Օրվա լրահոսը

Քանի որ բյուջեում անընդհատ նոր ճաքեր են բացվում, կառավարությունը տրամադրված է ինչքան հնարավոր է շատ վարկային միջոցներ ներգրավել. «Փաստ»

Տնտեսական ակտիվության տեմպերի նվազման ֆոնին այս տարին աչքի ընկավ նաև պետական պարտքի ծավալների ռեկորդային ավելացմամբ՝ կազմելով մոտ 12,6 մլրդ դոլար։ Նկատի ունենանք, որ երեք ամիսը մեկ պետական պարտքն ավելի քան 100 մլն դոլարով ավելանում է։ Ավելին, ֆինանսական տարին ցույց տվեց, որ ժամանակի ընթացքում այս տեմպն ավելի է արագանում։

Ալեքսանդր Խրամչիխին. Բաքվի նպատակն է Արցախի հարցն այնպես փակել, որպեսզի այն հնարավոր չլինի ապագայում որևէ կերպ «վերակենդանացնել». «168 ժամ»

Սակայն «միջանցքի» հարցը դուրս չի եկել օրակարգից, պարզապես, ինչպես տեսնում ենք՝ նույնիսկ առանց այդ հարցի՝ Երևանն ու Բաքուն չեն կարողանում համաձայնության հասնել մնացած հարցերի շուրջ։ Իսկ ճանապարհների հարցը, կարծում եմ, քննարկվում է կուլիսներում թե Անկարայի, թե Մոսկվայի հետ։

Շրջակա միջավայրի նախարարությունը չի կարողացել ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ 50 ձեռնաշղթա. «Ժողովուրդ»

Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները «ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:

Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել. «Հրապարակ»

«Քաղաքապետի աթոռին նստելու առաջին օրվանից ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել, հարցն այն է, որ ՔՊ-ն չի ընդունում, որովհետեւ մաքուր չեն աշխատում, ճիշտ չեն աշխատում»։

Քարոզչական թեզերը, «նախկինները» եւ «քաստինգը»

Քանի որ 2025-ը նախընտրական տարի է, արդեն ուրվագծվում են այն ուղղությունները, որոնցով աշխատելու է իշխանությունն իր քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքում: Հասկանալի է, որ հիմնական քարոզչական թեզերն են լինելու. 1/ «Ղարաբաղը վաղուց հանձնած-պրծած էր, 2/ Փաշինյանը պայքարում է Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ նրա ընդդիմախոսները, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ծայրագավառ»: Առաջին թեզի մասին այս օրերին շատ է

IDC հաշվետվություն. 2024-ի առաջին երեք եռամսյակների ընթացքում կրելի սարքերի վաճառքների ծավալով Huawei-ն աշխարհում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Օրինակ, խելամիտ որոշում էր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Մո Ֆարային և հայտնի ֆիթնես-ինֆլյուենսեր Պամելա Ռայֆին որպես HUAWEI սարքերի ամբասադորներ ընտրելը։ Նրանք նաև որպես գլխավոր հաղորդավարներ հանդես են եկել նոր սարքերի ցուցադրությունների ժամանակ Դուբայում, Բարսելոնայում և Բրազիլիայում։ Այսպես Huawei-ը ամրապնդել է կապը սպառողների հետ և նպաստել իր սարքերի նկատմամբ հանրային հետաքրքրության աճին:

Հեյդար Ալիև. «Դուք մեզ դնում եք մի իրավիճակում, երբ Ադրբեջանի տարածքում հայտնվում է երկու պետություն՝ Ադրբեջան և մի հատ էլ Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ Ադրբեջանը ոչ մի իրավունքներ չունի». «Փաստ»

Եթե Փաշինյանի ձևակերպման համաձայն, ամբողջ բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է եղել, ապա ինչո՞ւ Ադրբեջանը վերջին պահին մերժեց Կազանյան փաստաթուղթը։ Տրամաբանությունը հուշում է՝ պետք է, որ վազելով ընդուներ այդ առաջարկը։ Իսկ չընդունեց, քանի որ տեսնում էր նաև Արցախի անկախացման հեռանկարը։

Ատոմ Մարգարյան. «Տնտեսության մոնոկառուցվածքը և օլիգարխիկ կառուցվածքն այս կաբինետին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել». «168 ժամ»

«Տնտեսական աճը որակական և ներառական չէ, այն հիմնված է ավանդական ոլորտների՝ հանքարդյունաբերության, խաղաբիզնեսի, ծառայությունների ոլորտի, առևտրի ու շինարարական փուչիկների վրա,- պարզաբանեց տնտեսագետը և մանրամասնեց,- Այսինքն՝ երկարաժամկետ մտահոգությունները հենց հաջորդ տարվա համար են․ հարկային մուտքերի բարձր նշաձող է սահմանված, ինչն անիրատեսական է։

«Քո բառամթերքով ասեմ. տղա էիր, լուծեիր։ Երկիր ես ղեկավարել». ՔՊ-ական պատգամավորը՝ Հայաստանի առաջին նախագահին

2008-ին առաջնորդեիր մինչև վերջ։ Որոշում կայացնելդ պրոցեսի կեսից տնային կալանքի անցնե՞լն էր` անվտանգության նկատառումներից ելնելով, երբ փողոցում 10 ցուցարարի դիակ կար։

«Այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»

Հիմա հարց. ինչի՞ շուրջ են հայաստանյան դատավորները համագործակցելու ռուսաստանյան դատավորների հետ և ի՞նչ են սովորելու ՌԴ արդարադատության ակադեմիայում։

Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր՝ կապված ինչպես տնտեսության, այնպես էլ մարդկային կապիտալի զարգացման հետ. «Մանթաշյանց» գործարարների միություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր: Սույն նախագծերով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով այն օրական 8 ժամից 7 ժամ, իսկ շաբաթական՝ 40 ժամից 35 ժամ՝ պահպանելով միայն նվազագույն աշխատավարձը։ (Օրենքի նախագծերը հասանելի

Սիրիայի փաստացի ղեկավար ալ-Շարրան «պրագմատիկ» մարդու տպավորություն է թողել ամերիկյան պատվիրակության մոտ

Այս օրերին Սիրիայի նոր իշխանությունները կապեր են հաստատում միջազգային հանրության հետ։ Սիրիայի փաստացի ղեկավար, ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական խմբավորում որակված «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ահմեդ ալ-Շարրան Բաշար Ասադի նախկին նստավայրում առանձին ընդունել է Հորդանանի, Կատարի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարներին, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերականգնման և կայուն սահմանների հաստատման գործերին։  Ալ-Շարրան հանդիպում է ունեցել նաև

«Ինչքան հասկանում եմ, Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այսինքն՝ կարծես թե համաձայն եք Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի դրոշի հետ». Մարիա Զախարովա

News.am. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25-ի ճեպազրույցում պատասխանել է «Թուրքիայի դրոշը ծածանվում է այնտեղ, որտեղ ավելի վաղ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը» հայ լրագրողի հարցին: «Ինչպե՞ս է ստացվում, որ Թուրքիայի գործողությունների արդյունքում բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ ծածանվել է Ռուսաստանի դրոշը, ինչ-ինչ պատճառներով սկսել է ծածանվել թուրքական դրոշը։ Սկզբում դա Ղարաբաղն էր, հիմա՝ Սիրիան։

Երևանում Սիրիայի դեսպանությունը շարունակո՞ւմ է բնականոն գործունեությունը

Դեկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ ավելի վաղ գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանություն՝ դեսպանության և դեսպանի հետագա գործունեության վերաբերյալ։ Ներկայացուցչությունից մեր հարցմանը չպատասխանեցին։ Այսօր օրվա ընթացքում փորձեցինք զանգի միջոցով ստանալ մեր հարցերի պատասխանը, սակայն զանգերը նույնպես անպատասխան մնացին։ Այնուհանդերձ, կարելի է ենթադրել, որ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Արդեն երկու շաբաթից ավելի է,

Հայաստանի շախմատիստները մասնակցում են արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին

Վաղը Նյու Յորքում մեկնարկում են արագ (դեկտեմբերի 26-28) եւ կայծակնային (դեկտեմբերի 30-31) շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունները: Հայաստանը հանդես է գալու բավականին ներկայացուցչական կազմով՝ Զավեն Անդրիասյան, Կարեն Գրիգորյան, Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Շանթ Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արամ Հակոբյան, Էմին Օհանյան, Աննա Սարգսյան, Էլինա Դանիելյան, Մարիամ Մկրտչյան: Մեր բոլոր 11 շախմատիստներն էլ մասնակցելու են

Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։ Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն

«Ի շարունակություն իմ ու Աննայի տեսանյութի»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. ի շարունակություն իմ ու Աննայի այն տեսանյութի, որ վերաբերվում էր «Իմ քայլը» հիմնադրամին։  

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Ողջունելով կուրսանտներին՝ Հանրապետության նախագահը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Մեծ պատիվ է ինձ համար այսօր ձեզ հետ հանդիպել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այս հաստատությունը ոչ միայն կրթական օջախ է, այլև հայրենասիրության և պետականության դարբնոց։ Դուք ընտրել եք առանձնահատուկ ուղի և

Փաշիկ Ալավերդյան. «Այս տարի ամբողջ աշխարհին ու Եվրոպային 30 անգամ պարտադրել եմ մեր հիմնը լսել»

Ասուլիսն անցավ մասնագետի եւ մարզական լրագրողների միջեւ որոշակիորեն լարվածության մթնոլորտում, քանի որ պարոն Ալավերդյանը ոմանց մեղադրեց ոչ այնքան պրոֆեսիոնալ լինելու մեջ:

«Բա՛վ է երազեք»․ բողոքի ցույցեր Վրաստանում՝ «Վրացական երազանքի» դեմ

Վրաստանում 2024-ի դեկտեմբերի բողոքի ցույցերի ժամանակագրությունը և հետևանքները։

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով ստեղծված համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։ Քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր

Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման․ Մարիա Զախարովա

Sputnik Արմենիա – ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրել են շփումները ռուսների հետ, այդ ձևաչափն ի սկզբանե արգելափակվել էր Արևմուտքի կողմից, հայտարարել է Մարիա Զախարովան։ Հաշվի առնելով դա, ինչպես նաև Երևանի կողմից (Փաշինյանի կողմից՝ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, իրական իրավիճակի արմատական փոփոխությունը, այս ձևաչափը կորցրել է

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացված տոնական միջոցառմանը

«Հանուն ազատության» իրավական հասարարական կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 25-ին կայացել է ժողովրդական երգերի համերգ, որին ներկա է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանը: «Հանուն ազատության»

Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվել է․ փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը։

Հայտնի են նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում այսօր ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2024 թվականի առաջնությունը, որի արդյունքներով որոշվեցին հաղթողներն ու մեդալակիրները: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեսայան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ՝

«Հայաստանը դառնում է պարտադիր այցելության վայր»․ գրում են միջազգային լրատվամիջոցները

«Հայաստանը դառնում է պարտադիր այցելության վայր՝ հարուստ մշակույթով և ակնածանք ներշնչող լանդշաֆտներով», – ասում է Express UK-ը: Express UK-ը նշում է, որ 2025 թվականին ակնկալվում է, որ Հայաստանը կլինի մշակութային զբոսաշրջության ամենաբարձր աճող ուղղություններից մեկը, իսկ Wild Frontiers-ը հայտնում է, որ Հայաստան այցելությունների գրառումները արդեն իսկ աճել են 20%-ով։ Ուղևորները կարող են ամբողջությամբ բացահայտել Հայաստանի

Միջպետական բեռնափոխադրումների արագ ու անվտանգ իրականացումը առաջնային խնդիր է, որը պետք է ապահովենք կարճ ժամանակում. Արմեն Դանիելյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս այցելել է Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում հետևելու սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերին, ծանոթանալու առկա խնդիրներին: Տեսչական մարմնի ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ քննարկել է այդ սահմանային անցման կետում պետական կառույցների համագործակցության առկա վիճակը, դրա բարելավման համար անհրաժեշտ քայլերն

Աննա Հակոբյանի ազգականը վերադարձավ Գյումրու քաղաքապետարան․ նա նոր պաշտոն ստացավ

Մի քանի օր է ՝ Aravot.am-ը ահազանգեր էր ստանում այն մասին, որ Գյումրու նախկին ՔՊ-ական երկու փոխքաղաքապետերը՝ Վահագն Մկրտչյանը և Արթուր Պապիկյանը վերադարձել են Գյումրու քաղաքապետարան, զբաղեցնում են իրենց հին առանձնասենյակները, սակայն անհասկանալի է՝ ինչ իրավունքով։ Հիշեցնենք՝  նրանք « Բալասանյան դաշինքը» ներկայացնող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղակալներն էին, որոնք հեռացան պաշտոնից՝ «Բալասանյան դաշինք»-ՔՊ հուշագրի խզման արդյունքում։

Հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա», հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»: Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031