Օրվա լրահոսը

Արցախյան խնդիրը փակված չէ․․․ որևէ մեկն այն փակելու, մեզ հայրենազրկելու իրավունք չունի։ Պաղեստինցին հազար տարի է սպասել, չի հանձնվել. Լիլիթ Գալստյան

Գազայի Ցեղասպանությունը փաստարկված է և անշրջելի, ինչպես և Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը։ Բայց սա չի նշանակում, թե Արցախի կոնֆլիկտը լուծվել է, կամ այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը համադարման է։

ZEEKR-ի էլեկտրամոբիլներն արդեն Հայաստանում են․ ի՞նչ առավելություններ ունեն դրանք

Հայկական Ավտոշոուի շրջանակներում ZEEKR էլեկտրամեքենայի ներկայացման միջոցառման ժամանակ «սկանդալային» միջադեպ է գրանցվել․․․

«Իմ կարծիքով, դա ավելի շատ նման է հանձնվելու, քան խաղաղության համաձայնագրի, ինչպես էլ որ այն կոչվի». Սան Դիեգոյի համալսարանի դասախոս, միջազգայնագետ Ֆիլիպ Գամաղելյան

Այն կարելի է անվանել խաղաղության համաձայնագիր, բայց, ըստ էության, սա համաձայնություն է պատերազմում պարտությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, որ [Հայաստանի ]կառավարությունը գործում է շատ դժվար պայմաններում, թույլ դիրքերից և շատ քիչ ռեսուրսներով

Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ զինված ուժերը պետք է կառուցված լինեն իրավունքահեն գաղափարների վրա. Անահիտ Մանասյան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար, նպատակակետ, և բոլորս պետք է համախմբված լինենք այս գաղափարի շուրջ։

Սահմանադրական հանրաքվեն կլինի 2027 թվականից ոչ շուտ. Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների պրոցես, ըստ էության, չկա։ Դեկտեմբերից առ այսօր սահմանադրության բովանդակության մասին որևէ քննարկում չի եղել ու չգիտեմ էլ, թե երբ կլինի։

Պաղեստինը ճանաչեցին այն իշխանությունները, որոնք ժխտել ու ոտնահարել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Արտակ Բեգլարյան

Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը՝ զուգահեռաբար հանցավոր կերպով փակելով Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի հնարավորություններն ու միջազգային օրակարգը:

ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է. Արտակ Զաքարյան

Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում:

Քաղաքական նոր օրակարգն ու նոր էլիտան, ըստ իս, պիտի մի գլուխ բարձր լինեն գործող իշխանությունից ու ընդդիմությունից, որակապես ու արժեհամակարգով ոչ մի առնչություն չունենան դրանց հետ. Գեղամ Բաղդասարյան

Իմ կարճ խելքով, անիմաստ է մտասևեռվել ու այդքան ջանք թափել՝ ապացուցելու համար, որ իշխանությունը վատն է, որ իշխանության որակն ու մեր առջև ծառացած մարտահրավերների որակն ահավոր անհամապատասխան են: Քաղաքականապես ակտիվ հանրության զգալի մասն արդեն համոզվել է դրանում: Ավելին՝ փորձագիտական-քաղաքագիտական հանրույթում արդեն կարողանում են ուրվագծել գործող իշխանության ընտրազանգված-հենարանն իր լոկալ աշխարհագրությամբ: Մնում է խելամիտ ու հասցեական գործել:

Մեր նախագիծը տարբեր արհեստական պատճառաբանություններով չեն մտցնում Ավագանու նիստերի օրակարգ. Անդրանիկ Թեւանյան

Բացի այդ՝ քաղաքային ավագանիում ներկայացված ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ գնի բարձրացման դեմ դուրս է գալու փողոց: Դա էլ է զգուշավոր դարձրել ՔՊԿ-ին: Կարող են լինել նաև տեխնիկական ու կազմակերպչական պատճառներ, սակայն դրանք գլխավոր գործոններ չեն:

«Սա ապրել չէ, որ մենք ապրում ենք, մարդիկ տները ծախում ու գնում են, մեզ ուժեղ ղեկավար է պետք, որ զիջումներ չանի»․ Ջերմուկում հոսքը նվազել է

Քանի՞ տոկոսով է նվազել զբոսաշրջիկների թիվը, այս հարցին տեղացիները տարբեր պատասխան են տալիս, 40-70 տոկոս հոսքի նվազման մասին են խոսում։

Արցախահայերը հնարավորություն ունեցան ուղղել իրենց հուզող հարցերը նախարարի տեղակալին

«Աջակցություն ԼՂ-ից բռնի կերպով տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագրի շրջանակներում երեկ ԼոֆթԵրեւան-ը հյուրընկալեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Քննարկման բաց ձևաչափի միջոցով Երևանում և հարակից համայնքներում բնակվող արցախահայերը հնարավորություն ունեցան ուղղել իրենց հուզող հարցերն անմիջապես նախարարի տեղակալին։ «Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը իրագործվում է

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսում

Հունիսի 23-ի գիշերը, 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի Եսայի Քարամյանի ձեռքերի վրա. Նաիրա Սահակյան

Ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե զինված ուժերը կրակ են բացել բռնազավթված Քարվաճառի ուղղությամբ

Ադրբեջանի ռազմական գերատեսչության  տարածած հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել երեկ «ժամը 12:25-ից 15:35-ը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են ձեռնարկել:

«Թե՛ Արթուր Հովհաննիսյանը, թե՛ Անդրանիկ Քոչարյանը եւ թե՛ առհասարակ ՔՊ-ական բոլոր պատգամավորները ստում են»

«Նիկոլ Փաշինյանի հեռացում, ընդդիմության կողմից նոր կառավարության ձեւավորում, Ազգային ժողովի ընտրություններ. հերթականության խախտումը, եթե նույնիսկ այն խախտվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենասուր հայհոյանքներով, ծառայում է ու գուցե պատվիրված է հենց վերջինիս կողմից»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։ – Հունիսի 12-ին ոստիկանության բիրտ գործողությունները, հատուկ միջոցների՝ ակնհայտորեն ոչ համաչափ կիրառումը արդարացնում է Անդրանիկ Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործով համազեկուցողը, 2018-ին էլ Նիկոլ

Ռոման Երիցյան. «Քննիչը կարծում է, որ հաղորդման հեղինակը չի հիմնավորել, որ արցախցին նույն ղարաբաղցին է»

Այս հայտարարության մեջ ՀՀ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել և ներկայացված հաղորդման հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնել։

«Այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը»

Այս իմաստով քննիչների կողմից, հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումները անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն էլ ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա։

«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից

Երեկ տեղի ունեցած համագումարում հեռակապով ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որից հետո կուսակցության նախագահ ընտրվեց Արսեն Վարդանյանը:

Հայտնի «երեքի դատավարությունն» ընթանում էր փակ դռների հետևում

«Առավոտը» ներկայացնում է հատված ԽՍՀՄ քաղբանտարկյալ ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ 2013թ. դեկտեմբերի 10-ին գրված խոսքը մարդու իրավունքի համընդհանուր հռչակագրի օրվա առթիվ, որում անդրադարձ կա Ստեփանի, նրա փակ դատավարության, մինչ օրս չփարատված կասկածների մասին: 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արեւելյան Հայաստանը միավորվեց ցարական Ռուսաստանին, միավորման մանրամասների հետ կապված հայկական կողմի նախագիծը ռուսական կողմն ամբողջությամբ մերժեց եւ գործի դրեց

Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝

Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Լիլիթ Մարտիրոսյան. «Այս 6 տարիների ընթացքում ոչ մի դրական շարժ չկա ԼԳԲՏ անձանց կյանքում». «Հրապարակ»

Տարբեր երկրների ներկայացուցիչներ ելույթներով հանդես եկան, աջակցություն հայտնեցին, ցավոք, Հայաստանի ներկայացուցիչն այստեղ չէր, թեպետ նստած էլ լիներ` ի՞նչ պետք է ասեր, միայն պետք է նոր դաժան դեպքերի մասին խոսեր:

Գաղտնալսված զրույցների ձայնագրությունների սկզբնաղբյուր պրոիշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջի հաճախ միակ հավանած օգտատերը կեղծ է . fip.am

«Պետրոս Անտոնյան» անունով օգտահաշվի ընկերների շարքում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև՝ հայտնի իշխանամետ գործիչներ Գնել Սարգսյանը, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը։

Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կլիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին. «Փաստ»

Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։

Արթուր Խաչիկյան. Վերջապես ինչ-որ ճիշտ որոշում կայացրեցին… Պաղեստինում տեղի է ունենում ցեղասպանություն, որը ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից. «Հրապարակ»

Ինչ վերաբերում է մեզ, կարծում եմ Իսրայելը կարող է ավելի ակտիվ ձևով օգնել Ադրբեջանին՝ զենքի մատակարարումներն ավելի ակտիվացնել: Բայց իմ կարծիքով, սա ճիշտ որոշում է. ինչպե՞ս շահարկել՝ կարծում եմ դեռ շուտ կլինի ասել, բայց գոնե միջազգային հանրությունից մենք այս հարցով գոնե չենք կտրվի՝ չնայած դա ոչ մի ռեալ բան դա մեզ չի տա:

Ատոմ Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան»․ փառատոնը կբացվի նրա նոր ֆիլմով

Նշենք նաև, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

Բոլշեւիկների «եվրոպամետ» կեղծավորությունը

Կան հստակ չափանիշներ՝ որոշելու համար՝ արդյոք իշխանությունների գործողություններն ուղղված են այս կամ այն հարցի լուծմա՞նը, թե՞ ցուցադրվող ջանքերը զուտ դերասանություն են, եւ ամբողջ նպատակն աթոռները պահելն է: Բերեմ մի քանի օրինակ: Ենթադրենք, մենք խնդիր ունենք ՀԱՊԿ-ից դուրս գալու: Ի՞նչն է խանգարում համապատասխան ընթացակարգով սկսել այդ գործընթացը: Բայց իրականում ոչ մի գործընթաց չկա: Ասվում է՝ «մենք

Հանկարծամահ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը

Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։

Բոլորովին այլ հարց է, թէ արդեօք հին կամ նոր մնացա՞ծ է, կամ կարելի՞ է մէկը միւսէն զանազանել փաշինեանական «Թազա Հայաստան»ին մէջ. «Հայրենիք»

Ու երբ երկիրը քարէ քար եւ վնասէ վնաս կը նետուի իշխանաւորներուն բերած յորձանուտին մէջ, վարչապետի հլու կամակատար՝ նախկին «գեր-նախարար» Արայիկ Յարութիւնեան հրապարակ կու գայ կոյրի, անտարբերի ու անիրատեսի մեկնաբանութեամբ մը․ «Նկատելի է, որ դժգոհներու թիւը պակսած է։ Քանի մը օրէն պիտի մարի»։

«Եթե որևէ մեկը լսել է, որ, օրինակ՝ ԱԺ նախագահը պաշտոնապես դատապարտել է պետական իշխանության ներկայացուցչի վրա այդ հարձակումն ու ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկելու բացահայտ դրսևորումը, թող ձայն հանի». «Փաստ»

Բայց որևէ բան լսե՞լ եք այն մասին, որ քննություն իրականացվի նման «հատուկ միջոցներ», նման քանակությամբ խաղաղ ու անզեն ցուցարարների դեմ կիրառած, կիրառելու հրաման տված ոստիկանության ծառայողների ու ղեկավարների նկատմամբ: Չէ՛, չենք լսել ու այս իշխանության պաշտոնավարման շրջանում երևի չլսենք էլ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031