Օրվա լրահոսը

ՓՈԽԱՏԵՂՈ՞ՒՄ

Ըստ որոշ լուրերի, տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանը մտադիր է փորձել նորից մաս կազմել այս խորհրդարանին։ Նա իր թեկնածությունը ցանկանում է առաջադրել իր տեղը զբաղեցրած Լեոնիդ Հակոբյանից հետո թափուր մնացած ընտրատարածքում։ ՄՈԼՈՐՅԱԼ ՈՐԴԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Երեկ ՀՀԿ խորհրդի անդամները հանդիպեցին նախագահ Քոչարյանի հետ։ Գրեթե նույն ժամին վարչապետ Արամ Սարգսյանն էլ հանդիպում էր ու սրտաբաց զրուցում

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐՈՎ

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Դիենա» օրաթերթին (Ռիգա) եւ «Բոլթիկ նյուս սերվիս» գործակալությանը: -Ինչպիսի՞ն է արտգործնախարարի կարծիքը Հայաստանի ու Մերձբալթյան երկրների միջեւ ապագա հարաբերությունների մասին: Ի՞նչ ոլորտներում է հնարավոր Հայաստանի ու Բալթյան երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցությունը: – Նախ, հարկ է նշել, որ Հայաստանը ձգտում է հնարավորինս ակտիվ արտաքին քաղաքականություն վարել բոլոր ուղղություններով՝ բազմազանեցնելով իր

«Սա վաղօրոք պլանավորված դավադրություն էր»

Այսպես արձագանքեց նախագահ Քոչարյանի վերջին հրամանագրերին երեկ պաշտոնանկ արված պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը։ Պաշտոնանկությունից առաջ նա ինքն է նախագահին ասել, որ չի ցանկանում աշխատել նախարարությունում այս կազմով։ Պրն Պետրոսյանի հետ երեկ ուշ երեկոյան կայացած մեր զրույցից պարզ դարձավ, որ նախագահ Քոչարյանի կադրային նշանակումները բացարձակապես համաձայնեցված չեն եղել ո՛չ վարչապետի, ո՛չ պաշտպանության նախարարի հետ (թեեւ Սահմանադրությամբ

ԱԺՄ-Ի ԴԻՄԱՓՈԽՈՒՄՆ ԱՅԼԵՎՍ ԼԻԱԿԱՏԱ՞Ր Է

Խորհրդանշական է, որ ԱԺՄ 11-րդ համագումարը մերժեց հայտարարության ավելի կոշտ տարբերակը, որը հեղինակել էր ԿԸՀ-ում ԱԺՄ ներկայացուցիչ Վահե Վարսանյանը։ Եվ ընդունվեց ավելի մեղմ մի հայտարարություն։ «Իմներկայացրած նախագծին ստորագրություններով միացել էին համագումարի 50-ից ավելի պատվիրակներ, որից հետո արդեն դադարեցրել էի ստորագրահավաքը եւ նախագիծը փոխանցել նախագահությանը»,- Վահե Վարսանյանը պատմածին հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու ԱԺՄ-ի այլ գործիչներ

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՀ-ԻՆ

-Պարոն նախագահ, մեր նախորդ հարցազրույցի օրը, փաստորեն, սկսվեց բանակի, Հայաստանի զինված ուժերի հետ կապված հրամանագրերի շղթա: Հենց նույն օրը Դուք հրամանագիր ստորագրեցիք, որով նշվում էր, որ նախագահին է վերապահվում բարձրաստիճան զինվորականների կազմի պաշտոնների ցանկի հաստատումը: Ցանկի հրապարակումը եղավ, իսկ երեկ Դուք մի շարք նշանակումներ կատարեցիք: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հրամանագրերի շարքը, ի՞նչ նպատակ էին դրանք

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 55 ՀՈԴՎԱԾԻ 12-ՐԴ ԿԵՏԸ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 14-ի իր հրամանագրով լուրջ տեղաշարժ կատարեց ներքաղաքական զարգացումների դաշտում։ Հրամանագրի վերաբերյալ գնահատականները, որքան էլ տարօրինակ է (սակայն՝ ուրախալի), խիստ դրական են։ Ի վերջո, ի՞նչ է պատահել։ ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը հաստատել է բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը։ Ամեն ինչ շատ ավելի ուրախալի կլիներ, եթե նախագահ Քոչարյանն այս հրամանագրի բովանդակության

«ՏՐՎՈՒՄ Է ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ԻՆՔԸ ՄԱՀԱՑԵԼ Է»

Որքան հայտնի է առաջադեմ մարդկությանը՝ հանգուցյալին անձամբ հետմահու որեւէ փաստաթուղթ չի տրվում։ Նախ՝ նա, մեղմ ասած, անտարբեր է փաստաթղթի հանդեպ, երկրորդ՝ ոչ մեկի մտքով չի անցնի նրանից տեղեկանք պահանջել։ Սակայն պարզվում է, որ այս փաստը կասկածի տակ են առել Արագածոտնի մարզի Լեռնարոտի գյուղխորհրդում։ Խնդրեմ, համոզվեք ինքներդ. (Տեղեկանք. Տրվում է Նուբար Նշանի Տրդատյանին առ այն, որ

ԲԱՅՑ ԿՄՆԱ ՆԱՂԴԱԼՅԱ՞ՆԸ

Չնայած հայտնի չէ՝ արդյոք իրադարձությունների նման զարգացման դեպքում Տիգրան Նաղդալյանի հրաժարականը կընդունվի՞, այնուամենայնիվ, Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնի մի քանի թեկնածություններ են շրջանառվում։ Որպես հավանական թեկնածուներ են նշվում Սեյրան Շահսուվարյանն ու Էդվարդ Միլիտոնյանը, Հակոբ Ռուբինյանն ու, որ «Առավոտի» համար առավել ուրախալի է՝ Տիգրան Պասկեւիչյանը։ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Մարտի 14-ին դատավարության ընթացքում դեմ առ դեմ հանդիպել են

ԱԺՄ-ԻՑ ԹԱՔՈ՞ՒՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԱԺՄ վերջին համագումարում Վազգեն Մանուկյանը բացահայտեց, թե 1999-ի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո իր տանն ընդունել էր Վազգեն Սարգսյանին, եւ նա ԱԺՄ-ին երեք բարձր պաշտոններ էր առաջարկել։ Վազգեն Մանուկյանը մերժել էր այս առաջարկը, սակայն խոստացել, թե ԱԺՄ-ն մի 6 ամիս լոյալ կմնա նոր կառավարության հանդեպ։ Արդյոք այդ պայմանավորվածությունները հայտնի՞ էին ԱԺՄ այլ գործիչներին։ Մեր այս հարցին

«Պատվիրատուն իշխող վարչախումբն է»

Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն Աշոտ Բլեյանի։ Հավաքը հատուկ հայտարարությամբ կոչ արեց համախմբվել եւ քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանի ազատության հարցը լուծել։ Հավաքին մասնակցում էին բոլոր «նախկինները», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները, լրագրողներ։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները Աշոտ Բլեյանի գործը քաղաքական էին համարում։ Բլեյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը իր խոսքում հայտարարեց, որ բոլոր մեղադրանքներն

ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ԱՐԴՅՈՔ ԾԱԳԵՑ ԱՅՍ ԱՀԱՎՈՐ ԱՂԵՏԸ ՄԵԾ

1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ իր նախագահության օրոք ժողովուրդը հիասթափվի իրենից, պատասխանել է. «Ոչ մի բան չի կարելի բացառել, բայց դա առաջին հերթին կախված կլինի ինձանից։ Եթե նման բան կատարվի, ուրեմն մեղավորը ես եմ»։ Այս հարցազրույցի տեսագրությունը պատահաբար ընկավ ձեռքս, եւ որոշեցի մամուլի եւ այլ տեսագրությունների

ՆԱԽԱԳԱՀԸ ԽԻՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ

Ինչպես «Առավոտին» հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, նշանակումները ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին անձամբ ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ նախագահն այցելել է պաշտպանության նախարարություն։ Հանդես գալով բարձրագույն սպայական կազմի առջեւ, նախագահ Քոչարյանը նշել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված այս լիազորությունը նա իրականացնում է որպես երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր։ Նախագահը նորանշանակ սպաներին

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» հրամանագիրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 14-ին հրամանագիր է ստորագրել Մկրտիչ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ եւ Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55

ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հատուկ բառակապակցություններ, ելույթի տեքստեր, թեւավոր արտահայտություններ կան, որոնք կարելի է խմբավորել եւ հատուկ թղթապանակների մեջ պահել, որոնց վրա գրված կլինի «ներկաների խոսք», «նախկինների խոսք»։ Բոլոր ժամանակների իշխանությունների եւ էքսիշխանությունների համար այս ամենը միշտ էլ արդիական կլինի։ Ներկաները պարզապես որդեգրել են եւ սրբությամբ պահպանում են նախկիններին «դատելու, պատասխանատվության ենթարկելու, թալանածը ետ վերադարձնելու» եւ այլ պահանջներ։ Իրենց

ԼԱՎ ԼՈՒՐ

Վերջինիա նահանգի օրենսդիրները բանաձեւ ընդունեցին, որով ապրիլի 24-ը նշվելու է որպես Հայկական ցեղասպանության հիշատակի օր։ Բանաձեւում դատապարտվում են Թուրքիան եւ նրան աջակցող ծխախոտի եւ ռազմարդյունաբերության ներկայացուցիչները, որոնք խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ում։ ՎԱՏ ԼՈՒՐ AED ամերիկյան կազմակերպության հրավերով հայկական պատվիրակությունը կիրակի ժամանեց Վաշինգթոն։ Պատվիրակության կազմում են «Արի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը եւ «Առավոտի» լրագրող Գենոֆիա

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՅԼ

Հարություն Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Ռշտունին վերաքննիչ բողոքով դիմել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների վերաքննիչ դատարան։ Պաշտպանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Հարություն Հարությունյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ «ԵԿ ԱՅՍ ԳԻՇԵՐ ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ ՄԻՆՉԵՎ ԼՈՒՅՍ» Երեկ ուշ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում հանդիպեցին ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի եւ ՀՀԿ վարչության անդամները։ Քննարկվող հարցերի

ՍԱՍՏԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՍՏՐԻՊՏԻԶ

Քաղաքապետարանի ներքին հրահանգը վկայակոչելով՝ սրճարաններին եւ բարերին արգելվել է իրենց շոու ծրագրերում ընդգրկել topless (առանց վերնազգեստի) պարեր։ Որպես պատճառաբանություն բերվել է այն, որ այդ պարերն անհարիր են մեր ազգային նկարագրին։ Հիրավի, ճշգրիտ դիտարկում է, բայց սա միայն կիսաքայլ է։ Մեր նկարագրին լիովին ավելի հարիր կլինի, եթե մեր իշխանավորները պարտադրեն, որ աղջիկները ձողի շուրջ պարեն ազգային

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ողջունում եմ երեւանյան լրատվամիջոցներով հրապարակված՝ Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակի խաղաղեցման վերաբերյալ հայաստանյան երեք կազմակերպությունների նախաձեռնությունը եւ կիսում եմ նրանց մտահոգությունները: Ամենաէականը՝ միանում եմ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսության մեխանիզմներ ստեղծելու նրանց առաջարկին: Միաժամանակ, սակայն, չեմ կարող թաքցնել իմ հոռետեսությունը այդ առաջարկի իրականացման կարելիության հանդեպ, նկատի ունենալով, որ ԼՂՀ իշխանություններն ընդհանրապես ժխտում են ընդդիմության գոյության փաստը երկրում:

«Իրար վրա տղա՞ եք բերում. թաղի կռիվ է, թե՞ պետություն»

Հարցազրույց ՀԿԿ խմբակցության անդամ, պատգամավոր Խորեն Սարգսյանի հետ «Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է։ Տնտեսականը, սոցիալականը, արտագաղթը, այդ բոլորը մի կողմ, խոսքը սրա մասին չէ, խոսքը քաղաքական ճգնաժամի մասին է»,- ասաց պատգամավոր, ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Թռչունի Սարգսյանը եւ պատմեց, որ եթե ընտանիքի մեջ կռիվ է սկսվում, որքան էլ ամուր լինի այդ ընտանիքը, միեւնույնն է՝ քանդվելու

ԻՆՏՐԻԳԱՑԱՎ ԵՎ ՏԸԶԶ

Կարծես թե երկրի պետական այրերը բան ու գործ չունեն եւ պարապությունից նոր խաղ են հնարել՝ ինտրիգ-ինտրիգ են խաղում, թիկունքից իրար են հարվածում եւ «տըզզ» են գոռում։ Օրը երկուշաբթի էր հերիք չի, դեռ ամսաթիվն էլ 13-ն էր։ Երկու ծանոթ փաստ կողք կողքի։ Մնում էր մի սեւ կատու հայտնվեր ու բոլորին սրտաճաք աներ։ «Միասնություն» խմբակցության անդամները երեկ

ՈՍԿԵ ՄԻՋԻՆԸ. ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԻԲՐԻԴ

Մարտի 12-ին ավարտված ԱԺՄ 11-րդ համագումարը իր աշխատանքները եզրափակեց կուսակցության հայտարարությամբ (տես՝ հարակից սյունը)։ Այս հայտարարությունը, սակայն, միակը չէր. հայտարարությունների նախագծեր էին ներկայացրել նաեւ ԱԺՄ անդամներ Վահե Վարսանյանն ու Ֆիլարետ Բերիկյանը։ Վ. Վարսանյանի հայտարարությունն ասում էր, որ «ԱԺՄ 10-րդ համագումարից հետո ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւս մեկ անգամ փաստում են, որ պետության կառավարման հարցերը,

«ԿԱ՛ ԱՅԴՊԻՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

ԱԺՄ 11-րդ համագումարը կիրակի եզրափակեց իր աշխատանքը՝ հրապարակելով հետեւյալ հայտարարությունը. «- Մտահոգված երկրում խորացող քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական ճգնաժամով, օրեցօր ահագնացող արտագաղթով, – հրատապ համարելով տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման, կարգուկանոնի հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության խնդիրները, – արձանագրելով, որ խորանում է գործադիր իշխանության երկու բեւեռների պայքարը, քաղաքականության մեջ են ներգրավվում զինված խմբերը, ինչը վտանգում

ՍԻՄԲԻՐՍԿԸ ՎԵՐՑՎԱԾ Է, ՄՆԱՑ ՍԱՄԱՐԱՆ, ԹԱՆԿԱԳԻ՛Ն ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉ

Թեեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀԱՀ-ին տված իր հարցազրույցում հասկացնել տվեց, որ «Միասնության» հայտարարությունը գրագետ եւ լավ մտածված չէր, հայտարարություն անելու պահը նրբանկատորեն չէր ընտրված, հրաժարականների պահանջները հիմնավոր ու լուրջ չէին, այդուհանդերձ հայտնի էր, որ նախագահը գոնե մասամբ ստիպված է բավարարել դաշինքի պահանջը։ Եվ, ահա, երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը ՀԱՀ ՊՓԲԸ հիմնադրի լիազոր

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության տնօրեն Վ.Հովակիմյանը «Առավոտին» հայտնեց, որ ակադեմիական գրահրատարակության գործը բարելավելու նպատակով ՀՀ ԳԱԱ նախագահությունը Լիխտենշտեյնի «Ռոմֆորդ Իսթեբլիշմենթ» եւ «Փրինթինֆո» ընկերությունների հետ նախատեսում է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը ԳԱԱ-ին պարբերաբար կապահովի մեծ տպաքանակ ունեցող արտասահմանյան պատվերներով եւ դրանից ստացվելիք շահույթներով կտպագրվեն ակադեմիական գրքերն ու հանդեսները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը դառնում է այդ

Ո՞ՒՐ ԷԻՐ, ԱԺՄ, ԵՐԲ ՉԷՐ ԸՆՏՐՈՒՄ ՄԻ ՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱԺՄ

11-րդ համագումարի վերջին օրը շարքային մի ԱԺՄ-ական երկրի ներքաղաքական կացության մասին կուսակցության արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ասաց՝ եթե 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺՄ-ն հանդես չեկավ հայտարարությամբ, որ ընտրություններն ազատ ու արդար չեն անցել, այս դեպքում կուսակցության նման կեցվածքը ճիշտ չէ։ ՀԺՀԿԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի ժողովրդա-հայրենասիրական կազմակերպությունների դաշինքը (ՀԺՀԿԴ), որի մեջ մտնում են Ազգային վերածննդի կուսակցությունը, «Հայ Դատ»

ՆԱ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵՆԱԿ

Երեկ Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, բայց ոչ թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, այլ ՀԱՀ ՊՓԲԸ-ի լիազոր ներկայացուցչին։ Հրաժարականն առայժմ ընդունված չէ։ Տիգրան Նաղդալյանի տրամադրությունը երեկ առավել բարձր էր, քան «Միասնության» հայտարարությունից հետո։ Մանրամասները՝ էջ 2։ ՈՎՔԵ՞Ր ՉԵՆ ԳՆՈՒՄ Պատգամավոր Խորեն Սարգսյանի կարծիքով Հայաստանից չեն

ՆԱ ԳՆԱՑ 6 ՀՈԳՈՎ

ԱԺՄ 11-րդ համագումարն իր ներկայությամբ պատվել էր ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Ճիշտ է, պրն Խաչատրյանը երկար չդիմացավ եւ շուտ գնաց։ Նրա հեռանալուց հետո պարզվեց, որ պրն Խաչատրյանի ներկայությունից բավական ազդվել էր ԱԺՄ-ական Վովա Գասպարյանը։ Ելույթի «բուն բովանդակությանն» անցնելուց առաջ, պրն Գասպարյանը տարակուսած դիմեց դահլիճին. «Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ինձ համար անհասկանալի էր. ԱԺ նոր նախագահը,

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐ ԻՐՈՔ ՉԵՂԱՆ

Մեկ շաբաթ շարունակ «Միասնության» բոլոր գործիչներն ակնարկում էին, թե զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ասուլիսում շատ հարցականների պատասխաններ կտրվեն, ինչ-ինչ բացահայտումներ կլինեն։ Կարելի է նշել, որ սպասելիքներն այս առումով ի դերեւ ելան։ «… ինձ վրա հույս չդնեք» Իր խոսքի նախաբանում արդեն Գագիկ Ջհանգիրյանը նշեց. «Նախ՝ մեկ վերապահում, գուցե թե եւ շատերին հիասթափեցնող։ Քաղաքական մերկացումներ չեն լինելու»։

ՉԷ ՄԻ՝ «ՍԻՐՈ» ԻՐԱՎՈՒՆՔ

Աշոտ Բլեյանի եւ նրա «խմբի» երկու անդամների՝ Ռ. Պողոսյանի եւ Ա. Ավագովայի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց կրթության նախկին նախարարի հարցերից, որոնք ուղղված էին գլխավոր հաշվապահին։ Ո՞վ է որոշել շինարարական դրվագներով հաշվապահական ձեւակերպումներ տալ, որեւէ ճնշում եղե՞լ է կամ որեւէ կասկած, ինչին Ռ. Պողոսյանը պատասխանեց, որ ձեւակերպումներն իր պարտականությունների մեջ էին մտնում, ինքն

Աղասի Արշակյանը

Տնտեսական նոր, Հայաստանի համար չափազանց շահավետ հեռանկարներ բացեց ՀՀ նախագահի այս հենարաններից մեկը: Ըստ պրն Արշակյանի, «Ռ-Բ» դաշինք մտնելուն պես մենք կսկսենք «մեկը մեկին» փոխանակել մեր ծիրանները բելառուսական տրակտորների հետ: Եթե զարգացնենք պատգամավորի բիզնես-պրոյեկտը, ապա մեկ դեղձով հնարավոր կլինի ձեռք բերել մեկ կոմբայն, իսկ մեկ դամբուլով՝ «Բելառուս» դաշնամուր: Մի բան, սակայն, նախատեսված չէ. այդքան տրակտորը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930