են, պատժվում են»։
«Երբ հանում ես անձնական, ընտանեկան վիդեոները, որը սերիալ նայող ազգի համար միշտ հետաքրքիր է՝ ով էլ լինի, տակը բան չի մնում». արձագանք Փաշինյանի գրառմանը
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի քաղաքական, աշխատանքային վիդեոները միջինում դիտել են 122,000 անգամ, որը կազմում է ընտրողների ընդամենը 4,7%-ը (ֆեյքերն ու դրսի դիտումներն էլ հաշված)։
Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. փոխարենը կլինի գյուղի պարի խմբի նկարը, գյուղապետն էլ հրաժարականի դիմում է գրել
Իր պաշտոնանկության պաշտոնական վարկածն էլ մեր զրուցակիցը ներկայացրեց իր հոգնածությունը, թեեւ չհերքեց, որ նկարների թեմայով խոսակցություն եղել է ու ինքն էլ դեմ է եղել այդ նկարների փոխարեն այլ նկար նկարելուն. «Ամեն դեպքում, հա խոսակցություն գնացել է, հետո՝ էդպես…»:
Վրաստանում դարձյալ բախումներ են եղել ոստիկանության և հակակառավարական ցույցի մասնակիցների միջեւ
Կան բերման ենթարկվածներ, նրանց թիվը, սակայն, հայտնի չէ։
Սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ. Գեւորգ Դանիելյան
Մինչ Հայաստանում պատրաստվում են հանիրավի վերանայել Սահմանադրությունը, մերժելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ ազգային ինքնության և ինքնիշխանության հիմնարար արժեքները, որոնք Ադրբեջանը, օգտվելով պատեհ առիթից, որակել է իբրև ագրեսիվ հավակնություններ, նույն Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ 1991-93թթ. նախկին իշխանությունները եղել են թուլամորթ և հրաժարվել են իրենց պատմական տարածքներից
Մեքենան դուրս բերելու խնդրանքին չենթարկված «Օպելի» վարորդին պարեկները ձերբակալեցին
«Օպելի» վարորդը ձերբակալվելիս էլ դիմադրություն ցույց տվեց: Նրան ձեռնաշղթաներ հագցրին: «Չդիմադրես օրինական գործողություններին»,- հրահանգեց պարեկներից մեկը:
Ալիև. Ռուսական կողմը պետք է փոխհատուցում վճարի ինքնաթիռի կործանման հետ կապված
«Ցավոք, առաջին երեք օրերին զառանցական վարկածներից բացի մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից»
«Ի գործ, ամուսնյակ»․ պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Գյումրու ավագանու անդամ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը Գյումրի համայնքի ավագանու մանդատ է ստացել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի՜ գյումրեցիներ, այսօր ստացա ավագանու մանդատ, որը ծառայեցնելու եմ միայն հանուն Գյումրու և գյումրեցու»,- գրել է նա։ Գրառմանն արձագանքել է Էմմա Պալյանը․ «Այո, բացառապես Գյումրու և գյումրեցու համար։ Ի գործ՝ ամուսնյակ», –
Լավրով. Սիրիայում ռուսաստանյան բազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական պայմանագրերով
Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական համաձայնագրերով, որոնք կնքվել են միջազգային իրավունքի համաձայն, Ria novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Լավրովի, նշված համաձայնագրերից յուրաքանչյուրը սահմանում է այդ օբյեկտների գործունեության պայմանները և պարունակում է երկու կողմերի որոշակի պարտավորություններ։ «Սիրիան ինքնիշխան երկիր է, որն իրավունք ունի կնքել և խզել պայմանագրերը
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ավիավթարից զոհվածների ընտանիքներին
Զոհվածների թիվը հասել է 167-ի
Զատուլին. Փաշինյանից լավ վարչապետ Ադրբեջանի համար չի եղել և չի լինելու
Մենք դեռ պահանջներ չենք ներկայացնում Հայաստանի կառավարությանը, բայց ես չեմ կարծում, որ դա հավերժ կշարունակվի, քանի որ արդեն հստակ է, որ այս կառավարությունը գնում է այլ ուղղությամբ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։ Քամին արևմտյան 2-4մ/վ, 29-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։ Օդի
Հանձնարարվել է ինտենսիվ աշխատանքով կրճատել հերթերի տևողությունը, բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում. Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ
Վեր են հանվել խնդիրները, նախանշվել անելիքները․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ
Զուրաբիշվիլին հեռացել է նախագահական նստավայրից, Միխեիլ Կավելաշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը
Զուրաբիշվիլին, որը նախկինում չէր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ
Էլինա Ավանեսյանը կամային հաղթանակով է մեկնարկել Բրիսբենում
Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում մեկնարկած Brisbane International presented by Evie մրցաշարի մեկնարկում կամային հաղթանակ է տարել Սլովակիայի ներկայացուցիչ Ռեբեկկա Շմարկովայի նկատմամբ՝ 1:6, 6:2, 6:2: Դեկտեմբերի 31-ին Էլինայի մրցակիցը 1/16 եզրափակչում լինելու է իսպանուհի Պաուլա Բարդոսան: Մրցաշարը կավարտվի 2025 թվականի հունվարի 5-ին: Մրցանակային ֆոնդը $ 766 290 է: Աշոտ
Այսինքն՝ փաստաբանի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, որը փաստացի վճարելու են այդ ծառայություններից օգտվող անձինք. Վարազդատ Հարությունյան
Այս թանկարժեք «նվերը» ձեզ ոչ նախկիններն են բերել, ոչ էլ` նույնիսկ ձմեռ պապիկը, այլ` այս իշխանությունները:
Ե՞րբ և ինչո՞ւ հնարավոր կլինի խաղաղության համաձայնագիր ստորագրել. Արամ Սարգսյան
Ալիևը ինքը ընդառաջ քայլեր կանի սահմանազատման և ճանապարհների ապաշրջափակման խնդրով, քանի որ չի բացառվի, որ նոր պատերազմում տուժողը կարող է Ադրբեջանը լինել
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը աշխարհի առաջնությունում լավագույն տասնյակում է
Նյու Յորքում ավարտվել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 13 հնարավորից 9,0 միավորով, պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը վաստակեցին 8,0-ական, Զավեն Անդրիասյանը, Արամ Հակոբյան, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Էմին Օհանյանը՝ 7,0-ական, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր: Կանանց մրցակցությունում
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը «Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ և Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչելու համար: Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»:
Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտոբուս է այրվել․ տուժածներ չկան
Դեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին այրվում է «IVECO» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը
Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Զվարթնոց օդանավակայանում
Ուղևորները սովորաբար սպասում են, չեն մեկնում այլ միջոցներով
Խոշոր ավտովթար Արտաշատ-Երևան մայրուղու վրա. շուրջ 3 տասնյակ մեքենաներ են բախվել
Այսօր առավոտյան Արտաշատ-Երևան մայրուղու վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Խիտ մառախուղի պատճառով բազմաթիվ մեքենաներ են բախվել: Ավելի ուշ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկություն հրապարակեց, որ «դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են
Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով. ՀայաՔվե
Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով: ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է: Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը,
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում՝ ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներ կան, որոնք արտաքուստ քիչ են արտահայտվում. Տիգրան Աբրահամյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթն ակնհայտորեն իրավիճակային բնույթ ունի, որը մի կողմից ձևավորվեց Հարավային Կովկասում ՌԴ ավանդական դաշնակցի` Հայաստանի հետ խաթարված հարաբերությունների բացը լրացնելու, մյուս կողմից` ռուս-ուկրաինական ճգնաժամում միջազգային սանկցիաները մեղմելու-շրջանցելու նպատակով
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Լոռու Մեծավան, Սարչապետ գյուղերում
Սույն թվականի դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․36⁰ և արևելյան երկայնության 44.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5
Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում
Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ):
Գյումրիում տնակ է այրվել․ կա զոհ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60
Արտաշավան-Ծիլքար ճանապարհը դժվարանցանելի է, Երևան-Սևան ճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Արտաշավան–Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան

















































