Օրվա լրահոսը
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով
Ս.թ. դեկտեմբերի 20-ին Fastex-ը, ամփոփելով անցնող տարվա սպորտային ձեռքբերումները, FTN-ներով է պարգևատրել հայկական սպորտի ոլորտում իրենց ներդրումն ունեցած մարզիկներին, մարզչական և բժշկական անձնակազմին՝ ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում։ Ընկերությունը հայկական սպորտին այս տարի տրամադրել է շուրջ 712 000 FTN, որը տրամադրման օրվա փոխարժեքով հավասար է
Տիգրան Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որ ի վիճակի չէ պետական տուրք վճարել․ «Հետք»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։ Քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը: «Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ,
Նախկին նախագահներին խորթ է սեփական հանրության առջև հաշվետու լինելու գաղափարը․ Ալխաս Ղազարյան
Նախկին երեք նախագահներն ու նրանց շրջապատը տարիներ շարունակ հեռակա բանավիճում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հակամարտության թեմայով՝ յուրաքանչյուրը փորձում է ներկայանալ որպես միակ ճշմարիտ։ Սակայն, երբ վարչապետն առաջարկեց թողնել իրենց գրասենյակները, հանրության առջև իրական բանավեճ ծավալել և ապացուցել իրենց տեսակետների ճշմարտացիությունը, կրկին սկսեցին ամենատարբեր պատճառաբանություններով տեքստեր հրապարակել՝ խուսափելով բանավեճից։ Սա հերթական անգամ ցույց է
Ինչպես կարելի է Խաչենի հայազգի տիրակալին վերագրել թյուրքական ծագում, երբ 13-րդ դարում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ Խաչենի տարածքում
13-րդ դարի կեսերին Արցախում պահպանվում էր Խաչենի հայկական իշխանությունը, որը մեծ հզորության հասավ Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի օրոք (1214/1216-1261 թվականներ)։ «Հասան» արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «Ջալալ»՝ «փառք, վեհություն», իսկ «Դոլա»՝ «հարստություն, իշխանություն»։ Նա կրել է «Խաչենի և Առանի իշխան», «Ինքնակալ և մեծ իշխան Արցախական աշխարհի», «Թագավոր» տիտղոսները։ 1216-1238 թվականներին Հասան-Ջալալը կառուցել է
«Արցախցիները որտե՞ղ են ինքնորոշվել՝ Ադրբեջանի կազմում»․ ՔՊ-ական
Ըստ ՔՊ-ականի՝ «Մադրիդյան սկզբունքները» Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին են։
Նախատեսվում է խստացնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողության համար քրեական պատասխանատվությունը
Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Նշված հանցագործությունների աճին նպաստում են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը, այնպես էլ այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է տարբեր պատճառներով։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցից կատարված գողությունը, եթե չի պարունակում ծանրացնող հանգամանքներ, հանդիսանում է ոչ
«Նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, որովհետեւ չէին կարող իրենց փաստարկները հիմնավորել ուղիղ եթերով»․ Հայկ Կոնջորյան
«Ես համոզմունք ունեմ, որ նախորդ իշխանությունների համար Ղարաբաղի հարցը եղել է ներքաղաքական խնդիր, եղել է ՀՀ-ում իշխանությունը զավթելու եւ իշխանությունը պահելու միջոց»։
Երեխաների մեջ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման գաղափարի ձևավորում՝ ապրիլքսանչորսյան ծաղիկներից հավաքված ծաղկաթերթիկներին երկրորդ կյանք տալու միջոցով
Ս.թ. դեկտեմբերի 16-ին ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի բաժնի նախաձեռնությամբ և «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի մասնակցությամբ Երևան քաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հավերժացնելով հիշողությունը» խորագիրը կրող կրթական միջոցառումը: Միջոցառման նպատակը երեխաների մեջ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման գաղափարի ձևավորումն էր՝ ապրիլքսանչորսյան ծաղիկներից հավաքված ծաղկաթերթիկներին երկրորդ կյանք տալու միջոցով: Միջոցառման ընթացքում երեխաները նախ
Նիկոլ Փաշինյանին անիծելու համար գյումրեցի ընդդիմադիր գործիչը կկանգնի դատարանի առաջ
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը կրկին կկանգնի դատարանի առջև։ Այսօր Քննչական կոմիտեն մի գործ է ուղարկել դատարան, որը վերաբերվում է Կարապետ Պողոսյանի՝ տարիներ առաջ կատարած ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․ «Նիկո՛լ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես և զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել
Նախկին պատգամավորը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու մեջ մեղադրվող՝ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված
Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Էրդողանը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մեծ ցավով է տեղեկացել Բաքու-Գրոզնի չվերթի ադրբեջանական ինքնաթիռի վթարի մասին, – հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը: Հիշեցնենք. Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող «Embraer 190» մարդատար ինքնաթիռը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5
Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները հրաժարվել են զինաթափումից
Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները հրաժարվել են զինաթափումից։ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Պեսկով. Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից
«Արմենպրես». Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։
Գյուլերը և Պենտագոնի ղեկավարը քննարկել են Սիրիայի և տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր
Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լյոյդ Օսթինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայի և տարածաշրջանի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:
Փաշինյան. Քովիդ թեսթս կրկին դրական է: Կաշխատեմ որոշակի սահմանափակումներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով:
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: 🔹 երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում, 🔹 դեղերը
Լավրով. Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի, ԱՄՆ-ում վարչակազմը Թրամփին անցնելու համատեքստում
ՌԴ-ն ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման պատրանքներ չունի՝ ԱՄՆ-ում վարչակազմը Դոնալդ Թրամփին անցնելու համատեքստում. ինչպես հայտնում է «Իզվեսիա»-ն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ «բոլորն ինչ-որ փոփոխություններ են սպասում Թրամփի վարչակազմի գալու հետ կապված»: «Մենք պատրանքներ չենք ունեցել եւ չունենք ուկրաինական ճգնաժամի հեշտ կարգավորման առումով։ Այն կարելի է
Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի 29 հաստատված դեպք կա. ԱՆ
«Ազատություն». Վերջին 14 օրվա ընթացքում քովիդի 29 հաստատված դեպք կա: «Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես շրջանառվում է օմիկրոնի ենթատեսակը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության բացառիկ մասունքներ են
Հայաստանի պատմության թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրությունից ևս մեկ հատված՝ «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով։ Ցուցադրությունն ընդգրկում է Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը՝ 11-14-րդ դարերը։ Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ: Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 11 ամսում աճել է 54 տոկոսով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-նոյեմբերին 54 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշված ժամանակաշրջանում այն կազմել է 28 մլրդ 179.6 մլն դոլար։ Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ կրճատվել է 15.6, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 27․4 տոկոսով։ Այս տարվա նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել
«Հայերի վերադարձը ԼՂ մարդասիրական պարտավորություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն». Monument Watch
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Monument Watch. Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և
Խախտումները՝ սպառնալիք մարդկանց կյանքի համար. Արաքս բնակավայրում ապամոնտաժվել է դիզելային վառելիքի վաճառքի կետը. ՔՏՀԱ տեսչական մարմին
☑ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետների կողմից 𝟐𝟎𝟐𝟒 թվականի նոյեմբերի 𝟐𝟓-ին իրականացվել էր հրդեհատեխնիկական հետազոտություն Արմավիրի մարզի Արաքս բնակավայրի Սեդրակ Գրիգորյան փողոց 𝟒𝟓 հասցեում շահագործվող դիզելային վառելիքի վաճառքի կետում: ☑ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել էին հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք էին ստեղծում մարդկանց
ՊԵԿ-ն ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել
Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560
Իշխանությունների քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը խաղաղության մասին չէ և չի կարող մեզ խաղաղություն բերել։ Այդ քաղաքականությունը տանում է նոր արհավիրքի, նոր աղետի, նոր պատերազմի։ Որովհետև մեր առջև ծառացած խնդիրները անտեսվում են և կեղծ օրակարգեր են հրամցվում։ Ինչպես դա անում էին 2020 թվականի պատերազմից
Պայթյուն Վլադիկավկազի առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ, վիրավորներ
«Ազատություն». Վլադիկավկազի «Алания Молл» առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, այսօր առավոտյան հաղորդել են ռուսական տելեգրամյան ալիքները՝ նշելով վիրավորների ու մեկ զոհի մասին։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, տեղական ժամանակով 8:30-ին՝ առևտրի համալիրի վերջին հարկում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
1990 թվականի կարծրատիպերից դուրս
Ինչի մասին էր զգուշացնում Մակրոնը 2019 թվականին «Ես կարծում եմ, որ Ռուսաստանին Եվրոպայից դուրս մղելը մեծ ռազմավարական սխալ է, որովհետեւ դրանով մենք մղում ենք Ռուսաստանին մեկուսացման կամ այլ՝ Չինաստանի նման խոշոր տերությունների հետ ալյանսի, իսկ դա բացարձակապես մեր շահերից չի բխում»: Եթե որեւէ հայ «քաղաքագետ», «ստատուսագիր» կամ «մեկնաբանագիր» նման բան կարդար, ապա նա, չխորանալով այդ մտքի
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի զոհերի ընտանիքներին
Ինքնաթիռում տեղի է ունեցել բալոնի պայթյուն
Կրեմլը հուսով է, որ կորոնավիրուսով վարակված Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ին: «Հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը լինելու է ԵԱՏՄ գագաթաժողովով նախատեսված մասը, Փաշինյան կկարողանա տեսակապով մասնակցել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Ամեն ինչ ավերված է, մեզ պետք է ամբողջական եւ վերջնական վերակառուցում եւ լիբանանցիների վերադարձ». Լիբանանի նախկին նախարար
Հարցազրույց Լիբանանի նախկին նախարար, Լիբանանի Փաղանգավոր կուսակցության ղեկավարներից, նախկին պատգամավոր, իրավաբան Էլի Մարունիի հետ – Կասկած չկա, որ Լիբանանն ականատես է եղել ողբերգությունների, բայց ինչ եք կարծում, որ բոլոր ավերածություններից հետո Լիբանանն այժմ ունի՞ պետականության առաջացման պատմական հնարավորություն։ – Լիբանանը գտնվում էր երկու մղձավանջների՝ սիրիական ռեժիմի եւ «Հըզբոլլահի» զենքի միջեւ, «Հըզբոլլահը» մեզ տարավ դեպի պատերազմ,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը


















































