Օրվա լրահոսը
ՍԻՄԲԻՐՍԿԸ ՎԵՐՑՎԱԾ Է, ՄՆԱՑ ՍԱՄԱՐԱՆ, ԹԱՆԿԱԳԻ՛Ն ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉ
Թեեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀԱՀ-ին տված իր հարցազրույցում հասկացնել տվեց, որ «Միասնության» հայտարարությունը գրագետ եւ լավ մտածված չէր, հայտարարություն անելու պահը նրբանկատորեն չէր ընտրված, հրաժարականների պահանջները հիմնավոր ու լուրջ չէին, այդուհանդերձ հայտնի էր, որ նախագահը գոնե մասամբ ստիպված է բավարարել դաշինքի պահանջը։ Եվ, ահա, երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը ՀԱՀ ՊՓԲԸ հիմնադրի լիազոր
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տնօրեն Վ.Հովակիմյանը «Առավոտին» հայտնեց, որ ակադեմիական գրահրատարակության գործը բարելավելու նպատակով ՀՀ ԳԱԱ նախագահությունը Լիխտենշտեյնի «Ռոմֆորդ Իսթեբլիշմենթ» եւ «Փրինթինֆո» ընկերությունների հետ նախատեսում է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը ԳԱԱ-ին պարբերաբար կապահովի մեծ տպաքանակ ունեցող արտասահմանյան պատվերներով եւ դրանից ստացվելիք շահույթներով կտպագրվեն ակադեմիական գրքերն ու հանդեսները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը դառնում է այդ
Ո՞ՒՐ ԷԻՐ, ԱԺՄ, ԵՐԲ ՉԷՐ ԸՆՏՐՈՒՄ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱԺՄ
11-րդ համագումարի վերջին օրը շարքային մի ԱԺՄ-ական երկրի ներքաղաքական կացության մասին կուսակցության արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ասաց՝ եթե 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺՄ-ն հանդես չեկավ հայտարարությամբ, որ ընտրություններն ազատ ու արդար չեն անցել, այս դեպքում կուսակցության նման կեցվածքը ճիշտ չէ։ ՀԺՀԿԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի ժողովրդա-հայրենասիրական կազմակերպությունների դաշինքը (ՀԺՀԿԴ), որի մեջ մտնում են Ազգային վերածննդի կուսակցությունը, «Հայ Դատ»
ՆԱ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵՆԱԿ
Երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց ոչ թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, այլ ՀԱՀ ՊՓԲԸ-ի լիազոր ներկայացուցչին։ Հրաժարականն առայժմ ընդունված չէ։ Տիգրան Նաղդալյանի տրամադրությունը երեկ առավել բարձր էր, քան «Միասնության» հայտարարությունից հետո։ Մանրամասները՝ էջ 2։ ՈՎՔԵ՞Ր ՉԵՆ ԳՆՈՒՄ Պատգամավոր Խորեն Սարգսյանի կարծիքով Հայաստանից չեն
ՆԱ ԳՆԱՑ 6 ՀՈԳՈՎ
ԱԺՄ 11-րդ համագումարն իր ներկայությամբ պատվել էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Ճիշտ է, պրն Խաչատրյանը երկար չդիմացավ եւ շուտ գնաց։ Նրա հեռանալուց հետո պարզվեց, որ պրն Խաչատրյանի ներկայությունից բավական ազդվել էր ԱԺՄ-ական Վովա Գասպարյանը։ Ելույթի «բուն բովանդակությանն» անցնելուց առաջ, պրն Գասպարյանը տարակուսած դիմեց դահլիճին. «Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ինձ համար անհասկանալի էր. ԱԺ նոր նախագահը,
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ ԻՐՈՔ ՉԵՂԱՆ
Մեկ շաբաթ շարունակ «Միասնության» բոլոր գործիչներն ակնարկում էին, թե զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսում շատ հարցականների պատասխաններ կտրվեն, ինչ-ինչ բացահայտումներ կլինեն։ Կարելի է նշել, որ սպասելիքներն այս առումով ի դերեւ ելան։ «… ինձ վրա հույս չդնեք» Իր խոսքի նախաբանում արդեն Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Նախ՝ մեկ վերապահում, գուցե թե եւ շատերին հիասթափեցնող։ Քաղաքական մերկացումներ չեն լինելու»։
ՉԷ ՄԻ՝ «ՍԻՐՈ» ԻՐԱՎՈՒՆՔ
Աշոտ Բլեյանի եւ նրա «խմբի» երկու անդամների՝ Ռ. Պողոսյանի եւ Ա. Ավագովայի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց կրթության նախկին նախարարի հարցերից, որոնք ուղղված էին գլխավոր հաշվապահին։ Ո՞վ է որոշել շինարարական դրվագներով հաշվապահական ձեւակերպումներ տալ, որեւէ ճնշում եղե՞լ է կամ որեւէ կասկած, ինչին Ռ. Պողոսյանը պատասխանեց, որ ձեւակերպումներն իր պարտականությունների մեջ էին մտնում, ինքն
Աղասի Արշակյանը
Տնտեսական նոր, Հայաստանի համար չափազանց շահավետ հեռանկարներ բացեց ՀՀ նախագահի այս հենարաններից մեկը: Ըստ պրն Արշակյանի, «Ռ-Բ» դաշինք մտնելուն պես մենք կսկսենք «մեկը մեկին» փոխանակել մեր ծիրանները բելառուսական տրակտորների հետ: Եթե զարգացնենք պատգամավորի բիզնես-պրոյեկտը, ապա մեկ դեղձով հնարավոր կլինի ձեռք բերել մեկ կոմբայն, իսկ մեկ դամբուլով՝ «Բելառուս» դաշնամուր: Մի բան, սակայն, նախատեսված չէ. այդքան տրակտորը,
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այսպիսի անեկդոտ կա. «Զվարթնոց» օդանավակայանում փակցված է ցուցանակ՝ «Վերջին գնացողը թող լույսն անջատի» մակագրությամբ»։ Այս անեկդոտը երեկ մեկնարկած ԱԺՄ 11-րդ համագումարին պատմեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Համագումարին ներկա էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը։ Կառավարությունից եկել էր միայն Դավիթ Վարդանյանը։ ԱԺՄ նախագահն իր ելույթում հիշեցրեց, թե ինչպես էին իրենք առաջարկում 6 ամսով դադարեցնել միջիշխանական
ԼԱՎ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պնդել էր, թե նոյեմբերից մինչեւ փետրվար ԱԱՆ-ի մեկուսարանում ինչ-որ մարդիկ փորձել են հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածներից մահվան սպառնալիքով ցուցմունք կորզել, թե իրենք կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ։ Գագիկ Ջհանգիրյանը երեկ փաստացի հաստատեց այս պնդման ճշմարտացիությունը. «Քրեական գործով մենք այդպիսի ահազանգ ունենք։ Այժմ ստուգվում է այդ ահազանգի հիմնավորվածությունը»։ ՎԱՏ ԼՈՒՐ
ՄԻԱՅՆ ԵՐԵԿ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հայտնեց, որ Բորիս Նազարյանը միայն մարտի 10-ին է ստացել Հարություն Հարությունյանի բացարկը զինդատախազությանը. «Այն ըստ օրենքի կքննարկվի եւ պատասխան կուղարկվի փաստաբաններին»։ ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ Իրենց 11-րդ համագումարին հավաքված ԱԺՄ-ականները բարձրաձայն չդժգոհեցին, սակայն նկատել էին, որ նախագահ Քոչարյանն անգամ ուղերձ չէր ուղղել իրենց։ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին, սակայն, նախագահն առավել
ԱՅՍ ԵՐԿՈՒ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐՆ ԷԻՆ…
«Նաիրի Հունանյանը դեռեւս 1998-ի դեկտեմբերից գտնվել է ԱԱ մարմինների տեսադաշտում։ Նա ուսումնասիրվել է հավաքագրման նպատակով՝ որպես գործակալի թեկնածու տարածաշրջանի երկրներից մեկի հատուկ ծառայությունների դեմ օգտագործելու նպատակով»,- հայտնեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ սա նրա երկար սպասված ասուլիսի ընդամենը երկու սենսացիաներից մեկն էր։ Երկրորդը հետեւյալն էր. «1999 թ. գարնանը Նաիրի Հունանյանի վերաբերյալ ԱԱ մարմիններում ստացվել է
Գողական օրենքներից ավելի խիստ
Օրենքով գողերի տված խոստումը՝ խոստում է, նրանք ոչ մի պարագայում չեն խախտում տված խոսքը։ Երեւանի ֆոնդային բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանը գրեթե գողական հայտարարություն արեց՝ ասելով, թե բորսայի օրենքները գողական օրենքներից ավելի խիստ են։ Ճարտարապետների տան նկուղային սրճարանում լիբերալ-դեմոկրատական ակումբի հերթական սեմինարի զեկուցողը, հարցերին պատասխանողը, հաճախ նաեւ հարցեր տվողը պրն Սեդրակյանն էր։ Բորսային վերաբերող բազմաթիվ հետաքրքիր
«ՈՒԺԵՐԸ ՉՎԱՏՆԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանում է «Առավոտի» հարցերին։ -Ազգային հեռուստատեսությանը ՀՀ նախագահի հարցազրույցից հետո հնչեցին մեղադրանքներ, որ նախագահը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից եւ պատասխանատվությունից երկրի նկատմամբ, հրաժարվել է դժվար պահերին իրեն սատարած «Միասնություն» դաշինքից, փորձում է պառակտել այն եւ ընդհանրապես փորձում է սրել իրավիճակը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նման մեղադրանքները։ – ՀՀ նախագահի արձագանքը համարժեք
ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՎԵՑ ՕՐԱԿԱՐԳԻՑ
Երեկ կառավարության նիստում պետք է քննարկվեր Ազգային հեռուստատեսության, Ազգային ռադիոյի եւ Արմենպրես գործակալության լիազոր ներկայացուցիչների խորհուրդների կազմի փոփոխությունները։ Սակայն այդ նախագծերը նիստից առաջ հանվեցին օրակարգից։ Պատճառները «Առավոտը» խնդրեց մեկնաբանել նախագծերի հեղինակ, տեղեկատվության եւ գրահրատակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանին։ – Բազմիցս հայտարարել եմ, որ այդ երեք ձեռնարկությունների բնականոն աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է վերանայել երկար ժամանակ
ՇԱՀԱՐԿՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՅՏՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ
Խորհրդարանական ճեպազրույցները երեկ հիմնականում հետեւյալ հրատապ թեմաների վերաբերյալ էին։ Բյուջեի շուրջ Այն կուսակցությունները, որոնք ձեռնպահ կամ դեմ էին քվեարկել 2000-ի բյուջեի նախագծին, իրենց որոշման բացատրություններն էին բերում։ Ասենք, ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը վստահ էր, որ «կողմ» քվեարկողները կամ իրավիճակը լուրջ չեն համարում, կամ էլ բյուջեն։ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը պնդում էր, թե բյուջեն
ԲԱԲԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ
Մեր թերթի երեկվա համարում հրապարակել էինք լուր, որ նախագահ Քոչարյանն առաջարկել է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Հայաստանի զինված ուժերի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Լուրը տպագրելուց առաջ «Առավոտը» փորձել էր կապվել պրն Բաբայանի հետ, սակայն նրա մերձավորները գեներալի կոորդինատները մեզ չտրամադրեցին։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցչի հետ, որը Բաբայանի անունից ասաց հետեւյալը. «Նախ՝ լուրը
ԲՈՒՌՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՂՄՈՒԿ
– Պրն Արշակյան, կարծիք կա, որ Հայաստանի անդամակցության խնդիրը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, լուրջ մտածված եւ վերլուծված չէ… – Դա փուչ կարծիք է։ – Փուչ են նաեւ այն լուրե՞րը, թե դաշինքին Հայաստանի անդամակցության համար կազմակերպված ստորագրահավաքն ու այս նախաձեռնությունն ընդհանրապես, ֆինանսավորվում է Ռուսաստանից։ – Դա էլ լրբություն է, եղա՞վ։ ԱԺ միջխմբակցային պատգամավորական խմբի նախաձեռնությամբ երեկ առաջին անգամ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերքեց Հայաստանում տարածվող լուրերն այն մասին, թե իբր ԼՂՀ-ից Հայաստան պատրաստվում են տեղափոխել 500 զինված մարդկանց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու համար։ Նման լուր տպագրվել էր «Առավոտ» թերթում։ «Արդեն որերորդ անգամ,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը,- որոշ հայկական թերթեր նկատելի մոլեգնությամբ տպագրում են «Լուրեր Ստեփանակերտից», որոնք միայն հաստատում են, որ նման
ՓՐԵԶԵՆԹ
Սովետական Միության ԱԱ նախարար Կրյուչկովը ԱՊՀ բոլոր երկրների նախագահներին մեկական զրահապատ «Մերսեդես» է նվիրել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո այն մնացել է նախագահի աշխատակազմում։ Կառավարության որոշումով՝ Լ. Տեր-Պետրոսյանի օգտագործմանը տրվեց Լոս Անջելեսից հայ մեծահարուստ բարերարի նվիրած զրահապատ «Լինքոլնը»։ Ռոբերտ Քոչարյանի զրահապատ մեքենան նույնպես նվիրատվություն է։ Հայտնի չէ՝ հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ։ Դրան գումարած նաեւ նախագահի պահակային
ՄՈՒՐԱԴԻԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Հայկական ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Մուրադ Պետրոսյանը հայտարարել է, թե «Միասնություն» դաշինքի հասցեին թույլ տալով «կոշտ ու վիրավորական արտահայտություններ»՝ Ռոբերտ Քոչարյանը վա-բանկ գնաց։ Մուրադ Պետրոսյանը կանխատեսել է, թե հանգուցալուծումը մոտ է՝ «Միասնությունն» այժմ հավանաբար կհամախմբի հակաքոչարյանական բոլոր ուժերին եւ վճռական պատասխան կտա։ ՍԱՍՏԻԿ ԿՈՄՊՐՈՄԱՏ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ճեպազրույցում
Լրագրողների հակադիր տեսակետներ
Մարտի 7-ին, ինչպես հայտնի է, Հայաստանի ժուռնալիստների միությունում տեղի ունեցած հավաքի ժամանակ ընդունվել է հայտարարություն, որով Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Մամուլի ազգային ակումբը եւ Հայաստանի ԶԼՄ-ների ընկերակցությունը մտահոգություն էին հայտնել «Միասնություն» դաշինքի մարտի 3-ի հայտարարության առթիվ՝ «այն գնահատելով իբրեւ խոսքի ազատության դեմ ոտնձգության փորձ»: Այդ հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացնում նշված հավաքին
ՈՉ ՏԱՔ, ՈՉ ՍԱՌԸ
Խորհրդարանում երեկ արծարծված հարցերից առանձնացնենք երկուսը, որից մեկը հետաքրքրական կլինի ժողովրդական ավելի լայն զանգվածների, իսկ մյուսը՝ քաղաքական նեղ շրջանակների համար։ Ժողովրդի ջեռուցման պարագա «Օրինաց երկիր» կուսակցության անդամներն օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել «ՀՀ-ում ջեռուցման ժամանակաշրջանում բնակչությանը ջերմային էներգիա մատակարարելու եւ էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու մասին»։ Այս օրինագծի քննարկումը կիսատ մնաց եւ կշարունակվի միայն երկու շաբաթ անց։
ՆԱ ԳԻՏԵՐ
Նա գրում էր, որ արքայադավությունը երբեք չի կարող մարդուն արքա դարձնել: Նա գրում էր՝ «հազար ափսոս մոլորյալ Սպարապետին» այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դրդմամբ դեռ նոր-նոր էր իրականացրել 98-ի փետրվարի հեղաշրջումը: Նա զգուշացնում էր հորդացող արյան ու նոր հեղաշրջումների մասին: Մենք այդ ամենը չափազանցություն էինք համարում, «ազատ արվեստագետի» բուռն երեւակայության
ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՀԱՐՑՆ ԱՌԿԱԽ
Էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքված 52 ստորագրություններն ի դերեւ ելան։ Պատճառը կազմակերպիչների անփութությունն էր՝ նախաձեռնության վերնագրում ճշգրիտ չէր նշվել արտահերթ նիստ գումարելու պահանջը։ Խորեն Սարգսյանը երեկ առաջարկեց էլեկտրոնային քվեարկության միջոցով լուծել ժ. 18-ին արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Բայց այս քվեարկությունն էլ չհասցրին (կամ չցանկացան) կատարել։ Խորեն Սարգսյանը
ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՀԵԾՅԱԼՆԵՐԸ
Ֆրանսիացիները պատրաստվո՞ւմ են դատի տալ հայերին Ֆրանսիական ժողովրդական մի երգ կա, որտեղ անընդհատ կրկնվում են նյութիս վերնագիր դարձած այս խոսքերը։ Այս երգը երգում են քեֆը լավ մարդիկ եւ երգի ընթացքում անընդհատ թխկթխկացնում են գինու գավաթները ու կրկնում. «Ճաշակենք՝ այո, այո, ճաշակենք՝ ոչ, ոչ, ոչ։ Ճաշակենք, եթե գինին լավն է»։ Երեւանի կոնյակի գործարանի «Բրենդի» դարձած կոնյակի
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Սասուն Միքայելյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խոստովանել է. «Որպես երկրապահ ես կցանկանայի որ Սերժ Սարգսյանը մեր կողքին լիներ այսօր, պաշտոնը թողներ։ Որովհետեւ մենք ճամփա ենք անցել նրա հետ։ Բաներ կան պարզվելու՝ թող պարզվի ավելի հոգեհարազատ մթնոլորտում»։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի հրաժարականը «Միասնությանը» մաս կազմող «Երկրապահը»
ՀԱՐԿԱԴՐԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին երեկ հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ զինդատախազության քննիչ Աշոտ Եղոյանն ապօրինի գործողություն է կիրառել՝ ինչ-որ սուրճ է հյուրասիրել, որից հետո Հարություն Հարությունյանի մոտ գլխապտույտներ են սկսվել, աչքերի առջեւ մթագնել է եւ այլն։ Եվ այդ ժամանակ նրան գործից եւ առանձին մեղադրյալների վերաբերյալ հարցեր են տվել. ինչ-որ թղթեր են
ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկել է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին Հայաստանի զինված ուժերի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Այդ կորպուսը ներառում է Երեւանը եւ նրա մերձակայքը։ Առայժմ հայտնի չէ պրն Բաբայանի պատասխանը։ Երեկ «Առավոտին» չհաջողվեց նաեւ ճշտել այդ լուրը պաշտոնական աղբյուրներից եւ պրն Բաբայանից։ ԱՐՏԵՐԿԻՐՆ ԷԼ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ Արտգործնախարար Վարդան Օսկանյանն ԱԺ-ում հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ը եւ հաջորդող
Անվերջ վերադարձ
Վերջին իրադարձություններին անմիջապես հետեւած հանրապետության նախագահի մարտի 6-ի հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն զինվորական պաշտոնների մասին» հակասական կարծիքների եւ որոշ օղակներում անգամ անհանգստության տեղիք տվեց։ Հրամանագիրը հիմնված է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ եւ 16-րդ կետերի վրա, ուր ասված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը»։ Ապա՝


















































