Օրվա լրահոսը

Փախուստի դիմելով՝ հարվածել էր պարեկների մեքենային. հետապնդվողի ինքնությունը պարզվել է. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որն Արին Բերդի փողոցում չէր ենթարկվել պարեկների օրինական «կանգառ» հրամանին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային, ապա մոտ 5 կմ պարեկների կողմից հետապնդվելուց հետո Մանթաշյան 41 հասցեի դիմաց բախվել էր «Opel»

Գյումրու աղետալի ճանապարհների վարկն ու փոփոխված համաձայնագիրը համապատասխանում էր Սահմանադրությանը

Սահմանադրական դատարան մուտքագրված այս կարգի գործերը սովորաբար չեն լուսաբանվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր ընթացակարգով են, ակտիվ քննարկումներ չկան, դիմումատուի թուղթը «գրավոր դատարանում» մրցում է պատասխանողի «բարաթի» դեմ: Բայց քանի որ հազվադեպ է պատահում, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն է պատասխանող ճանաչվում, համաձայնագիրը վերաբերում է Գյումրի քաղաքի աղետալի փողոցներին, գյումրեցիներն

«Փաշինյանն ասում է՝ մեր պրոբլեմն էն է եղել, որ սրբացրել ենք բանակը, չէ՛, պարզապես բետոնե «ստոլբան» չի եղել մեր անվտանգության երաշխավորը». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Կարեն անունով վկաներից մեկը, որի հետ իբր Արմենի հեռախոսազրույցի ձայնագրությունը հիմք է հանդիսացել խափանման միջոց կալանքն ընտրելը, որ իբր Աշոտյանը ազդեցություն չունենա վկաների վրա, ես ինքս մի քանի անգամ կարդացել եմ հեռախոսազրույցի վերծանված տեքստը, մեծ երևակայության դեպքում անգամ չէր կարելի այստեղ գտնել որևէ կռվան՝ Աշոտյանին մեկ տարուց ավելի կալանքի տակ պահելու համար:

Չեն ձեռնարկվել ախտահանման գործընթացներ. Երևանում կասեցվել է շոկոլադե կոնֆետների արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կենֆետների պատրաստման արտադրամասում (ք․ Երևան, Օդեսայի փ․ «LEE CHOCOLATE» ապրանքանիշ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային

Ջրագնդակի Հայաստանի պատմության մեջ թերեւս մի նոր ու հաստատուն ուղի է գծում «Բարձունքի Հենոն»

Պատերազմը տարավ գեղեցիկ ու երազանքներով լի մի սերունդ, որոնք անկյունաքարային արժեք ունեին հայրենիքի ու ազգի համար բոլոր առումներով։ Հենրիկ Հակոբյանը մեկն էր այդ պատանի սերնդից, ում ժամկետային ծառայությունը ընդհատեց 44-օրյա պատերազմը։ Գուրգեն եւ Մարինե Հակոբյանների միակ զավակը ննջում է իր փառքի բարձունքում, Եռաբլուր պանթեոնում, հազարավոր եռագույնների փողփողումի մեջ Հենրիի դրոշն էլ կա։ Պատանի տարիքում արդեն

ԿԳՄՍՆ-ն չի ցանկանում ֆինանսավորել որմնանկարների վերականգնումը. ցանկում 150 որմնանկար կա. «Հետք»

«Հետք».  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 100 կառույցում առկա 150 որմնանկարների ուսումնասիրման և մշտադիտարկման ցանկ է կազմել։ Ցանկում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում  գտնվողներից բացի, ներառված են ժամանակակից որմնանկարները։ Խորհրդային տարիներին ստեղծված որմնանկարների քանակի, դրանց գտնվելու վայրի և պահպանության վիճակի մասին նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրում։ Նախատեսում են որմնանկարների պահպանության, վերականգնման, փաստավավերագրման և ամրակայման գնահատում իրականացնել,

Բաքվում զինված միջադեպի հետևանքով երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է զոհվել

«Ազատություն». Բաքվում զինված միջադեպի հետևանքով երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում են Ադրբեջանի իրավապահ մարմինները։ Ըստ հաղորդագրության՝ բազմիցս դատապարտված և հետախուզման մեջ գտնվող 38-ամյա Ռովշան Ալլահվերդիևն այսօր Բաքվի Խազարի շրջանի Շուվալան գյուղում ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս թաքնվել է հարազատների թիկունքում և Lancaster որսորդական հրացանից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ՝ սպանելով երեք ոստիկանի և

«Պատրա՞ստ ենք զոհողության…»

Ճանաչված խորեոգրաֆը` հայտնի «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի սցենարի եւ իր նույնանուն բալետի լիբրետոյի մասին Օրերս «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ մեզ քաջածանոթ Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան: «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը  մեր հանդիսատեսին ծանոթ է դեռեւս 2017 թվականից, որի պրեմիերան կայացել է օպերայի եւ

AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում 

Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի և Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել է կարևոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի. սարքերի մատակարարումն ընթացքում է

Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի նոր հատուկ տեխնիկայով

Երեւանում կա 27 հանք, որից շահագործվում է 12-ը․ բնակավայրերին մոտ որոշ հանքերի պաշարները կզրոյացվեն ու կռեկուլտիվացվեն

Երեւանի քաղաքապետարանը սկսել է Ջրվեժի բազալտի ու գիպսատար կավի չգործող հանքի պաշարի զրոյացման եւ հետագայում ռեկուլտիվացիայի գործընթացը

Շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը. Վահե Հովհաննիսյան

Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։ Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու

«Էդքան իրենց դարդը մի լացեք։ Իրենք ի սկզբանե մեզ մոլորության մեջ են գցել»․ թաղապետերը դժգոհում են փոսալցման եւ բարեկարգման աշխատանքները տեխհսկող կազմակերպություններից

Վարչական շրջանների ղեկավարները դժգոհում են տեխհսկող կազմակերպություններից, պայմանագրեր են լուծում, ինչի հետեւանքով, ըստ նրանց, փոսալցման եւ շինբարեկարգման աշխատանքները ձգձգվում են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի

«Հայկական իրողության մեջ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի, «արեւմտյան Ադրբեջանի» հարցերի ընկալումը շատ թյուր է, չկա ռիսկերի գնահատում, եւ հակազդումը բացակայում է»

«Արցախի Հանրապետությունից փախստականների խնդիրը միջազգային ատյաններում պետք է դառնա հայության դեմ շարունակական տարվող ցեղասպանության զսպման միջոց»։

Բաքվում կանցկացվի «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշար

Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Բաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը։ Ըստ տարածված հայտարարության` մասնակից թիմերի կազմերում ընդգրկված են լինելու «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանվածներ։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքը։ «Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք

«Տուրիստական միկրոավտոբուսներն իրենց տարօրինակ գովազդային պաստառներով հայտնվում են տարբեր տեղերում, դրանց չանդրադառնալը բերում է մետաստազների»․ Ավինյան

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարեց փողոցային առեւտրի եւ կենտրոնում տարբեր պաստառներով զբոսաշրջային միկրոավտոբուսների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատել

«Ադրբեջանը դեռ երկար չի հանդուրժի». Բաքվի կայքերից մեկն այսպես է մակագրել Փաշինյանի ու նրա կնոջ տեսանյութը

Սա ուղիղ սպառնալիք է՝ առանց ավելորդ երկակիության, բայց եկեք շարունակենք հեծանիվ քշել ու չորս սյուն տեղադրելով խոստանալ «խաղաղության դարաշրջանի» բացում

«Հիմա լավ խոսում եմ հինգ լեզվով. պորտուգալերենն ու գերմաներենը մոռացել եմ զրուցակից չունենալու պատճառով». Հենրիխ Մխիթարյան

«Անկեղծ ասեմ: Լավ խոսում եմ հինգ լեզվով»,-մարզասերների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի լեզվի է տիրապետում: Ֆուտբոլիստն ասաց, որ Անգլիա տեղափոխվելով՝ խաղընկերներ  չուներ, որոնց հետ կկարողանար գերմաներենով շփվել: «Շատ շուտ մոռացա այդ լեզուն: Չնայած հիմա, «Ինտերում» ունենալով  գերմանախոս ֆուտբոլիստներ, նրանց խոսելուց հիշում եմ այն, ինչ մոռացել եմ եւ

Ադրբեջանի՝ ներքին լսարանին ուղղված խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարանի․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարանի: Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է,

Հենրիխ Մխիթարյանը՝ ապագա ֆուտբոլիստներին. «Բջջային հեռախոսը ձեզ ապագա չէ»

Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլասերների հետ հանդիպման ժամանակ ապագա ֆուտբոլիստներին խորհուրդ տվեց հնարավորինս քիչ օգտվել բջջային հեռախոսից: «Մի վատնեք ձեր ժամանակը այդ հեռախոսների վրա, որովհետեւ հեռախոսը ձեզ ապագա չէ: Ձեր ապագան գիրք կարդալն է, ձեր ապագան  նոր բան սովորելն է: Հասկանում եմ, որ ժամանակի հետ առաջ շարժվելով հեռախոսից չօգտվելը շատ դժվար է:

Երևանի «Նոային» է միացել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին

Երևանի «Նոային» է միացել ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշչադնին։ 20-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 8 խաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում։ «Նոա» ՖԱ ամբողջ անձնակազմը բարի գալուստ է մաղթել երիտասարդ դարպասապահին: «Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու

Բագրատ սրբազանն արձագանքում է Փաշինյանի՝ «շարժումը տապալվել է» հայտարարությանը․ «Ճտերն աշնանն են հաշվում», եթե տապալվել է, ինչո՞ւ են խոսում այդ մասին»

Բագրատ սրբազանն ասում է՝ մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով

«Մենք պետք է օրակարգ թելադրող լինենք թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին մարտահրավերների դիմաց»․ Բագրատ սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ Բագրատ սրբազանը սահմանազատման մասին ասաց՝  սա չդադարող պատերազմի ընթացք է, մենք գալիս ենք այդ խաղաղությունը հաստատելու եւ կնքելու, նորմալ, բանական, ընկալելի, վստահելի ու երկարաժամկետ ճանապարհով

Փաշինյան․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է՝ ժողովուրդն ասում է՝ չենք ուզում այլեւս մաքառել, չենք ուզում գոյատեւել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»

Նիկոլ Փաշինյանը ՔՊ ժողովում հայտարարել է՝ կան մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք մեզ ասում են՝դու ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, գաս ինձնից փրկություն աղերսես,  Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես, պիտի վրեժս քեզանից լուծեմ։

Բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը մահացել է

Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․,

Արմենակ Գալոյանի անվան բաց հուշամրցաշար` Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ վաստակաշատ մարզիկ և մարզիչ Արմենակ Գալոյանի անվան բաց հուշամրցաշարը։ Արմենակ Գալոյանը եղել է ԽՍՀՄ և ՀՀ հավաքականների անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Նրա սաները բարձր են պահել մեր երկրի պատիվը` բազում մեդալներ նվաճելով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Մրցման փակման արարողությանը ներկա էին` • ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ

Պաղեստի՞ն, թե՞ Արցախ․ Նիկոլ Փաշինյանն ընտրեց Պաղեստինը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2024թ. հունիսի 21-ի հայտարարությամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը «վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին» ճանաչում է Պաղեստինի պետությունը: Այս առնչությամբ ողջամտորեն առաջանում են, մասնավորաբար, հետևյալ հարցերը. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը, բայց ճանաչեց Պաղեստինի պետությունը, պետությանը ներկայացված ո՛ր չափանիշ(ներ)ին է բավարարում

Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետեւ իրական Հայաստանը, որպես գաղափարախոսություն, հաստատվում է ՀՀ-ում եւ ընկալվում է ժողովրդի կողմից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանքավանում ՔՊ-ի հետ ժողովում հայտարարեց, որ ՔՊ-ն ունիկալ է այն առումով, որ հասկացել է, որ ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ պետք է ընկալի ժողովրդի գաղափարախոսությունը, դա ձեւակերպի եւ իրականացնի որպես քաղաքականություն

Երբեք, երբեք այսպես կոտրված չէի տեսել Լալային․ Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Անսպասելի ու ցավալի լուր… Անսահման ցավալի։ Լալան հանկարծ գնաց։ Վերջին անգամ թատրոնում հանդիպեցինք իմ վերջին ներկայացմանը։ Եկավ շնորհավորելու ամուսնու` մեր լավ նկարիչ ընկեր Աշոտ Համբարձումյանի հետ։ Այդքան կոտրված Լալային երբեք չէի տեսել։ Երբեք։ Հազիվ ճանաչեցի։ Գրկախառնվեցինք։ Լալիս էր։ Խոսքով չէր կարողանում շնորհավորել. հա լալիս էր։ Ասաց. «Ապրես, ապրելու հույս ես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031