Օրվա լրահոսը

«Պարգեւատրել կարմիր բերետավորների հրամանատարին մայիսի 27-ի խայտառակությունից մեկ օր անց, նշանակում է, որ դա ընդունելի է իշխանության համար». իրավապաշտպան

Մեդիա կենտրոնում կազմակերպված «Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ եւ իշխանությունների արձագանքը» թեմայով քննարկմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մայիսի 28-ին ՆԳ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանին նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելը ոստիկանական բռնությունների համատեքստում եւ ի՞նչ ուղերձ կարող

Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու` Վահագն Մախսուդյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից եւ հասանելի միջազգային բժշկական ապահովագրություն․ ԷՖԵՍ-ի նոր պրոդուկտները

Մայիսի 29-ին ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը, որն ի թիվս այլ հարցերի հաստատեց նաեւ առողջության ապահովագրության նոր պրոդուկտները:

Խորհրդակցություն է անցկացվել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ: Մայիսի 29-ին խումբն աշխատել է Հաղպատ, Շնող բնակավայրերի հասանելի հատվածներում, Ալավերդու Թումանյան փողոցում, Սանահին կայարան, Էնգելս թաղամասերում, գրանցել բնակիչների և Մ6–ից Հաղպատ

Մայիսի 30-ից հունիսի 20-ը փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

Հարգելի՛  քաղաքացիներ, ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց – Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում

Մթնոլորտային օդի որակը Երևան, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում․ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը

Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մայիսի 20-24-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ մայիսի 22-24-ը, Հրազդանում՝ մայիսի 22-ին, Վանաձորում՝ մայիսի 20-ին։ Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 23-29-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում մայիսի 24-ին, 25-ին, 27-29-ը, Արաբկիրում՝ մայիսի 25-ին և

5 աշակերտներ Հայաստանը կներկայացնեն տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում: Օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում: Շնորհավորելով

Ցույցի որոշ մասնակիցներ ծակում են ոստիկանության մեքենաների անվադողերը. ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից

Մայրաքաղաքում իրականացվող ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել, մասնավորապես՝ ծակում են ոստիկանության ծառայողական մեքենաների անվադողերը: Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից: Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Կարեն Արշակյան. «Եթե մեր ազգը շարունակի չպատկերացնել՝ ինչ է իրեն սպասվում, ապա մենք կգլորվենք անդունդը, անդունդի եզրին ենք»

 Ես չեմ համակերպվում այս ամենին, զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնց հարազատները ևս մասնակցել են հայրենիքի ազատագրմանը, արյուն են թափել, բայց նրանք այսօր համակերպվում են, ավելին հեշտությամբ են ընդունում հայրենիքի հանձնումը»,-ասում է Կարեն Արշակյանը։

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից

Չստացված հեղափոխության 7+3 պատճառների մասին

Չստացված հեղափոխությունը արեց այն գործն, ինչ տարիներ ի վեր քննարկվում է և չի արվում` լյուստրացիան, թեկուզ անուղղակի և թեկուզ այլ տարբերակով, և դրանով իսկ հսկայական մղոններով մոտեցրեց Հայաստանում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի քաղաքական իշխանության ավարտը, քանի որ նախկիններն այլևս էլ չկան, որոնց կարելի կլիներ անդադար օգտագործել քաղաքական ձախողումների մեջ մեղադրելով և ապագա ընտրություններում ընտրողը միանշանակ հետ է վերցնելու ՔՊ-ից իր տված քվեն:

Լոռիում և Տավուշում համակարգված աշխատանքներ են իրականացվում. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը

Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով: Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ

«Տեղահանումն ու կորուստները Նինելին ու իր ընտանիքի անդամներին դրդել են կենտրոնանալ ներկայի վրա»

Ընտանեկան ալբոմ Չջնջվող հիշողություն Հանրային լրագրության ակումբի «Ընտանեկան ալբոմ» նախագիծը պատմում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիշողությունների ու դրանք վավերացնող լուսանկարների մասին։ Նինել Գաբրիելյանը ծնունդով Ասկերանից է, ամուսնանալուց հետո ապրել է Ստեփանակերտում։ Մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է մշակույթի ոլորտում: 19 տարեկան էր, երբ իր ընկերներից մեկը խնդրեց որպես հանդիսավար փոխարինել իրեն մեկ օրով, ու այդ

Անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանություն

Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել։

ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է: 2024թ. ապրիլին ՏԱՑ-ը կազմել է 10.4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.9 տոկոսային կետով, իսկ հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը նույնպես որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 13.2%: Տնտեսական ակտիվության աճը շարունակում է պայմանավորված

«Նիկոլ, ինչի՞ ես հազարավոր ոստիկանների քեզ հետ տանում, նրանց ու ընտանիքի անդամներին դնում Աստծո առաջ մեղքի եւ Աստծո պատժի տակ». Նաիրա Զոհրաբյան

Ես տպավորություն ունեմ, որ դժոխքն էլ ձեզ չի ընդունելու, որովհետեւ որ գնացիր դժոխք, դժոխքի հողերն էլ ես ծախելու:

Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը չի բացահայտվել նաև հայ-ադրբեջանական հակասությունների հետևանքով. Զախարովա

«Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը չի բացահայտվել նաև հայ-ադրբեջանական հակասությունների հետևանքով», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Չեն ապաշրջափակվել այն երթուղիները, որոնք կապում են Հայաստանն ու Ադրբեջանը, պահպանվում են հակասությունները նաեւ Վրաստանի և Աբխազիայի միջեւ, որոնք նույնպես ազդում են ճանապարհների հետ կապված իրավիճակի վրա», – նշել Է

«Ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք գերակատարումներ». առողջապահության նախարարությունը 2023 թ. իրականացրել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում

2023 թվականին նախնական պլանավորված էր իրականացնել 12 ծրագիր եւ 50 միջոցառում, սակայն տարվա ընթացքում ավելացել է 8 միջոցառում, եւ փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 146 մլրդ դրամ, սակայն այնուհետեւ փաստացի իրականացվել են 139.5 մլրդ դրամի ծախսեր, ինչը կազմում է ճշտված պլանի նկատմամբ 97.1 տոկոսը: ԱԺ առողջապահության հարցերի ու

«Սրբազան՝ փախավ»․ Նիկոլ Փաշինյանը հեռացե՞լ է կառավարության շենքից

«Երկրի, լավ մեկ անգամ էլ ասեմ՝ ղեկավարը՝ հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է գալիս ու փախնում է։ Ապրես դու, շատ ապրես․ մի անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս, մեքենաներդ են գնում-գալիս։ Չգիտեմ՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ․ ոնց որ թե ինքն է, որովհետեւ ոստիկանական շարքերը մեծացել են։ Գործի ժամից փախել է մարդը։ Ոչինչ,

Մեր ողջոյնները կը յղենք սրբազան պայքարին. Ռամկավար ազատական կուսակցութեան Լիբանանի անդամակցութիւն

Յայտարարութիւն Լիբանանէն Ողջոյն Սրբազան Պայքարին ՊԱՏԻՒ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ Մեր Հայրենիքին ու ժողովուրդին ապրած այս դժնդակ օրերուն, մեզի համար բնաւ զարմանալի չէր հայրենիքի փրկութեան զոհասեղանին Գերշ. Տէր Բագրատ Արքեպս. Գալըստանեանին նման հայրենաշունչ հոգեւորականի մը յայտնուիլը, առաջնորդելու համար մեզի համար սրտամօտիկ շարժում մը, որ ունի ՀԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԱՍՏՈՒԱԾ խորիմաստ նշանաբանը: Մեծ թիւով անմեղ զոհեր տալով

Ինձ ոտքից գլուխ թափ են տվել, իմ քաղաքական գործունեության հետ կապված ամեն ինչ իմացել են. Աշոտյան

Ես ուզում եմ իմանալ՝ իրենք ի՞նչ գիտեն, ի՞նչ եմ խոսել, ե՞րբ եմ հանդիպել տարբեր քաղաքական գործիչների հետ. Աշոտյան

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ շուրջ ավելի քան 18 մլն. դրամի հափշտակություն է կատարվել. 4 անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն

Ozon-ը գործարկել է առաջին ֆուլֆիլմենտ կենտրոնը Հայաստանում

Երևան, 29 մայիսի 2024թ․ Ozon-ը հայտարարում է Հայաստանում առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։ Երևանում տեղակայված պահեստային համալիրը կիրականացնի առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը՝ տարբեր կատեգորիաների ապրանքների ընդունումից մինչև ծանրոցների ձևավորումը։ Լոգիստիկ օբյեկտը հայ վաճառողներին թույլ կտա տեղաբաշխել իրենց ապրանքները և առաքել դրանք ինչպես Ռուսաստան, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածք: Նախկինում Ozon-ի Հայաստանյան լոգիստիկ ենթակառուցվածքը

Պատրաստ ենք շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ. «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում: Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր

Ինչո՞ւ են հանվում «Արբա մեդիա» ՍՊԸ-ի՝ ժամացույցով վահանակները․ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է

Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ վերջին օրերին «Արբա Մեդիա»-ի վահանակների վրա իրենց շարժման հայտարարություններն էին տեղադրում։

Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացները դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ. Զախարովա

«Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ»,-  արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ում ցույցերին: Նա նշել է, որ ցույցերի մասնակիցների խոսքով՝ դելիմիտացիան այնքան էլ արդար չի ընթանում։ «Մեր կողմից մենք միտված ենք հայ ժողովրդի հետ հին ու բարեկամական կապերի խորացմանը,

Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին և վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև օգտվել տեղեկատվության և տվյալների եզակի բազայից: «Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության և առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր

Մենք տեսել ենք դրական արձագանք և կրկնում ենք՝ պատրաստ ենք օգնել. Զախարովա

Դեպքի վայր գործուղված տարբեր պրոֆիլի ռուս մասնագետները, հայ մասնագետների հետ փնտրում են խնդիրների լուծման ուղիներ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031