Օրվա լրահոսը

«Մեր տրամադրության տակ է ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազան»՝ հայտարարում են ռուս հաքերները

Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

«Բաքվի բանտերում անօրինական պահվում են 23 հայեր, նրանց վերադարձը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ». Սիրանուշ Սահակյան

Փաստաբանն ասաց, որ բազմաթիվ հայեր գերեվարվել են, սակայն հետագայում ենթարկվել են բռնի անհետացման։

«Սահմանին կանգնած մարդը իրավունք ունի գոնե մեկ օր ուրախանալու». Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոն

Կպատրաստվի 4 մետր տրամագիծ ունեցող գաթա, որը կկտրվի սեպտեմբերի 21-ին, ժամը 16-ին

Ալեն Սիմոնյանը և դեսպան Թըրները քննարկել են հայ-կանադական հարաբերություններին, նաև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀՀ-ում իրացրել են «LEE» շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն Հալեպի մայր գործարանից

Տնտեսավարողների կողմից «LEE» շոկոլադե կոնֆետների իրացումը ՄՊՀ-ն որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն

«Թող գային, տեսնեին, օրինակ, Մամիկոն Ասլանյանի պահվածքը, ցուցմունքները»․ մեղադրողը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին

Մեղադրողը վստահեցրեց, որ նոտարների ցուցմունքներն էլ են հիմնավորում, որ Հրայր Թովմասյանը նախարար աշխատած ժամանակ աշխատել է նոտարների հետ շփվել տեսչության պետի՝ Նորայր Փանոսյանի միջոցով։

«Թե ինչ սկզբունքով են ընտրել՝ չգիտենք». արցախցիները նախարարի հետ հանդիպում են ակնկալում

«Պարզաբանել են, որ նրանք հանդիսանում են 10,000,000-ի ծրագրի շահառու, ուստի՝ զրկված են աջակցությունից, ինչն աբսուրդի ժանրից է»

Արդյո՞ք պատմությունն իսկապես գրում են հաղթողները

Ինչո՞ւ մրցակցող նարատիվներից սովորաբար հաղթում է բացասականը Զարմանալի հատկություններ ունի մեր հիշողությունը: Մենք կարող ենք տասնամյակներ շարունակ հիշել, որ առաջին դասարանում ուսուցիչը մեզ նվաստացրել է, բայց այն ուրախալի պահերը, որոնք հաստատ եղել են նույն ժամանակահատվածում, կարող ենք եւ չհիշել: Այս երեւույթի ֆիզիոլոգիական կամ նեյրոքիմիական բացատրությունները բազմաթիվ են: Բայց այժմ մեզ հետաքրքրում է հոգեբանականը. բացասական երանգ

Տաշիր-Սարատովկա ճանապարհին բեռնատարի և ևս 2 մեքենայի բախման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած

Սեպտեմբերի 18-ին, ժամը 09:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel», «VAZ» (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի բեռնատարը.

Շախմատիստները մեկօրյա հանգստից հետո այսօր վերսկսում են պայքարը

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը չափելու է Անգլիայի, կանանց ընտրանին՝ ԱՄՆ-ի հետ:

Հաջիև. «Հայ ժողովուրդը պետք է վերջ տա իր ուտոպիստական հավակնություններին: ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի»

«Ազատություն». «Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն», – օտարերկրյա դիվանագետների հետ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևանում Սեպտեմբերի 18-ին, 22-23-ին երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն

Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը

«Կստանա՞ Ալեն Սիմոնյանն արժանի ընդդիմություն». «Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը – Արդեն մեկ տարի է՝ Արցախը հանձնված եւ հայաթափված է։ ՀՀ գործող իշխանությունն Արցախի էջը փակված է համարում. ասում են՝ Արցախի եւ արցախահայերի վերադարձի մասին խոսելը վտանգում է ՀՀ անվտանգությունը, այդ մասին խոսողները «նոր թոկ են ուզում գցել ՀՀ-ի վզին», նաեւ հայտարարում են, որ արցախցիներն են

Ինչպես գիտությունը մոտեցնել հասարակությանը. «Գիտության շաբաթը» 7 սարերի հետեւում չէ

Երեւանի Ազատության հրապարակում էլ 6 օր շարունակ տեղի կունենա Գիտության փառատոն

«ՀԱՊԿ-ը Հայաստանի համար վտանգ չի ներկայացնում». Կրեմլում համաձայն չեն Փաշինյանի գնահատականի հետ

Մոսկվան համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ: «ՀԱՊԿ-ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար», – ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Խոսքը Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի մասին է. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց միևնույն ժամանակ, իհարկե, կտրականապես համաձայն չենք

ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊԸ-ի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին

Դատական նիստի քարտուղարն այսօր նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանին զեկուցեց, որ կողմերը պատշաճ ծանուցված են սույն դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել:

«Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը». ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ Ադրբեջանի բանտերում. BBC-ի անդրադարձը

Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

Ինչպես քահանան ողջակիզվեց Գյումրիում՝ կայսր Նիկոլայ I-ի կողմից հիմնարկված եկեղեցում

Գյումրու մերձակայքում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող բարձրադիր բլրի գրեթե կենտրոնում վեր է հառնում մի վեհաշուք եկեղեցի, որը, շրջապատված լինելով Ալեքսանդրապոլ ամրոցի հինավուրց պարիսպներով ու շինություններով, կարծես «թաքնվում է» հետաքրքասեր հայացքներից եւ միայն քաղաքի որոշ հատվածներից են ընդամենը նշմարվում նրա՝ ճերմակավուն զանգակատունն ու արեւի տակ փայլող խաչը։ Շուրջ 200-ամյա ուղղափառ այդ եկեղեցին 19-րդ դարում Գյումրիում

Հանրային քննարկման է ներկայացվել բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի լրամշակված նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:  Ոլորտները կարգավորող օրենսդրության

Ժամանակն է, որ Հայաստանն ունենա իր պետական հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ. Յուրի Նավոյան

Հայկական սփյուռքը երեք հիմնական գործառույթ ունի

Հանրային սննդի կետը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի թունավոր նյութերի հետ շփումը, հնարավոր լինի կատարել մաքրություն, ախտահանում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են  իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով: Այսպես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ

Մենք կարեւորում ենք, որ Մայր Աստվածուհու արձանի մասունքները մեկական անգամ ցուցադրվեն Գառնիի մայր տաճարում

Այս նամակն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին Պատճենները՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ԳնելՍանոսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին Հարգելի տիկին Անդրեասյան, հայտնի է, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Լոնդոնի Բրիտանական թանգարանից բերված

«Դատարանը խոչընդոտել ու թույլ չի տվել, որ ամբողջությամբ իրականացնեմ իմ պաշտպանական ճառը»․ Հրայր Թովմասյան

Նախագահող դատավորը Հրայր Թովմասյանին ասաց․ «Համաշխարհային պատմության մեջ չի եղել, որ ամբաստանյալը 27 ժամ ճառով հանդես գա»։

Ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի  19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա ջուր» ՓԲԸ

ՏԿԵ նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է տեղծվել

Կհավաքագրվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհուրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։

ՀԱՊԿ-ը Հայաստանին որպես իրավահավասար գործընկեր է դիտարկում, պատրաստ ենք երկխոսության. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Փաշինյանը նշել է՝ ՀԱՊԿ-ում գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի հնչեցրած հարցերին տրվեն հստակ պատասխաններ

«Gyumri Art Week-ը Գյումրիի բիենալեի ոգով արված միջազգային փառատոն է». Արման Թադեւոսյան

Ժամանակակից արվեստի փառատոնը հիմնադրել են Արման Թադեւոսյանը, Ալեքսեյ Մանուկյանը եւ Սարգիս Հովհաննիսյանը Օգոստոսի 2-18-ը կայացել է Gyumri Art Week 2024 ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին: Փառատոնը իրականացվել է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Երեւանում, կրել է «Քաղաք եւ Անդին» խորագիրը: «Առավոտի» հետ զրույցում «5-րդ հարկ» ստեղծագործական մշակութային

2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր. ի՞նչ նյութական արժեքներ են կորցրել արցախցիները

Պատմաբանն ասաց, որ հուշարձանների թիվը դեռ ամբողջական չէ, քանի որ նոր հուշարձաններ էին բացահայտվում Արցախում։

Հայկական 26 ընկերության արտադրանք ներկայացված է Սաուդյան Արաբիայում մեկնարկած «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսում

Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 26 հայկական ընկերության արտադրանք: Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031