Օրվա լրահոսը
Չեմ ասել այն, ինչ հոգիս ողբում է | Հայացքն Արցախին․ Դավիթ Ամալյան
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրն ազատամարտիկ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։ Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 44-օրյային որդուն է կորցրել։ Լռությամբ է հաղթահարում իր հույզերը, լռության մեջ գտնում իրեն հուզող հարցերի պատասխանները։ Երազանքներ շատ ունի։ Որդու` Վարդանի, կորստից հետո փոխվել է երազանքների գույնը։ Ասում է` ապրել է պետք` կորուստները վերադարձնելու հավատով։
«Ես ասելիք չունեմ դատարանին, ես խնդրանք ունեմ Աստծուն»․ Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյանն իր վերջին խոսքում ասաց՝ եթե նախորդ կանխատեսումս իրականություն դարձավ․ դա Արցախի կորուստն էր, հիմա ավելի մեծ բան կա դրված։ Կասեք՝ էս դատավարությունն ի՞նչ կապ ունի, ես կասեմ՝ էս դատավարությունն այդ ամբողջի համար մեծ նշանակություն ունի։
Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում
«Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցի․ բերեք ստի դետեկտոր, բերեք Աստվածաշունչ, ձեռքս դնեմ ու երդվեմ, որ ես Տարոն Թովմասյանին չեմ հանդիպել»․ Հրայր Թովմասյան
Հրայր Թովմասյանը, արձագանքելով դատախազի պնդումներին, ասաց․ «Տպավորությունն այն է, որ դատախազն եկել է՝ ինքն իրեն պաշտպանի, այլ ոչ թե ապացուցի, որ ես եմ մեղավոր»։
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Viva-ն ներկայացնում է «Narrow Band-IoT» նոր սակագնային պլանը՝ հիմնված համանուն տեխնոլոգիայի վրա։ «Narrow Band-IoT» նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար: «Narrow Band-IoT» սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000
Երեք անձ ձերբակալվել է՝ քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացուն առերևույթ առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Սեպտեմբերի 18-ին՝ գիշերը, հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քանի անձինք, քաղաքացու կամքին հակառակ, ավտոմեքենայով նրան տեղափոխել են Էջմիածին քաղաք և սպառնացել: Հաղորդման հիման վրա ՀՀ
Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ՝ չի անում ոչինչ
Խոնարհումի ծաղիկներ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին
2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով. Անդրանիկ Քոչարյան
Ամրոցների մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված. Անդրանիկ Քոչարյան
«Տարածքը անապատացվում է». Արարատյան դաշտի աղետ․ գնահատում և առաջարկություններ
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքներն են՝ Արտեզյան ճնշումային շերտի կրճատում 2 անգամ Գրունտային ջրերի մակարդակի իջեցում մինչև 17 մետրով Այղր լճի չորացում Մեծամոր գետի ելքի կրճատում 10-12 անգամ 2016թ․դրությամբ Արտեզյան ավազանի ջրային պաշարների կրճատում 170 միլիոն խմ-ով Արարատյան արտեզյան ավազանում Ջրային օրենսգրքով սահմանված ջրօգտագործման առաջնահերթությունների չպահպանում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ջրային ռեսուրսի գերօգտագործան
Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից
Հրապարակվել են ընթացիկ տարվա օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 📈 Ընթացիկ տարվա օգոստոս ամսին Հայաստան այցելել է 300 հազար 919 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 328 հազար 486-ի համեմատ։ 🔹 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.2%), Վրաստանից (11.9%) և Իրանից (7.5%): ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Հայաստանի քաղաքական կյանքը մեզ երբևէ չի հետաքրքրել». «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին
«Պարզապես պետք է ինչ–որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»
Ներկայացվեց Արցախյան ազատամարտի մասնակից Նվեր Թևանյանի «Մերօրյա հերոսները» գիրքը
Սեպտեմբերի 17-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոքր դահլիճում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի նահատակներից 26 քաջամարտիկների նվիրված հուշ-երեկոն:
Տաթևիկ Սարգսյանը վստահեցրել է՝ նախարարությունը քաջատեղյակ է կամարիսցիների խնդիրներից
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Կոտայքի մարզի Կամարիս համայնքի բնակիչներին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից և ընդգծել կառավարության հանձնառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոզաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր մշակելու հարցում։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ներկայացվել է դիմելու ընթացակարգը, անդրադարձ
Փաշինյան. Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին
Մենք դեմ չենք, որ Իրանով գնան, իհարկե, դա Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների խնդիրն է, բայց կրկին վերահաստանում ենք՝ այն նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է այդ անցումը տրամադրում՝ նույն պայմաններով նաև մենք ենք պատրաստ անել:
Երբ որևէ երկրի իշխանություն նման բան է հայտարարում, ապա սա հասկացվում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք». Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու, այսինքն ոչ մի իրական դիմադրություն ցույց չենք տալու»: Օրինակ Ադրբեջանում կամ Թուրքիայում Հայաստանի անունից արվող այս հայտարարությունը ճիշտ թարգմանելու ու հասկանալու խնդիր կա: Հենց
Հայ ժողովրդի համար ողբերգական 1915 թվականին Բրյուսովի և նրա կողմնակիցների կողմից այդպիսի քայլը շատ կարևոր էր. դեսպան Կոպիրկին
Բրյուսովն այն քիչ գիտնականներից էր, որ կարողանում էր կարդալ հին ձեռագրերը, բացել հայկական պոեզիայի հայ ոգու գանձարանը:
Բա եթե իրական Հայաստանը հայրենիք չէ, այլ պետություն՝ Սփյուռքի հայրենակիցներին հավաքել եք, որ ի՞նչ անեք. Արտակ Զաքարյան
Ահա, թե ինչից և ինչ դասեր պետք է քաղես
Քաղաքաշինության կոմիտեում ներկայացվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության
Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել է շուրջ 120 երիտասարդ. Գարեգին Երկրորդը կարևորեց Եկեղեցու առաքելության գործում երիտասարդների դերը
Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Կամավորական աշխատանքների համար հավաքագրվել են շուրջ 120 երիտասարդներ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից,
Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 17-ի շրջիկ ծառայության ընթացքում գիշերվա ժամը 2-ի սահմաններում Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ բոխի տեսակի փայտանյութ: Որոտան գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին ծառերն ապօրինի հատել է
Դեպրեսիայի ժամանակ բացում եմ քարտեզը, նայում եմ քարտեզին, հարեւանությանը եւ որոշակի հանգստություն եմ ապրում. ԱԽ քարտուղար
Անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք. Արմեն Գրիգորյան
Հոդվածում Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «փոքրիկ Փարիզ», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ
Բաքուն մի կողմից Շուշին հայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ մյուս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունների մեջ է Գազայի հատվածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ ավերող Իսրայելի հետ։
Աշտարակի դպրոցում պատի փլուզման և անձի վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Դպրոցի նկուղում բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Աշտարակ քաղաքի 30-ամյա բնակչի և Հնդկաստանի մի քաղաքացու վրա
Պարտությունը հաղթանակ, դավաճանությունը՝ հայրենասիրություն է ներկայացվում. Ձյունիկ Աղաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Երբ բնական երեւույթները փաստելով փորձում են անտրամաբանական եզրակացությունների բերել, դա կիսաճշմարտությունների քարոզչություն է: Այս առումով այդ անձը (Փաշինյանը) շատ մեծ հմտությունների է տիրապետում եւ դա իր համար եղել է մշտական գործիք: Նա ասում է բաներ, բայց անում է դրա հակառակը:
«Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում»
Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ առկա են տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ: Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում: Թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները: Տարեցտարի ավելանում է
31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, «Արաբկիր» բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի թափանցող
Կա՞ որեւէ երկրի ղեկավար, որը խաղաղության պայմանագիր է կնքում՝ իմանալով, որ այդ երկրում ունենք գերիներ, մեր հողերը բռնազավթված են. Արմենուհի Կյուրեղյան
Դու հայրենասեր ես, բայց Ադրբեջանի, Թուրքիայի հայրենասերն ես
Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան
Մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում եթե վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ բնակավայրի բնակչությանը չեն տարհանում
«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին
Լուծվել է «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։ Ներկայում ավելի քան 54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում։
Որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը. Արթուր Սողոմոնյան
Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին:


















































