Օրվա լրահոսը

Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի ռազմական նվաճումից մեկ տարի անց ռազմագերիները, որոնց թվում են նաև Արցախի ութ նախկին պաշտոնյաները, շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում. «Արդեն մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են և սպասում են դատավարության, որը մինչ օրս տեղի չի ունեցել։

Աղի պարկերում 58750 տուփ ծխախոտ է հայտնաբերվել․ ՊԵԿ

ՊԵԿ-ը կանխել է մաքսային զննությունից թաքցված 58750 տուփ ծխախոտի ներմուծման փորձը

Շրջակա միջավայրի ոլորտում խնդիր չունե՞նք, թե՞ սա փնթի, անորակ աշխատանքի արդյունք է. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Ես մշտապես բարձրաձայնում եմ, որ Երևանում շրջակա միջավայրի խնդիրները անտեսված են, նաև ակներև է քաղաքապետարանի  բնապահպանության վարչության «գիտահեն» և որակյալ աշխատանքը… Բայց, որ քաղաքի Գլխավոր հատակագծում, այն ուղղակի կբացակայի, չեմ պատկերացրել։ Բովանդակության մեջ 5-րդ գլուխը նշված է, որպես «Շրջակա միջավայրի խնդիրներ», իսկ նյութում ներկայացված է

Կոմիտասից-Շուման, Մենդելսոնից՝ Ցինցաձե ու Պիացոլա. Նարեկ Հախնազարյանն ու Գեորգի Չաիձեն հանդես կգան երեւանյան բեմում

Այս տարի ինձ բախտ վիճակվեց 2 ամիս լինել Արգենտինայում: Կարծում եմ՝ անհնար է գտնվել այդ երկրում եւ չվարակվել արգենտինական տանգոյի ոճով: Դեռեւս գտնվելով Արգենտինայում՝ ես շատ ցանկացա հայաստանյան համերգին կատարել արգենտինական տանգո: Իսկ երբ լսում ենք տանգո, իսկույն մտածում ենք Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների մասին, որոնք էլ կկատարենք

Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից. Զախարովա

Միգուցե, տեսաժողովի միջոցով կապ հաստատեք ՌԴ-ի հետ՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։

«Տեսնում եք, չէ՞, մարդ իր ընկերոջը ոչ կարող է բարեւել, ոչ համբուրել, օդային համբույրն էլ Դոլմազյանն արգելել է, ասում է՝ ալտերնատիվ տարբերակներ գտեք»

Իր գործով նիստից առաջ Արմեն Աշոտյանը դատարանի բակում էր, այնտեղ էին նաեւ նրա ընկերները, համակիրները, սակայն, շփումների խնդիր էր առաջանում։

Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու. 2 անձ կալանավորվել է

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն: ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու

«Խաղաղության պայմանագիր չկնքվելու պատճառներից մեկն այն է, որ Ալիեւը խոսք է տվել Պուտինին՝ Արեւմուտքի հովանու ներքո չի ստորագրելու խաղաղության պայմանագիր»

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ում սպասում են ուկրաինական պատերազմի ավարտին. «Եթե ՌԴ-ի դիրքերն այն աստիճան թուլանան, որ այլեւս ի վիճակի չլինի մեծ վնասներ հասցնել, ես վստահ եմ, որ ինչ-որ մի փուլում ՀՀ-ն դուրս է գալու այդ կառույցից»։ «Ճիշտ է՝ ՀՀ-ն ֆորմալ առումով դեռեւս դուրս չի եկել ՀԱՊԿ-ից կամ այդպիսի ցանկություն չի հայտնել, բայց իրենք հասկանում են, որ

«Շենքն էլ բանկով եմ ձեռք բերել». Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում 7-հարկանի շինություն է կառուցում. «Հետք»

«Էդ ժամանակ նույնիսկ չեմ էլ մտածել վարչական շրջանի ղեկավար նշանակվելու մասին»

Քաղաք առանց քաղաքացիների

Խնդիրներն առաջանում են, երբ քաղաքային միջավայրը բնակեցվում է գյուղացիներով: Դարձյալ բառի վարքաբանական ու մշակութաբանական իմաստով: Երբ մարդը քաղաքում շարունակում է դրսևորել գյուղացուն բնորոշ՝ սեփականության կոշտ տիրապետման իր վարքաբանությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման ապօրինությունները. Infocom

«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։ Պարզել էինք, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։ Այս տարվա մայիսի

Ապտակ Հայաստանի անհանդուրժողականությանը, անտագոնիզմին, իրար չլսելու մշակույթին

Նրանք, ովքեր սիրում են սպորտը եւ ֆուտբոլը, կա՞ մեկը մեզանում, ով երբեք չի մտածել, թե ինչպես է ստացվում, որ 4 տարի առաջ աշխարհի գավաթակիր դարձած ազգը 4 տարի հետո հեռանում է մրցաշարի վաղ փուլերում: Թիմը հանդես է գալիս նույն խաղացողներով, ովքեր 4 տարի առաջ հաղթեցին առաջնությունը, հիմա նրանք փորձառու խաղացողներ են, եւ վստահաբար մարզիչը չի

Պրահայում Արցախի թեմայով ֆիլմեր կցուցադրվեն

Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կցուցադրվեն Արցախի թեմայով ֆիլմեր։ Պրահայի Skautský institut-ում սեպտեմբերի 30-ին կցուցադրվեն Հասմիկ Մովսիսյանի «250 կմ», Արման Այվազյանի «Քարը», Էմիլի Մկրտչյանի «Մայրենիք», Սաշա Քլամպի «Բլոկադա» ֆիլմերը։ Այս նախաձեռնությամբ հայ-չեխական ČARM կազմակերպությունը միանում է «Արցախի թեմայով ֆիլմերի ցուցադրություններ» նախագծին, որը նվիրված է արցախյան վերջին տարիների իրադարձությունների հիշատակին։ Ծրագիրը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի

1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը. Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

«Շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր»

Նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից. Զախարովան՝ Սեժուղնեի հայտարարությունների մասին

Զարմանալի է, որ մեր դաշնակիցները չեն արձագանքում, քանի որ սա ասվել է ՀՀ տարածքում

«Իրավունքի խախտման զոհի գործով» Արտակ Զեյնալյանի դիմումի քննությունը ՍԴ-ն կրկին հետաձգեց

Արտակ Զեյնալյանի դիմումի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում օգտահաշիվը չի դիտարկում, որպես լրատվության միջոց: Արդեն չենք հիշում, թե Սահմանադրական դատարանը որերորդ անգամ է կայացնում նույնաբովանդակ որոշում. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին

Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ «ատամներով» փորձում է կասեցնել հասարակության և պետության փլուզումը. Վահե Հովհաննիսյան

Պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք։

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված և անհետ կորած ՊԲ զինծառայողների անունները

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Աղոթեք նրանց հոգու հանգստության համար…. Այդպես էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները: 2023 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶՈՀՎԱԾ եւ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ 1.Աբաղյան Արարատ 2.Աբաղյան Վիտալի 3.Աբրամյան Յուրի 4.Աբրահամյան Արմեն 5.Ադամյան Բաբկեն 6.Ադամյան Նիկոլայ 7.Ազիզյան Արմեն

«Գեղունի Չթչյանի արվեստով հարստացավ խորհրդային երաժշտությունը… Մեր առջեւ մի կոմպոզիտոր է, որի ստեղծագործություններն արժանի են լայն տարածման». Արամ Խաչատրյան

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության VIII փառատոնի աշնանային համերգաշարը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի ծննդյան 95-ամյակին։ Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մենք զրույցի հրավիրեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նարինե Ավետիսյանին, որը վարում էր անվանի կոմպոզիտորի հոբելյանական երեկոն։ – Երեկոն սկսվեց կոմպոզիտորի երգերով,

«ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը». ԱՍՀՆ

Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում Ձեզ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության տրամադրման գործընթացը։ Այսինքն՝ անկախ ՀՀ քաղաքացիություն ստանալու հանգամանքից՝ Դուք կշարունակեք համարվել տվյալ միջոցառման շահառու, եթե բավարարում եք ծրագրի հիմնական պայմաններին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի

Մահացել է Արտաշես Գեղամյանը

Արտաշես Գեղամյանը 74 տարեկան էր: Նա ՀՀ Ազգային ժողովի 1-3, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր էր։ 1997թ. հիմնադրել և գլխավորում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: 1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:

ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր է առաջ մղում, մեր ձեռքբերումները փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»: Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում

ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը․ Զախարովա

«Եթե մնում են, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում»

Պուտինը Շոյգուին գործուղեց Իրան եւ սպասում է Փեզեշքիանին

Սկիզբը՝ այստեղ Իսկ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս Արեւմուտքի հետ տարաձայնությունները լուծելու նպատակով կառուցողական բանակցություններ վարելու պատրաստակամությամբ Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանը եւ ակնկալում է Իրանի հետ ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր եւ հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասցնել, օրերս պաշտոնական Թեհրանը Մոսկվայի համար անակնկալ հայտարարություն

Գուրգեն Արսենյանի և Գուրգեն Մելքոնյանի պատկանող տարածքում պայթուցիկի տեղադրման դեպքի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է

Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության

«Ադրբեջանի բռնակալն ուզում է ժողովրդավարության պատկեր ստեղծելը պարտադրել՝ գերմանացի պատգամավորներին կաշառելու միջոցով». գերմանական մամուլ. «Ազգ»

Ֆրանկ Շվաբե. «Ադրբեջանը ոչ միայն արգելել է իր մուտքը, այլ՝ իր հեղինակության դեմ արշավ է ծավալում, ինչը կազմակերպված տարածում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031