Օրվա լրահոսը

Աղվերանի հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն

Հունիսի 23-ին, ժամը 07։37-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերանի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի է ունեցել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյուն է տեղի ունեցել մոտ 9 քմ մակերեսով հսկիչ-անցագրային կետում, ինչի հետևանքով վնասվել

«Վեճ ոչնչի մասին»․ «Հայացք Երևանից»

ՀՀ գոյության առաջին իսկ օրերից իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջեւ առանձնակի հակասություններ չեն զգացվել։ Պահպանվում էր մի տեսակ հավատարմության մթնոլորտ։ Սակայն ժամանակի ընթացքում՝ իշխանության քաղաքական որակի փոփոխություններին զուգահեռ, սկսեցին նկատվել այլ միտումներ։ Հայաստանում իշխանության օլիգարխացումը հանգեցրեց նրան, որ ՀԱԵ-ն բռնեց քաղաքական համակարգի հետ միաձուլվելու ուղեգիծ՝ դրանով իսկ ընտրելով միմյանց հակասահմանադրական հավակնությունները բավարարելու ճանապարհը։

«էնտեղ ո՞ւր է կետ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի թողած կետից շարունակել-չշարունակելու մասին

Բագրատ սրբազան․ «Էրդողանի հետ խոսում է, հաջորդ օրն առանց իմանալու՝ լավ է, վատ է, Պաղեստինի ինքնորոշում է ճանաչում»։

«Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ի հետ միասին պարտության խորհրդանիշը։ Հայ երիտասարդությունը հաղթանակած երիտասարդություն է»․ Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը վստահեցրեց՝ մարդիկ չեն համարում, որ շարժումը մարած է կամ ավարտված է։

«Փողոց նետվելը բոլոր առումներով ինքնանպատակ չի կարող լինել»․ Բագրատ սրբազան

Դիտարկմանը՝ հանրության շրջանում «գործ՝ խոսքի փոխարեն» ակնկալիքներ կան, Բագրատ սրբազանն ի պատասխան ասաց․ «Ովքե՞ր են դա ասում, ուրեմն այդ շրջանակներն էլ թող այդ խոսքից ու ակնկալիքներից անցնեն գործի»։

«Մենք չպետք է քաղաքականության զոհ դառնանք։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ու նրա ճակատագրի հանդեպ մենք անտարբեր չենք». «Ա1+»

Ինչպես ու երբ են հասել Հայաստան, դաժան երազի պես է հիշում Նորան: «Թե ինչքան փնտրեցինք երևանյան հիվանդանոցներում, հույսով ու հավատով… Ցավոք, նոյեմբերին հաստատվեցին ԴՆԹ նույնականացման պատասխանները, 3-ինն էլ»…

«Էդ պետք է ադրբեջանցիներին հարցնես՝ թե իմ մասին ինչ են ասում․ ասում են՝ Իրանի ներդրածն է»․ Բագրատ սրբազանը՝ հայ-իրանական հարաբերությունների հարցի առիթով

Բագրատ սրբազան․ «Հյուսիսն ասում է՝ գործակալ եմ Լոնդոնից, արևմուտքն ասում է՝ ռուսների շահի համար է, Ադրբեջանն ասում է՝ Իրանի ներդրածն է, էլ ոչ մեկ գլխի չի ընկնում՝ ես ով եմ։ Բոլոր երկրների գործակալ»։

«Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ

Ադրբեջանական լրատվամիջոցները 2020 թ. օգոստոսին գրել էին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին «Գրոզա-Ս»-ի հաջող կիրառության եւ հայկական ԱԹՍ-ի խոցման մասին: Ըստ այդմ՝ բելառուսական հակադրոնային այս միջոցը ադրբեջանական բանակի շարքերն է մտել 2018-ին՝ սերիական արտադրության մեկնարկից ընդամենը 2 տարի անց:

«Քաղաքապետարանն ապամոնտաժեց մեր ժամացույցները․ դրանց վրա տեղադրել էինք շարժման հանդիպումներն ու կարգախոսը»

«Արատտա» կրթամշակութային ազգային կենտրոնի հիմնադիր Արազ Բաղդասարյանը հայտարարեց․ «Սա մեր հավատամքն է, և ուղղակի, սրբազան, Ձեզ հետ չլինել չենք կարող մինչև վերջ, մինչև ճշմարտության հաղթանակը»։

Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները:

Քննարկվել է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի՝ Լայպցիգում ուսանելու տարիներին զբաղեցրած բնակարանի բակում հուշատախտակ տեղադրելու հնարավորությունը

Հանդիպմանը քննարկվել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երևանյան միջազգային ցուցահանդեսին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները:

«Շարժումը քեզնից, մյուսից է բաղկացած, եթե դու մարել ես, այո, շարժումը մարելու է»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ եթե դու հուսահատ չես, մյուսը հուսահատ չէ, ուրեմն կյանքը կփոխվի։

«Զարթոնք» կուսակցությունը դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցչության և արցախցիների նկատմամբ դրսևորած պառակտիչ վարքագիծը

Ի խախտումն Կառավարության նշված ծրագրի և ՀՀ իրավական այլ ակտերի պահանջների, Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի անվտանգության իր երաշխավորի պարտականությունից փաստացի հրաժարվել է:

«Տղերք, տեսնես քանիսդ եք այդ դարպասը ջարդողներից Հայրենիքի Արցախյան սահմանին անցել ձեր պարտադիր զինվորական ծառայությունը»

Բոլոր դիվանագիտական և բարոյական նորմերով Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը դա Արցախն է։ Մեր Արցախն է։ Հուսամ, որ հայ ազգի համար Արցախը մերն է։ Բայց նորից կրկնեմ այդ տարածքը Արցախ է։ Այդ տարածքի ուղղությամբ որևէ գործողություն նշանակում է հարձակում Արցախի վրա։

«Իքիբիրանոց գործիչ… Ինքը իմ համար, էդ ասածներով հանդերձ, անհեթեթություն է, ես նման անուն ազգանունով քաղաքական գործիչ չեմ ճանաչում». Շարմազանովը՝ Մարուքյանին

Չեմ ուզում անցնեմ անձնական վիրավորանքների դաշտ, բայց ձեր ասած մարդը, ինքը Նիկոլ Փաշինյանի գործընկերն է եղել, որոշ մարդկանց կարծիքով հաճախորդն է եղել, որոշ մարդկանց կարծիքով շարունակում է մնալ հաճախորդ: Թող գնա Նիկոլին հարցնի՝ ինչի Նիկոլը մարդկանց անունը տալիս է, Սերժ Սարգսյանի անունը չի տալիս:

«Պատկերացրեք՝ ինչ է լինելու»․ Բագրատ սրբազանը՝ շարժման երկրորդ փուլի մասին

Շարժմանը միացած «մակաբույծների» առիթով ասաց․ «Մեր ճանապարհն ուղիղ գնում է։ Ովքեր այդ ճանապարհի մեջ կմտնեն, կմիանան, կդառնան ճանապարհի մասնակիցը, ովքեր չէ, իրենք գիտեն»։

«Իշխանափոխությունից ավելի էլ կարող է արժեք լինել․ արժեքների փոփոխության մասին է»

Բագրատ սրբազանը, դիմելով երիտասարդներին, ասաց․ «Պետք է խորությամբ հավատաք, որ կարող եք իրականություն դարձնել․ շարժումը կարողության մասին է»։

«Շարժման ձեռքբերումներից մեկը անկուսակցական, արժեհամակարգային երիտասարդների այս ակտիվությունն է»․ Թովմաս Առաքելյան

Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս Առաքելյանը վստահեցրեց՝ երիտասարդության մոտ ոչ թե հուսահատություն է, այլ վճռական դիրքորոշում։

Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորելու հիմքերը բացակայում էին

Երեկ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է համարել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանավորումը։

«Հարամ փող է, ես չեմ ուզում». Կիրանցեցին փոխհատուցմանը համաձայնել է, մոտ 12.5 միլիոն դրամ են առաջարկում, բայց որդին դեմ է

Կիրանցում ունեցած տարբեր զրույցների համաձայն՝ կադաստրի վկայական ունեցող շինությունների համար տասնյակ հազարավոր դոլարներ են վճարվում։ Դրանցից զատ, սակայն, սահմանի այն կողմում է հայտնվել հինգ տասնյակ այլ սեփականություն նույնպես՝ բնակիչների վարելահողերը, որոնց հասանելիություն գյուղացիներն այլևս չունեն:

Նոր Նորք վարչական շրջանում կապամոնտաժվի շուրջ 20 ավտոտնակ, բակային 25000 քմ տարածք կմաքրվի հողազավթումներից ու կբարեկարգվի

Ընթացքի մեջ են «Տորք Անգեղ» զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները, որի ավարտից հետո այն կդառնա նորաոճ հանգստի գոտի։

Կարեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն առավել կզարգացնի երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները

Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

ՀՀ կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել՝ հրաժարվելու այն գույքից, ինչը կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմքի, հանձնել է Ադրբեջանին. «Փաստինֆո»

Իշխանությունները դիմումին ձեւանմուշ են մշակել ու բաժանում են այն բնակիչներին, որոնց գույքը սահմանազատման արդյունքում անցել է ադրբեջանական կողմին ու պարտադրում ստորագրել առ այն, որ հրաժարվում է բոլոր գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ համապատասխան գումարը ստանալով։

ՀՀ ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

Թե ինչ էր հաղորդել Ադրբեջանի ՊՆ-ն՝ լուսանկարում

Արմեն Աշոտյան. «Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանել ոչ թե «նախկին-ներկա» սկզբունքով, այլ երկրի համար պիտանի և անպիտան մոտեցմամբ»

Եթե ՀՀ ցանկացած քաղաքացի հենց այս մեթոդով վերաբերվի այս կամ այն գործերին, ապա շատ արագ հայոց քաղաքականության պղտոր ջրերը կզուլալվեն

Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Թբիլիսիում անցկացվող Պարա ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ։

Բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները

Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել և անդրադառնալ նրանց մշակութային իրավունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։

«Մեկ էլ, որ ժամանակ ունենաք, կհիշեցնեք էլի՝ այդ երբվանից եք նման գործերով դիմակավորված անձանց միջոցով դարպաս ջարդում ու մեքենա առգրավում»

Անիմաստ հայտարարությունների փոխարեն, խոսնակը լավ կլիներ՝ պարզաբաներ, թե դեպքից 4-5 ամիս անց կամ Արցախի նախագահի ճեպազրույցին հաջորդող օրերին ինչու հետաքրքրություն ներկայացրեց արդեն իսկ առգրավված, խուզարկված և վերադարձված մեքենան։ Մեքենա, որում քննությանը հետաքրքրող որևէ տվյալ կարծես չէր հայտնաբերվել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031