Օրվա լրահոսը
Մերուժան Եղոյանը չկարողացավ մասնակցել մեդալների համար պայքարին
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում երկամարտում ցույց տվեց 263 (118+145) կգ արդյունք եւ անմասն մնաց մեդալների համար պայքարից։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խաչվերացի տոնը և Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի օծման 14-ամյակը
Սեպտեմբերի 15-ին Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարում կրկնակի տոն էր՝ Խաչվերացի և Մայր Տաճարի օծման 14-ամյակի առիթով։ Տոնական պատարագը մատուցեց Արևմտյան թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը՝ աղոթակցությամբ քահանայից դասի։ Սուրբ պատարագի արարողության ընթացքում Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին և օրհնվեցին Մայր Տաճարին նվիրաբերված երկու սրբապատկերներ և 30 քահանայական շուրջառներ, որոնց նվիրատուն էր Ալխազյան ընտանիքը։
Արցախի իրադարձությունները դարձան «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջանի սկիզբը. Լեմկինի ինստիտուտ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացիայի, էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ․ «Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, սկսվեց Արցախյան Ցեղասպանությունը, երբ Ադրբեջանը 10-ամսյա դաժան պաշարումից հետո ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք և փաստացի Արցախ պետություն (Լեռնային Ղարաբաղ): Ադրբեջանը սպանեց հարյուրավոր հայերի և մյուսներին ստիպեց լքել իրենց տները։ Պաշարումն ու ներխուժումն ուղեկցվում էին
ՃՏՊ Թեղուտ գյուղում․ կա զոհ և տուժած
Սեպտեմբերի 20-ին, ժամը 18։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1998 թ.) դուրս է
Մենք բռնի տեղահանվեցինք մեր հայրենիքից բոլորի աչքի առաջ, բոլորի. Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում
Ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թվականին եկել էին խաղաղություն ապահովելու Արցախում, Ամերիկայի միացյալ նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա նոր հարձակումը, Եվրոպական Միության աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրավունքներ և անվտանգություն էր բանակցում Ադրբեջանի հետ։ Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արմատախիլ արվում Արցախից, մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռնակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։
Այսուհետև նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը Սրբազան շարժման հետ. հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ի տես Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի գոյութենական սպառնալիքների, որոնք սպառնում են մեր երկիրը վերածելու թուրք-ադրբեջանական տարանցիկ գոտու, և ի տես Նիկոլ Փաշինյանի վարած հակասահմանադրական, ապազգային, պարտվողական և հակաժողովրդավարական քաղաքականության, որը հանգեցրել է հասարակության քաղաքական պառակտման և կաթվածահարության, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, գիտակցելով մեր ժողովրդի համախմբման հնարավորությունը, որոշել էր աջակցել հայրենիքում սկսված Սրբազան շարժմանը հետևյալ նպատակներով․
Վատիկանն ու Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վատիկան քաղաք-պետության գործադիր ղեկավար Ֆերնանդո Վերգես Ալսագան և Ադրբեջանի նախագահի օգնական, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ Անար Ալաքբարովը համաձայնագիր են ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորելու վերաբերյալ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, ինչպես նաև՝ «Հեյդար Ալիև» հիմնադրամի հետ նախատեսվող համատեղ նախագծերը։ Տեղեկացնենք, որ հիմնադրամը նախկինում ևս մի շարք
«Երևան կլասիկ ֆեստ». մայրաքաղաքում սիմֆոնիկ տրամադրություն է
«Երևան կլասիկ ֆեստ». մինչև սեպտեմբերի 24-ը մայրաքաղաքում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը: Մշակութային նախագիծը Երևանում առաջին անգամ է անցկացվում. մեկնարկը տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ
Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները. «Ապառաժ»
Այս ցուցահանդեսում հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտի ծննդատունը, հոսփիթալը, դպրոցները, մանկապարտեզները, ինչպես է դիտավորյալ շրջափակել Արցախը ու ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններ՝ ստիպել, որ Արցախի հայությունը լքի իր բնօրրանը։
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ պետական-քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ, անդառնալի կորստյան կապակցությամբ վշտակցություն ու զորակցություն հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին: Լուսանկարը՝ արխիվային:
ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի տեղակալի կողմից հրապարակային ատելության խոսքի տարածումը մնաց անհետեւանք
Արցախահայերին «ռադ անելու» կոչը ո՛չ իրավական, ո՛չ կարգապահական հետեւանք չունեցավ
Արման Թաթոյանը եռօրյա այցով Սյունիքում է
Արման Թաթոյանը եռօրյա այցով Սյունիքում է` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման, ապացույցների ամրագրման նպատակով: Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները, այդ թվում` Հայաստանի տարածքների զավթումը: Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, տարբեր հանդիպումներ: Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ: «Թաթոյան» հիմնադրամ
Վարուժան Գեղամյան. «Եթե մինչեւ 2020-ը Ադրբեջանը կենտրոնացած էր Արցախի շուրջ, ապա արդեն 2020 թ. հոկտեմբերից պետական հակահայ քաղաքականության շեշտադրումն ուղղված է Հայաստանի մնացած տարածքներին»
Երեւանի պետական համալսարանում այսօր կայացած «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողովում նշվեց, որ Արցախից փախստականներին վերաբերող խնդիրների մեծագույն մասը դեռեւս լուծումների է կարոտ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի տիրույթում: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Վարուժան Գեղամյանը նշեց, որ Արցախի հայության բազային իրավունքը, որը հաստատված է վերջին մեկ տարում մի շարք իրավապաշտպան եւ միջազգային
Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. վարչապետ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել
«Կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։
Փակ է լինելու Թամրուչի փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. – Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. – Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։ Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Երևանի քաղաքապետարան
Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մեդալը բերեց Հայաստանին՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մեդալը վաստակեց Հայաստանի համար։ Պոկում վարժությունում 81 կգ արդյունքով 7-րդ տեղով բավարարվելուց հետո, Ալեքսանդրան պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ, ինչը նրան բերեց փոքր արծաթ, իսկ երկամարտում ցույց տալով 191 կգ արդյունք՝ մեր մարզուհին նվաճեց այս
Վահե Հակոբյանի եղբայրը՝ «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է. «Փաստինֆո»
«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Հակոբյանը ձերբակալվել է մեղադրյալի կարգավիճակով։ Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։
Փաշինյանը ողջունել է Bank of Georgia-ի որոշումը մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին: Վարչապետը ողջունել է Bank of Georgia-ի մուտքը հայկական ֆինանսական շուկա և մեր երկրում ներդրումային գործունեություն ծավալելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ: Մել Քարվլը նշել է, որ լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները հետաքրքրվել են նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրերով
ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական
Փաշինյանը շեշտել է ԱՄՆ աջակցությամբ ՀՀ-ում թիրախային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ
Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ
Գլխավոր դատախազությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիտարկումների վերաբերյալ
Դատախազի կողմից լիարժեք ապահովվել է դատական նիստին համապատասխան լեզվով թարգմանչի մասնակցությունը։
Սերժ Թանկյան. Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում
Հայատյացությունը նրանց ազգային քաղաքականությունն է
Ադրբեջանի և ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ վճիռները՝ ԵԽ Նախարարների կոմիտեի եռամսյակային նիստի օրակարգում
Նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի իշխանությունների վերջին գրավոր հաստատումը, որ նրանց համար ընդունելի է և պատրաստ են ստորագրել ԵԽ Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, մինչդեռ այս հարցով ըստ Նախարարների կոմիտեի՝ Ադրբեջանի իշխանությունները լրացուցիչ ժամանակ են պահանջել Քարտուղարության կողմից պատրաստված Փոխըմբռնման հուշագրի տեքստի հնարավոր հետևանքների գնահատման համար։
Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս որդու մահվան վարույթով հիմնական կասկածյալին հայտնաբերել են. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Նա այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի
Հայկական կարտոֆիլը ռուսական շուկայում իրացնելը դարձյալ խնդիր է․ Ազատանի նախկին գյուղապետի ահազանգը
Կարտոֆիլի ավելցուկ կա, սակայն չգիտեն՝ որտեղ են իրացնելու բերքը։
«Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք». Գալյանը Սերբիայում ներկայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ՀՀ փորձը
«Դատարան ենք ներկայացրել 110 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1205 անշարժ և 230 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 320 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 566 մլրդ դրամ»
Երկու մարդու մահվան պատճառ դարձած վթարի իրական մեղավորը կալանավորվել է
Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն»,
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ` Վ. Դոլմազյանի, մերժեց քննիչի միջնորդությունը և բավարարեց մեր միջնորդությունը` Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, բացակայելու արգել և գրավ: «Հակոբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ


















































