Օրվա լրահոսը
Մարդն իր հողի վրա
Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, եւ դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում՝ կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս
Սերժ Սարգսյանը կմեկնի Կիև
Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հասարակության պատիվը
Երեկ զինվորական հոսպիտալում մահացել է Վահե Ավետյանը: Նրան հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը: Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Վահե Ավետյանը հայկական բանակի սպա էր, մայոր, ռազմական բժիշկ: Բժիշկներ էին նաև նրա ընկերները,
Ապուշի տե՞ղ են դնում
Ինչ կարելի է մտածել այն մարդու մասին, ով փորձում է հերքել սեփական ականջներով լսածդ: Միայն մեկ բան. կամ այդ մարդն է ոչ ադեկվատ, կամ քեզ է ապուշի տեղ դրել: Հիմա իշխանությունը իր քարոզչական մեքենան միացրել է` մեզ համոզելու, որ սխալ ենք հասկացել ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղարի` նախորդ օրը արած այն պարզ
Էդուարդ Շարմազանով. «Զեկույցում իրականությունը օբյեկտիվորեն ներկայացված չէ»
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ -Պարոն Շարմազանով, ի՞նչն է պատճառը, որ արեւմտյան կառույցները իրենց զեկույցներում շարունակում են հակասական գնահատականներ տալ խորհրդարանական ընտրություններին: -Միջազգային կառույցների յուրաքանչյուր զեկույց նաեւ սուբյեկտիվիզմի արդյունք է: Շատ դժվար է գտնել որեւէ երկրի վերաբերյալ զեկույց, որում ներկայացված լինեն բացառապես օբյեկտիվ գնահատականներ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ե՛ւ միջնաժամկետ զեկույցն էր սուբյեկտիվ,
Ադրբեջանական «օրենք սեւ ցուցակի մասին»
Միլլի մեջլիսի երեկվա նիստում Գանիրա Փաշաեւան հարուցել է «Ղարաբաղ չթույլատրված այցելությունների մասին» Ադրբեջանի «օրենք» ընդունելու հարցը: ԵԽԽՎ-ում «ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատանքները խթանելու» նպատակադրվածության մեջ համոզիչ պարտություն կրելուց հետո, նա, հասկանալի է, «տանը պատերն էլ օգնում են» սկզբունքով վերապատմել է «ֆրանսիացի մի պատգամավորի հետ, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել, բանավեճի մանրամասնությունները»: Իսկ ԼՂ «չթույլատրված այցելությունների
Վարդգես Գասպարին պառկել է Ազատության հրապարակի կենտրոնում` ի նշան Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ բողոքի
Երևանի Ազատության հրապարակի կենտրոնում այս պահին պառկած վիճակում` իրեն բնորոշ ոճով, ակցիա է իրականացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին: Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իր ակցիան կապված է այսօր արձանագրված ցավալի իրադարձության` այն է հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ: Գասպարին ասաց, որ այս ակցիան հոգու ճիչի նման
Ֆրանսիացի պատվիրակը հիշատակեց ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի «սեւ ցուցակը»
ԵԽԽՎ-ն ընդունեց այսօր մի բանաձեւ, որով դատապարտում է որպես քաղաքական դիրքորոշումների համար պատիժ՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը: Բանաձեւում ընդգծելով ազատ տեղաշարժի եւ խոսքի ազատության միջեւ կապը՝ Վեհաժողովը նշում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունները չարաշահում են իրենց օրինական իրավունքը՝ արգելել կամ թույլատրել մուտքն իրենց տարածք, որպես պատիժ քաղաքական կամ գաղափարական դիրքորոշման համար: Հետեւելով զեկուցողի՝ Թուրքիայի
Բրիտանացի փորձագետը պատերազմի իրական վտանգ չի տեսնում
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք հայտնեց, որ թեեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, այդուամենայնիվ, իրական պատերազմի վտանգ ինքը չի տեսնում: «Ադրբեջանը ակնհայտորեն հիասթափված է: Նրան դուր չի գալիս ստատուս-քվոն, Ադրբեջանն ուզում է առաջընթաց տեսնել գործընթացում` իր կողմի համար: Ադրբեջանի դիմում-կոչերը տարբեր միջազգային կազմակերպություններին, ինչպես, օրինակ,
ԱԺ էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը
Առաջիկա օրերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհաստատի էթիկայի հանձնաժողովի կազմը և կնշանակի հանձնաժողովի նախագահին ու նրա տեղակալին: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԱԺ քարտուղարության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը, խորհրդարանական բոլոր 6 խմբակցություններն արդեն իսկ ներկայացրել են Էթիկայի հանձնաժողովում իրենց ներկայացուցիչների անունները: Ըստ այդմ` «ՀՀԿ» խմբակցությունը կներկայացնի Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Մերուժան Սիմոնյանը,
ՀՀ նախագահը ՀՀԿ-ականներին պատմել է բրյուսելյան իր այցի մանրամասները
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում այսօր որոշվեց Գեղարքունիքի մարզպետ ընտրված Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորի մանդատը փոխանցել Սուքիաս Ավետիսյանին: Նախատեսվածից մեկ ժամ շուտ սկսված նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 40 րոպե տեւողությամբ հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է բրյուսելյան իր այցի մանրամասները և նշել, որ այն եղել է արդյունավետ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Տեսանյութը՝ «Հենարանի»
ԵԽԽՎ պատվիրակը Հայաստանում եւ բարեփոխում տեսավ, եւ վատթարացում
Արդեն հաղորդել ենք, որ այսօր՝ իր ամառային նստաշրջանի վերջում ԵԽԽՎ-ն քննարկեց Վեհաժողովի մոնիթորինգի 2011-ի հունիսից 2012-ի մայիսի ընթացակարգի վերաբերյալ զեկույցը: Այն ներկայացնում էր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար, Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելը: Թեեւ զեկույցում եւ բանաձեւի նախագծում Հայաստանին վերաբերող բազմաթիվ դրույթներ կային՝ մեր պատվիրակները չէին ներկայացրել փոփոխությունների առաջարկներ ու նաեւ չմասնակցեցին քննարկմանը: Ելույթ ունենալու համար չէին
«Գազպրոմ»-ը նախազգուշացրել է Թուրքիային` Ադրբեջանի հետ գազամուղի գործարք կնքելու կապակցությամբ
«Գազպրոմ»-ն ուրբաթ օրը նախազգուշացնող ազդանշան է ուղարկել Թուրքիային` Ռուաստանի բնական գազի խոշորագույն երկրորդ սպառողին, վերջինիս կողմից դեպի Եվրոպա բնական գազի տեղափոխման տրանսանատոլյան գազամուղի վերաբերյալ Ադրբեջանի հետ գործարք կնքելու կապակցությամբ: «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ Իրանից դեպի Թուրքիա տանող խողովակաշարում իրականացված պայթյունի պատճառով, որը խարխլել է Իրանից դեպի Թուրքիա գազի առաքումը, Թուրքիան դիմել
Գյումրիում դատում են այն վիրաբույժին, որի սխալի հետևանքով 41-ամյա տղամարդ է մահացել
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու Ճերմակ հիվանդանոցի կալանավորված վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և նախատեսում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով: 10 տարի
Մահացել է Վահե Ավետյանը՝ «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկը
Հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանն այսօր ժամը 18.15-ի սահմաններում մահացել է՝ 12 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Դատավորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
2012 թվականի հունիսի 29-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց. 1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր
Վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ երկարատեւ ազատազրկում
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության, վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար քաղաքացի Ա. Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքները եւ նրան դատապարտել երկարատեւ ազատազրկման: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի՝ Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` քաղաքացի Ա. Ալեքսանյանը Ջերմուկ քաղաքում գտնվող
Դատավորն անձամբ եղավ պուրակում
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել քաղաքացիական գործի նախնական քննությունը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիներ ներկայացրել էին հայց ընդդեմ «Մեծմահակ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի՝ «Սուրենյան պուրակում ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և շինարարական թույլտվությունը անվավեր ճանաչելու» պահանջների մասին: Նիստի սկզբում պատասխանող կողմը ներկայացրեց
Ի՞նչ էր անում «Հանրապետություն» կուսակցության անդամ Հովիկ Արսենյանը՝ ՀԱԿ-ում
Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ասուլիսից հետո նույն դահլիճում պետք է կոնգրեսականների նիստ տեղի ունենար, որտեղ ինչ-որ հարցեր պիտի քննարկեին, ուստի խնդրեցին լրագրողներին ասուլիսից հետո լքել դահլիճը: Մեծ էր մեր զարմանքը, երբ կոնգրեսականների հետ ՀԱԿ-ում տեսանք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հովիկ Արսենյանին, որը տեւական ժամանակ մնաց Կոնգրեսի գրասենյակում: Տարատեսակ ենթադրություններից զերծ մնալու համար Aravot.am-ը
Պարզվել է ավագանու անդամի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ հայտարարվել հետախուզում
aravot.am» կայքի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է Գյումրու քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Է. Գրիգորյանի հորեղբոր որդու` Գ. Գրիգորյանի եւ Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանի միջեւ նախկինում տեղի
Ահազանգ՝ անհնազանդներին, կամ Օսկանյանին առնչվող միջադեպի պատճառները (Տեսանյութ)
Ներկայումս շատ է խոսվում Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպի մասին, մասնավորապես, փաստը քաղաքական տարբեր ճամբարներից տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում: Օրինակ՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից ոմանք կարծում են, որ Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպում մեծ է Ռուսաստանի գործոնը՝ ԲՀԿ-ի կողմնորոշումներն, այսպես ասած, վերստուգելու համար: Այս կապակցությամբ Aravot.am-ը ստացավ «Ժառանգություն» խմբակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները: Նա նշեց. «Կարծում
Ռոնալդուին մոռացան Դոնեցկի օդանավակայանում բուլկու պատճառով
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ,Պորտուգալիայի հավաքականի աստղ Քրիշտիանու Ռոնալդուին մոռացել են Դոնեցկի օդանավակայանում: Լքելով Եվրո-2012 մրցաշրջանը` Ռոնալդուի թիմակիցները նստեցին ինքնաթիռ այն ժամանակ, երբ նա գնացել էր բուլկի առնելու: Հավաքականի մարզիչը,միայն ինքնաթիռի մեկնելուց հետո է նկատել Ռոնալդուի բացակայությունը: « Ինքնաթիռը մեկնեց` առանց ինձ, բուլկի առնելու գաղափարը շատ սխալ էր»,-ասել է ֆուտբոլիստը: Մանհեթեն կղզու անունը թարգմանաբար նշանակում է` «հարբելու վայր» Աշխարհի
Զոհրաբ Մնացականյան. Դոնորների համաժողովի անցկացման ժամկետ սահմանված չէ
Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանի համար Եվրամիության կողմից կազմակերպվելիք դոնոր երկրների եւ կազմակերպությունների միջազգային համաժողովի «անցկացման հաստատված ժամկետ չի եղել»: Այսօր պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ այս հարցի վերաբերյալ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակի կողմից արված մեկնաբանության
Դիմորդի փորը ցավում էր
Գնահատման եւ թեստավորման կենտրոնին է դիմել միասնական քննությունից տապալված մի դիմորդ եւ խնդրել թույլ տալ վերահանձնել այն: Քննական աշխատանքը վատ գրելը երեխան պատճառաբանել է փորացավով: Փորացավը` փորացավ, բայց դիմումն ուղղակի սխալների շտեմարան է: Վկան` լուսանկարը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրու ոստիկանապետը հեռացավ ինքնակա ՞մ, թե ՞ կրիմինալ երիտասարդների պատճառով
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այսօր կատարած կադրային փոփոխությունների արդյունքում Գյումրու ոստիկանապետ, գնդապետ Վարուժան Շաշիկյանը դարձյալ տեղափոխվեց Երևան` զբաղեցնելով Ավանի բաժնի պետի պաշտոնը: Ծնունդով ախալքալակցի, սակայն երևանաբնակ այս պաշտոնյային Գյումրու ոստիկանապետ էին նշանակել դեկտեմբեր ամսին, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: Փաստորեն ոստիկանապետը Գյումրիում աշխատեց ընդամենը 7 ամիս: Թե
Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 1,181 մարդ
Ավարտվեց Վայոց Ձորի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Ծրագրի շրջանակներում 1,181 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, որոնցից 155-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է 494 ակնոց: Շարժական հիվանդանոցում, որը կայանել
Զինծառայողի բողոքող մայրը Պաշտպանի գրասենյակում դիմում է գրել
Սիսիանի զորամասի զինծառայող Ռուբեն Միքայելյանի հայրն ու մայրը` Շամիրամ Միքայելյանը, որը օրերս կառավարության շենքի առջև հացադուլ էր հայտարարել, քիչ առաջ գնացել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և դիմում գրել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանն ասաց, որ դիմումի մեջ ծնողները ներկայացրել են, որ իրենց որդին առողջական խնդիրներ
Կարճ փեշեր, ավանդականից դուրս գույներ. հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն համարձակ լուծումների
Ըստ մասնագետների՝ հայ հարսնացուները դեռ պատրաստ չեն հարսանյաց զգեստի համարձակ լուծումների, նրանց երբեմն հետ են պահում ավանդույթները, երբեմն՝ միջոցների սղությունը: Նելլի Գևորգյանը հարսի շոր ընտրելու համար մի քանի օր շրջում է քաղաքի հարսանյաց սրահներում. հերթական սրահում նա արդեն չորրորդ զգեստն էր փորձում. «Մի քիչ դժվար է ընտրություն անելը, որովհետև հարմար գինն ու հավանած շորը չեն


















































