Օրվա լրահոսը

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Կասիմ-Ժոմարտ Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից չեղարկվել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը․ Կարեն Ավետիսյան

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00-ին, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն ՝ Օքսֆորդի համալսարանում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքում գրել

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներին, այցելել Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի Կիրանցի հատված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, մասնավորապես` Կիրանց: Վարչապետը նախ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են: Պատասխանատուները զեկուցել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի արդեն այս ամսվա ընթացքում: Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ևս ակտիվորեն ընթացքի մեջ են և աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս:

Բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ․ 4-ամյա երեխա է մահացել․ Shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա

Ջրափրկարարները քաղաքացիներին ափ են դուրս բերել

Հուլիսի 6-ին, ժամը 16:40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրկարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու՝ շրջված մոտորնավակով։ Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներ Հ. Հ.-ին (ծնված 1970 թ.) և Գ. Կ.-ին (ծնված 1972 թ.)։

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից: Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև

ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է Նիկոլի մտավախությունը՝ ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Կարեն Եղիազարյան․ «Նիկոլը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։ Արմեն Աշոտյան․ Կրկնեմ, այդ հարցը բովանդակությամբ դատարկ է,

Նախագծերով փորձ է կատարվել վերացնել ՎԻՎՕ և հարակից օրենքներում առկա բացթողումները. Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ուսումնասիրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ ՎԻՎՕ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծերի Փաթեթ) վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարության կողմից օրինագծերի հանրային քննարկումների պաշտոնական կայքէջում տեղադրված տարբերակը, ինչպես նաև Կոալիցիայի 2 ներկայացուցիչներ մասնակցել են նշված օրինագծերի 2024 թ. մայիսի 17-ին կազմակերպված

«Կոչ եմ անում բոլոր ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանում փոփոխություններ, այժմվանից ակտիվ լինեն». Վահան Բաբայան

Այսօր կայացած «Ռեֆորմիստների» կուսակցության 4-րդ համագումարում հաստատվեց նոր խմբագրությամբ կուսակցության կանոնադրությունը, ընտրվեցին կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի (գործադիր մարմին), վերստուգիչ մարմնի նոր կազմեր: Կուսակցության նախագահ վերընտրվեց Վահան Բաբայանը: Վահան Բաբայանը ելույթում նշելով, որ կուսակցությունը հիմնադրվել է ութ տարի առաջ, շարունակեց. «Այն ժամանակ մենք ապրում էինք բոլորովին ուրիշ Հայաստանում, որտեղ կար հայկական Արցախ, որտեղ Գանձասարում, Ամարասում,

Բագրատ սրբազանը՝ ՔՊ-ականներին․ «Դուք ստրուկի ու ճորտի պես արել եք թշնամու թելադրանքը ու հպարտանո՞ւմ եք»

«Մարդկանց ինչո՞ւ չեն հանդիպել, մարդկանց ողբերգություններն ինչո՞ւ չեն ապրել։ Էն խեղճ ու կրակ Ցականյանին էլ հետները տարել են, որ ի՞նչ անեն»։

Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի և Ձեր կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր

Պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է․ Մարուքյանը մանրամասնել է, թե ինչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը

Նոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել է: Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր էլ այդ քրեական գործերը ընթացքի մեջ են, բայց էդ գործերը չեմ կարծում` քննում են այն տրամաբանությամբ, որ հեղաշրջման պլանը ձախողվեց, քննում են, որ հարձակում է տեղի

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար․ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ գործընթացը շուտով կավարտվի․ 1lurer.am

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: «Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության

Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն

Հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել, հափշտակել են չհրկիզվող պահարանը․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել և հափշտակել են

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյան

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովողներից է: Երևանի անխափան արտաքին լուսավորությունն ապավոհում են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները: Արդեն 10 տարի նրանց շարքում է Հայկազ Սարգսյանը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`

Իրանի նոր նախագահն իրանցի է, որը սերում է Ատրպատականից․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։ Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։ Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց

Իրանում թյուրքախոսները տոնել են Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը՝ «Գորշ գայլերի» նշանը ցույց տալով

Region Monitor – Իրանում թյուրքախոսներն այսպես են տոնել արտահերթ նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը։  

«Պետք չէ գերագնահատել Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության ուժը: Դրա դիմաց կա ավելի մեծ ուժ` ժողովուրդը». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը՝ Բագրատ սրբազանի հետ փակ հանդիպման մասին

Կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք գյուղերի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արտիմետ, Այգեկ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Բաղրամյան, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ

Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության

Կկարողանա՞ն արդյոք նոր տներ գնել կառավարության տված 4,8 մլն-ով․ «Հրապարակ»

Կառավարությունը վերջին նիստում հաստատել է Լոռիում եւ Տավուշում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներից, հեղեղումներից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը։ Ըստ այդմ՝ փոխհատուցում կստանան նրանք, որոնց տունը կամ բնակարանը ոչնչացել է, ունեն 4-րդ կամ 5-րդ կարգի վնասվածության աստիճան, վնասվել է առաջնային օգտագործման գույքը։ Կառավարության նիստի ժամանակ խոսք է գնացել առավել տուժած Սանահին կայարանի 12 հասցեում գտնվող բազմաբնակարան

Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը

«Իրանն այսօր»– Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը։ Նա հավաքել է 16 մլն ձայն։ Սաիդ Ջալիլին՝ 13 մլն։ Քվեարկությանը մասնակցությունը եղել է 49,8%։

Արմեն Մանվելյան․ ԱՄՆ-ի հետ որեւէ համաձայնություն գոյություն չունի, ու լուրջ մակարդակով երբեւէ բանակցություններ չեն վարվել. «Հրապարակ»

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը պնդում է` ԱՄՆ-ի հետ որեւէ համաձայնություն գոյություն չունի, ու լուրջ մակարդակով երբեւէ բանակցություններ չեն վարվել. «Չի եղել նման բան, հետեւաբար, հայտարարությունը, որն արվել է այդ անձի կողմից, կեղծիք է՝ ծայրից ծայր։ Սա հերթական փիառ գործընթացն է, գաղտնիք չէ, որ այս ռեժիմը ժամանակ առ ժամանակ նման կեղծ հայտարարություններ է

Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիային՝ «խստորեն դատապարտելով Մերիհ Դեմիրալի նկատմամբ կիրառված անարդար պատիժը»

Իլհամ Ալիևը շնորհավորել է Թուրքիային ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/4 փուլի ուղեգիր նվաճելու համար։ Նա առանձնահատուկ շնորհավորել է «Գորշ գայլերի» նշանի համար որակազրկված Մերիհ Դեմիրալին` «խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կիրառված անարդար պատիժը»։ Նա նաև Թուրքիայի հավաքականին հաղթանակ է մաղթել  Նիդերլանդների դեմ խաղում և գրառումն ավարտել «Կեցցե թյուրքական աշխարհը» կարգախոսով։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների մոտ․ «Հրապարակ»

Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երեւանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների եւ մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։ ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային

Վերջին վեց տարում ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տարանցիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ․ «Փաստ»

Հիմա գանք Հայաստանին ու տեսնենք, թե վերջին վեց տարում ու նույնիսկ դրանից առաջ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել տարանցիկ ու ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ուղղությամբ։ Հասկանալի է, որ ծովի առկայությունը Վրաստանին որոշակի առավելություն է տալիս, բայց Հայաստանում էլ կարող են ցամաքային ու օդային ենթակառուցվածքները զարգանալ։ Արդեն տարիներ շարունակ Հյուսիս-Հարավ մայրուղին կառուցվում է ու այդպես էլ չի ավարտվում։

«Յոյսի Օճախներ» ծրագրով արդէն իսկ գնուած են երկու բնակարաններ՝ հարազատ երդիքով մը արցախահայ ընտանիքներին ապահովելու համար

Հայ Օգնութեան Միութեան «Յոյսի Օճախներ» ծրագիրը, որ ընթացք առաւ Յունուար 2024ին, կը նպատակադրէ հարազատ երդիքով մը ապահովել արցախահայ ընտանիքներ, որոնք Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութեան իբրեւ արդիւնք՝ Արցախի հայաթափմամբ, կորսնցուցին իրենց բնակարանները։ «Յոյսի Օճախներ» ծրագրով արդէն իսկ գնուած է երկու բնակարաններ՝ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրիկ գիւղին մէջ։ Բնակարանները կը գտնուին նորոգութեան ընթացքի մէջ, ինչպէս՝ կոյուղիներու նորոգութիւն, հորի

Մենք իսկապե՞ս «գնում ենք դեպի Եվրոպա»

«Մեր երկիրը ճի՞շտ ճանապարհով է գնում», – հարցնում է ինձ տաքսու վարորդը: «Ոչ, – ասում եմ, – մեր երկիրը գնում է սխալ եւ կործանարար ճանապարհով»: «Դեպի Եվրոպա գնալը սխա՞լ է», – հետաքրքրվում է զրուցակիցս: Դարձյալ բացասական պատասխան եմ տալիս. «Դեպի Եվրոպա գնալը ճի՛շտ է: Բայց պետք է գնալ, ոչ թե ձեւեր թափել»: Հիշեցնեմ. Հայաստանը շարունակում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031