Օրվա լրահոսը

Պաշտպանները խնդրեցին ընթերակային բացել դեմքը

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Որդիս՝ Գ. Խաչատրյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրօրի 266 եւ 268 հոդվածներով (թմրամիջոցների օգտագործում եւ իրացում), որը քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է անփոփոխ: Պարոն նախագահ, ես համաձայն եմ, որ եթե որդիս կատարել է այդ արարքները,

Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով

«Առավոտն» օրեր առաջ տեղեկացրել էր, որ ցեղասպանության զոհերի ժառանգների հարցով Հայաստանի արդարադատության նախարարությունը ստացել էր ամերիկյան դատարանում գործը ներկայացրած հայ փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի պարզաբանումները: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Վարդգես Եղիայանի օգնականը՝ Արմեն Մանուկ-Խալոյանը, հաստատեց, որ Լոս Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում 1 տարի է, ինչ քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործը»: Այն առնչվում է իրավահաջորդների

«Ժողովուրդների Բարեկամություն» այգին՝ Դավիթաշենում

Երբ ՀՀ կառավարությունը հողհատկացումը հաստատի, շինարարությունը կմեկնարկի Դավիթաշեն վարչական շրջանում նախատեսվում է հիմնել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգի, որը կկրի «Ժողովուրդների Բարեկամություն» անունը: Այգին կզբաղեցնի 2,3 հա տարածք եւ կունենա 4 գլխավոր դարպաս: Ըստ նախագծի, որի հեղինակը Կրասնոյարսկի շրջանում գործող «Ստիմեքս» շինարարական ընկերության տնօրեն Վլադիմիր Վոպիլովն է, այգում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ հուշակոթող: Կենտրոնական կոթողը

Քարաբերդցիներին խաբել է անգամ հայոց արծիվը

ՀՀԿ-ին գյուղովի ձայն տված բնակիչները այժմ իշխող կուսակցությունից պատիվ են պահանջում Անիի տարածաշրջանի Քարաբերդ, Ձիթհանքով գյուղեր հասնելն այնքան էլ հեշտ չէ. Մարալիկից դեպի այս գյուղեր ճանապարհը այնպիսի քարուքանդ վիճակում է, որ գրեթե անհնար է առանց սրտխառնոցի, գլխապտույտների կամ մեքենայի ջարդուխուրդ լինելու տեղ հասնել: Պատահական չէ, որ տարիներ շարունակ գծատերերը հրաժարվում են ավտոբուս կամ միկրոավտոբուս ուղարկել

Դավիթ Շահնազարյանին «օտարե՞լ են» համաժողովրդական շարժումից

Թե՞ նա գնացել է հանգստի կամ մտքերը ժողովելու Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի իր վերջին ելույթում նշել էր, որ երբ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս եկավ՝ թուլացավ Սերժ Սարգսյանը եւ ավազակապետությունը: «Առավոտի» հարցին՝ Ձեր գնահատականներով՝ ՀԱԿ-ը վերջին տարիներին չի՞ թուլացել, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը չի թուլացել, ՀԱԿ-ը քայքայվել է: Ո՞ւր է Դավիթ Շահնազարյանը, ո՞ւր

Անձկության իմ հիվանդությունը

Ես փնտրեցի ժամանակն ու չգտա, ես տեսա միայն շարժումը, տեսա՝ ինչպես են փոքրերը մեծանում, եւ ինչպես են ծերանում մեծերը: Եվ ինչպես է նոր եկող աշխարհը մոռանում հներին՝ համարելով հնացած: Այնինչ՝ այդ նույն հեռացողների, թերեւս չգիտակցված արյան ջահել խայտանքն է իրենց մեջ: Ես փորձեցի, ուզեցի ճանաչել ժամանակը, տեսնել նրա դեմքն իմ անցողիկ կյանքում ու չտեսա: Եվ

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանցի հակերներն աշխատում են կենսառիթմերով»

Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ադրբեջանին լուրջ վտանգ է համարում Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման առումով: Նրա տեղեկացմամբ` ադրբեջանցիները  վերջին կես տարում 15 հայկական լրատվամիջոց են «կոտրել»: Այսօր «Վարկած» ակումբում պարոն Մարտիրոսյանն ասաց, որ  հայկակական կայքերը ադրբեջանցիներից բացի նաեւ թուրք հակերներն են կոտրում. « Թուրք եւ ադրբեջանցի հակերներն ապրում են կենսաբանական ռիթմերով,  ունեն

«ԱԺ ընդդիմադիր ուժերը համակարգային փոփոխության խնդիր չեն դնում»

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ այսօր Հայաստանին պետք է ոչ թե ընդդիմություն, այլ դիմադրություն: Իսկ ՌԱՀՀԿ փորձագետ Էդվարդ Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում չկա այն նախաձեռնող խումբը, որը հստակ պատկերացնում է այդ դիմադրության ծրագիրը եւ պատրաստ է գնալ համապատասխան անձնազոհության ու զրկանքների:  «Առավոտ»– Նորընտիր Ազգային ժողովի կարճատեւ գործունեությունը, մասնավորապես կառավարության ծրագրի

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում»

Հունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային

Եթե դու մարդ ես

Երեկ tert.am-ում մի լուր կարդացի , որն իր հերթին թարգմանություն էր newsru.com-ից: Լուրն այն մասին էր, որ բրիտանացի 21-ամյա լրագրող Նատաշա Սմիթը դաժանորեն բռնաբարվել է Կահիրեի Թահրիր հրապարակում՝ նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի հաղթանակը տոնող տղամարդկանց կողմից: Այն մանրամասներից, որոնք իր պատմության մեջ ներկայացնում է բրիտանացի լրագրողը, հնարավոր չէ հասկանալ՝ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Այնպես

Ստրոսս-Կանի կինը տնից դուրս է արել ամուսնուն

Միջազգային արժույթի հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի կինը՝ Աննա Սինկլերը, ամուսնուն դուրս է արել տնից, տեղեկացնում է YNN-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները։ Ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ։ Սինկլերն ինքն է պնդել, որ ամուսինը հեռանա Փարիզում գտնվող իրենց համատեղ բնակարանից։ Այժմ Ստրոսս Կանը ապրում է փարիզյան մեկ այլ բնակարանում։ Հանրահայտ հեռուստալրագրողուհին և նախկին ֆինանսիստը 2011-ի

Բարբարոսություն Սեւանա լճի նկատմամբ

Ջրային տնտեսության պետական կոմիտեից ասում են, թե այս տարի ձյունն անձրեւների միջոցով չի հալվել, հետեւաբար սելավաջրերի միջոցով ջրամբարները չեն լցվել։ Սակայն որոշ վայրերում նույնիսկ հեղեղներ են եղել. «Էկո-Լուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, հունիսի սկզբին հեղեղը ծածկել է ՀԱԷԿ-ի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքները, «Հայպետհիդրոմետ» ծառայությունն էլ չի հաստատում, որ 2012 թ. սակավաջուր տարի է։ Նույն կոմիտեն Սեւանա

Ամբողջ 120 րոպե տրիբունայում քնած էր

Յուրաքանչյուր ֆուտբոլասեր երազում է գոնե մեկ անգամ ներկա գտնվել մարզական այնպիսի խոշոր տոնահանդեսի, ինչպիսին Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է: Բայց բախտը ոչ բոլորին է ժպտում: Ավելին, երբեմն ճակատագիրը բարեհաճ է այնպիսիների հանդեպ, որոնք որուէ առնչություն չունեն սպորտի, տվյալ դեպքում՝ ֆուտբոլի հետ: «Դոնբաս Արենայում»՝ Իսպանիա-Պորտուգալիա հանդիպման ժամանակ եղավ մի պահ, երբ մեր տրիբունայում

Առատ բերքը բե՞ռ է դարձել

Aravot.am-ը ստացել է հաղորդագրություն «Սպայկա» ընկերությունից, որում ասվում է.«Ս.թ. հունիսի 19-ից Սպայկա ՍՊ ընկերությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում նախաձեռնել է աննախադեպ մասշտաբի ծիրանի մթերում, որի շնորհիվ հիմնովին լուծվել է տեղի համայնքների ծիրանի և կեռասի սպառման խնդիրը շուկայական բարձր գներով: Այս տարի բերքի հասունացումը տարբեր շրջաններում տեղի է ունեցել միաժամանակ և ընկերությունը ստիպված է եղել

«Երկրում բանդիտական ռեժիմն է իշխում»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրն ընդամենը բլեֆ է։ – ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Դուք ներկա չէիք, Ձեզ հարթակում չենք տեսել, ո՞րն էր պատճառը։ – Մենք, մեր քաղխորհուրդը ներկա էր հանրահավաքին, ես չեմ սիրում էն վերեւում՝ հարթակի վրա կանգնել,

Պարգեւտրվել են հետմահու

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են ՀՀ շքանշանով և մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով պարգևատրվել

ԵԽԽՎ-ում այսօր անդրադառնալու են նաեւ Հայաստանին

Այսօր, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին նիստի օրակարգում ընդգրկված է մի հարց, որն անուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանին: Խոսքը մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող, ԵԺԿ-ն ներկայացնող Անդրես Հերկելի ներկայացրած «Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացի առաջընթացը» վերնագրված զեկույցի մասին է, որը ժամեր հետո` որպես բանաձեւի նախագիծ, ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանն ու քվեարկությանը: 38 էջանոց այդ փաստաթղթի, որում ներկայացված է ԵԽԽՎ անդամ

Պորտուգալիայի պարտությունն ամենածանրը պատանի Էմանուելը տարավ (Տեսանյութ)

Հայկական պատվիրակության կազմում, որը հավաքվել է «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության անցկացրած շահումային ակցիայի արդյունքով, բոլորը երկրպագում էին Իսպանիայի հավաքականին: Միայն երկու հոգի էին անհամբերությամբ սպասում պորտուգալացիների հաղթանակին, որոնցից մեկը պատանի Էմանուելն էր: Նա հենց այդ ոգեւորությամբ էլ քայլում էր Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոն, որը «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի բազան է եւ որի հիմնանորոգման վրա սեփականատերը՝ հայտնի

Ուղիղ եթեր. «Դեմ առ դեմ»: Հյուրերն են Գագիկ Գինոսյան եւ Արտաշես Ալեքսանյան

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի  հյուրերն են «Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար   Գագիկ Գինոսյանը եւ կինոյի եւ թատրոնի դերասան  Արտաշես Ալեքսանյանը:  Քննարկման թեման` հայկական սերիալները:   “ aravot on livestream.com. Broadcast Live Free

Սպանություն «արա»-ի պատճառո՞վ

Հունիսի 28-ի  ուշ երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի է մասնակցել 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի եւ 3 այլ անձանց հետ: Խնջույքի ընթացքում Հունան Թամամյանը, վիճաբանելով Խորեն Հովհաննիսյանի հետ, խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Վերջինս Իջեւանի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Իջեւանի  մեր աղբյուրներն ասում են, որ

«ՀԱԿ-ի ձայները փոշիացան, որովհետեւ մարդկանց մի քանի տարի շարունակ հրապարակ բերելով ու տուն ուղարկելով՝ «բռնաբարեցին» հանրահավաքի գաղափարը»

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: – ՀԱԿ-ը հայտարարում է, որ շարունակելու է հանրահավաքային պայքարը եւ պայքարելու է խորհրդարանում։ Արդյունավե՞տ եք համարում նման գործելաոճը։ – Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ը, բնականաբար, նման հայտարարություն պետք է աներ՝ դառնալով խորհրդարանական ուժ։ ՀԱԿ-ը կորցնում է

Իսկ դուք դեռ մտածում եք….

Մեր նախագահը ծպտուն չհանեց, երբ իր հավատարիմ օլիգարխի ղասաբները ոտնատակ արին մեր բանակի սպային և Հայաստանի քաղաքացուն: Բայց անմիջապես արձագանքեց «Հարսնաքարի» դեպքի հետ կապված մարտական լռություն պահպանող Հանրային խորհրդի նախագահի` հեռուստաեթերը «քրեածին», «ագրեսիվ», «հակասոցիալական» սերիալներից ու հաղորդումներից մաքրելու «աղաչանքին» և օպերատիվ հանձնարարեց  այդ նպատակով ծրագիր մշակել: Այսպիսով, նախագահը տվեց վերջին շրջանում սրված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են օլիգարխների «ախրաննիկներն» այսքան լկտիացած, ինչո՞ւ

Վրաերթի է ենթարկվել Հանրային հեռուստաընկերության 21-ամյա թղթակիցը

Ինչպես  հայտնում է Tert.am-ը`երեկ, ժամը 23.15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Լեոյի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սոսեի 6 շենքի բնակիչ 21-ամյա Տիգրան Դանիելյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը ձախ ձեռքի բեկորային տեղաշարժ կոտրվածքներով տեղափոխվել է երրորդ կլինիկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի տեղեկություններով` Տ. Դանիելյանը Հանրային հետուստաընկերության «Առաջին լրատվական» (նախկին

Հրդեհներ

Հունիսի 28-ին, ժամը 12.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց 28 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.02-ին, մարվել` 13.05-ին: Այրվել է Ա. Սուրենյանին պատկանող խորդանոցի 0,5 քմ մակերեսով հատվածը: *** Հունիսի 28-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել,

ՀՀ ոստիկանության ՔՀՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյան. «Եթե հանցանք են կատարել, ուրեմն պետք է պատժվեն՝ կլինի դա պաշտոնյայի, թե մեկ ուրիշի զավակը»

2012-ի առաջին հինգ ամիսների կտրվածքով Հայաստանում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 41 դեպքով։ Ի տարբերություն 2011-ի, երբ անչափահասների կողմից արձանագրվել էր 169 հանցագործություն, ապա 2012-ի այս հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է 128 հանցագործություն։ Այս մասին երեկ «ՉԻ» հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի

Թունավորում

Հունիսի 28-ին Շիրակի մարզից հայտնել են, որ դեղորայքային թունա­վո­րու­մով (խմել է Կոլոսիտին) Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Սարալանջ գյուղի բնակչուհի` 1992 թ. ծնված Անահիտ Ալեք­­սան­յանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծան­րու­թյան է: ԱԻՆ

Ինչո՞ւ այս մեկից չեն հրաժարվում

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության երեկվա նիստում որոշվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին երեկ մեզ հայտնեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Ամեն նստաշրջանում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է մարդ նշանակի։ Ամառային նստաշրջանի համար մեր այսօրվա նիստում նշանակվել է Նիկոլ Փաշինյանը»։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ Հովիկ

Սուիցիդ

Օրեր առաջ «Ազգում» տպագրված եւ ԶԼՄ-ներին ուղղված բարոյականության կոչը, որով ինքնասպանի քույրը խնդրում էր նվազագույնի հասցնել իր եղբոր ինքնասպանության մանրամասների մասին լուրերը, քանի որ դրանք ծանր ազդեցություն կարող են ունենալ մոր վրա, մի տեսակ սթափեցնող նշանակություն ուներ: Վերջին շրջանում համարյա ամեն օր ինքնասպանությունների մասին տեղեկություններ ենք լսում, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս, ու բնական է,

Հայ արին՝ ընդդեմ «Օդնոկլասսնիկի», «Օդնոկլասսնիկն»՝ ընդդեմ հայ արիի

«Օդնոկլասնիկը» բանսարկության ԿԳԲ-ական սոցցանց է Վելիկոռուսական մեծապետականությունը մի՜ քողարկեք հայ-արիներին փնովելով Հայ Արիական Միաբանության լրատվական ծառայությունը իր վրդովմունքն է հայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքի եւ ԿԳԲ-ական գործելաոճի համար: Ավելի քան 1 տարի առաջ ՀԱՄ լրատվական կենտրոնը «Օդնոկլասնիկի» սոցցանցում բացել էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունով էջ, որտեղ տեղադրված են եղել միայն ՀԱՄ առաջնորդի անձնական

Թվերի հետ միշտ կարելի է մանիպուլյացիաներ անել

Հարցազրույց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ -ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է իր վերջնական զեկույցը, որտեղ մասնավորապես ասված է, որ չնայած մայիսի 6-ի ընտրություններն անցել են առավելապես «մրցակցային, դինամիկ եւ խաղաղ» ընտրարշավի պայմաններում, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության խնդիրը մնում է չլուծված։ Ընդունո՞ւմ եք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930