Օրվա լրահոսը

Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք. Մարիա Կարապետյան

Թե՞ ինչը լավն է՝ առաջին նախագահի արժանիքն է, ինչը վատն է՝ իր պատասխանատվությունը չէ

«Նիկոլ Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ ասել են՝ չեն բացառում»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

«Բանավիճող էիր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չորս տարի է բանավեճի հրավեր է անում»

Աշտարակի խճուղում բախվել են բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․,

Yandex Go-ում պատմել են` տոներին ինչպես կարելի է խնայել Երևանում, Վանաձորում եւ Գյումրիում երթևեկելիս

Տոներին ծառայության սակագները չեն փոխվում, բայց ուղևորության արժեքը կարող է ավելի բարձր լինել պահանջարկի մեծացման պատճառով: Yandex Go-ն պատմում է, թե նախատոնական օրերին և Ամանորի գիշերը երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել:   Երբ է ավելի շահավետ ուղևորություն պատվիրել Ամանորին նախորդող հանգստյան օրերը սովորաբար ծանրաբեռնված են լինում տարատեսակ գործերով․ բոլորը փորձում են հասցնել ամանորյա նվերներ գնել,

Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում. «Գեղարդ»

Էրդողանը Ռիզեում ելույթի ժամանակ նշել էր, որ Թուրքիան կմտնի Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ, Լիբիա, ու այդպիսով կաջակցի Պաղեստինին:

Փաշինյանը «մինչեւ այրան վերջին կաթիլը պայքարելու է, որ դաչաների տարածքը չլինի Ադրբեջանի կազմում»․ Հայկ Մամիջանյանն ամփոփում է 2024 թվականը

«Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրի»

Էրեբունիում 2024 թ.-ին ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ

2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց: Նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք: Փոխարինվել է 27 վերելակ: Բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ,  տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք: Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ: Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի: Կառուցվել է

Հայ-գերմանական կամուրջ

Կոմպոզիտոր, դաշնակահար, տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր Արփինե Կալինինան իրականացնում է տարբեր միջմշակութային նախագծեր: 2015 թ.-ին նախաձեռնել և ց՛այսօր իրականացնում  է բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ նախագիծը, որի շրջանակում բրիտանացի տաղանդավոր կոմպոզիտորներ երաժշտություն են գրել հայ պոեզիայի (Ավ. Իսահակյան, Վ. Տերյան, Մ. Մեծարենց,  Ե. Չարենց, Վ. Դավթյան) հիման վրա: Արփինեն շարունակում է ընդլայնել իր միջմշակութային գործունեությունը:

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին

Արհեստական բանականությունը պատկերել էր բալետային արտիստներին ամբողջովին ջրի կաթիլներից կազմված. ԱԲ-ն արդեն տեսանելի է օպերային թատրոնի ազդագրերում

Ռոնա Ահարոնյանն ասաց. «Որքան էլ արհեստական բանականությունը հեշտացնի աշխատանքը, լինի հարմար գործիք, կարողանա ապահովել ցանկալի վերջնարդյունք, բայց չի կարելի անտեսել մարդկային ստեղծագործ միտքը։ Աշխատանքային պրակտիկան ցույց է տալիս, որ առանց պրոֆեսիոնալ մոտեցման հնարավոր չէ օգտագործել նման գործիքներ»։

Ադրբեջանը հերթական խայծն է առաջարկել, որը ՀՀ-ն կարող է օգտագործել՝ ռազմագերիների հարցը բանակցությունների թեմա դարձնելու համար․ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը նաեւ հստակեցրեց՝ փաստաբանների հասանելիության առումով բոլոր ռազմագերիներն են նույն վիճակում, ընտանիքները կապ չունեն իրենց հարազատների հետ, երբեմն շատ հակիրճ զանգ են ունենում, նրանք քրեական գործից չեն ցանկանում խոսել, ընտանիքները չգիտեն, թե ի՞նչ մեղադրանք է առաջադրված իրենց հարազատներին։

Արցախի ինստիտուտները կայացվածության որոշակի աստիճան ունեին

«Գիտական Արցախ» պարբերականը լույս է տեսնում 2018 թվականից, տարեկան չորս անգամ: Պարբերականն ընդգրկված է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ-ի սահմանած դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների, հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում, ինչպես նաեւ ՀԼծՃ գիտատեղեկատվական շտեմարանում: «Առավոտի» զրուցակիցն է պարբերականի գլխավոր խմբագիր, 50-ից ավելի գիտական հոդվածների, մենագրությունների (2), ուսումնական ձեռնարկների (2) հեղինակ,

Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության պատվավոր հյուպատոս

Պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հարթակ՝ աջակցելով գործարարներին, ներդրողներին, զբոսաշրջիկներին, ուսանողներին»,- նշել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Ակնհայտ է՝ միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հերթական համարը (հուլիս-սեպտեմբեր 2024 7-9): Ամսագրի այս համարում ընդգրկվել են. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ի.գ.թ. Հայարփի Զարգարյանի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ամուսինների գույքային իրավահարաբերությունների որոշ առանձնահատկությունները», ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի՝ «Քրեական ենթամշակույթի տարածման

Վտանգված մշակութային ժառանգության եւ ավանդույթների պահպանման հարցում մեծ է համայնքների դերը. Կարինե Բազեյան

Սյունիքում և Շիրակում մարդիկ ավելի լավ գիտեն իրենց մշակութային արժեքները և ակտիվ են դրանց մասին խոսելու հարցում։ Այնտեղ ավելի զարգացած է նաև մշակութային տուրիզմը, ինչն էլ ավելի մեծացնում է հետաքրքրությունը։

Տպավորություն է, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ բացասական վերաբերմունք ունեն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ․ Արտակ Բեգլարյան

2020-ից ի վեր մենք փաստագրում ենք, որ արդար դատաքննության իրավունքի որեւէ երաշխիք Բաքուն չի տալիս

ՀՀ մայրաքաղաքը հայտնվել է «Viaggi del Corriere della Sera» իտալական հայտնի ամսագրում «Ինչ տեսնել և անել Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանում» հոդվածով

Հեղինակն իր ընթերցողին հրավիրում է բացահայտելու Երևանի կենսունակ մշակույթը, աշխույժ մթնոլորտը և տեսարժան վայրերը, համարելով այն պարտադիր այցելության վայր։

Անուղղելի օպտիմիզմ` Ալիեւի կեղծիքներին ի պատասխան

Հայաստանն ապաշրջափակման հարցում Ադրբեջանին անվտանգության երկու լրացուցիչ մեխանիզմ է առաջարկել Տարածաշրջանի ապաշրջափակման համատեքստում Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ, անցյալ շաբաթ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպման ելույթում նշել էր Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նա

Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով՝ աշխարհի հեղինակավոր կրիպտո ընկերություններն իրենց համապատասխանության գործառնություններն իրականացնում են Երևանում, ինչը մեծ հպարտություն է ոչ միայն ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի, այլև Հայաստանի և հայ ազգի համար։ Նրա կարծիքով՝ սա մեծ ձեռքբերում է, քանի որ ամենադժվար ու առանցքային գործողությունները կատարվում են ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում ու ոչ էլ Չինաստանում, այլ Հայաստանում՝ Երևանում։ Հենրի Արսլանյանը նաև կարևորեց պրոֆեսիոնալ կենսաթոշակային ֆոնդ ունենալու նշանակությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս գումար խնայել ապագայի համար։

Տոնական միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները. ներկա է եղել միայն Քրիստիննե Գրիգորյանը

Պարգևատրման արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին ևս փոխանցվել են հուշանվերներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

«Մշակութային նախաձեռնություններին աջակցելը սոցիալական պատասխանատվության շրջանակներում Բանկի ստրատեգիայի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս նպաստել երկրի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեզ համար պատիվ է աջակցել այնպիսի տաղանդավոր երաժիշտների, ինչպիսին է Լևոն Մալխասյանը, ով հայկական ջազի կենդանի լեգենդ է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

Եթե անհրաժեշտ պահերին չես արել, հիմա ի՞նչ բանավեճ, ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյանի հարցերը Նիկոլ Փաշինյանին

Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ ո´չ։ Այս փուլերից ոչ մեկում նա չի խորհրդակցել, չի «բանավիճել»։ Կայացրել է ՄԻԱԿԱՄ որոշումներ։ Գուցե այդ որոշումների վրա ազդել են իրեն հայտնի մի նեղ խմբի անդամները, որոնք մինչև հիմա իր հետ նույն իշխանության մեջ են։ Այդ ՄԻԱԿԱՄ որոշումները հանգեցրել են պատմական աղետի։

«Գալաքսի» ընկերությունների խումբը ղեկավար կազմով ամփոփել է 2024-ը. տեղի է ունեցել առաջատար ընկերությունների պարգևատրում

«Գալաքսի» ընկերությունների խումբը Ձիթողցյանների տուն-պատկերասրահում ամփոփել է 2024-ին կատարված աշխատանքները: Միջոցառմանը մասնակցել են խմբի կազմի 20-ից ավելի ընկերությունների շուրջ 100 ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձիք: Հանդիսավորությամբ և արտիստական միջավայրում մասնակիցներն ամփոփիչ զեկույցներով են հանդես եկել, ներկայացրել են տարվա ընթացքում հաստատագրված արդյունքները և ապագա պլանները: Արդեն հինգերորդ անգամ հրավիրվող տարեկան ժողովի պաշտոնական հատվածում ներկայացված են եղել կարևոր

Նինա Կարապետյանց. «Այս իշխանության հետ ժողովրդավարություն ակնկալելու շանսը բացթողնված է, այդ ամենը տեղի ունեցավ ոչ թե իշխանության, այլ քաղհասարակության մեղքով». «Հրապարակ»

Երբ քաղհասարակությունը չի լինում հետեւողական եւ պահանջատեր, երբ չի ուզում տեսնել կամ համակերպվում է ինչ-ինչ անընդունելի երեւույթների հետ, երբ բաց ես թողնում խնդիրները բարձրաձայնելու ժամանակը, դառնում ես ավտորիտար պետություն, նպաստում ես, որ իշխանությունը գնա դեպի դիկտատուրա:

Օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. աճուրդում հաղթող էր ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը

Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը:

Ադրբեջանի ողջ տարածքում իջեցվել են պետական դրոշները

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վթարի կապակցությամբ դեկտեմբերի 26-ը Ադրբեջանում հայտարարվել է սգո օր։

Կանադայում ՀՀ նախկին դեսպան. «Գերիների հարցը եւս արտաքին քաղաքականության եւ ձախողված դիվանագիտության արդյունքն է. «Հրապարակ»

Այն կետին ենք հասել, որ Ադրբեջանը Հայաստանին սահմանադրական փոփոխություններ ու 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնելու պահանջ է ներկայացնում: Սա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լուրջ ձախողումների է ենթարկվել:

Կալանավորվել է ջրային կոմիտեի նախկին նախագահը

Ջրային կոմիտեի հանրային կապերի համակարգող Անուշ Մարտիրոսյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ կոմիտեում որեւէ տեղեկություն չունեն, հետեւաբար չեն կարող մեկնաբանել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031