Օրվա լրահոսը
Հայ ժողովուրդն ապացուցեց, որ նամուս էլ, արժանապատվություն էլ ունի ու տեր է իր հող ու ջրին ու ոչ մեկին ոչ մի բան զիջելու չունենք. Դանիելյան
Նրանց հայրերն են 90-ականներին թուրքի ջարդը տվել, ասել, որ հայը ծնկող չէ, հայը ծնկացնող է. Աժ պատգամավոր
«Ասում են՝ չկա չտվող մարդ, պետք է լավ պահանջես». Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
«Հիմա կախված է, թե պահանջն ինչպիսի ձեւակերպում կունենա եւ այդ պահանջների հետեւողականությունը ինչպիսին կլինի: Անհնար է չստացվի, որովհետեւ այսքան մարդու կամքը անհնար է արհամարհել: Այսքան մարդ է բերել, այնքան մարդն էլ պիտի տանի»:
Այգեպանը տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է նորածնին, հետո տեղեկացրել ոստիկանությանը. մանրամասներ
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։
Բագրատ սրբազանը իշխանականներին հորդորում է Սաղմոս 50-ը կարդալ՝ Ապաշխարության աղոթք անել ու հեռանալ. «Իշխանություննե՛ր, որոշո՛ւմ կայացրեք, թե ինչ եք անելու»
Փոխանցեցինք՝ ասում են՝ սահմանադրական կարգի դեմ ոտնձգություն եք անում՝ նա պատասխանեց. «Տո դուք սահմանադրություն պահած ունե՞ք մի օր, չէ՞ որ ժողովրդի իշխանություն է մեր երկրում, հիմա էս ժողովո՞ւրդը չի»:
Բագրատ սրբազան․ «Նիկոլ Փաշինյան, ձեր հրաժարականով կվերադարձնեք հայոց եռատոնը, որը գողացել եք այս ժողովրդից։ Ինչպես ասում են Շամշադինում՝ The Show Must Go On»
Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Բագրատ Սրբազանը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Բագրատ սրբազան․ «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»
Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանը դիմելով Փաշինյանին, հայտարարեց՝ պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել եւ քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին
Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենին
Բագրատ սրբազան․ «Այս անպատվության ժամանակներում միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու՝ ոչինչ եւ ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ, ոչ պետություններ, որեւէ տեսակի ուժ չի կարող հայոց փառավոր հոգին ընկճել»
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է մի քանի օրական երեխա. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․ «Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի
Հայտարարեք, թե որն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը. Ջուլհակյան
Եվ, եթե ձեր առաջարկածը տարբեր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից, բայց նաև փոքր է, օրինակ, Մեծ Հայքից, պետք է խնդրեմ բացատրել՝ ինչու: Հո դուք հողատու չե՞ք:
Շուշիի Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակոծության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են
44-օրյա պատերամի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ եկեղեցում հրաշքով ողջ մնացած հայտնի փոքրիկները Հանրապետության հրապարակում են: ՀայաՔվե
«Այդ մարդը աթոռից բացի ուրիշ ոչինչ չունի կորցնելու, դրա համար տալիս է կյանքի ու մահի կռիվ». Քրիստինե Վարդանյան
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել՝ հորդորելով սահմանադրական կարգի ապահովման իր գործառույթից ելնելով՝ իրավակարգի դեմ ոտնձգություն չանել: Քրիստինե Վարդանյանն ասաց. «Ժպիտ է առաջացնում, իսկ ԱԱԾ-ն վերջում գրե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանին է դա կոչ անում, ո՞վ է սահմանադրական կարգը Հայաստանում տապալել, ո՞վ է առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Հայաստանի սահմանը գծում՝ Ադրբեջանի հրամանով»:
ՔՊ-ական Ռոման Համբարձումյանը ցույցի մասնակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու կոչ է անում
Դավթաշենի նախկին թաղապետ, ՔՊ-ի Դավթաշենի կառույցի խորհրդի նախագահ Ռոման Համբարձումյանը համաժողովրդական անհնազանդության ցույցի մասնակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու կոչ է անում։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Հավաքեք այդ մարդկանց տվյալները, նկարները… փաստերը, որոնք ունեն աշխատողներ, կամ աշխատում են պետական համակարգում եւ իրենց աշխատողներին բերում են այս հավաքներին»։
«Փաշինյանին հրաժարական պարտադրել չի ստացվի, պետք է ուղղակի վերցնել ու տանել համապատասխան տեղ էդ մարդուն». Տիրան Խաչատրյանը հրապարակում է
Թե ո՞վ պետք է վերցնի՝ նա պատասխանեց. «Լուրջ ուժերը: Ինքը հրաժարական տվողներից չի, ես այդպես եմ տեսնում»:
«Ըստ Հիտլերի ծրագրի՝ Հայաստանի հողը պետք է գնար Գերմանիայի դաշնակից Թուրքիային». այսօր երթի էր դուրս եկել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը. «Ա1+»
«Ա1+». Այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» Զաքյան 10 հասցեում անցկացրեց տոնական միջոցառում։ Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79 ամյակին։ Մեկնարկից առաջ հավաքվածները համտեսեցին զինվորական շիլա՝ դաշտային խոհանոցից։ Միջոցառմանը ներկա էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործունեություն ծավալած վետերաններ, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի մեջ։ «Հայրենական մեծ պատերազմը պատերազմ էր նրանց համար, ովքեր
ՀՀ ոստիկանապետ․ «Հորդորում եմ նման արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունն ուժ կիրառի։ Ոստիկանությունը ուժ կկիրառի՝ եթե դրա կարիքը լինի»
Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը հսկելու համար մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված
«Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան». համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 9-ին` Հաղթանակի ու խաղաղության տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որի ընթացքում հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:
«Վահե Ղազարյան, այդ տղերքին՝ ոստիկաններին, մի՛ փչացրեք, մենք ոչ ջրածնային, ոչ էլ ատոմային ռումբ ունենք, այդ տղաներին արդեն բավարար չափով փչացրել եք, դադարեցրեք ապօրինությունները»․ Բագրատ սրբազանը՝ ՆԳ նախարարին
Բագրատ սրբազանն անդրադառնալով լուրերին, ըստ որոնց՝ Աբովյանից Երեւան ճանապարհը ոստիկանները փակել են, կոչ արեց ՆԳ նախարարին դադարեցնել ապօրինությունները
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 12-ի երեկոյան, 13-ի գիշերը՝ ինտենսիվ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-14-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է
«Իշխանական պատգամավորները, որոնք նույնիսկ եկեղեցու տեղը չգիտեն, գրում են՝ պատարագներ անելու փոխարեն դուք հիմա քայլում եք փողոցում»․ Անաիս Սարդարյան
Անդրադառնալով Եկեղեցու ու այս շարժման դեմ իշխանությունների հայտարարություններին, Անաիս Սարդարյանն ասաց, որ իշխանությունները հոգեւորականներին տարբերակ չթողեցին։
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի՝ ՀՀ ՊՊԾ նախկին պաշտոնատար անձի վերաբերյալ մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը։ Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՊԾ-ում բաժնի պետի, ապա ՀՀ ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով սեփականության իրավունքով
«Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի կպնելու մեր եկեղեցուն». Գագիկ Ծառուկյան
Մեր եկեղեցու շնորհիվ է, որ մինչեւ այսօր հայ ենք եւ մարդ ենք
Էդգար Ղազարյան. «Սրբազան երթը գալիս է հաղթելու ստին, կեղծիքին, չարիքին, բերելու հաղթանակ եւ արժանապատվություն»
Մենք այն երջանիկ սերունդն ենք, որը 2012 թվականի մայիսի 9-ին սեփական աչքերով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսել է այս հաղթական Եռատոնի փառահեղ զորահանդեսը։ Մենք տեսել, ապրել ենք այս գեղեցկությունը, հպարտությունը։
««Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից»
Մայիսի 8-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձը։ «Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Ըստ բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։ «Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրության մեջ, ինչը խորհրդանշում
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, մեծ խցանում է առաջացել
«Պարեկներին այս անօրինականության համար ո՞վ պետք է պատժի, Աբովյանից դուրս եկող ճանապարհը փակել են, այսինքն՝ արհեստական կոլապս են սարքել»։
Լևոն Թաթոյանը՝ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Լևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից: Լևոն
Դեսպան Քվինը և գնդապետ Սթիլը հարգանքի տուրք են մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ դեսպան Քվինը և գնդապետ Սթիլը հարգանքի տուրք մատուցեցին 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Երևանի Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մոտ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող 17-րդ դարի հայերեն ձեռագրերին
Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։ Վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։ Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ․ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն
















































