Օրվա լրահոսը
Բալիկը` ցանցում
Այս շաբաթ երկու հայտնի մարդիկ իրենց բալիկներին ներկայացրել են լայն հանրությանը: Նրանցից մեկը Ալեսանդրա Ամբրոսիոն է, որը Ֆեյսբուքի իր էջում դրել էր փոքրիկ որդու` Նոյի նկարը, մյուսը Ջեսիքա Սիմփսոնն է, որը դստեր լուսանկարը տարածել է twitter-ի իր էջում: Իհարկե, երգչուհու երկրպագուները ավելի վաղ հնարավորություն ունեցել են փոքրիկ Մաքսվելին տեսնել People ամսագրում: Ի դեպ, People-ը դրա
Քարաբերդցի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից
Այսօր Aravot.am հետ զրույցում Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի բնակիչները հայտարարեցին, թե իրենց գյուղի դպրոցականները համատարած զրկվել են կույրաղիքներից: Նրանց ասելով` լեռնային այս գյուղում մշտապես ձմեռ է, իսկ դպրոցում 10 տարուց ավելի է` ջեռուցում չկա: Թեև գազը կրթօջախից 10 մետր հեռավորության վրա է գտնվում, բայց ոչ մեկը չի ստանձնում այն դպրոց հասցնելու գործը, և գյուղի երեխաները
Փեսան հարսին անօգնական թողնում է ջրում
Հարսանեկան արարողության ընթացքում հարսը, փեսան և հրավիրվածները որոշում են նկարվել ջրի մոտ, սակայն այնտեղից բոլորը միասին հանկարծակիորեն վայր են ընկնում : Հետաքրքիրն այն է, որ փեսան հայտնվելով ջրում՝ խուճապի է մատնվում, և թողնելով հարսին շտապում է դուրս գալ ջրից, հետո միայն հասկանում է, թե ինչ է կատարվում ու շտապում օգնել, փեսան հավանաբար մի պահ մոռացել
Թիկնապահն իրավունք չունի բարձր խոսելու
Թիկնապահն իրավունք չունի ընդհարվել հաճախորդի հետ եւ նրա նկատմամբ ուժ կիրառել: «Եթե ռեստորան է կամ հյուրանոց, կամ այլ համալիր է, ինքը պաշտպանում է իր տունը, այդ կառույցը համարվում է իր տունը , տան մեջ չպետք է թողի կռիվ լինի, խոսակցություն բարձր խոսալ, խոսա բացատրի, եթե չեն հասկանում, ոստիկանություն դիմի»,- անդրադառնալով Հարսնաքարի հունիսի 17-Ին ՊՆ ռազմական
Աներոջ տան վրա նռնակ նետողը հոգեկան հիվանդ չի եղել
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նավուր գյուղում կատարված ողբերգության հեղինակ 53-ամյա Վալենտին Սարգսյանը հոգեկան հիվանդ չի եղել, նյարդային վարքով էլ չի առանձնացել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վալենտին Սարգսյանին, իր խոսքերով, շատ լավ ճանաչող Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը: Նշենք, որ այսօր արտառոց դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նավուր գյուղում: Ամուսիններ 53-ամյա Վալենտին Սարգսյանը եւ 60-ամյա
«Եթե ես սկսեմ նեղել իմ գյուղացուն, ո՞նց կարող եմ դրանից հետո աշխատել այդ մարդկանց համար»
Համայնքապետերին նոր լիազորություններ տալու մասին խոսակցությունները մտահոգությունների առիթ են դարձել: Վերջերս ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանումները` համայնքապետերին նոր լիազորություններ տալու հետ կապված, Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավարին անհանգստությունների առիթ են տվել: Վաչե Տերտերյանի խոսքերով` համայնքապետերին տրվելու է լիազորություն` պարտք ունեցող բնակիչների նկատմամբ վարչական ակտ կիրառելու: Թեեւ դեռ չկա օրենք կամ օրենքի նախագիծ, այնուամենայնիվ,
Քարաբերդցիները սպառնում են բոյկոտել նախագահական ընտրությունները
Այսօր Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղում հուշարձան կանգնեցրրին արցախյան պատերազմի հերոսներից մեկի`Հակոբ Իսպիրյանի հիշատակին: Եվ մինչ մարզի բարձրաստիճան պաշտոնյաները` Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը, դատախազը, ոստիկանապետը, ազատամարտիկները հարգում էին հերոսի հիշատակը, գյուղացիները, լրագրողներին տեսնելուն պես, իրենց բողոքն էին ներկայացնում կառավարությունից: Վերջիններիս ասելով` իրենք գյուղովի ձայն են տվել Հանրապետական կուսակցությանը , որպեսզիՀՀԿ-ականները կարգի բերեն Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհը, սակայն «շան
Ձերբակալվել է Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցներից մեկը
Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Շիրակի մարզի դատախազությունից , նախորդ օրը ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ , ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամը, որը պարզվում է, նույնպես մասնակցություն է ունեցել խոհարարի պատճառով ծագած վիճաբանությանը: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ «ինչու՞ իմ խոհարարին խլեցիր» թեմայով թունդ ռազբորկա էր սկսվել երկու շաուրմանոցների տերերի` Շիրակի մարզի
Վաղը, օրվա առաջին կեսին, չեն գործի թիվ 64, 11, 92, 97 միկրոավտոբուսային եւ թիվ 47 ավտոբուսային երթուղիները
Մայրաքաղաքի թիվ 64,11,92 և 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարան
ՀԱԿ-ի հայտարարությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին
Հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցում մասնավորապես ասված է. «Ընտրությունները, որոնք անց են կացվել կատարելագործված օրենքի հիման վրա, բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով: Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի
Աշոտ Ադամյան. «Պատգամավորները անլուրջ վերաբերմունքով շարունակելու են աշխատել» (Տեսանյութ)
Դերասան Աշոտ Ադամյանին նոր ձեւավորված Ազգային ժողովի աշխատանքի մասին կարծիք կազմելու համար ժամանակ հարկավոր չէ . «Ես ընտրություններն եմ տեսել, ու վերաբերմունքս համազոր է այդ ընտրությունների ընթացքին»: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատգամավորները անլուրջ վերաբերմունքով էլ շարունակելու են աշխատել առաջիկա տարիներին. «Ոնց ընդունվեց, այդպես էլ ստանում ես օրենքը, օրենքի կիրառումը»: Նա նաեւ հավելեց,
Վլադիմիր Գասպարյանը «պոչիկով լակոտներ» եւ «չորսոտանիներ» ասելով նկատի չի ունեցել հայցվորին
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանը ավարտեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործի քննությունը` ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի: Դատական ակտը կհրապարակվի հուլիսի 11-ին: Այսօր դատարանում հանդես եկավ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների
«ՀԱԿ-ը փորձում է օգտագործել ԲՀԿ-ին, իսկ դա անիրականանալի է» (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ի քաղաքական պահվածքը վերլուծելով, օրեր առաջ հայտարարեց, թե ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին և հաստատ ԲՀԿ-ում կարող են մտածած լինել, որ իրենք կարող են հավակնել վարչապետի պաշտոնին: Ուստի Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ պատգամավորը համաձա°յն է «Ժառանգության» ներկայացուցչի հետ: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն նախընտրական ամբողջ
Հավաքածու` «Աշխարհի վերջը». (Ֆոտոշարք)
Մեքսիկացիները, սպասելով աշխարհի վերջին, թողարկել են հավաքածու, որի նպատակն է պատրաստել Ձեզ` այդ «վերջի» հետ: Հետաքրիր է անվանումը` «Բարեւ հետույք »: Սրանով զբաղվում է Menosunocerouno ընկերությունը: Ի՞նչ է պետք հասարակ մարդուն «երջանիկ» ավարտի համար: Ըստ նշված ընկերության` ոչ շատ բան. հուշատետր`մատիտով, լուցկիներ, շոկոլադե սալիկ, դանակ, փոքրիկ շշով լիկյոր եւ մեծ շշով ջուր: Արամ Արարատյան
ՀԴԲ-ն բացահայտել է վարկային քարտերի մեքենայություններով զբաղվող մի հանցախումբ
Հետաքննությունը տևել է ավելի քան երկու տարի և դրանում ներգրավված են եղել 13 պետությունների իրավապահ մարմինների գաղտնի գործակալներ ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն բացահայտել է համացանցի միջոցով վարկային քարտերի մեքենայություններով զբաղվող մի հանցախումբ: ՀԴԲ-ի Նյու Յորքի գրասենյակը հանցախմբի բացահայտումն անվանել է պատմության մեջ նմանօրինակ ամենախոշոր գործողություն, որը տևել է ավելի քան երկու տարի, և որտեղ ներգրավված
«Ինձ ծեծում էր այն աստիճանի, որ ուշաթափվում էի, հետո հարվածում էր քացիներով». հայ կանայք՝ իրենց հետ կատարվածի մասին
Ազատվելով 14 տարվա ամուսնու ֆիզիկական եւ սեռական բռնությունից՝ 32-ամյա Մերի Համբարձումյանն արդեն վստահությամբ ու առանց վախի է պատմում իր հետ կատարվածը: Ասում է, որ առաջին անգամ ամուսինը ձեռք է բարձրացրել իր վրա, երբ հղի էր առաջնեկով: Իսկ հետո, բռնությունը 14 տարի շարունակ սովորական է դարձել մի ընտանիքում, ուր երեք մանկահասակ երեխաներ են մեծանում: «Սկզբից կենցաղային
Նկարիչները եւ դերասանները կենդանացրին Facebook-ը (ֆոտոշարք)
Գերմանացի նկարիչ, դիզայներ ու լուսանկարիչ Նիքոլաս Ռիտտերը դերասանների օգնությամբ ստեղծել է ինստալացիա, որը պատկերում է Facebook սոցիալական ցանցի առավել հանրահայտ գործառույթները: Այդ նպատակով ստեղծվել էր հատուկ հարթակ, որի վրա մի քանի դերասաններ աբստրակտ եւ սյուրռեալիստական ոճով վերակենդանացրին Facebook-ը: It trend.am
Սամվել Սեւադան ուրախ է, որ Հայաստանում քչերն են թմրանյութ օգտագործում
Հայտնի նկարիչ, պոետ և գեղարվեստական լուսանկարի մեծ վարպետ Սամվել Սևադան այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հեղինակն էր: ՄԱԿ-ի աշխատակիցներին, պետական պաշտոնյաներին, արվեստասերներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Սամվել Սեւադան ներկայացրեց իր արվեստի նմուշները: Սեւադայի ավելի քան 400 աշխատանքներ գնվել եւ այժմ գտնվում են ԱՄՆ-ի եւ այլ երկրների թանգարաններում,
Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սեւան ազգային պարկ»-ում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ուսումնասիրելով «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը`
Եռաչափ «անդունդը» (Տեսանյութ)
Երևանում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց, արդեն պատրաստ է եռաչափ(3D) փողոցային արվեստի (street art) նմուշը`«Անդունդը» վերնագիրը կրող նկարը: Այն հեղինակել է Նիկոլայ Արնդը: Նկարը պետք է նայել համապատասխան կետից եռաչափության` զգացում ապրելու համար: Եռաչափ պատկերն ավելի ակներև է դառնում, երբ նկարին նայում ես որեւէ օբյեկտիվի միջոցով. տեսախցիկով, ֆոտոապարատով: Հատակին նաև պատկերված է ֆոտոապարատի նկարը, որը հուշում է
Աշխարհում ամենատարածված անունը եւ այլ հետաքրքիր փաստեր
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ալկոհոլի հետևանքով մահվան ելքով ավտովթարների 75%-ը տեղի է ունենում կեսգիշերից մինչև ժամը 3-ը ընկած ժամանակահատվածում: 1874 թվականին հայտնագործվեց աշխարհում առաջին լվացքի մեքենան` ամերիկացի գիտնական Վիլյամ Բլեկարոունի կողմից՝ որպես նվեր իր կնոջը ծննդյան օրվա առթիվ: Առավոտյան արթնանալու եւ թարմ լինելու համար ավելի օգտակար է մեկ հատ խնձորը, քան` մեկ բաժակ սուրճը:
Եթե կառավարությունը չընդառաջի՝ տաքսու վարորդները կքշեն ուղիղ Մարգարա-Թուրքիա պետական սահման
Այսօր «Տեցի կռուգում» մոտ 70 տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք կառավարությունից պահանջում են չեղյալ համարել դեղին պետհամարանիշերի մասին որոշումը, քանի որ դա իրենց համար ձեռնտու չէ` ավելորդ ծախսեր են առաջացնում: Aravot.am-ի հետ զրույցում վարորդներից մեկը` Հուսիկ Մելքոնյանն ասաց, որ լիցենզիա հանելը, դեղին պետհամարանիշ ստանալն ու մնացած վճարները միասին կազմում են մոտ 160 հազար
Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել
Էդուարդ Շարմազանովը Տեր-Պետրոսյանից այլ բան է սպասել ու զարմացել է նրա ելույթից
«Լսելով առաջին նախագահի երեկվա հանրահավաքային ելույթը` ես եւս մեկ անգամ զգացի, որ քաղաքականության մեջ զարմանալու առիթներ միշտ լինում են»,- ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ՀԱԿ հանրահավաքում: Ըստ Շարմազանովի` «Առաջին նախագահը եւ ՀԱԿ առաջնորդը, փոխանակ կոնկրետ ներկայացներ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առաջընթացին խոչընդոտող պատճառը եւ այդ պատճառը
Երկու վրաերթ նույն վայրում
Հունիսի 26-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի պահակակետից բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել: Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է: Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր
Արցախը ներկայացուցիչ պետք է ունենա ԵԽ-ում
Այս օրերին հրադադարի խախտումները դատապարտող փաստաթուղթ է շրջանառվում Եվրոպայի խորհրդում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության տարածած գրավոր հռչակագիրը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադադարի խախտման դեպքերը եւ կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից: Հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երկու է օր է մոտենում է ԵԽԽՎ պատվիրակներին` առաջարկելով ստորագրությամբ միանալ դրան: Փաստաթուղթը գրավոր հռչակագրի ուժ կստանա եւ ԵԽ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերահաստատում է իր գնահատականները
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եզրափակիչ զեկույցը կրկին փաստում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, աչքի են ընկել մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ՝ վստահության ցածր աստիճանով՝ ընտրական ողջ գործընթացի նկատմամբ։ Երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում միջազգային դիտորդներն արձանագրում են, որ մրցակից որոշ ուժեր խախտել են քարոզչության
Մկրտիչ Մինասյան. «Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ, պարտադիր չի՝ ԲՀԿ-ն հայտարարի, որ ընդդիմություն է»
Երեկ ՀԱԿ հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատորեն մոտեցավ բոլոր նրանց, ովքեր ԲՀԿ-ի ետեւում տեսնում են «Ռոբերտ Քոչարյանի ականջները»: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինքն այդ «ականջները» չի՞ տեսնում ու ի՞նչ է կարծում` այլեւս չկա՞ որեւէ կապ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի միջեւ: Նա պատասխանեց. «Ինքը քաղաքական գործիչ է, հեռահար նպատակներ ունի, ինքը
Նոր «Ավատարը»՝ շուտով
Հայտնի «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է նոր «Ավատար» նկարահանել: Նա դեռեւս 2 տարի առաջ ասել էր, որ ֆիլմն անպայման շարունակություն է ունենալու, այժմ՝ պատրաստվում է միանգամից 3 մասից բաղկացած նախագիծ իրականացնել: Դերասանները զարմացած են այն բանից, թե ինչպես է Ջեյմսը կարողանալու հասցնել, աշխատել միաժամանակ 3 նախագծերի վրա: 57-ամյա ռեժիսորն ասել է, որ իր


















































