Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդում է panarmenian.net-ը, վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ: Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց,

ՄԵՐ ԾՐԱԳԻՐԸ ԼԱՎՆ Է

Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Ըստ «Արմինֆոյի»՝ նման կարծիք երեկ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունները» թեմայով կազմակերպված՝ Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ արտահայտեց ՖԲԿ ընկերության ռազմավարական վերլուծությունների դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաեւը: «Ճգնաժամի հաղթահարման ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի կառավարության կողմից, Ղազախստանի ծրագրի հետ միասին՝ ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Մասնավորապես, երկու ծրագրերն էլ փոքր եւ միջին բիզնեսի

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԻՆՏԵՐՆԵՏՆ Է

Երկիշխանությունը մեծածախ ինտերնետի շուկայում հանգեցրեց նրան, որ Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ գինը՝ ամենաբարձրը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այդ մասին ասվում է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հեռահաղորդակցության վարչության գործունեության մասին՝ Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development–AED) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) զեկույցում: Զեկույցը

Կոստա Ռիկան՝ ամենաերջանիկ երկիրը

New Economics Foundation վերլուծական կենտրոնի բրիտանացի հետազոտողները Կոստա Ռիկան հռչակել են աշխարհի «ամենականաչ եւ երջանիկ» երկիրը: Երջանիկ երկրների վարկանիշը կազմողները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տվյալ երկրի բնակիչների կյանքի միջին տեւողությունը, նրանց բավարարվածությունը սեփական կյանքից, ինչպես նաեւ՝ երկրի էկոլոգիական վիճակը: Վարկանիշային ցուցակի վերեւի մասերում են Լատինական Ամերիկայի երկրները, իսկ առաջին տեղում՝ տարածաշրջանի ամենափոքրիկ

Օբաման՝ Մոսկվայում

Երեկ ցերեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ղեկավարի այցի ընթացքում ՌԴ մայրաքաղաքի օդային տարածքը փակ է լինելու թռիչքների համար, իսկ մերձմոսկովյան օդանավակայաններում մարտական հերթապահություն են կատարելու մի քանի տասնյակ կործանիչներ: Մինչեւ վերջին պահը գաղտնի էր պահվում, թե որ հյուրանոցում էին իջեւանելու Օբաման, նրա տիկին

Հակահայկական ջարդեր Մարգանեցում

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ այնտեղ է գտնվում Սերգեյ Մադաթյանը, որն իրեն անվանում է միջազգային հայկական կազակական միավորման ատաման: Նա Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է, որ այս պահին Մարգանեցում գտնվում է ընդամենը 5-6 հայկական ընտանիք, որոնց անվտանգությունն է ապահովում «Բերկուտ» հատուկ ջոկատը: Բոլոր մնացած հայերը դուրս են բերվել քաղաքի սահմաններից, քանի

Առողջապահական ֆակուլտետ՝ ֆրանսիական ծրագրերով

Aix-Marseille II համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցությունը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) երեկ բացվեց նոր՝ առողջապահության ֆակուլտետ: Այն կիրականացնի մագիստրոսական կրթություն՝ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Ուսումնական ծրագիրը կազմված է Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանի բժշկական ֆակուլտետի կրթական ծրագրի համաձայն: Շրջանավարտները կստանան առողջապահության կառավարման մագիստրոսի որակավորում, Եվրոպական եւ Ֆրանսիայի նշված համալսարանի դիպլոմներ: Երեկ հրավիրված

ՀԻՎԱՆԴ ԷԻ, ՓՈՂԸ ՉԷԻ ՄՈՒԾԵԼ, ՉԳԻՏԵԻ

Սրանք են այն հիմնական պատճառաբանությունները, որոնց հիման վրա որոշ դիմորդներ մասնակցեցին լրացուցիչ քննություններին: «Թափանցիկ» սեղանները կօգնե՞ն: Երեկ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Ստեփանակերտի քննական կենտրոններում տեղի ունեցան աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից լրացուցիչ քննություններ: «Առավոտը» քննական գործընթացին հետեւեց թիվ 20 դպրոցում: Աշխարհագրության լրացուցիչ քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 22, ընդհանուր

Ներկայանալու հետ խնդիր չունեմ

Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ինչպես Ձեզ հայտնի է, 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում)

Ա˜խ, այդ փրկարար տոկոսները

Կամ՝ «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ թեստերի մասին» Մի խումբ ուսուցիչներ երկու փոքրիկ հոդվածներում այնքա˜ն բան էին ասել թեստի մասին, որ փրփրած «խորագույն» լեզվաբան-բանասերը մամուլի երեք էջ լցնելուց հետո, պարզվում է՝ դեռ ասելիք ունի: «Գիտնական» բանասերը բարձրացված խնդիրներին անդրադառնալու եւ բացատրելու փոխարեն դիմում է ինչ-որ տոկոսային թվերի (հետաքրքիր է՝ որտեղից նրան այդքան «ստույգ» տեղեկություններ.

15 ՏԱՐԻ ՀԵՏՈ

1994 թվականն էր, ամիսը չեմ հիշում: Արցախից զինվորական մի ընկերոջս հետ եկել էինք Երեւան ինչ-որ անձնական գործով եւ միայն 3 օրվա թույլտվություն ունեինք մեր ծառայած զորամասից բացակայելու համար: Վերադարձին Արշակունյաց պողոտայի սկզբնամասում կանգնած ցիստեռնից կանիստրներով ծախվող բենզին էինք գնում, երբ ինձ մոտեցավ մեր խոսակցությունը լսած մի տիկին ու հարցրեց՝ «Որտեղի՞ց եք»: «Ֆրանսիայից էլ, Մարտակերտից էլ»,-

Բուրգ-Լե-Վալանսը՝ Թալինին

Թալինում է Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քույր քաղաքի պատվիրակությունը՝ սենատոր-քաղաքապետ Բեռնարդ Պիռասի գլխավորությամբ: Քույր քաղաքի ներկայացուցիչները Հայաստանում կմնան մեկ շաբաթ, իսկ այցի նպատակը բարեկամության էլ ավելի խորացումը, համագործակցության զարգացումն ու ընդլայնումն է: Թալինցիներն աղուհացով, ջերմությամբ ու սրտաբացորեն դիմավորեցին հյուրերին, իսկ քաղաքապետ Մնացական Մնացականյանը, խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին, ասաց, որ այն գալիս է դարերից եւ այսօր նոր շունչ

Հայկական եկեղեցի՝ Կիեւում

Մինչ Ուկրաինայի Մարգանեց քաղաքում հակահայկական տրամադրություններ են եւ բառիս բուն իմաստով հայերի որս, հայերի եւ նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ջոկատայինների 24-ժամյա հսկողություն է սահմանված, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը մայրաքաղաք Կիեւի քաղաքագլուխ Լեոնիդ Չերնովեցկու հետ քննարկել է Ուկրաինայի մայրաքաղաքում հայկական եկեղեցի կառուցելու հարցը: Ըստ դեսպանի, 30 հազարանոց հայ համայնքին պարզապես

Որ Ջավախքում էլ ծիրան ուտեն

Ի տարբերություն անցած տարիների, այս տարի Ախալքալաքի կենտրոնական շուկայի վաճառասեղանները ծանրաբեռնված չեն հայկական պտուղբանջարեղենի բազմազան տեսականիով: Հայաստանաբնակ վաճառականների այցն Ախալքալաք՝ համեմատաբար նվազել է: Այս առթիվ «Ա-Ինֆո» գործակալությունը խոսել է տեղացիների հետ: Ոմանց կարծիքով, ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեկն է. հայ-վրացական սահմանակետում բեռնափոխադրման թույլտվություն ձեռք բերելու համար վաճառականը շատ ավելի մեծ գումար պետք է վճարի, ինչը,

ՎԵՐՆԻՍԱԺ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Մինչ Լոռվա մարզի նկարիչները փորձում են ցուցահանդեսներ կազմակերպել ու մշակութային աշխուժություն ապահովել, Նկարիչների միությունը տրտնջում է, թե ցանկություն ունի, հնարավորություն՝ ոչ: ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ հուլիսի 5-ին Ալավերդու քաղաքապետարանը քաղաքի Քարե կամրջի հարեւանությամբ գտնվող «Վանենի» սրճարանում կազմակերպել էր քաղաքի նկարիչների եւ գեղարվեստի դպրոցի աշակերտների նկարների եւ գոբելենների բացօթյա ցուցահանդես՝ վերնիսաժ: «Միջոցառումը նվիրված է մեր պետության

ՁԿՆՈՐՍԸ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է Լոռու մարզի Տաշիր գետում ձուկ որսալիս բարձր լարման (10000 Վ) էլեկտրասյան վրա է բարձրացել ու հոսանքահարվել Տաշիրի Գետափնյա փողոցի թիվ 8 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Սահակյանը: Ա. Սահակյանը տեղում մահացել է: ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍՆԿԻ «ՍԵԶՈՆԸ» ԲԱՑՎԵՑ Սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Լանջյան փողոցի թիվ 9 տան

ԽԱՅԹԵԼ Է

Հուլիսի 5-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ անհայտ կենդանու խայթոցով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սարակապ գյուղի բնակչուհի՝ 55-ամյա Թերմինե Աթոյանը: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: Ա. Գ.

ՄԵՔԵՆԱՆ ՇՐՋՎԵԼ ԷՐ

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «ԲՄՎ» մակնիշի 17 ՕՍ 759 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր: Ուղեւորներին՝ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 15-ամյա Արկադի Պողոսյանին, Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 18-ամյա Սասուն Սուվարյանին եւ Մարտունի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արա Ջամալյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մարտունու հիվանդանոց:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ ՀԱՅԵՐԻՆ

Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ժան-Պոլ Դելվուանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, պարոն Ժան-Պոլ Դելվուանը հայտնեց, որ Ֆրանսիայի օմբուդսմենի գրասենյակը շահել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցություն ցուցաբերելու տենդերը՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում կաշխատեն

ՊԱՇՏՈՆԸ՝ ՍԿՈՒՏԵՂՈՎ

Երիտասարդական փորձարարական թատրոնում արդեն հինգ օր է՝ փորձում են լուծել նոր տնօրենի հանելուկը: Մշակույթի նախարարության հրամանով Էդիկ Հակոբյանին այսուհետեւ փոխարինելու է Արթուր Նալբանդյանը: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանն ասաց, որ նախկին տնօրենը հեռացվել է առանց պատճառաբանության, շնորհակալություն են հայտնել լավ աշխատանքի համար եւ առաջարկել փոխտնօրենի պաշտոնը՝ նույն թատրոնում: Այս

ԶԻՆՎՈՐԸ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒՄ Է

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը երեկ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ կապված ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի հետ: Իրավապաշտպանը տեղեկացնում է, որ Ոսկանյանը հերթական անգամ գտնվում է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում: Անցյալ տարվա մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ՊՆ զորամաս ժամկետային զինվորական ծառայության՝ «Ծնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի

ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Սլավոնական համալսարանը ավարտելուց հետո՝ 22-ամյա Արեգ Աշոտի Մալխասյանին զորակոչեցին բանակ: Արեգը պիտանի չէր ծառայության, սակայն հաշվի չառան այս հանգամանքը: Զինվորը հասցրեց ծառայել ընդամենը 7 օր եւ մահացել է զորամասում՝ վերնաշապիկի օձիքը կարելիս: Երեկ դիահերձեցին Արեգին: Զինվորի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել: Արեգը մինչեւ բանակ զորակոչվելը առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Նա արյունահոսում էր: Դեռ

Նշանակվել են փոխքաղաքապետեր

Երեկ Երեւանի նորընտիր ավագանին Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որին ներկա էր ավագանու 47 անդամ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի այս տարվա բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի քաղաքապետի տեղակալների նշանակմանը: Համաձայն քաղաքապետարանի

Կստեղծեն նոր օրենքներ

«Պրովայդերներից յուրաքանչյուրն իր համար ստեղծել է բաժանորդների որոշակի շրջանակ եւ չի ձգտում նրանց թիվն ավելացնել, ընդլայնել եւ զարգացնել բիզնեսը»,-անցյալ շաբաթ-կիրակի Դիլիջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը սկսել է կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի նոր հայեցակարգ մշակել: Ըստ

«Ղարաբաղից հետո ընտանիքս կործանվեց»

«Եթե անկեղծ լինեմ, ապա միայն մի բան կարող եմ ասել՝ Ղարաբաղը կործանեց իմ ընտանիքը. նկատի ունեմ ղարաբաղյան պատերազմը: Վերադառնալով՝ տունս դատարկ գտա: Ընտանիքս լքել էր ինձ՝ պատճառաբանելով, որ Հայաստանն այլեւս ապրելու երկիր չէ»,- մեզ հետ զրույցում պատմեց 52-ամյա Աղասի Մալխասյանը: 1993-ին Աղասին, վերադառնալով տուն, պարզել էր, որ ոչ միայն հոսանքից, հեռախոսից է զրկված, այլեւ ընտանիքի

«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

Կիեւի փողոցներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող «գազային պատերազմը» լուրջ բնույթ է կրում. որոշ ուկրաինացիներ կարծում են, որ Ուկրաինան անվստահելի գործընկեր է թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի համար: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած «գազային պատերազմում» հիմնական մեղավորը մեր երկիրն է, քանի որ Եվրոպայի համար նախատեսված գազի

5 ՏԱՐԻ՝ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործից անջատված մասով եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ՀՀՇ վարչության անդամ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, մեղադրող Աշոտ Նադոյանը՝ համարելով, որ նրան առաջադրված մեղադրանքը դատարանում ապացուցվել է, դատարանին միջնորդել է Ոսկերչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, բայցեւ նրա նկատմամբ

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: 2004 թվականից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր ՀՀ իշխանություններին եւ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել: Սա ԼՂՀ իշխանություններին ուղղված Սեֆիլյանի երկրորդ դիմումն

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՕՐԻՆԱԳԻԾ Է ՄՇԱԿՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հրավիրված ասուլիսում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ-ում ստեղծված «այլընտրանքային կառավարության» կազմում, որտեղ գործում են տարաբնույթ հանձնաժողովներ, վերջերս ազատ արձակված քաղբանտարկյալ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ղեկավարելու է պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Լ. Զուրաբյանի մատուցմամբ, այդ հանձնաժողովը հիմա զբաղված է ոստիկանության համակարգի բարեփոխման մասին օրենքի նախագծի մշակմամբ,

«ՍՊԱՌԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՆՔ»

«Օրինաց երկիր» կուսակցությունը անհիմն է համարում «Առավոտ» օրաթերթի հուլիսի 1-ի համարում տպագրված «Դատի են տվել ՀԱԿ-ին, ՀԱՍԿ-ին եւ ՕԵԿ-ին» վերնագրով տեղեկատվությունը, որտեղ մասնավորապես ասվում է, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել էր մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին, այդ թվում նաեւ ՕԵԿ-ին, տրամադրել 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճենը եւ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից ավելի արժողության նվիրատվության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031