Օրվա լրահոսը
Նման ձևակերպումներով Լուկաշենկոն պարզապես ծաղրում է այն հսկայական ավանդը, որ տարբեր ազգեր, այդ թվում՝ հայերն, ունեցել են նացիզմի ոչնչացման հարցում. «Գարդման Շիրվան Նախիջևան»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի Միլլի մաջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ արել է հերթական ծիծաղաշարժ հայտարարությունը՝ ասելով, թե «մենք գնահատում ենք այն սխրանքը, որը ադրբեջանցիները կատարել են Բելառուսը ֆաշիստներից ազատագրելիս»։ Զավեշտալի է, որ պատմության մասնագիտական որակավորում ունեցող Ալեքսանդր Լուկաշենկոն որպես պատմաբան այսքան մակերեսորեն է տիրապետում պատմական անցյալին, իսկ եթե ոչ, ապա Լուկաշենկոն դրսևորում
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 17-23-ը. (2024թ․) ☑️Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (23.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 47սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.384մլն. մ³,
2018թ․-ից ՀՀ իշխանության կողմից սկսվեց հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ
2018թ․-ից ՀՀ իշխանության կողմից սկսվեց հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Սկիզբ դրվեց ազգային, հոգևոր, քրիստոնեական արժեքների տոտալ ոտնահարման և արժեզրկման: Փաստերը՝ տեսանյութում
Արցախի ԱԺ 4 խմբակցությունների հայտարարությունը
ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։
Մայիսի վերջի դրությամբ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 752.260, աճը 4.7%՝ 2023 թ. մայիսի նկատմամբ
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թվականի մայիսի նկատմամբ՝ 4.7%։ Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝
«Նրան պետք է, որ մնա միայն Թավշյա հեղափոխությունը, նա թուփը մեծացնում, դարձնում է ծառի չափ». Արամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հանում է իր դեմ, որպեսզի, իր պատկերացումներում, նա մնա միակը։ Նա մերժում, կեղծում և ուրանում է ամբողջ պատմությունը, որի միջով անգամ ինքն է անցել։
Նա հետևողականորեն վարկաբեկում է 1988-ից սկիզբ առած ազատագրական շարժումը, այն լուսավոր շարժումը, որի արդյունքում մենք ունեցանք երկու պատմական հաղթանակ՝ պետականության ստեղծում և Ղարաբաղի ազատագրում։ Մեր ժողովրդի զրկանքով 12 հազար քկմ ավելացնելը մեզ համար պատմական հաջողություն էր։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձ է անում զրոյացնել և վարկաբեկել «Ղարաբաղ» կոմիտեի և քաղաքական հաղթած թիմի նվաճումները։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch
«Caucasus Heritage Watch»-ի կողմից հրապարակված հայկական մշակութային վայրերի մասին վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի թիրախում հայտնված մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75%-ով: «Caucasus Heritage Watch»-ի զեկույցում նշվում է, որ վավերացնելով փորձագետների նախազգուշացումները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին՝ «Caucasus Heritage Watch»-ի
Արամ Գաբրելյանովը՝ ԵՄ «սև ցուցակում»
«Ազատություն». Եվոպական միությունը պատժամիջոցների ենթարկվածների «սև ցուցակում» է ներառել Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այդ մասին հրամանագիրը տեղադրվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։ «Արամ Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններ»,- ասվում է հրամանագրում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Փաշինյանը և դեսպան Պիտալուգան անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը: Զրուցակիցներն անդրադարձել են
ԵՄ-ում եթե տեղյակ լինեն, թե ՀՀ-ից ովքե՞ր են ուզում գնալ Եվրոպա, Եվրոպան կթողնեն եւ կփախչեն Աֆրիկա․ Էդգար Ղազարյան
Եթե ադրբեջանաթուրքական իշխանություններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանի միջոցով վերացնել Հայաստանը՝ այդպիսով ուղիղ կապ հաստատելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ակնհայտ է, որ Թուրքիան՝ լինելով Արեւմուտքի դաշնակից, խրախուսելու է Հյուսիսային Կովկասում նոր անջատողական շարժում․ այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով երեկ Դաղստանում տեղի ունեցածին։ Թուրքիայի հետագա ծրագրերի հիմնական խոչընդոտն,
Ծնունդով Արցախից Նինել Գաբրիելյանը ոչ միայն վարում էր փառատոնը, այլ նաեւ ներկայացել էր արցախյան տաղավարով
«Ապառաժ». Հունիսի 22-ին Արտաշատ համայնքի Դվին բնակավայրն իր հյուրնկալ դռներն էր բացել Արարատի մարզում առաջին անգամ կազմակերպված ծիրանի փառատոնի մասնակիցների և հյուրերի առջև։ Միջոցառումը կազմակերպվել և ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ՅուԷսԷյդ/ և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի /ԷնԴիԱյ/ կողմից՝ իրականացվելով Արտաշատի համայնքապետարանի համագործակցությամբ։ Ծնունդով Արցախից Նինել Գաբրիելյանը, որը բնակություն է հաստատել այդ համայնքում, ոչ միայն
Կառավարությունից մարդ եկա՞վ Լալային հրաժեշտ տալու… տղա մնացեք. Լեւոն Հարությունյան
Դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությանը որեւէ պաշտոնյա չի մասնակցել:
Ներկայանալով որպես «Իդրամ»-ի աշխատակից՝ տղամարդը երեք քաղաքացիներից ստացել է էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը և 2․500․000 դրամ հափշտակել
Բացահայտվել են Արտաշատի 38–ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2․500․000 ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․
«Սա խայտառակություն է, վատ նախադեպ». Ռուբեն Մելիքյան
Այսօր դատավոր Դոլմազյանի որոշմամբ վկայի հարցաքննությունն անցկացվեց առանց ուղիղ եթերով հեռարձակման, քանի որ մեղադրող դատախազը նման միջնորդությամբ էր հանդես եկել:
Հրդեհի 118 դեպք՝ 1 շաբաթում. փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Հունիսի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 703 դեպք, որից 226-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 118, փլուզման` 4, պայթյունի, դժբախտ պատահարի, տեղատարափ անձրևի, քարաթափման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման՝ 78, կեղծ ահազանգի՝ 13, ինքնասպանության փորձի՝ 18, թունավորման՝ 7, վայրի կենդանիների հարձակման` 5, ճանապարհատրանսպորտային
Վրաստանի հարցով հրատապ ընթացակարգով բանավեճ ԵԽԽՎ-ում․ վրացական պատվիրակության ղեկավարը դեմ էր
Վրացական պատվիրակության ղեկավարի ելույթը բացասաբար ընդունվեց Վեհաժողովի պատվիրակների կողմից։
ՀՀ ԿԲ-ն UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել
2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել: UBPAY համակարգի օպերատոր հանդիսանում է Յունիբանկը:
«Շարժմանը վերաբերվել որպես սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի». Աշոտյանի պատգամը
«Նիկոլը ադրբեջանական ագրեսիան հիմնավորում է՝անունը դնելով վրեժ, ավելի մեծ նենգություն սեփական ժողովրդի ու պատմության հանդեպ ես չգիտեմ». Աշոտյան
ՀՀ ԱԳՆ-ն նույնպես ցավակցել է Դաղստանում ահաբեկչությունների կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես ցավակցություն է հայտնել Դաղստանում՝ Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների կապակցությամբ. «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»- նշված է X-ում ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։
Վարչական դատարանի աշխատակիցների գործադուլն աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ է կապված. Դատական դեպարտամենտ
Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ: Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։ Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հուսով ենք՝ դատական ծառայողները
«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է». Երևանի քաղաքապետի պարգևներ՝ բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին` Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի
Արցախից բռնի տեղահանվածները կարող են անվճար իրավաբանական աջակցություն ստանալ. «Մայր Հայաստանի» և «Արմ Կոնսուլի» միջև հուշագիր է ստորագրվել
Արցախի հարցը փակելը կնշանակի Հայաստանի հարցը փակել. մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։ Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)։ Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝
Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 15 ներկայացուցիչների և քաղաքացիների քրեական գործերի քննությունը
Ադրբեջանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։ Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ նշելով, որ խոսքը 15 անձի մասին է։ «Այս պահին մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Դրանից հետո մեղադրական եզրակացությունները կուղարկվեն դատարան», – նշել է Ադրբեջանի
Շրջանավարտների մեկ խմբով հնարավոր չէ ժողովրդավարացնել երկիրը. Արմեն Սահակյան
Բազմակուսակցական ժողովրդավարության ակադեմիան կարող է դառնալ հարթակ՝ ավելի լայն քաղաքական երկխոսության համար
«ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Տեսանյութում, իհարկե, երեւում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ,
«Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գուցե ամենեւին էլ նախկին դեսպանը չէ»
Սկիզբը՝ նախորդ համարում «Ինձ թվում է, որ երբեմնի «Ելք» դաշինքը չի դադարել գոյություն ունենալուց, պարզապես տարբեր ժամանակներում կրում է տարբեր դրսեւորումներ»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։ – Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն է ակտիվացել՝ քարը-քարին չթողնելով քննադատում է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ի տարբերություն
Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու հնարավորությունից. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը։ Դատախազի միջնորդությամբ՝ Աշոտյանի գործով դատարանը հանրությանը զրկեց ուղիղ եթերով վկաների հարցաքննությանը հետևելու և սեփական «վճիռը» կայացնելու հնարավորությունից։ Դատախազության այս միջնորդությունը ինքնին բավարար է՝ հաստատված ճանաչելու մեր բուն պնդումն այն մասին, որ սա դասական քաղաքական հետապնդում է։ Հ.Գ. Մենք խստորեն առարկեցինք, բայց
«Ադրբեջանին ձեռնտու չէ փաստաթղթի ստորագրումը, այսպես ինքը ստանում է այն, ինչ իրեն պետք է»
«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։ – Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»։ Դեռ բոլորովին վերջերս այս իշխանությունները հայտարարեցին, որ իրատեսական են համարում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 24-ի, 26-ի և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 24-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝


















































