Օրվա լրահոսը

Հայկական արծվագորգի զարդանախշն ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»

Հարկ է նշել, որ արցախյան գորգագործական ավանդույթների յուրացումը Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է կազմում: Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։

Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են

«Ի տարբերություն Արևմուտքի որոշ այլ մարդկանց, որոնք իրենց ողջ հարստությունը նվիրաբերում են իրենց կատուներին ու շներին, Իտալիայում և Ադրբեջանում մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները», ասաց նա այն ժամանակ: «Ուստի, ես իմ ամբողջ բիզնեսը փոխանցել եմ երեխաներիս»։

Անդրադառնալով ներկայիս կացությանը և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց եկեղեցականաց դասի ծառայանվիրումի ոգին

Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն

Մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, բացահայտ ստում է. Արսեն Թորոսյանը՝ Հայկ Մարությանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ թանկացումների վերաբերյալ գրառմանը: «Մի նախկին քաղաքապետ ունեինք, որն այդպես էլ չհասկացավ, թե քաղաքականությունն ու սեփական ժողովրդի հետ ազնիվ երկխոսությունն ինչ է։ Հիմա մի գրառում է արել, որ մենք իբր ամեն ինչ թանկացնում ենք ու քանի որ տրագիկոմեդիայի ժանրի կանոնները

ՔՊ վարչության նիստում հաստատվել է կուսակցության 2025թ.-ի բյուջեն

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը։ Հաստատվել է Կուսակցության 2025թ.-ի բյուջեն։ Աշոցքի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Մանուկյանի, իսկ Ամասիայի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սամվել Ղարիբյանի թեկնածությունը։ Փոփոխություններ են կատարվել Կուսակցության ընտրությունների կարգում։

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ-ի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրապարակվել է` 24.12.2024թ. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել

Համագործակցության առողջ մթնոլորտում հաստատ կկարողանանք նոր արդյունքներ ունենալ. Դավիթ Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի տարածքային՝ Կումայրու, Մուշի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Անիի բաժինների պետերին: Մարզպետը կարևորելով ոստիկանության երկու հենասյունային ուղղությունների ձևավորումն ու համակարգում տեղի ունեցած բարեփոխումները՝ վստահություն է հայտնել, որ արմատական փոփոխությունները, որոնց ձեռնամուխ է եղել Կառավարությունը, կլինեն արդյունավետ։ «Որպես Շիրակի մարզպետ միանշանակորեն ընդգծում եմ՝

Այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրություն. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումները օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետևաբար դրանք հետադարձ ուժ չունեն։ Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, ևս մեկ հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու

Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յուրացման պետական միջոցառումները շարունակվում են

Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ին COP29-ի շրջանակներում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր մտացածին «Արևմտյան Ադրբեջան»

Հռիփսիմյան գիմնազիայի շինարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ չի համաձայնեցվել. «Հետք»

Ամիրյան 6 հասցեում գտնվող Հռիփսիմյան իգական գիմնազիայի նախկին շենքում վերջին շաբաթներին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Շենքի ճակատային հատվածն ու տանիքը ներկվել են, ներսում ևս աշխատանքներ են ընթանում։ 1898 թվականին կառուցված այս պատմամշակութային հուշարձան-շենքը շուրջ երեք տասնամյակ լքված է եղել։ Մինչև Առաջին հանրապետության հռչակումը այս շենքում գործել է Հռիփսիմյան իգական գիմնազիան, Առաջին հանրապետության տարիներին՝ Հանրային խնամատարության

Սա պետական մակարդակի թալան է. Հայկ Մարության

«Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երեւանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։ ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն

Արագած Ախոյանի տնային կալանքը երկարացվեց ևս երեք ամսով

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի տնային կալանքը երկարացվեց ևս երեք ամսով: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել էր՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել

Ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, հարյուրավոր նամակներ, դիմումներ, խնդրագրեր, որոշումներ. Արցախում ստեղծված կամ առնվազն Արցախում պահպանված գրավոր աղբյուրները

Ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, հարյուրավոր նամակներ, դիմումներ, խնդրագրեր, որոշումներ: Նման պատկառելի թվերով են բնութագրվում Արցախում ստեղծված կամ առնվազն Արցախում պահպանված գրավոր աղբյուրները: Կին-գրիչների հաստատված փաստ, ինչը ինքնին առանձնացող փաստ է միջնադարում: Սրանք պատառիկներ են, որոնց միայն հազվադեպ պիտակներն են տեղյակ: 10-րդ նահանգի հերթական թողարկումը հենց նման պատառիկներն է հավաքել՝ պատմությունից մնացած և պատմության

ԿԳՄՍ նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» ծրագրի կատարմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Լեզվի կոմիտեի, մասնագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Մասնակիցներին

Ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ  ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող,

Որոշվեցին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Երկօրյա պայքարից հետո Երեւանի «Միկա» մարզահամալիրում հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողների անունները: Ըստ քաշային կարգի չեմպիոն դարձան. 55 կգ՝ Տիգրան Մինասյան, 60 կգ՝ Կարապետ Մանվելյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մարտիկ Պետրոսյանը, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Կարեն Խաչատրյան, 97 կգ՝ Հայկ

Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին

«Ամերիկայի ձայն». Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ Նահանգների անվտանգային աջակցությունը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուղղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցության ամրապնդմանը՝ բարելավելու բանակի պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև Իրանի հետ երկու երկրների սահմանի ամրապնդմանը։ Ռուսական պետական հեռուստաալիքներին տված իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե

Պուտինը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն` Միխայիլ Պիոտրովսկուն հանձնել է 1-ին աստիճանի շքանշան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրենին հանձնել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1 – ին աստիճանի շքանշան. դեկտեմբերի 9-ին լրացել է Միխայիլ Պիոտրովսկու 80-ամյակը: Մրցանակը շնորհվել է ռուսական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար: Պիոտրովսկին դարձավ այս շքանշանի ամբողջական ասպետ։ Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է Հայաստանի մայրաքաղաքում՝ Ուրարտուի

Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել. «Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ: Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները կանցկացվեն 2025 թ. հունվարի 13-ից 23-ը

2025 թվականի հունվարի 13-ից 23-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվեն Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները, որոնց կմասնակցեն 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց պայքարում հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Բենիկ Ագասարովը եւ Սարգիս Սարգսյանը: Կանանց առաջնությանը մասնակցելու են Սուսաննա Գաբոյանը,

«Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի՝ հանրային բանավեճ անցկացնենք»։

Ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. Փաշինյան

Սիրելի ժողովուրդ, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ երեք նախագահները վերջնականորեն եւ անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է և ակնհայտ, որ  հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն». Սարգիս Խանդանյան

«Տրամաբանությունն հուշում է, որ եթե մի հարցի շուրջ ունես համոզմունք և գիտես, որ դու ես ճշմարիտ, պիտի որ հակված լինես իմացածդ, դիրքորոշումդ տեղ հասցնել։ Հիմա հրապարակային առաջարկ ու հնարավորություն կա խոսելու մեր պետության պատմության ամենաառանցքային ու ամենացավոտ հարցի՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ և ողջ ճշմարտությունը վեր հանելու կամ հրապարակային դարձած բովանդակությանը հակադրվելու համար, բայց այդ

«Գյումրին կարող էր դառնալ այլընտրանք Թբիլիսիին, բայց մենք ասում, մենք լսում ենք»․ Գոռ Թորոսյան

Գյումրու տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զգալի թվով գյումրեցիներ Ամանորը նշում են Թբիլիսիում, մի մասն էլ՝ Եգիպտոսում։ Ըստ նրա, Վրաստանի քաղաքական խառը իրավիճակն անգամ հետ չի պահում մեր համաքաղաքացիներին տոներն այնտեղ անցկացնելու։ «Ամեն տարվա պես, այս տարի էլ դեպի Թբիլիսի հոսքը շատ է: Ճիշտ է՝ Թբիլիսում սպասարկման գները բարձրացել

«Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր է բանավիճել միայն մի բանի շուրջ, թե ինչպիսին պիտի լինեն իր պահման պայմանները»․ Աննա Մկրտչյան

«Բանավիճելու խնդիր չկա ու չէր կարող լինել։ Իր հետ բանավիճել միայն մի բանի շուրջ է հնարավոր, թե ինչպիսին պիտի լինեն իր պահման պայմանները»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին նախագահներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի առաջարկին։ Ըստ պատգամավորի՝ տպավորություն է,

Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում

Փաստաբան. «Հանրային մեղադրողը ցանկանում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն»

Երեւան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ շարունակվեց 2023 թվականին կառավարության շենքի մոտ սեպտեմբերյան հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների գործով դատավարության հերթական նիստը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Արցախը չհանձնողների գործ» անունով: Այդ ժամանակվանից այս գործով 11 անձ է անցնում: Պաշտպանվող կողմի շահերը ներկայացնող փաստաբաններից Արսեն

Նոր հանրաքվեի գաղափարը որևէ աղերս չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ Հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև Արցախի հարցը մեկնընդմիշտ փակված համարելու թեզի հիմնավորվածության

Ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանը ՔՊ-ին օգնեց անցկացնել «կարմիր գծերի» մասին որոշումը, որից հետո մանդատը վայր դրեց

«Ավագանու այն անդամը, որն իշխանությանը մատուցեց ծառայություն, անմիջապես մանդատը դրեց ու իր ընտանիքի վերաբերյալ մտավախություններ ունի»։

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է միջնորդություն, որի նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին․ Monument Watch

Monument Watch – Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունել է միջնորդություն՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով, որը կքննարկի Արցախի վտարված բնակչության անվտանգ վերադարձի իրավունքի հարցը: Միջնորդության նպատակն է նպաստել տեղահանված հայ բնակչության՝ դեպի իրենց հայրենիք անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի իրավունքին: Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031