Օրվա լրահոսը

Ավարտական խնջույքը դարձել է արգելված «պտուղ»

Որքան պետական մարմիններն արգելում են «վերջին զանգի» խնջույքի կազմակերպումը, այնքան շրջանավարտներն ավելի են ձգտում դրան: Այսօր դպրոցի «վերջին զանգը» կհնչի ՀՀ 13 հազար 300 շրջանավարտի համար: Ավարտական օրը շրջանավարտները կնշեն ինչպես միշտ՝ դպրոցներում ուսուցիչներին լացացնելով ու նրանց նմանակումները կատարելով: «Էլիտար» դպրոցներում «վերջին զանգը» կնշվի ոչ պակաս, քան որեւէ թատրոնի բեմում: Փոքրաթիվ են այն դպրոցները, որոնք

«Փ» ՏԱՌՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՓՐԿՉԻՑ

Կարապետիչն այսպես բնորոշեց որոշ քաղաքական ուժերի «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էին, թեման՝ ՀՀ ներքաղաքական վիճակը: Հ. Առաքելյանն ասաց, որ ՀՌԱԿ-ը մարտի 1-ի դեպքերը որակել է իբրեւ հակաքրիստոնեական ոճիր. «Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, ապա մենք զերծ մնացինք գնահատական տալուց, որովհետեւ դա կրիմինալ ոլորտից է, իսկ քաղաքական

Մնջոյանը հանձն չի առել

Վերջին շրջանում ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունը, թե «Դրոյի» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանը մամուլի միջոցով հանձն է առել իրեն մեղսագրված 3 սպանություններից մեկը, իրականությանը չի համապատասխանում: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ որոշ շահագրգիռ անձերի կողմից արված այն մեկնաբանությունները, թե իբր՝ ՀՅԴ-ին սկսում են հիշեցնել՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ

ՀՈՂՆ Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ

Սեփականությունը խլել են՝ առանց սեփականատիրոջ իմացության Ապրիլի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որով տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Արաբկիրի ստորաբաժանման աշխատակիցները կեղծել են պաշտոնական փաստաթղթեր, իսկ ստորաբաժանման պետ Ստյոպա Շահբազյանը արգելանքի տակ գտնվող գույքը վաճառել է՝ տալով գույքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ: ՀՀ նախագահին, վարչապետին եւ «Առավոտ»

Կկատարվե՞ն ԵԽԽՎ պահանջները ժամանակին

«Ժառանգությունը» կարծում է, որ՝ ոչ, իսկ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները պնդում են, որ երկխոսությունն իշխանության եւ ընդդիմության միջեւ արդեն կայացել է: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւի որեւէ կետ մինչ այսօր չի կատարվել: Թվարկեց չկատարված կարեւոր կետերը՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին ազատ արձակելը, քաղաքական երկխոսություն սկսելը, հեռուստատեսությամբ ընդդիմությանը բավարար եթեր տրամադրելը, հանրահավաքներին

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ ԷՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցում թվարկված են այն բազմաթիվ օրինախախտումները, որոնք թույլ էր տվել ոստիկանությունը մարտի 1-ին: ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ ապրիլի 25-ին հրապարակած արտահերթ զեկույցին հետընտրական զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանի իշխանություններին հորդորում էր «կազմակերպել այս զեկույցի ավելի

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Ծանոթ ֆրանսիացիներիցս մեկը, որ ամուսնացել է հայուհու հետ եւ Հ1-ի արբանյակային հեռարձակմամբ Ստրասբուրգից հետեւել էր մարտին Երեւանում կատարվածին՝ զայրացած զուգահեռ էր տանում. «Մեզ մոտ անցած տարի Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, երբ մեքենաներ էին շուռ տալիս, այրում դրանք եւ այլն՝ զոհվեցին ընդամենը 2 հոգի: Այն էլ այն պատճառով, որ ոստիկանական հետապնդումներից թաքնվելով՝ գնացել թաքնվել էին

Էպիլեպսիայով հիվանդին պահում են մեկուսարանում

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ Գեւորգ Մանուկյանին, ում դեռ մայիսի 9-ին կանչել էին հարցաքննության՝ հանրահավաքներին մասնակցելու համար, ապա Էջմիածնից տեղափոխել Երեւան եւ երկու օր պահել դատախազությունում ու մեկուսարանում: Հարցաքննության ժամանակ Գեւորգը մի քանի անգամ ուշագնաց է եղել, սակայն հաշվի չի առնվել նրա փաստաբանի եւ ոչ մի միջնորդություն՝ Գեւորգին բժշկական օգնություն ցուցաբերելու

«ԴԱ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԷ, ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐ ԵՆ»

Այս միտքն ուղիղ 4 տարի առաջ, ապրիլյան դեպքերից հետո, «Առավոտի» հետ զրույցում հնչեցրել է այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նաեւ ասել էր. «Փողոցով, միտինգով եթե մենք թույլ տանք, որ իշխանություն փոխվի, ուրեմն մեր պետականության վրա խաչ ենք քաշում։ Դա ժողովուրդ չէ, միտինգավորներ են։ Եկեք միտինգ անողներին եւ ժողովրդին չնույնացնենք։ Եթե միտինգավորները օրենք են խախտում, յուրաքանչյուր

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼԸ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔ Է

Մատենադարանի փոխտնօրեն, հայ միջնադարյան ձեռագրերի բացառիկ մասնագետ Արշակ Բանուչյանը հետապնդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու համար: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Մատենադարանի արտաքին կապերի գծով փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արշակ Բանուչյանը համարձակվել էր բարձրաձայն հայտնել իր քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքական նախընտրությունների մասին եւ, կանգնելով ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու միանալով

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԴՐԵՑԻՆ

ՀՀ ԱԺ երկու խմբակցություններ՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն, նաեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանը մինչեւ մայիսի 20-ն էին դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ միջնորդելով, որ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի այլ միջոցով: Նրանք երաշխավորել էին, որ «ազնիվ մտավորական,

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ

Երբեմն այն, ինչին որ մենք մեր կյանքի ընթացքում ձգտում ենք, շատ հաճախ ավելի պարզունակ պատկերով է ներկայանում մեզ, քան այն, ինչը մենք վաղուց արդեն գիտեինք: Մարդը զարմանալի բնույթ ունի, որ շարունակ մրցակցում է ժամանակի ու տարածության հետ՝ լինելով նրանց ծնունդը: Որոնում է, գտնում եւ, իր իսկ գտածը մոռանալով, շարունակում է որոնել: Եվ իր թվացյալ անհորիզոն

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ԴԺԳՈՀԵՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻՑ

Ուսանողներից ոմանք էլ՝ Բոլոնյան գործընթացի որոշ տարրերից Երեկ Երիտասարդական համահայկական հիմնադրամը Թեքեյան կենտրոնում կազմակերպել էր քննարկում՝ «Բոլոնյան գործընթացի հիմնախնդիրները» թեմայով: Մասնակցում էին ոչ միայն բուհերի ուսանողներ ու դասախոսներ, այլեւ ՀՀ նախագահի կրթության հարցերով խորհրդական Սերգո Երիցյանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: Վերջին երկուսը ոչ միայն պատասխանեցին ուսանողների հարցերին, այլեւ

Պ. Ֆոմենկոյի թատրոնը՝ հայկական բեմում

Այս թատրոնը հանդուրժում է անգամ այլ դպրոցի պատկանող ռեժիսորների բեմադրություններ: «Որտեղ սկսվում են քաղաքականությունն ու ֆինանսները, այնտեղ վերջանում է արվեստը»,- «Առավոտի» այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում մշակութային գործիչների՝ կուսակցականացվելուն, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը երեկ այսպես պատասխանեց: Հետո էլ շարունակեց. «Դրանք կարեւոր ինստիտուտներ են, որոնց վրա կառուցվում է երկրի ապահով ապագան…

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԽԱՂՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ

«Լեդի Մակբեթին» մարմնավորած Արմինե Մացակյանը կույր է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 30-ին կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացումն՝ ըստ Շեքսպիրի: «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նշեցին, որ սա բացառիկ երեւույթ է մեր իրականությունում, քանի որ հերոսուհու կերպարը մարմնավորելու է 7-8 տարի առաջ տեսողությունը լիովին կորցրած դերասանուհի Արմինե Մացակյանը: Նշենք, որ Մոսկվայում գործում է «Ներքին

Քաղաքապետի թեկնածուին հեռացրին ՀՀԿ-ի շարքերից

Մայիսի 25-ին Հրազդանում կայանալու են համայնքապետի ընտրություններ Առաջադրված է երկու թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը եւ արդեն նախկին ՀՀԿ-ական Մովսես Մովսիսյանը, որն օրերս է հեռացվել կուսակցության շարքերից: Հարկ է նշել, որ Մովսիսյանը Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» է եւ կուսակցության անդամ է 1993-ից: Կուսակցության խորհրդի նման որոշումը թեկնածուն հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել, միայն ասաց. «Ես այդ

«3 ՌՈՒԲԼԻԱՆՈՑ» ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐ

Մոտավորապես այսպես կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր միաժամանակ երկու «դեպքի վայրերում» են եղել եւ արձանագրություն են ստորագրել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ռոմեն Ղազարյանի որդու՝ Վահե Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որն ընթացել է Երեւան քաղաքի քրեական դատարանում՝ զավեշտական փաստեր է ի հայտ բերել, ինչի մասին Վ. Ղազարյանի պաշտպանները ենթադրում

Քաղաքապետը խոստումը չի կատարում

Սուտ խոստումներ տալով՝ բնակչին խաբել են ու կենտրոնում ունեցած տարածքը ձեռքից առել Իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ, որոնք չէին համաձայնում պետության առաջարկած չնչին փոխհատուցմանը, իրենց բնակարաններից ԴԱՀԿ-ի թեթեւ ձեռքով պարզապես դուրս շպրտվեցին: Նշենք, որ բնակարանները հոժարակամ չլքող բնակիչներին դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանը: Հօգուտ քաղաքապետարանի կայացրած վճիռների դեպքում, ԴԱՀԿ-ն մեկ օր անգամ չէր հապաղում իր առաքելությունը

ՎԱՐԴԵՆԻՍԸ «ԾԵՐԱՆՈՒՄ» Է

Այս քաղաքում մնացել են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, քանի որ նորաստեղծ ընտանիքներն արտագաղթում են: Մոտ մեկ տարի առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որտեղ, ըստ առաջնահերթությունների, մատնանշված էին գերակա խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան առաջիկա 5 տարիների ընթացքում: Դրանցից մեկը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, ինչը ենթադրում է Երեւան քաղաքի «բեռնաթափում» եւ մարզերում սոցիալ-տնտեսական,

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՈՆՆԵՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ

«Ունի 6 պատգամավոր, բայց 10 պաշտոնի է հավակնում»,- այսպես էր արձագանքել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ժառանգություն» կուսակցության «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագրում» պարունակվող այն առաջարկներին, թե ընդդիմությանը պիտի տրամադրվեն ԱԺ մեկ փոխնախագահի, 9 մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների եւ 5-ի փոխնախագահների պաշտոնները: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով Արմեն

Սահակաշվիլին ջախջախիչ հաղթանակ է տանում

Նախնական տվյալներով, Վրաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տանում նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Երեկ առավոտյան Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է տեղամասերի շուրջ մեկ քառորդում ձայների հաշվարկման արդյունքները, ըստ որոնց՝ «Միացյալ ազգային շարժումը» ստացել է ընտրողների ձայների 63,3 տոկոսը, մինչդեռ «Միացյալ ընդդիմություն-Ազգային խորհուրդ-Նոր աջեր» դաշինքին բաժին է հասել ընդամենը 13 տոկոսը: Խորհրդարանում խմբակցություն ունենալու

«Դուշի վիկինգով ի նարոդա նե պոռադնիլիս»

Գտնում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը «Աշխարհում 5 հազար տարվա քաղաքակրթության մեջ կա՞ իրավաբանական որեւէ կետ, որտեղ կոչ է արվում նստել երկխոսության կամ բանակցությունների՝ գողի հետ: Իշխանագողությունը որպես պետական հանցագործություն՝ համարվում է ավելի ծանր հանցագործություն, քան սոված մարդու կողմից մի պատառ հացի գողությունը»,- այսպես է վերաբերվում Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը եվրոպական կառույցների կողմից հնչող

«ՎՍՏԱՀ ՉԵՄ, ՈՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՅԵՐ ԶՈՀՎԵՑԻՆ»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը վստահ է, որ մեր հասարակության բեւեռացման պատասխանատուն բոլորս ենք – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրավիճակը նախագահական ընտրություններից հետո: – Բնականաբար, անկյունադարձ էր, բավական դժբախտ անկյունադարձ, որ կարելի էր այդ բոլորի առաջն առնել՝ միանշանակ է։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ, եւ, ինչպես Հրանտ Մարգարյանը իր խոսքում ասաց, այդ բեւեռացումը (իսկ որ

ԷԼ ԹՇՆԱՄԻ Ո՞ՆՑ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Նախ՝ ընդդիմության պայքարում դրսի ազդեցություն կամ աջակցություն չի՛ եղել, չկա՛. եթե լիներ՝ այլ գնահատական կստանային այս ընտրությունները: Գնահատականները փոխվեցին միայն մարտի 1-ի արյունահեղությունից եւ աղաղակող ապօրինություններից հետո:

ՊԱՏԺԵՔ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

Ստրասբուրգում գտնվող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Ըստ ԱԺ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ անդրադառնալով մարտին Հայաստանում տեղի ունեցածին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ողբերգական դեպքերի պատճառ չէր կարող լինել մարդկանց դժգոհությունը սոցիալական վիճակից, որովհետեւ վերջին տարիներին այն աստիճանաբար բարելավվել է, իսկ հունվարից 60 տոկոսով բարձրացել են թոշակները, զգալիորեն ավելացել

ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ ՉԷ

Երեկ ՀՀ դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտին» է ուղարկել նամակ, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում եմ, որ իրեն ծեծելու մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դ. Ղազարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնին հայտնել է 19.05.08թ.: Գրավոր հաղորդման մեջ մասնավորապես ասվում է. մեջբերում եմ ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ ս.թ. մայիսի 18-ին՝ ժամը 02-ի սահմաններում, ես

«Կարկոմավտո» ընկերությունը տասը տարեկան է

«Կարկոմավտո» ընկերությունը իր գործունեությունը սկսել է տասը տարի առաջ:Այն ստեղծվել է Հայաստանում ավտոբիզնեսի հիմնադիր, հայտնի գործարար Ռաֆայել Շախմուրադյանի կողմից, որպես ԳԱԶ մակնիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:Այսօր էլ ընկերությունը գրավում է առաջատար դիրքեր ռուսական ավտոմեքենաների ներկրման, իրացման եւ հետագա տեխնիկական սպասարկման ոլորտում: Բավական է նշել, որ, բացի ԳԱԶ ավտոմեքենաներից, «Կարկոմավտո» ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է ՈՒԱԶ, ԶԱԶ,

ԱՆՑԱՆՔ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայիսի 20 լույս 21-ին Բելգրադում արդեն 53-րդ անգամ կայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին 19 երկրների թվում մասնակցում էր նաեւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե-քելե» երգով (երաժշտությունը՝ Հարություն Տեր-Հովակիմյանի, տեքստը՝ Սիրուշոյի): Եզրափակիչ փուլ անցավ 10 երկիր՝ Հունաստանը, Ռումինիան, Բոսնիա-Հերցեգովինան, Ֆինլանդիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Հայաստանը, Լեհաստանը եւ Նորվեգիան: Մրցույթի հիմնադիր 4 երկրները՝

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ

Ո՞վ է մեղավոր Երկիրը ճգնաժամի մեջ է, այդ ասում են բոլորը: Ճգնաժամը կարճ կարելի է նկարագրել հետեւյալ կերպ. հասարակությունը (առնվազն նրա զգալի մասը) չունի հավատ եւ վստահություն իշխանությունների նկատմամ: Որպեսզի ինձ չմեղադրեն «ապակայունացնող» ու «պետականություն խարխլող» պնդումներ անելու մեջ, բերեմ մի հատված նոր կառավարության Ծրագրից: Այդ Ծրագրի նպատակների շարքում կա այսպիսի մեկը. «հասարակության եւ իշխանությունների

Հայ եւ թուրք երիտասարդները «երկխոսեցին»

Ու ամեն ինչ անցավ առանց նենգ «հնարքների» եւ ինտրիգների Մայիսի 16-19-ը Թուրքիայում էին 20 հայ երիտասարդներ: Նրանք հանդիպումներ ունեցան իրենց թուրք հասակակիցների հետ: Նախաձեռնության հեղինակները Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ Թուրքիայի կամավորականության հիմնադրամն (TOG) էին: Վերջինս, այս տարվանից սկսած, փոխանակման ծրագրեր է իրականացնում: Հայաստանի հետ ձեռնարկը TOG-ի առաջին ծրագիրն է: Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031