Օրվա լրահոսը
«Հարցադրումը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, արհեստական է, չի բխում ՀՀ շահերից, հանրաքվեի նպատակը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է»․ Խոսրով Հարությունյան
«ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք, մենք խոսում ենք ԵՄ հետ խորը ու համապարփակ համագործակցություն ձեւավորելու մասին»։
Բաքուն կրկին պնդում է՝ Երևանի փոխանցած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ են 25%-ով
«Ազատություն». Ադրբեջանի ականազերծման պետական գործակալության ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների տրամադրած փաթեթում ներառված են միայն ռազմական բախումների տարածքները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա հունվարի 1-ին, ոչ թե սեպտեմբերի 1-ին․ հոկտեմբերին նոր ավտոբուսներ են գալու, որոշ տեխնիկական գործընթացներ պետք է լինեն․ Արմեն Գալջյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ասում է՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ուժի մեջ է, պարզապես ժամկետներն են փոխվել
Զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դավիթ Ներսիսյանի մոտ նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ. արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը
Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Սահմանադրությունը լավ էլ ձեր հագով կարած է, ինչո՞ւ եք փոխում, եթե հետին մտքեր չկան»․ Աշոտ Հարությունյան
«Հայաստանն այսօր պատրաստ չէ ինտեգրվել Եվրամիությանը, եկեք մենք մեզ չխաբենք, Եվրամիությունը հաստատ մեզ չի սպասում»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի
Սուրեն Գրիգորյան․ «Իմ ու քաղաքապետի հարաբերությունները չեն լարվել, աշխատանքային են»
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ նոր ավտոբուսների ներկրումը ժամանակին կլինի, այդ հիմքով իր եւ քաղաքապետի հարաբերությունները չեն լարվել
Իսրայելի թիմին հաղթելուց հետո մեր պատանի շախմատիստների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է
Մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթեցին առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին
Թալինի ավագ դպրոցում նոր մարզադահլիճ է կառուցվել ու կահավորվել
Թալինի ավագ դպրոցի ընդարձակ ու լուսավոր նոր մարզադահլիճում գալիք ուսումնական տարվանից աշակերտները կկարողանան առավել արդյունավետ ու մոտիվացված անցկացնել իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը։ ՀՀ Կառավարության 189 մլն 204 հազ դրամ դրամ հատկացման շնորհիվ դպրոցի համար ժամանակակից ստանդարտներին համապատասխան հիմնովին նոր մարզադահլիճ է կառուցվել ու կահավորվել նոր գույքով։ Կատարված աշխատանքների որակին այսօր մեկ անգամ ևս ծանոթացավ մարզպետ Սերգեյ
«Ընտրություն կատարելը շատ դժվար էր, հայտերի առնվազն 90 տոկոսի մեջ կային շատ հետաքրքիր գաղափարներ»
42 հաջողակները չեն ընտրվել կամայականորեն, խմբի անդամների անհատական գնահատականների հանրագումարի արդյունքում ամենից շատ միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարները դարձել են ծրագրի շահառու
«Հեղեղատար համակարգը կատարյալ չէ։ Որքան քաղաքը կառուցապատվում է, բարեկարգվում, այնքան մեծանում է մակերեւութային ջրերի քանակը»․Կամո Արեյան
Երեւանի ավագանու նիստում անդրադարձ կատարվեց անձրեւների ժամանակ մայրաքաղաքում հեղեղումներին
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով կա մեկ զոհ, 8 վիրավոր
Հունիսի 23-ին, ժամը 18:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Opel»
Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և
Եղբայրներին կթողնեն ծառայել նույն զորամասում, եթե նրանցից մեկի ծառայության ժամկետը չի գերազանցում 18 ամիսը
Գործող օրենքով, եթե «Պատիվ ունեմ» ծրագրի ծառայության ժամկետից շուտ զորացրվում էին, պիտի վճարեին պետության՝ ուսման համար վճարած գումարի կրկնակին: Հիմա վճարից կազատվեն, եթե ունեն զոհված ծնող կամ եղբայր:
Եսային տուժող է ճանաչվել. երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու. Նաիրա Սահակյան
Հունիսի 12-ին ոստիկանության նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու՝ Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ, Ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանա։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ
Հարձակում է տեղի ունեցել ՀՀ գործող իշխանությունների հրամանով, մտել են տեռորիստներ. Լարիսա Ալավերդյան
Բոլորը հասկանո՞ւմ են, թե ինչ է տեղի ունեցել: Ես հիշեցնեմ՝ փորձել են դա անել իրավական ճանապարհով… Իրավունքը թույլ չտվեց դա անել: Ինչո՞ւ եմ դա կոչում պետական մակարդակով տեռորիստական ակտ…
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր՝ Գինեսի համաշխարհային նոր ռեկորդը նվիրել է Հայաստանին
Գինեսի ռեկորդի գրանցման միջոցառմանը 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ է խմել` գերազանցելով մինչ այդ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը։
Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը
Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս: ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»
Վեդիում չնչին հարցի շուրջ պարզաբանումների ժամանակ 71-ամյա տղամարդը դանակահարել էր հարևանին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր
2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վեդի համայնքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետևանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են հիվանդանոց տեղափոխված
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի
«Օրենքի նախագիծը պարունակում է որոշակի կարևոր սահմանափակումներ, և անորոշություն կա դրա շրջանակի վերաբերյալ»․ Վենետիկի հանձնաժողովը՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին
Վենետիկի հանձնաժողովը կարծիքը պատրաստել է ՀՀ արդարադատության նախարարի խնդրանքով՝ ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության հետ համատեղ։
Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»
Ակբա ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։ Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին և հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն
Մեր երկրում խնդիր է դրվել, որ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ բեկումնային զարգացում պետք է լինի, և այս պարագայում “Quanta”-ի ուսանողներից սպասելիքները մեծ են. պրոֆեսոր Արամ Պապոյան
“Quanta”-ում ես տեսա կաղապարներից դուրս աշխատելու և ավելի ստեղծարար մոտեցումներ կիրառելու հնարավորություն. պրոֆեսոր Արամ Պապոյան «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա ուսանողների ⅓-ը կարող է շարունակել զբաղվել գիտությամբ: Դիտարկումն անում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, որն արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ դասախոսություն է
Հոսանքի տատանումներից մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս, բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից՝ գարշահոտ հեղուկ է․ Իզաբելլա Աբգարյան
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն առաջարկում է Երեւանին ծառայություններ մատուցող օպերատորներին վերահսկելու լծակներ ստեղծել
Եթե նախկին իշխանությունների դեմ պայքարում էինք՝ հույս ունենալով, որ ժողովրդավարական ինստիտուտները մի օր վերջապես կկայանան, ապա այսօր չկա ոչ մի նման հույս. Նարե Արամյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի ավագանու՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանն է: – Ալեն Սիմոնյանը մի հարցում է տեղադրել Տելեգրամի իր էջում. «Ի՞նչ եք կարծում, կաթողիկոսի օրհնությամբ եւ «դաշնակցի» օգնությամբ քաղաքական հաջորդ փուլում ո՞ւմ դեմքով հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը». Արման Թաթոյան, Լեւոն Քոչարյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թեւանյան, Արշակ Կարապետյան, Սամվել Շահրամանյան, Բագրատ
Արձագանքելով Բագրատ Սրբազանի կոչին՝ երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում
Արձագանքելով Բագրատ Սրբազանի կոչին՝ երիտասարդները կտորներով ակցիա են արել Երևանում: Անհրաժեշտ է գունավոր կտորների վրա պայքարին աջակցող որևէ միտք կամ ցանկություն գրել և այդ կտորն ամրացնել տեսանելի վայրում: Ցանկալի է նաև, որպեսզի կտորները լինեն մեր դրոշի գույներով: Սրբազան պայքար
«Սրբազանը երբ եկավ, փշալարը կար, ուղղակի չէր երեւում». Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանին պատ են շարում. «Հրապարակ»
Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանին պատ են շարում ու փշալար քաշում, որ կիրանցեցիների անվտանգությունն ապահովեն։ «Փշալարն արդեն քաշել են, գրեթե գյուղ են հասնում։ Պատն էլ են շարում։ Այլընտրանքային նոր կառուցվող ճանապարհին համահունչ պետք է անեն, ճանապարհի արդեն 70 տոկոսը սարքել են»,- մեզ պատմեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Փաստացի Կիրանցի հիմնական ճանապարհից հայ ժողովուրդն այլեւս չի
«Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը։ 200-ից ավելի ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը եւս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երեւանում»
Երեւանի ավագանու նիստում Մանուկ Սուքիասյանն անդրադառնալով չզեկուցվող հարցերին, ասաց՝ չզեկուցվող հարցով տալիս են հերթական շինթույլտվությունը, իսկ զեկուցվող են դառնում դիվիդենտներ բերող հարցերը
Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բրիտանական բանտից
«Ազատություն». Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվել բրիտանական բանտից: WikiLeaks-ը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։ Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն
«Հեծանվային մշակույթը տարածելու մի նախաձեռնություն էլ սա է». Փաշինյանի հետ հեծանիվ վարողները ֆեդերացիայի անդամներն են` նախագահի հետ. «Հրապարակ»
Մինչ քաղաքը քնած է, փողոցները` դատարկ, Նիկոլ Փաշինյանն արդեն 4-րդ անգամն է առավոտ ծեգին դուրս գալիս հեծանվային զբոսանքի։ Նախորդ հոդվածներից մեկում գրել էինք, որ նրա հետ զբոսնում են ոչ թե սովորական քաղաքացիներ, այլ ՔՊ-ականներ, ՔՊ աջակիցներ, պետական պաշտոն զբաղեցնողներ, ՊՊԾ աշխատակիցներ։ 4 օր առաջ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հեծանվային զբոսանքի հերթական լուսանկարն էր հրապարակել։ Այդ


















































