Օրվա լրահոսը

ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ

Ազգային ժողով անվանումով Մի զիլ հիմնարկ կա Հայաստանում. Յուր անդամներն են աշխատում չորս օր Եվ երեք ամիս հանգստանում:

Սերժ Սարգսյանը մասնակցեց ԵԺԿ գագաթնաժողովին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Եվրոպական միության հետ Հայաստանի վերընթաց զարգացող հարաբերություններին, համագործակցության ընդլայնման նպատակով մի շարք ուղղություններով՝ Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտոնագրերի և Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի, Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ

ՀՀԿ նախագահը հանդիպեց ԵԺԿ նախագահին

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն ավելացրեցին եւս մեկ հոդված՝ 2 անձանց սպանություն, որը չկար դատավճռում

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին մտադիր է հանդես գալ հաղորդագրությամբ՝ կապված ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու գործի հետ Հիշեցնենք, որ Արսեն Արծրունու բողոքի հիման վրա դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 2-ին, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Չի բացառվում, որ այդ օրը դատարանը որոշում կայացնի: Նարինե Ռշտունին հիշեցնում է, որ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով

Դատարանը վճռել է. ազգայնականները պետք է ներողություն խնդրեն Facebook-յան վիրավորանքների համար

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» ազգայնական կազմակերպության դեմ ներկայացրած հայցի քննության վերջին նիստը, որի ընթացքում դատավոր Անի Մինասյանը հրապարակել է դատավճիռը: Հայցը բավարարվել է մասնակիորեն: Դատարանը պարտավորեցրել է «Մեկ ազգ» կազմակերպությանը մեկամսյա ժամկետում հերքել Դանիել Իոնիսյանի և Բայանդուր Պողոսյանի

Բերդում կախվել է երեքուկես ամսական երեխայի 21-ամյա մայրը

Հունիսի 27-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքում տնից անհետացել է   21-ամյա  Ա. Մ.-ն: Ամուսինը կարծել է, որ  կինը՝ երեքուկես ամսական աղջկա մայրը, գնացել է իրենց  փոքրիկի համար կաթ բերելու: Երկու ժամ անց անհանգստանալով՝ նա դիմել է ոստիկանություն: Գիշերը ոստիկանները եւ հարազատները որոնել են կորած կնոջը: Հունիսի 28-ին,առավոտյան ժամը 6-ի սահմաններում Բերդի ծայրամասում

Գյումրեցի կրիմինալները խուսափու՞մ են դիմել «շտապօգնությանը»

 «Գյումրու շտապօգնություն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի փաստելով` Գյումրիում շտապօգնության կանչերը տարեցտարի ավելանում են  2-5 տոկոսով:Սա շտապօգնության տնօրենը բացատրում է ոչ միայն հիվանդությունների թվի աճով, այլև տեխնիկական նորմուծություններով`  հեռախոսացանցերի ընդլայնմամբ: Նկատի ունենալով, որ Գյումրին դարձել է կրիմինալ քաղաք, այստեղ զենք կրելը կարծես թե մոդա է, վերջին շրջանում ով ում հետ հաշիվ ունի` ազատ կրակում է,

«Հանրապետականի ծոցում է ապրել ԲՀԿ-ն վերջին 5 տարիներին»

ՀԱԿ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր, «այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։ Քանի

Գրպանի եւ ծոցագրպանի փաստաբաննե՞ր

Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 27-ի  դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն  ամբաստանյալ զինվոր Ադիբեկ Հովհաննիսյանին հարցրեց, թե վերջինս գիտի՞   նախաքննության մարմնի կողմից իրեն առաջարկված այն փաստաբանի անունը, ում  չվստահելով՝  Ադիբեկը հրաժարվել է  նրա ծառայություններից: Ամբաստանյալն  ասաց, որ չգիտի:  Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ դա եղել է փաստաբան Ռադիկ Պապյանը, ում ներկայումս նույն դատարանում դատում են

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար

Orange Ինտերնետի ամենահավատարիմ բաժանորդը կմասնակցի ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղին

Ընդամենը հաշված օրեր են մնացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցաշարի ավարտին: Այսօր Orange-ը, որն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գործընկերն է, անակնկալ մատուցեց ինտերնետի իր ամենահավատարիմ բաժանորդին, որն ընկերության Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը ձեռք է բերել 2009թ. նոյեմբերի 18-ին և մինչ այժմ մեկ օր անգամ չի դադարել օգտվել ծառայություններից: Ի նշան շնորհակալության ընկերության ծառայությունների նկատմամբ վստահության և գնահատականի

DIY բարի հրկիզման ալիքը հասավ Ստրասբուրգ

Այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարվել է, որ Վեհաժողովի 28 պատվիրակներ ստորագրել են «Հոմոֆոբիկ բռնությունը բացահայտորեն քաջալերվում է Հայաստանի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից» գրավոր հռչակագիրը: Շվեդիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Սլովենիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի եւ Սերբիայի պատվիրակների ստորագրած այս փաստաթղթում հիշատակվում է, որ մայիսի 8-ն Երեւանում հրկիզվել է «LGBT friendly» բար, եւ հայ որոշ պատգամավորներ բացահայտորեն

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար

«Ծառուկյանը մատնոցների նման 3 նախագահներին խաղացնում է, նրանցից երկուսին «քցելու» է»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: « Պարզ ձեզ ասեմ՝ միասնական շտաբը զոհաբերվեց իշխանությունների հետ ինչ-ինչ սակարկությունների միջոցով ինչ-ինչ արդյունքների հասնելու նպատակին: Այսինքն՝ 7 մանդատ ստանալու, վարչապետի պաշտոն, որն ակնկալում էր ստանալ ԲՀԿ-ն, ինչը տեղի  չունեցավ, եւ տեղի չունեցավ ոչ թե ՀԱԿ-ի հնարամտության շնորհիվ, որ Կոնգրեսը կարողացավ

Հմայակ Հովհաննիսյան. «ԲՀԿ-ի 37 պատգամավորները ավելի քիչ են խոսել ԲՀԿ ծրագրերից, քան Տեր-Պետրոսյանը»

«Երկրորդ նման իրավիճակ որեւէ երկրում չէր գտնվի, երբ իրեն դոմինանտ ներկայացնող ընդդիմադիր ուժի առաջնորդը իր հանրահավաքային ելույթը նվիրում է մեկ այլ ուժի մարտավարության, ռազմավարության, մոտեցումների մեկնաբանություններին»,- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ առաջնորդի վերջին հանրահավաքի ելույթը: Նրա խոսքերով՝ «Դա ապշեցուցիչ էր ինձ համար, որովհետեւ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր

ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության` Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ Ա. Կյուրեղյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը Երեւան քաղաքի բնակիչ Ք. Աբրահամյանին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, տեսական եւ գործնական քննություններն

Քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ

«aravot.am» կայքի հրապարակման հիման վրա  ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Գյումրի քաղաքի բնակիչ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար: Քրեական գործով մասնավորապես  պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Է. Գրիգորյանը եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանը վիճաբանել

Քլինթոնը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն այս շաբաթ կատարում է եվրոպական շրջագայություն, որի շրջանակներում, Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխանցմամբ, Քլինթընն արդեն այցելել է Ֆինլանդիա, որտեղ այս պետության ղեկավարության հետ անցկացրել է բանակցություններ՝ քննարկելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության, կանանց իրավունքների ընդլայնման, ինչպես նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները: Արտգործնախարար Քլինթընը հինգշաբթի օրը կատարում է այցելություն

«Դեմ առ դեմ». Գագիկ Գինոսյան եւ Արտաշես Ալեքսանյան

Հունիսի 29-ին ժամը 12. 30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 17-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Կարին» երգի, պարի ազգային համույթի գեղարվեստական ղեկավար   Գագիկ Գինոսյանը եւ կինոյի եւ թատրոնի դերասան  Արտաշես Ալեքսանյանը:  Քննարկման թեման` հայկական սերիալները:  Նրանց հարցեր կարող եք ուղղել

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ադրբեջանցիների հետ «լեզվակռվի» մորատորիում չի հայտարարել

ԵԽԽՎ-ում դեռեւս մեծ հարցականի տակ է ԵԽԽՎ 1416 բանաձեւի կատարման` Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետագա ճակատագիրը: Հիշեցնենք, որ ժամանակին այդ ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարախոսն ու ամենամեծ ջատագովը ԵԽԽՎ նախկին նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուն էր: Ադրբեջանական կողմն այս նախաձեռնության ամենամեծ պաշտպանն է, իսկ հայկական պատվիրակությունը տրամագծորեն հակառակ մոտեցման կրողն է: Հայկական պատվիրակությունն այսպիսի`

Դատաքննությունը կվերսկսվի հուլիսի 3-ին

ՀՀ Սահմանադրական դատարանի հունիսի 28-ի աշխատակարգային որոշմամբ, հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը: Դիմումատուն վիճարկում է թ.7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը, ըստ որի, տվյալ ընտրատարածքից

58-ամյա ամուսինը մեղադրվում է 29 –ամյա կնոջը ծեծելով սպանելու մեջ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ընթանում է կնոջը սպանելու մեջ մեղադրվող Ա. Դ.-ի դատաքննությունը: Մեղադրական եզրակացության համաձայն` նախորդ տարվա աշնանը Ա.Դ.-ն Ստեփանավան քաղաքի հանգստյան տներից մեկի պահակակետում ալկոհոլային հարբածության վիճակում խանդի հողի վրա վիճաբանել է իր կնոջ` 29-ամյա Ի. Շիշլոյի հետ եւ, նրա գլխի շրջանում մարմնական վնասվածքներ հասցնելով, կնոջը զրկել կյանքից:

Ինչո՞ւ չեն տեսնում պետավտոտեսուչները

Տավուշի մարզպետարանի շենքի մոտով ընթացող այս մեքենան լուսանկարել է իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանը: Հետաքրքիր է, որ մարզկենտրոնի բանուկ մասում, վաճառքի հայտարարություններով «պարուրված» մեքենային չեն տեսել ճանապարհային ոստիկանները: Հունիսի 27-ին, ժամը 11-ի սահմաններում «Հայկական ժամանակի» Տավուշի մարզի թղթակից Գագիկ Աղբալյանի հետ, վերջինիս մեքենայով, դատարան էինք գնում, որպեսզի լուսաբանենք Արտակ Նազարյանի մահվան գործով դատը: Միջպետական ճանապարհին, դատարանի

ՀՀ և ԵՄ միջև մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլ

Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման շուրջհամաձայնագրի բանակցությունների երրորդ  փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ԶոհրաբՄնացականյանը: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության  նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012թ. փետրվարից

Քաղաքական ուժերի հաշվարկներ և քաշքշուկ (Տեսանյութ)

Aravot.am-ը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ համամի՞տ է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն կարծիքին, որ ՀԱԿ-ը սիրաշահում է ԲՀԿ-ին՝ նրա կապիտալը՝ ընտրազանգվածը օգտագործելու համար: Պարոն Մանուչարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ գոյություն ունեն ինչ-ինչ հաշվարկներ, որով առաջնորդվում են տարբեր ուժեր, թե ԲՀԿ, թե ՀԱԿ, թե ՀՀԿ և թե այլք: Դա այսօրվա քաղաքական ցավալի վիճակից

Բրիտանիայում խաղալիքների պահեստի հսկիչը կատու է

Խաղալիք արտադրող խոշոր ընկերություններից մեկը` «Bandai»-ը, իր պահեստներից մեկի հսկողությունը վստահել է փողոցային մի կատվի: Կատվին, որին տվել են Միլի անունը, շրջելուց է եղել պահեստի հարակից տարածքում, երբ խանութի տնօրենը տեսել է նրան: Նկատելով կատվի ուշադրությունն ու հետեւողականությունը` տնօրենը որոշել է հենց նրան կարգել պահեստի հսկիչ: Կատվի պարտականությունների մեջ է մտնում գիշերային շրջայցը պահեստի տարածքով: Որպես վարձատրություն`

Աստղերը ֆոտոշոփից առաջ եւ հետո

Շատերին թվում է, թե բոլոր հայտնիներն անթերի մաշկ, գեղեցիկ մարմին ու համաչափ կազմվածք ունեն: Իրականում՝ դա այդքան էլ այդպես չէ, եւ չկա, մեկը, որի լուսանկարները տարածելիս, մասնագետները չդիմեն ֆոտոշոփի օգնությանը: Որքան էլ հիանանք, օրինակ՝  Անջելինա Ջոլիի շուրթերով, Կամերոն Դիասի կազմվածքով, կամ Բեյոնսեի սեքսուալ մարմնով՝ միեւնույն է նրանց լուսանկարների վրա բավականաչափ աշխատանք է տարվում, նոր ներկայացվում

Եվս երկու քանդակ Երևանում

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են  վաղօրոք հայտարարված   մրցույթի արդյունքում ընտրված աշխատանքներից  մեկի՝ քանդակագործ Դավիթ Մինասյանի «Երեք դուդուկահարներ «  քանդակի նախագծի և արծաթագործ-դիզայներ Արման Դավթյանի   հեղինակած՝ «Հուշարձան ընթերցողին» քանդակի էսքիզային առաջարկները: Նիստին հրավիրվել և մասնակցել են Երևանի գլխավոր ճարատարապետ Նարեկ Սարգսյանն ու անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը։ Քննարկման ընթացքում  անդրադառնալով «Երեք

Դերասանը դավաճանում է կնոջը

  Դերասան Բրեդ Փիթը կրկին դավաճանում է կնոջը. այս մասին խոսում է արտասահմանյան մամուլը: Այս անգամ ճարպիկ Բրեդը կնոջը՝ գեղեցկուհի Անջելինա Ջոլիին, դավաճանում է Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Չնայած դերասանը հերքում է՝ պապարացիների տարածած նյութերն ու լուսանկարները՝ կնոջ անցկացրած «հետաքննության» արդյունքներն այլ բան են ասում: Հուսալքված Ջոոլին ստիպված իրենց հետ ապրելու է հրավիրել ամուսնու ծնողներին՝սկսուրին եւ

«Հարսնաքարում» ծեծված Վահեին արտերկիր տեղափոխելը ռիսկային է

«Հարսնաքարում» մահացու ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի առողջական վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է. Վահեն դեռ կոմայի մեջ է: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Մուրացանի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը: Ռեստորանում դաժան ծեծի ենթարկված մյուս բժիշկները` կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանն ու միկրովիրաբույժ Արտակ Բայադյանն արդեն իրենց լավ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930