Օրվա լրահոսը

Ոչ միայն ձեր միջնորդությունը ձախողվեց, այլև ձեր գործունեությունը շարունակում է վնասել ԵՄ հեղինակությանը. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը` Շառլ Միշելին

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է ուղարկում ԵԽ Նախագահ Շառլ Միշելին Ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից Իլհամ Ալիևին COP29-ի ղեկավարման ժամանակ հրապարակված շնորհավորական հայտարարություններին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակը իր հիասթափությունն է հայտնում և հիշեցնում Եվրոպական խորհրդի նախագահին հոկտեմբերի 24-ին լիագումար նիստի կողմից ընդունված բանաձևը։ Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների և

Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Նաիրա Զոհրաբյան. «Երբ Նիկոլն ասում էր. միսը թա՞նկ է, սխտոր կերեք, հիմա սխտոր էլ չեն կարող ուտել, որովհետեւ այն ժամանակ սխտորը 700 դրամ էր, հիմա պարսկականը 3500 դրամ է, իսկ տեղական սխտորի կիլոգրամը որպես «նամուսով ազգային-ազատագրական սխտոր»՝ 4500 դրամ է»

Տիկին Զոհրաբյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր նախկինում, երբ տրանսպորտի ուղեվարձը ուզում էին բարձրացնել ընդամենը 50 դրամով, «իրենց պատռում էին» ու հարցրեց. «Ո՞ւր եք: Թե՞ արտասահմանյան դեսպանատները ձեզ արդեն գրանտ չեն տալիս, եւ դուք այլեւս քաղաքացի չեք, քաղաքացիական հասարակություն չեք:

«Ունենք արձանագրված դեպքեր, երբ պարբերական ծեծի և բռնության այլ դրսևորումների հետևանքով անձը փակ հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում սպանվել է»․ Սիրանուշ Սահակյան

Սիրանուշ Սահակյանն ասաց՝ անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։

«Կարմիր արծիվներ» ֆան ակումբի հիմնադիր. «ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը ընդհանուր հայկական ֆուտբոլի արդյունքների մասին է»

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպմանն ընդառաջ Red Eagles e6 FAF ֆան ակումբների երկրպագուները, թերեւս, առաջին անգամ համատեղ երթ կազմակերպեցին դեպի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, որտեղ կայանալու էր հանդիպումը: Հանրապետության հրապարակից քայլերթի մեկնարկից առաջ «Կարմիր Արծիվներ» ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանը լրատվամիջոցներին ասաց. « Մեր այսօրվա երթն աննախադեպ է, որովհետեւ միանալու ենք

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ

«Վերադարձի իրավունք պետք է լինի։ Ադրբեջանը չի կարող հերքել այդ իրավունքը»․ Արա Ղազարյանը՝ արցախահայերի իրավունքների մասին

Արա Ղազարյանն ասաց՝ եթե Հայաստանն առաջ է բերում վերադարձի իրավունքի մասին հարցը, Ադրբեջանը դա փորձում է հակակշռել 1992-1994 թվականի պատերազմի արդյունքներով։ Նա հիշեցրեց՝ սակայն Արդարադատության միջազգային դատարանը որոշեց, որ 1996-ից պետք է սկսել գործի փաստերի ուսումնասիրությունը։

Առանց քաղաքագլխի մնացած Գյումրիում վճարվեց աշխատավարձը

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վճարվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ «Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կարգավորված է: Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանք ստանալու են իրենց հասանելիք գումարը: Նոյեմբերի 14-ին արդեն մոտ 2000-ից ավել աշխատակցի աշխատավարձ է վճարվել», -գրել

Դեսպան Լիլիթ Մակունցը և ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ

Նոյեմբերի 13-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։ Դեսպաններն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել իրենց երկրների՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման վերաբերյալ։   ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

«Դա երկերեսանիության, կեղծավորության ամենավառ ապացույցն է, և դժվար է այս ամենից հետո խոսել մարդու իրավունքների մասին»․ Գեղամ Ստեփանյանը՝ COP29-ի մասին

Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց, թե արցախահայերը շրջափակման ժամանակ ինչերի միջով են անցել՝սովի, սովամահության, զրկանքների․ «Հիմա արդեն հետադարձ հայացք նետելով, վերհիշելով, նորից վերապրելով, այդ ամենն ինձ համար երբեմն նաև զարմանք է առաջացնում, թե ինչպես կարող էր մարդ արարածն անցնել այդ ամենի միջով, և ինչպես կարող է աշխարհի հանրությունն ուղղակի ոչինչ չասել։

Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված միջոցառմանը մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին

Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովում: Նախարարն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները չհարգելն ու չկատարելը պետության իրավական հիմքերը խարխլելուն ուղղված ճանապարհ են, որն ընդունելի չէ Հայաստանի կառավարության համար: Սրբուհի Գալյանը նշել է՝ գործադիր իշխանությունն առաջնորդվում է Սահմանադրական դատարանի որոշումների հարգման սկզբունքով և այդ

«Բոլորիս նպատակը մեկն է՝ ունենալ որակյալ կրթություն». Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին, որը նախաձեռնել էր «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան: Համաժողովին ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կրթության ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակը ոչ պետական

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույց են ունեցել

Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ. (Ֆոտոշարք)

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ինչպես հայտնի է, ժամանել է Հայաստան: Գրետան բոյկոտում է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին: Այսօր Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Չի կարելի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում է բանակը պետք չէ «սրբագործել»: Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ «սրբագործել», և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական

Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Տիգրան Ավինյանի կնոջ հորը՝ Արթուր Պահլավունուն, ՊՊԾ նախկին պետ, Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։ «Հաղորդում ստացվել է անձի կողմից` հարված ստանալու վերաբերյալ: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (ֆիզիկական ներգործություն)։ Հանգամանքները պարզվում են»,- մեզ հետ

Տաքանալ՝ պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 զոհ։ 2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, զոհվել՝ 7, տուժել` 633 քաղաքացի, 2023 թ.՝ 286 դեպք, զոհվել է 1, տուժել` 643 քաղաքացի 2024 թ. 10 ամսում գրանցվել է 216 դեպք, զոհվել է 2, տուժել`

Հրազդանում և Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. նոյեմբերի 3-9-ը (2024թ․) ◾️Հրազդանում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ նոյեմբերի 3-9-ը, ◾️Վանաձորում՝ նոյեմբերի 5-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը. Շարմազանով

Պատասխանատու վարչապետը չի գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող սոցիալական հարթակների գովազդով զբաղվելու և այդ նպատակով պատերին համապատասխան գրառումներ պատկերելու դեպք։ Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2024թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցում նկատել են մի քաղաքացու,

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։

Լրագրող Լուսինե Շահվերդյանի հետ տեղի ունեցածը շատ տհաճ է․ Գեղամ Նազարյանը դիմեց ՊՊԾ պետին

«Երբ լրագրողի աշխատանքը, գուցեեւ տեղին, ուզում են խոչընդոտել, քանի որ միջանցքի այդ հատվածում չպետք է լինի լրագրողը, դա անում են շատ մեղմ, հանգիստ եւ ոչ թե կին լրագրողի ձեռքը քաշում է ուժգնությամբ՝ երիտասարդ տղան»,- խորհրդարանում ՊՊԾ պետ Գրիգորի Առաքելյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ տնօրենը փոխվարչապետին է ներկայացրել ՀՀ-ի համար 2025-2030 թ.թ. ռազմավարության նախագծով սահմանվող առաջնահերթությունները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ

Երևանում ազոտի երկօքսիդի և փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. նոյեմբերի 7-13-ը (2024թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին, ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին, ◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին, ◾️Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը

ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ընդդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական

Տոնական երեկոն ավարտվեց ռազմահայրենասիրական երգերի կատարումով, որի ժամանակ էլ ակունքցիների հետ երգեց ու պարեց հանդիսատեսների մեծ մասը

2024թ․ նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Ակունք»-ի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Ներկա էին համույթի մշտական երկրպագուները, մշակութային գործիչներ։ Հաղորդավարը հակիրճ ներկայացրեց «Ակունք»-ի ստեղծման և հետագա տարիների մասին։ 2023 թվականից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում մտած «Ակունք» ազգագրական պետական համույթը հիմնադրվել է 1974 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի

Այսօր ԱԺ ամբիոնից լսել եմ այս մտքերն ու չեմ մեռել. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՅՍՕՐ ԱԺ-ԱՄԲԻՈՆԻՑ ԼՍԵԼ ԵՄ ԱՅՍ ՄՏՔԵՐՆ ՈՒ ՉԵՄ ՄԵՌԵԼ 󠄀 ◾️Անկախության Հռչակագրի բովանդակությունը Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է: 󠄀 Փողը դարձրեք ձեզ բարեկամ: 󠄀 ◾️Վերջին 600 տարում միայն 35 տարի ենք անկախ պետականության

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել լիազորություն հետեւելու քննչական մարմինների պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանմանը

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031