Օրվա լրահոսը

Իրանի նախագահի թեկնածուների գրանցման առաջին օրը հայտ են ներկայացրել նախկին ու ներկա պատգամավորներ

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Թեկնածուների գրանցման առաջին օրը հայտ են ներկայացրել նախկին ու ներկա պատգամավորներ: Եվս մի քանիսը հայտարարել են թեկնածություն դնելու մտադրության մասին: Բարեփոխականների մի մասը ցանկանում է առաջ տանել խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանիի ու Հասան Ռոհանիի օրոք նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի թեկնածությունը: Լարիջանին դեռ վերջնական որոշում

«Երբ բռնության մեջ ներգրավված են եղել մի քանի ոստիկաններ, միայն մեկի լիազորությունները կասեցնելը դատապարտելի է». իրավապաշտպան

Ո՞նց կարող է ՆԳ նախարարի տեղակալը այս բռնությունների մասով որեւէ բան չունենա ասելու այն պարագայում, երբ որ ակնհայտ՝ տեսանյութում իրականում ոչ միայն այդ դեպքն էր։ Բռնությունների բազմաթիվ այլ դեպքեր են եղել, թե ոնց են բարձր պաշտոնատար ոստիկանները իրենց բառապաշարն օգտագործում քաղաքացիների հետ շփման ժամանակ։

Ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից. Տաթև Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական ու թուրքական կողմերը շատ գոհ են Փաշինյանի վարած հակահայկական ու հակամարդկային քաղաքականությունից, նրան համարում են «իրողություններն ընդունող առաջնորդ»։ Իհարկե, նրանք Հայաստանում գտել են մեկին, որը քաղաքական ամրագրում է տալիս պատերազմով ձևավորված իրողություններին, որը հարցադրումներ է առաջ քաշում հայոց պատմության ու Ցեղասպանության

Սանոսյան. «Աղետի մասշտաբները հսկայական են և բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիք կա»

Հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել. «Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»:

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը շնորհավորել և գովել է Փաշինյանին

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը շնորհավորել և գովել է Նիկոլ Փաշինյանին։ Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին։ Հայ ժողովրդին ահռելի վնաս են հասցրել երկրի նախկին ղեկավարները, ովքեր «ատելություն

Աշոտ Մկրտումյանի եւ Բորյա Մկրտչյանի գլխավորությամբ «ոստիկանական բանդաներ» են կազմվել՝ ցուցարարներին ծեծելու համար․ Բագրատ սրբազան

«Արյունով եք այդ հացն ուտում, տղերք»,- կառավարության շենքի մոտ ՝ ցուցարարներին ծեծող ոստիկաններին դիմեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ սրբազանը։ Նա հայտարարեց, որ այս օրերին ոստիկանական ստորաբաժանումներից խուլիգանական խմբեր են կազմվել՝ 15 հոգանոց, որոնց «առաքելությունը» ցուցարարներին ծեծելը պետք է լինի։ Առաջին խումբը, ըստ սրբազանի, կազմվել է Աշոտ Մկրտումյանի գլխավորությամբ, որը տապալել է իր առաջադրանքը։

Պուտինը Թուրքիային ազատել է ժամկետանց վարկի 17 մլն դոլարի տույժ-տուգանքի պարտավորությունից

Ermenihaber. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին վավերացրել է Թուրքիայի կողմից ՌԴ-ից վերցված վարկի ժամկետնանց գումարի վրա տոկոսների՝ տույժ-տուգանքների չհաշվարկման մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը, որն ընդունվել է որպես բարեկամական ժեստ, Պուտինի հաստատմանն է ներկայացվել Ռուսաստանի Դաշնության Դումայի կողմից: Ինչպես հայտնում է ռուսական «Sputnik» լրատվական գործակալությունը, Թուրքիան 2017-ին ՌԴ-ից վերցրել էր 726 մլն դոլարի վարկ՝

Ոստիկանները քուչի խուժանի կռիվ էին տալիս. ԱԺ բերման ենթարկված նախկին նախագահ

Բայց քուչի խուժան կռիվն էլ ունի իր օրենքները, ընդունված չէ, երկու-երեք հոգուց ավելի մարդ մեկին ծեծեն. Սամվել Նիկոյան

Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ նախկին 5 պատգամավորի նկատմամբ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարան արդեն 2-րդ անգամ մեղադրական է ներկայացվել: Այդ պատգամավորների թվում է նաև ազգությամբ հայ Գարո Փայլանը, ում չհաջողվեց 2023-ի համապետական ընտրություններից հետո այլս Թուրքիայի խորհրդարանում տեղ զբաղեցնել։ Նշվում է, որ նրանք մեղադրվում են «Քոբանիի դեպքերի» շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի

«Պետության եւ եկեղեցու հարաբերությունները միանշանակ խաթարված են». Անահիտ Մանասյանը պատրաստ է կամուրջ դառնալ նրանց միջեւ

Հարցին՝ եթե դուք ամեն ինչ արել եք, ինչո՞ւ են քաղաքի տարբեր անկյուններում գրություններ տարածում՝ «փնտրվում է ՄԻՊ-ը»: Նա պատասխանեց՝ ի՞նչ պետք է կոնկրետ անեի, որ չեմ արել:

«Հուսով եմ՝ Վեհափառ Տերը կների ցածրիս. իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա». Ռուբեն Ռուբինյան

Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը

«Աշոտ ջան, որտե՞ղ է եղել «ճակատամարտը»․ Բագրատ սրբազանը՝ Աշոտ Սիմոնյանին

«Գառնիկին ասեք՝ իր երազն իրականացել է․ տղաները ծառ են տնկում, որ անվտանգություն ապահովեն»,- ասաց Բագրատ սրբազանը, ապա այդ հատվածում կառավարության շենքը շրջափակած երիտասարդներին հարցրեց՝ «Բայց բարձունքները ձե՞ր ձեռքին են, թե թշնամու»։

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

Գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Որոշումն  ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և

Ես լիահույս եմ՝ այս հաղթանակների շարքը բերելու է չարի ու կեղծիքի թագավոր Նիկոլ Փաշինյանի հրաժարականին. Գագիկ Մինասյան

Երբ կարողանանք հեռացնել այդ ազգակործանին, բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ. Գագիկ Մինասյան

Հայտնի են Hack2Check հեքըթոնի հաղթող թիմերը

Երևան, 30 մայիսի, 2024թ.։ Երևանում անցկացված Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնի երկրորդ օրը մասնակից 19 թիմերը ներկայացրել են փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը։ Պրոֆեսիոնալ ժյուրին, թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում է կայացրել հաղթող համարել VerifEYE, «Առավոտիկ» և TruthDealer թիմերին։ Նշված թիմերին տրվել է, համապատասխանաբար,

«Ոստիկաններին պարտադրում, ասում են՝ տեսախցիկների առաջ տվեք մեկի գլխին, որ մյուսները վախենան»․ Բագրատ սրբազան

«Բոլորին եմ ասում, հատկապես ոստիկանությանը՝ ձեր կիսագողական վարքը կթողնեք»։

«Կենսաբազմազանությունը բնության զարկերակն է և այն ունի պահպանության կարիք»

Ինչպես են փոքրիկ մեղուները, գունագեղ ձկնիկները, սպիտակ արագիլները և գեղանի կռունկները «գրավել» Երևանի փողոցները Օրերս փոքրիկ մեղուները, գունագեղ ձկնիկները, սպիտակ արագիլները, գեղանի կռունկները և տասնյակ այլ կերպարներ շրջել են Երևանի փողոցներով՝ իրազեկելով բոլորին կենսաբազմազանության պահպանման կարևորագույն խնդրի մասին։ Հայաստանի տարբեր մարզերից Երևան ժամանած 2-9 դասարանների աշակերտները Արևորդի 12-րդ բնապահպանական փառատոնի շրջանակում իրականացրել են կենդանիների դիմակահանդես-շքերթը,

«Նորմա՞լ է այս ամեն ինչը, որ տեղի է ունենում». Արսեն Թորոսյանը՝ Արգիշտի Քյարամյանի՝ քաղաքացուն խոշտանգելու ու ցուցմունքներ կորզելու մասին

«Եթե այս ամեն ինչը մտացածին հերյուրանք է, ուրեմն դրան էլ պետք է արձագանք տալ, եթե մարդուն անհարկի մեղադրում են, որ իմ գլխին ոտդ դրել ես ու ցուցմունքներ ես փորձել կորզել, այդ թվում՝ նշվում էին ԱԱԾ պետի, Գլխավոր դատախազի անունները: Սա պետք է ունենա արձագանք եւ քաղաքական եւ իրավական, սա չի կարող հանդուրժվել մեր իշխանության կողմից»:

«Ադրբեջանը «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը»

Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի պետական համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի պետական համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Գլխավոր

«7 պորտով նզովելու կանոնն է երեւի իրենց ստիպում դա անել, ասում են՝ գտնել, թքել դեմքին, չկնքել, ասում են՝ դեռ մի օր պիտի գաք եկեղեցի». ՔՊ-ականները բողոքում են

Նա նշեց, որ կան դեպքեր, երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում ու դատապարտելի է ցանկացած բռնություն, էթիկայի կանոնները չպահպանելը եւ այլն:

«Պլանավորվում է կառուցել ժամանակակից շինություն. Կոմիտասի շուկայի պատմամշակութային շենքն արտաքին միջամտության չի ենթարկվի»

Կոմիտասի շուկան ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանին, որևէ այլ ազգի ներկայացուցիչ չունի սեփականության որևէ բաժնեմաս

«Կիրանցից հետո կառավարության շենքի մոտ ծառեր կտնկվեն, այլեւս Փաշինյանն անվտանգ է, քանի որ իրեն հսկում են հարյուրավոր ուռենիներ»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը կոչ արեց հանրությանը միանալ կառավարության շենքի մոտ ծառատունկի արարողությանը

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել

Դեբեդ և Աղստև գետերում դիտված ջրի ելքերը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 29-ի 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում. ✅ Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 102 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում

Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը Ռաֆայել Գևորգյանին ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 502 – Ա ՌԱՖԱՅԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

«Մարիխուանա»-ով փաթեթները, վարձատրության դիմաց, տեղադրել է Երևանի տարբեր հատվածներում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության

«Տեսնենք, թե որտեղով է փախնելու, ասում են՝ մկան խաղը մինչեւ մարագն է»․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ցույց են անում Հանրապետության հրապարaկում՝ կառավարության նիստին զուգահեռ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նիստից հետո հավանաբար հետնամուտքով ելումուտ կանի հավանաբար, որպեսզի չհանդիպի մարդկանց։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ նա ասաց․ «Այսքան հերոս ու վարչապետ եկել են իրենց ստախոսին տեսնելու։ Բայց ստախոսն էլ քանի որ վախկոտ է,

Արարատի մարզում 3 անձինք մուտք են գործել բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ գումար և ոսկյա զարդեր պահանջել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ին ցերեկը, 31-ին, հունիսի 1-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-2-ին, 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին

Բագրատ սրբազանին հյուրանոցում գաղտնալսելու դեպքով հայտնի Հեղինեին փոխհատուցում են տվել. «Վազգեն Գալստանյանը անձնապես թիրախավորել է քաղաքացուն»

Պատգամավորը նաեւ դժգոհեց, որ թիրախավորվել է ոստիկանությունը. «Ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, նրանց նաեւ տելեգրամյան ալիքներում թիրախավորում են՝ անձնական տվյալները դնելով ու կոչ անելով մարդկանց թիրախավորել: Կուզենայի սա նաեւ հաղորդում համարեին իրավապահ մարմինները»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031